Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ

Ապրիլ 01,2009 00:00

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտնաբերել են «Ալ-Ղաիդայի» հետ կապված 9 ահաբեկչական խումբ: Այդ մասին, ըստ «Ռեգնումի», երեկ հայտնել է այդ երկրի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմեդովը: Այդ պաշտոնյայի խոսքերով, ահաբեկիչները մեղադրվում են պետական դավաճանության, իշխանության բռնի յուրացման եւ պետության հիմքերի խարխլման համար: Նախարարը հայտնել է, որ այդ մեղադրանքներով 140 հոգի քրեական պատասխանատվության է կանչվել, իսկ 4-ը՝ անվտանգության մարմիններին դիմադրություն ցույց տալու համար, ոչնչացվել է: «Բոլոր այդ խմբերը ծրագրում էին զենքը ձեռքին պայքարել Ադրբեջանի՝ որպես աշխարհիկ եւ ժողովրդավարական պետության դեմ»,- հայտարարել է Մահմեդովը: Քաղաքագետ Արիֆ Յունուսովի կարծիքով, Ադրբեջանը գնում է Ուզբեկստանի ճանապարհով: «Այնտեղ նույնպես ոչնչացրին ընդդիմությանը, եւ դրա փոխարեն սկսեց ակտիվանալ քաղաքական իսլամը: Փորձը ցույց է տալիս, որ դատարկությունը լցվում է արմատական ուժերով: Իմ տվյալներով, Ադրբեջանում կա մոտ 40-50 հազար վահաբիթ: Նրանցից 5-7 հազարը մարդիկ են, որոնց ընդունված է մոլեռանդ անվանել»,- ասում է Յունուսովը: Նա համոզմունք հայտնեց, որ այդ թիվն ավելանալու է, քանի որ երկրում ուժեղանում է դժգոհությունը, որի աղբյուրներն են Ղարաբաղը, սոցիալական խնդիրները, հասարակության շերտավորումը եւ այլն, իսկ գոլորշին բաց թողնելու պայմաններ չկան՝ հանրահավաքներն արգելվում են, ընդդիմությունը խեղդվում է, այլախոհները՝ հետապնդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել