Օրվա լրահոսը

Հեղինակություններ չեն ճանաչում

Բուլղարիայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնություններում Հայաստանի «Mika Yerevan» թիմերը շարունակում են հաջող մրցելույթները: Չորրորդ տուրում մեր տղաները տարան հերթական անընդմեջ հաղթանակը: Նրանք այս անգամ առավել քան վստահ՝ 5:1 հաշվով պարտության մատնեցին օրվա առաջատարին՝ «Bihac CK»-ին: «Mika»-ի առաջատար Լեւոն Արոնյանը, չորս տուրերից առաջին խաղատախտակի առջեւ նստելով երրորդ անգամ, տարավ երրորդ հաղթանակը՝ սահմանելով

Անին՝ «քաղաքական ճահճում»

Ինչպես տեղեկացնում են «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ից, «Ժառանգության գլոբալ հիմնադրամի» (Global Heritage Fund, Սան Ֆրանցիսկո) հաղորդագրության համաձայն, աշխարհում զարգացող երկրների շուրջ 200 ժառանգության վայրեր ճանաչվել են վտանգված, որից 12-ը գնահատվել է որպես անդարձ կորստյան եւ ավերման դատապարտված՝ վատ կառավարման եւ անուշադրության պատճառով: Միջին Արեւելքի ժառանգության 3 վայրեր (Նինվեն՝ Իրաքում, Հիշամա պալատը՝ Պաղեստինում եւ Անին՝ Թուրքիայում) առանձնապես վտանգվածների

Վանաձորը՝ Թումանյան, Ալավերդին՝ Մաթեւոսյան

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ազգանպաստ նախաձեռնությամբ է հանդես գալիս «Եթե կարող է լինել քաղաք Աբովյան կամ Չարենցավան, տրամաբանական է, որ Վանաձորն էլ անվանակոչվի Հովհաննես Թումանյանի անունով՝ Թումանյան»,- ՀԳՄ վարչության երեկվա հերթական նիստի ժամանակ, ներկայացնելով իր նախագիծը, առաջարկեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: 7 հարցից բաղկացած նրա նախագծի միակ՝ որոշակի դժգոհությունների տեղիք տված հարցը Վանաձորը՝ Թումանյանով անվանափոխելուն

ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՓԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է աշխարհահռչակ երաժիշտների հյուրընկալել Էդ. Թոփչյանը (ձախից), Ս. Իսերլիսը եւ Ա. Բաքսը: Այս տարին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) համար հոբելյանական է: Կոլեկտիվը 85 տարեկան է: Սակայն հանրապետության թիվ 1 նվագախմբի հոբելյանի առիթով պետական մակարդակով առայսօր ոչինչ չի արվել: ՀՊՖՆ-ի պատմության մեջ արձանագրված բազում հիշարժան համերգների, հոբելյանների եւ այլ միջոցառումների

ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՀԵՏ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼ

Վաշինգտոնը հաստատել է Սաուդյան Արաբիային 60 մլրդ դոլար արժողությամբ նոր սպառազինություններ, այդ թվում՝ ուղղաթիռներ եւ ռազմական ինքնաթիռներ վաճառելու իր մտադրությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ պետական գերատեսչության ներկայացուցիչներն ասել են, թե պայմանավորվածությունների նախագիծը փոխանցվել է Կոնգրեսին, որը 30 օր ժամանակ ունի դրա դեմ առարկություններ ներկայացնելու համար: Դիտորդների ասելով, այդ գործարքը, որն ԱՄՆ պատմության մեջ ամենաեկամտաբերն

20-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Մեքսիկայի համալսարանի քրեագիտության ֆակուլտետի 20-ամյա ուսանողուհին նշանակվել է Միացյալ Նահանգների սահմանակից եւ երկրում ամենաարյունալի շրջաններից մեկի համբավ ունեցող Սյուդադ-Խուարեսի հարեւանությամբ գտնվող մի ոչ մեծ քաղաքի ոստիկանապետ: Մարիսոլ Վալլեսը մինչ այդ գլխավորել է Չիուաուա նահանգի Պրակսեդիս Գերերո քաղաքի ոստիկանական վարչությունը, որտեղ նրա գլխավորությամբ աշխատել էին 13 հոգի, այդ թվում՝ 9 կին: Մեքսիկայի ՆԳ նախարարը հայտարարել է,

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՑ ՕՐԻՆԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ վերջերս մերկ վիճակով հանրության առաջ հայտնվելը իսկական աժիոտաժ է ստեղծել երկրում: Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի «Ամենօրյա հաբեր» երգիծական հաղորդման հաղորդավար Վասիկո Օդիշվիլին կիսով չափ մերկացել է ուղիղ եթերում եւ այդպես էլ վարել հաղորդումը՝ ծաղրելով Վրաստանի նախագահին: Հաղորդման ավարտին ուղիղ եթերում կիսով չափ մերկացել են եւս մի քանի աշխատակիցներ: Այդ մասին հաղորդում է

