Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբիայի ափերի մոտ նավ է խորտակվել

Ապրիլ 01,2009 00:00

Երեկ Լիբիայի ափերի մոտ Եվրոպա ուղեւորվող նավ է վթարվել: Ըստ BBC-ի, նավի վրա են գտնվել ավելի քան 200 միգրանտներ: Լիբիայի իրավապահները հայտնում են 21 զոհվածի եւ մի քանի տասնյակ անհայտ կորածների մասին: Իրենց հերթին եգիպտական աղբյուրները հայտնում են, որ զոհվածների թվում կա առնվազն 10 եգիպտացի: Օգնության հասած լիբիական նավերին հաջողվել է փրկել 20 հոգու: Ըստ որոշ տեղեկությունների, սուզվել է ոչ թե 1, այլ 2 նավ եւ 2-րդի վրա նույնպես գտնվել է 300 միգրանտ: Նմանատիպ դեպք տեղի է ունեցել անցած տարվա հունիսին: Այն ժամանակ նավաբեկման են ենթարկվել 40 եգիպտացիներ, որոնք ցանկանում էին հասնել Եվրոպա: Վերջին ժամանակներս Լիբիան դարձել է խոշոր միջանկյալ կենտրոն աֆրիկացի անօրինական միգրանտների եւ եվրոպական երկրների միջեւ: Ամեն տարի Միջերկրական ծովով Եվրամիության երկրներ են հասնում տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ: Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է Լիբիայի հետ համատեղ ծովային պարեկություն հաստատել տարագիրների անօրինական հոսքը կանգնեցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել