Օրվա լրահոսը

Լույսերը չանջատեցին

Աշխարհն էկոլոգիական աղետից փրկելու համար մարտի 28-ին ողջ աշխարհում մեկ ժամով պետք է անջատեին լույսերը: «Միացի՛ր կլիմայի փոփոխության դեմ պայքարին, անջատի՛ր լույսը» կարգախոսով բնապահպանական ակցիան Հայաստանում նախաձեռնել էին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ԵՊՀ երիտասարդ էկոլոգների խումբը եւ որոշ բնապահպաններ: Ըստ կազմակերպիչների, ակցիայի նպատակն է կոչ անել խնայել համաշխարհային էներգետիկ ռեսուրսները եւ ջերմոցային գազերի

Միացրել են կոյուղուն

«Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները Վարդաշենի 4-րդ փողոցում վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում կոյուղատար խողովակն ամրացրել են խմելու ջրի խողովակին: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը: Խմբագրություն ահազանգած բնակիչները հայտնել են, որ ջուր չեն խմում, իսկ այդ նույն փողոցում գործում է նաեւ մանկապարտեզ. «Չգիտենք ինչ անենք, զանգենք ընկերությո՞ւն, թե՞ սանէպիդկայան: Խոլերայի բուն է»: Լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ «Երեւան ջուր»

Քաղաքապետը՝ Նոր Նորքում

Երեկ նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեւանի բոլոր թաղապետերի մասնակցությամբ Նոր Նորք համայնքի թաղապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Այնուհետեւ պարոն Բեգլարյանը շրջել է այդ համայնքի բոլոր զանգվածներով՝ ծանոթանալու Նոր Նորքում իրականացվող կանաչապատման, սանմաքրման, ասֆալտապատման եւ այլ բարեկարգման աշխատանքներին: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, պետք է մաքրվեն 4700 բակային տարածքներ, 100-ից ավելի նրբանցքներ ու փողոցներ: Բացի

Վելիչկովը գնում է

Երեկ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն, ազգությամբ բուլղարացի Նեյչո Վելիչկովը որոշել է ազատվել զբաղեցրած պաշտոնից եւ վերադառնալ հայրենիք՝ Բուլղարիա: Նա իր այդ քայլը պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով: Մինչ նոր տնօրենի նշանակումը, ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «ԱրմենՏելի» ֆինանսական գծով փոխտնօրեն Կարեն Շահնազարյանը: Ն. Վելիչկովի հեռանալու մասին տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

«ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԴԵՄՔԵՐ ԵՆ»

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը կարծում է, որ Սեւանա լճի ավազանում վերամշակման գործարան կառուցելն ուղղակի «դիվերսիա» է մեր երկրի դեմ: Չնայած այն փաստին, որ «ՀՀ Սեւանա լճի մասին» օրենքն արգելում է լճի ջրհավաք ավազանում հանքարդյունաբերական ձեռնարկությունների կառուցումն ու շահագործումը, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունները չեն հրաժարվում տեղում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու ծրագրից, ինչը, բնապահպանների

«Հայփոստը» չի ընդառաջում առեւտրականներին

«Հայփոստի» վարչական շենքում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող 45 տաղավարների աշխատակիցներ կարող են դառնալ գործազուրկ: Բանն այն է, որ «Հայփոստում» հրաժարվում են նրանց հետ պայմանագրեր կնքել, պարտադրելով մարել նախկին պարտքերը, որոնք կուտակվել են մի քանի տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Նշենք, որ տաղավարների աշխատակիցների պարտքերը տատանվում են 300 հազարից մինչեւ 800 հազարի սահմանում: «Մեզ

Ռուսաստանի վարկը մեզ վրա «էժան չի նստի»

«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրել է, թե ինչ ազդեցություն է ունեցել տնտեսական ճգնաժամը տարածաշրջանի 2 երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Ըստ փորձագետի, Հայաստանի միջազգային արժույթի պահուստը 2008-ի հունիսի 1-ի տվյալներով կազմել է $1 մլրդ 547 մլն, իսկ այս տարվա հունվարին՝ ընդամենը $1 մլրդ 260 մլն:

Մտածում են՝ բարձրացնե՞ն, թե՝ չէ

Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանը ապրիլի կեսերից կտա վերագործարկումից հետո առաջին արտադրանքը: Գործարանի ղեկավարությունը որոշել է ետ կանչել հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին: «Նաիրիտի» լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ պարապուրդում գտնվող 1500 աշխատակիցների մի մասին ետ են կանչել, իսկ 702-ը դեռեւս հարկադիր պարապուրդի մեջ է. «Քանի որ արտադրամասերը աստիճանաբար են վերագործարկվում, հետեւաբար աշխատակիցներին էլ մաս-մաս ենք ետ

ՀԱՐԿԱՅԻՆԻ ՀՈՒՅՍԸ «ԳՈՐԾ ՏՎՈՂՆԵՐՆ» ԵՆ

Պետեկամուտների կոմիտեում հույս ունեն, որ հարեւան-բարեկամների միջոցով կհայտնաբերեն բոլոր այն մարդկանց, որոնք տան պայմաններում հարկայինից թաքուն փող են աշխատում: Եթե մեր քաղաքացիներից ոմանք կարծում են, որ տանը նստած կարող են փող աշխատել, ասենք՝ գաթա կամ «բուլկի» թխել ու վաճառել, կամ էլ վարսավիրությամբ զբաղվել ու հանգիստ խղճով գումարը ծախսել, ապա նրանց խորը հիասթափություն է սպասվում: Պարզվում

Ինչո՞ւ անուն չեն տալիս

Տիգրան Կարապետիչը զարմանում է, թե ինչո՞ւ են կեղծիքների մասին ընդդիմադիրների ահազանգերն անանուն: Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ժողովրդական կուսակցության» ցուցակը կազմված է 20 մարդուց: Նրանցից երեքը թոշակառուներ են, 8-ը չեն աշխատում: Կուսակցության ցուցակը ղեկավարող ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանից «Առավոտը» երեկ հետաքրքրվեց՝ կուսակցական գործազուրկ ընկերներին աշխատանքի տեղավորելու խնդի՞ր կա: Պարոն Կարապետյանն ասաց.

ԵԽ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ԵՄԱ նախագահն անվանել էր «բորշչի համով պաղպաղակ», դուր են եկել ԵԽ փորձագետին: ԱԺ նախագահը երեկ ստացել է Եվրոպայի խորհրդի իրավական եւ մարդու իրավունքների ներուժի ամրապնդման դեպարտամենտի փորձագետի եզրակացությունը Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության մեջ մի քանի պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին մեզ հայտնեց այդ փաթեթի

Ազատամարտիկը՝ կոնյակի գո՞ղ

Այժմ էլ իրավապահները ՀԱԿ-ի ներկայացուցիչներին կասկածում են խանութ թալանելու ու գողոնը թաքցնելու մեջ: Երեկ, առավոտյան ժամը 8-ին, Շիրակի մարզի մի խումբ ոստիկաններ լցվել են գյումրեցի ազատամարտիկ Սերիկ Տոնոյանի բնակարանը՝ քնից արթնացնելով ու լեղապատառ անելով ընտանիքի անդամներին: Ոստիկանները փնտրել են Գյումրիի Անի թաղամասի սննդի խանութներից մեկում դեռեւս անցած տարի կատարված գողության գողոնը: Իսկ թե ինչպես է

«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵՑԻՆ

Կազմաքանդողն էլ այս անգամ ոչ թե ընդդիմությունն էր, այլ մեղադրողներն ու դատավորը ՀՀ ԱԺ-ում ընդունված ու արդեն օրենքի ուժ ստացած ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխություններից հետո շատ քչերը կարող էին պատրանքներ տածել, թե այդ փոփոխությունների համատեքստում կփոխվեն, մասնավորապես, «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալների խափանման միջոցները, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, եւ նրանք հենց

«ՄԵՆՔ ՊԻՆԴ ԿՊԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՀՈՂԻՆ»

Ապրիլի 2-ին նշվում է Հանրապետական կուսակցության հիմնադրման օրը: 19 տարի առաջ այս օրը Աշոտ Նավասարդյանի եւ նրա համախոհների նախաձեռնությամբ հիմնադրվեց մի կուսակցություն, որն առայժմ ավելի երկար իշխանության մաս է եղել, քան ընդդիմություն: Հանրապետականի հոբելյանի կապակցությամբ «Առավոտին» հարցազրույց տվեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա ներկայացմամբ՝ «Հանրապետականը ունեցել է եւ ունի

40 ՏՈԿՈՍԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑՆԵԼ ՀԱԿ-Ը ԵՎ ՀՀԿ-Ն

Սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը երեկ ՄԱԱ-ում հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում երկու քաղաքական ուժ կարող է հաղթահարել 40 տոկոսանոց շեմը՝ ՀՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը. «Եվ հիմնական պայքարն ընթանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Բեգլարյանի միջեւ»: Հարցին՝ «Արդյոք 2008թ.-ի նախագահական ընտրություններում քվեների 22%-ը ստացած Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը ներկայումս աճե՞լ է»՝ Գեւորգ Պողոսյանը պատասխանեց. «Դուք

ԱՅՍՕՐ՝ ԱՌԱՆՑ ՊՈՈՒԵԼՍԵՆԻ

Այսօր կայանալիք Էստոնիա-Հայաստան պատասխան հանդիպումում մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը: Այն բանից հետո, երբ Յան Պոուելսենն ազատվեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, Վարդան Մինասյանը նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնակատար, մինչեւ պարզ կլինի, թե ո՞վ է դառնալու Հայաստանի հավաքականի հերթական գլխավոր մարզիչը: Հիշեցնենք, որ Պոուելսենին առաջարկվել է աշխատել որպես ֆեդերացիայի

ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆԱԹԱՆԿՆ Է

Անգլիայի ազգային հավաքականի եւ «Միլանի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը: «Լոս Անջելես Գալակսի»՝ ամերիկյան ակումբին անդամագրված ֆուտբոլիստի տարեկան եկամուտը 32,4 միլիոն եվրո է: Վարկանիշային դասակարգման այս ցուցակը կազմել է Ֆրանսիայի «France Football» հանրահայտ հանդեսը: Բեքհեմը 2007 թվականին հինգ տարի ժամկետով պայմանագիր էր ստորագրել «Գալակսիի» հետ: Սակայն այս տարվա սկզբից վարձակալությամբ

Ապրիլի 1

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքն ունի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Երեկոյան անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես

ԹԵՍՏ՝ ՄԻԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

1. Ե՞րբ եք վերջին անգամ սեքսով զբաղվել: ա) Ի՞նչ է նշանակում՝ երբ, ես հիմա էլ եմ զբաղվում (15): բ) Դա եղավ վերջինը (5): գ) Հստակ չեմ հիշում (0)։ 2. Ո՞րն է ձեր սեռը. ա) Հրաշալի (15): բ) Պարզ չէ (0): գ) Դժվարանում եմ պատասխանել (5)։ 3. Դուք հակաբեղմնավորիչներ օգտագործո՞ւմ եք: ա) Մշտապես (0): բ) Երբեք

Հատուկ դպրոց՝ Ճապոնիայում

Խոսքը «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց» աշխատելու մասին է Տղամարդիկ մարմնավաճառների մոտ գնում են տարբեր պատճառներով, սակայն հիմքում սեռական ցանկությունների բավարարումն է: Իսկ կանայք օգտվում են «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց»-ների ծառայություններից: Կա կարծիք, որ այս տղամարդիկ սպասարկում են էլիտային եւ հիմնականում՝ հայտնի տղամարդկանց կանանց: Այդ «ժիգալոները» հնազանդորեն կատարում են իրենց «տիրուհու» բոլոր սեռական ցանկություններն ու հրահանգները՝ դրա դիմաց

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ

Ըստ հեղինակի, խաղն ուսանողներին կսովորեցնի հետաքննական լրագրություն «Երբ 2009 թ. «ԷՄ-ԷԼ-ԱՅ» լրատվական գործակալությունից ստացանք հաղորդագրություն, որ սույն թվականի փետրվարի 25-ին տնից դուրս է եկել հայտնի լրագրող Մարիամ Գրիգորյանը եւ այլեւս չի վերադարձել, «ՅՈՒ-ԷՍ-Ի-ԷԼ ՄԵԳԶԻՆ» լրատվական գործակալությունը միանգամից անցավ նրա որոնման աշխատանքներին: Օգնության միակ օղակը լրագրողի մայրն էր՝ տիկին Լաուրան, որը մեզ հանձնեց Մարիամի օրագիրը, որտեղ

Առաջընթացը տեսանելի է

«Առավոտին» տված հարցազրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը: Օրերս ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվեց հանրապետության այդ տարիքային խմբի հավաքականը, որն սկսում է նախապատրաստվել մրցաշրջան 2009-ի պաշտոնական մրցումներին: – Գո՞հ եք առաջնությանը մասնակցած ըմբիշների մրցելույթների մակարդակից: – Միանգամից ասեմ, որ այս առաջնությունը կրկին ցույց տվեց, որ ըմբշամարտը մեզանում իրավամբ է

ՄԵԿԱԿԱՆ «ԱՐԾԱԹ» ԵՎ «ԲՐՈՆԶ»

Երեկ Վիլնյուսում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Յոթ քաշային կարգերում չեմպիոնի եւ մրցանակակիրների կոչման համար պայքարելու հայտ ներկայացրել էին երեք տասնյակից ավելի երկրների ազգային ֆեդերացիաներ: Սպասվում էր, որ պայքարը լինելու էր անակնկալներով լի: Մրցավայր մեկնած մարզական լրագրող Կարեն Գիլոյանի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ առաջին սենսացիոն անակնկալը Լիտվայի մայրաքաղաքում գրանցվել է մինչեւ պայքարն սկսվելը: Եվ

Կոմպոզիտորների միության վարկանիշը զրո է

Համոզված է այդ միության անդամ Լեւոն Չաուշյանը Լ. Չաուշյանը արտահերթ համագումար էր պահանջում: Հայաստանյան ստեղծագործական որոշ միություններում, գարնան գալուն պես, էլ ավելի են թեժացել կրքերը: Չի բացառվում, որ Գրողների միությունում սկիզբ առած կռիվների, պարզաբանումների, մեկ-մեկ էլ՝ ձեռնամարտի ու «ռազբորկաների» ավանդույթը փոխանցվի նաեւ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն: Առաջնորդվելով հ/կ-ների մասին օրենքի դրույթներով՝ կոմպոզիտոր, միության նախագահ Ռոբերտ

«ԷՐԳԻՐ» ՌԵՍՏՈՐԱՆՈՎ ԷՐԳՐԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԵՆ»

ՀՅԴ մասին երեկ ասաց կուսակցության երբեմնի համակիր, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ու Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էին: Նրանց կարծիքով, այսօր մակերեսային վերաբերմունք կա ազգային արժեքների հանդեպ: Ս. Կարապետյանը, օրինակ, գտնում է, որ ապրիլքսանչորսյան միջոցառումները հաճախ վերածվում են շոուի, եւ Ծիծեռնակաբերդ այցելողներից շատերի

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտնաբերել են «Ալ-Ղաիդայի» հետ կապված 9 ահաբեկչական խումբ: Այդ մասին, ըստ «Ռեգնումի», երեկ հայտնել է այդ երկրի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմեդովը: Այդ պաշտոնյայի խոսքերով, ահաբեկիչները մեղադրվում են պետական դավաճանության, իշխանության բռնի յուրացման եւ պետության հիմքերի խարխլման համար: Նախարարը հայտնել է, որ այդ մեղադրանքներով 140 հոգի քրեական

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՊՈՌՆՈ ԷՐ ՆԱՅՈՒՄ

Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեկի Սմիթի կարիերան հարվածի տակ է հայտնվել ամուսնու պատճառով: Վերջինս, ինչպես պարզվեց, հակում ունի պոռնո ֆիլմեր նայելու՝ պետության հաշվին: 46-ամյա Ռիչարդ Քիմլին, որն իր տիկնոջ մոտ աշխատում է որպես օգնական՝ տարեկան 20 հազար ֆունտ աշխատավարձով, հեռուստատեսությամբ պոռնո ֆիլմեր էր նայում եւ դրանց համար վճարում էր խորհրդարանի կողմից հատկացվող օրապահիկներից: Ընդդիմությունն արդեն

ՎԱԼԵՆՍԱՅԻՆ ՆՈՐԻՑ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան երեկ իր ինտերնետ բլոգում հայտարարել է, որ այլեւս հրաժարվում է մասնակցել պաշտոնական միջոցառումներին ու հանդիպումներին: Բացի այդ, «Սոլիդարնոստ» հակակոմունիստական շարժման հիմնադիրը հայտնեց, որ վերադարձնելու է իր բոլոր շքանշաններն ու կոչումները եւ մեկնելու է երկրից: Վալենսայի զայրույթն է առաջացրել հերթական գիրքը, որի ավելի քան 600 էջում Հիշողության ազգային ինստիտուտի 24-ամյա պատմաբանը

Ուզում էին տապալել Լոնդոնի համաժողովը

Լոնդոնում ապրիլի 1-ին սկսվող 20 երկրների համաժողովից առաջ բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգու, որոնք, ինչպես ենթադրվում է, պատրաստվում էին տապալել միջոցառումը: Նրանց մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր: 5 հոգի, այդ թվում՝ 16-ամյա մի պատանի եւ երկու 20-ամյա աղջիկ, ձերբակալվել են Պլիմուտ քաղաքի մոտակայքում: Ահաբեկչության մասին օրենքի համաձայն՝ նրանց կարելի է կալանքի տակ պահել

Լիբիայի ափերի մոտ նավ է խորտակվել

Երեկ Լիբիայի ափերի մոտ Եվրոպա ուղեւորվող նավ է վթարվել: Ըստ BBC-ի, նավի վրա են գտնվել ավելի քան 200 միգրանտներ: Լիբիայի իրավապահները հայտնում են 21 զոհվածի եւ մի քանի տասնյակ անհայտ կորածների մասին: Իրենց հերթին եգիպտական աղբյուրները հայտնում են, որ զոհվածների թվում կա առնվազն 10 եգիպտացի: Օգնության հասած լիբիական նավերին հաջողվել է փրկել 20 հոգու: Ըստ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031