Սախարովի մրցանակը շնորհվեց կուբացի այլախոհին

Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատություն» մրցանակը երեկ շնորհվել է կուբացի այլախոհ Գիլերմո Ֆարինյասին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: 48-ամյա լրագրող եւ հոգեբան Ֆարինյասն իր կյանքի 11,5 տարին անցկացրել է բանտում եւ Կուբայի ռեժիմի դեմ 23 անգամ հացադուլ է արել: Ֆարինյասը երրորդ կուբացին է, որ ստանում է Սախարովի անվան մրցանակը: Մրցանակի հանդիսավոր շնորհման

Ահմադինեջադն ու Չավեսը իսկապես եղբայրներ են, բայց՝ գաղափարական

Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ու Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը խոստացել են միմյանց խորացնել իրենց ռազմավարական դաշինքը ընդդեմ «ամերիկյան իմպերիալիզմի»: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահներն իրար «եղբայր»-ով են դիմել ու խոսել են նաեւ այն մասին, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող խանգարել իրենց զարգացնելու եւ ամրապնդելու երկու երկրների հարաբերությունները: Ահմադինեջադը

Ահաբեկչություն՝ Ֆիլիպիններում

Երեկ, ֆիլիպինյան Մինդանաո կղզում ուղեւորատար ավտոբուս է պայթեցվել: Associated Press-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը Մատալամ քաղաքից ուղեւորվել է Կոտաբատո: Նախնական տվյալներով, պայթել է ավտոբուսի տանիքի բեռների համար նախատեսված հատվածում տեղադրված ռումբը: Պայթյունի ժամանակ ավտոբուսում 50 ուղեւոր է եղել, նրանցից ութը տեղում մահացել է: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ոմանց

Արդեն համահայկական օր

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գաղափարները եւ նախաձեռնությունները տարեցտարի առավել արմատական են դառնում՝ նպաստելով շրջակա միջավայրի հանդեպ գիտելիքներով հարուստ վերաբերմունքի ձեւավորմանը: Հիմնադրամը լայնածավալ ծրագրերով իր գլխավոր աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հետ հետեւողականորեն ամրապնդում է բնապահպանական այլընտրանքային կրթությունը Հայաստանում՝ այդպիսով քարոզելով ոչ միայն բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ առողջ վերաբերմունք, այլեւ՝ պատասխանատվության զգացում: Արդեն երրորդ

Նվիրատվություն է, բայց՝ վճարովի

Կրկին դասագրքերի մասին Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասագրքի վրա մուգ տառերով գրված է՝ «Վաճառքի ենթակա չէ»։ Այս գրքերը, որոնք նախկինում աշակերտին անվճար էին տրվում, արդեն անվճար չեն։ Հայոց եկեղեցու պատմության դասագիրքը՝ ի տարբերություն նախորդ տարիների, այժմ աշակերտին տրվում է 250 դրամի դիմաց։ Ի՞նչն է պատճառը։ Այս հարցին պատասխան կարծես թե չկա: Քանաքեռի թիվ 103 ավագ

ԴՊՐՈՑԱԿԱՆ «ԲԵԶՊՐԵԴԵԼ»

Մանկավարժները տնօրենին մեղադրում են խարդախության, շանտաժի ու իրենց ահաբեկելու մեջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին եւ «Առավոտ» թերթին են դիմել Էրեբունի համայնքի թիվ 68 հիմնական դպրոցի նախկին մանկավարժներ՝ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Ավագյանն ու նախկին ուսմասվար, մաթեմատիկայի ուսուցչուհի Շողիկ Բաղրամյանը: Ա. Ավագյանը շուրջ 20 տարի աշխատել է այս դպրոցում՝ որպես կենսաբանության ուսուցչուհի: Նրա պատմելով՝ 2007-ի

52. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Ձեղնահարկից իջա 15-րդ հարկ, ու «Առավոտի» խմբագրի տեղակալն ասաց. – Լուսանկարները ստացա, բայց համացանցով ձեր ուղարկած տեքստը կիսատ է, խնդրում եմ նորից ուղարկեք։ – Ուղարկեմ,- ասացի ես,- բայց այլ առաքելությամբ եմ եկել։ – Հա, նախորդ համարում գրել էիք։ Քանի որ լրագրողները ուրբաթ օրերի «առավոտյան» հրապարակումներով հետեւում են ճամփորդությանս, նախապատրաստական հարցերի կարիք չկար։ Պարզապես անսովոր էր,

Ծննդատան հարցը ձգձգվում է

Հոկտեմբերի 20-ին «Գլենդելի պատվիրակները՝ Կապանում» լուրով տեղեկացրել ենք, որ Կապանում են «Գլենդել-Կապան քույր քաղաքների միության» նորանշանակ նախագահ Խաչիկ Խալաթյանն ու հիմնադիր նախագահ Արթին Մանուկյանը: Հյուրերն արդեն հանդիպել են Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին, խոսել համագործակցության մասին եւ տեղեկացրել, որ եկել են տեսնելու, թե ինչ վիճակում է քաղաքի հիվանդանոցին առնչվող գործընթացը: Հիշեցնենք, որ անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցը

Գործի արագությունը կախված է Թուրքիայից

Հազարամյակի մարտահրավերների ծրագրով՝ փետրվար ամսից Արմավիրի մարզի 11 գյուղական համայնքներում մեկնարկել է ներտնտեսային 3-րդ կարգի ջրագծերի վերակառուցումը: 650 միլիոն դրամ արժողությամբ ծրագրին 15 տոկոս համաֆինանսավորմամբ մասնակցել են նաեւ գյուղական համայնքները: Մայիս ամսից, սակայն, աշխատանքները դադարեցվել են, որովհետեւ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հայ շինարարներին արգելել է օգտագործել տեղական արտադրության՝ կիսախողովակներն իրար կցող ռետինե միջադիրները: Արգելանքը հիմնավորել

ՄՏԱԴԻՐ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի տնօրենը երկու անչափահաս երեխաների մորը աշխատանքից ազատել է հանուն սեփական որդո՞ւ: Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի 52-ամյա բնակիչ Սեւան Մխիթարյանը որոշել է, ի նշան բողոքի, իրեն հրկիզել Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքի առաջ: «Առավոտի» 2009 թվականի հունիսի 4-ի համարում «Ակնաղբյուրում «տնավարի՞» են կրթում» հրապարակմամբ ներկայացրել ենք Սեւանի դստեր՝ 27-ամյա Իրինայի

ԴԻԱԿ՝ ԿԻՐՃՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին, ժ.12.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջին հարակից Հրազդանի կիրճում դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները կիրճից դուրս են բերել Երեւանի 25-ամյա բնակիչ Նորայր Մարկոսյանի դին:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում Իրանի ձեռագործի եւ զբոսաշրջության 1-ին ցուցահանդեսին կմասնակցեն Արեւմտյան Ադրբեջան նահանգի մի խումբ արվեստի գործիչներ: Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով «Ֆարս» լրատվական գործակալությունը, այդ մասին հաղորդել է Նահանգային զբոսաշրջության եւ մշակութային ժառանգության վարչության մամուլի քարտուղար Մոհամմադ Աբդուլին: Նա հայտարարել է, որ ցուցահանդեսում երկու վահանակ կպատկանի Արեւմտյան Ադրբեջանի նահանգի զբոսաշրջության եւ ձեռագործի վարպետների վարչությանը: Այստեղ ներկայացված

ԿԳՆ-ում տեղյակ չեն

«Առավոտը» ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ինքնասպան եղած 15-ամյա աշակերտով։ Ըստ մամուլում տարածված լուրերի, պատանին գրություն էր թողել, թե զզվել է դաս սովորելու, հատկապես անգլերեն սովորելու՝ տնեցիների հորդորներից։ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից Մարինե Ղեւոնդյանն ասաց, որ դեռեւս մանրամասներ չեն ստացել մարզից ու կարծիք հայտնեց, թե չպետք է ամեն ինչ դպրոցի

Նրա համար հայրենիքը արժեք էր

Այսօր լրանում է հայ ժողովրդի երջանկահիշատակ զավակ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ճանաչված ըմբշամարտիկ, ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահ, ՀՀ երկու գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի առաջին համայնքապետ, ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, «Մալաթիա» Երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար Վահան Զատիկյանի 54-ամյակը։ Նրա հիշատակը վառ է հայ ժողովրդի սրտում՝ որպես հաղթանակած երկրի արժանի զավակ, որպես մարդ, որի

Կցորդը հերքում է խմբի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերին, ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանին, Հետաքննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային անվտանգության պատասխանատու Լանս Լեւեքյուին եւ իրավախորհրդատու Դավիթ Խաչատուրյանին: Ըստ դատախազության մամուլի ծառայության, հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ»

Վահան Առաքելյանի դատվածությունը հանվել է Զրուցակիցս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Ճանշին» ԲԲԸ նախկին տնօրեն Վահան Առաքելյանն է: Նրա հետ «Առավոտն» իր անդրանիկ հարցազրույցը վարել է 8 տարի առաջ՝ 2002թ. հուլիսի 10-ին, երբ արհեստականորեն սնանկ ճանաչվեց նրա ղեկավարած կազմակերպությունը, ճանապարհաշինարարական մրցույթի մասնակցելու նախապատվությունը տրվեց Հայաստանում չգրանցված իրանական մի անհասցե կազմակերպության: Վ. Առաքելյանը 2004թ. մարտի 11-ին

«Bentley»-ները եւ «Maybach»-ները թաքցրել են

Արդեն քանի օր է՝ մայրաքաղաքի փողոցներում չես տեսնի վերջին տարիներին շատ հաճախ հանդիպող թանկարժեք «Bentley» եւ «Maybach» մակնիշի ավտոմեքենաներ: Այն մարդիկ, որոնք մինչեւ վերջերս «թիթիզանում» ու գլուխ էին գովում, որ նման մեքենա են վարում, այս օրերին ստիպված են իրենց «Bentley»-ները եւ «Maybach»-ները թաքցնել: «Առավոտի» տեղեկություններով, այս մակնիշի ավտոմեքենաները անմիջական կապ ունեն օրերս ամերիկյան հատուկ ծառայությունների

Բոնուսները չեն տալիս

Արդեն մի քանի օր է, «Հայփոստի» բաժանմունքները հրաժարվում են քաղաքացիներին վճարել ՀԴՄ կտրոնների եռամսյակային բոնուսներն ու շահումները: «Առավոտին» դիմած Մարիաննա Հակոբյանի խոսքերով՝ դիմել է Արաբկիրի «Հայփոստի» մի քանի բաժանմունքներ՝ ե՛ւ չշահած կտրոնների բոնուսային վճարները, ե՛ւ շահած կտրոնների վճարները ստանալու համար, սակայն առանց որեւէ բացատրության նրան մերժել են: Բոլոր հարցերին՝ թե ինչո՞ւ, ե՞րբ, որտեղի՞ց պետք է

Ֆրանսիա գնալը կհեշտանա

Արտոնագրերի մասին Եվրամիության նոր օրենսդրության ուժի մեջ մտնելը թույլ է տալիս պարզեցնել արտոնագրերի տրամադրման որոշ ընթացակարգեր եւ նվազեցնել պահանջվող որոշ փաստաթղթերի թիվը: Նոյեմբերի 1-ից սկսած, բոլոր այն քաղաքացիները, որոնք 2 տարի առաջ արդեն ստացել են առնվազն 1 C կարգի արտոնագիր, կարող են չներկայացնել որոշ փաստաթղթեր՝ ծննդյան, ամուսնության, սեփականաշնորհման եւ այլ վկայականներ: Երեկ Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների

ՎԱՏԱՌՈՂՋ Է

Երեկ «Արմենպրեսի» սրահում նախապես հայտարարված Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի ասուլիսն այդպես էլ չկայացավ, քանի որ պարոն Խաչիկյանի ինքնազգացողությունը վատացել էր եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց:

ՊԱՆԻՐՆ ԷԼ ԹԱՆԿԱՑՐԻՆ

Մեր հանրապետությունում օրը մի ապրանքատեսակ է թանկանում: Եթե նախկինում որոշակի գումար էինք նախատեսում տվյալ օրվա առեւտրի համար, ապա այսօր հայաստանցի սպառողի ծախսերն անկանխատեսելի են: Առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների թանկացումներից դեռ ուշքի չեկած, օրերս էլ պանիրն է թանկացել: Ընդ որում, պանրի 1 կիլոգրամը թանկացել է ոչ թե 20-30 դրամով, այլ միանգամից 500-600 դրամով: Թե ինչո՞վ

200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ՄԱՀԱՑԱԾ ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ

Երեկ կառավարությունը կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափ է սահմանել 200 000 դրամը: Նաեւ սահմանվել է, որ մինչեւ 2010թ. նոյեմբերի 1-ը «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում նրանց կենսաթոշակի 15-ապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին տրվող՝ օրենքով սահմանված հավելումները), իսկ

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՆԳԱՄ ԼՔՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՆ

Այս քաղաքի թերթերի պատասխանատուները փաստում են, որ գյումրեցիների՝ լրատվամիջոցներին տրամադրած հայտարարությունները հիմնականում տուն-տեղի վաճառքի թեմայով են: Որ Գյումրին արագ տեմպերով դատարկվում է, գործազուրկ քաղաքի քիչ թե շատ փող ունեցողներն անգամ պոտենցիալ միգրանտներ են՝ այս մասին փաստում են Գյումրիում լույս տեսնող թերթերի հայտարարությունները: Դրանք ընթերցելով՝ այն տպավորությունն ես ստանում, որ քաղաքը համատարած վաճառքի է հանված. մարդիկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031