Օրվա լրահոսը
Սպասում են փառատոնի, որ ներկայացում դիտեն
Երեկ տեղեկացրել ենք, որ հոբելյանական՝ 20-րդ «Թատերական Լոռի» փառատոնը այս տարի Ալավերդիում կհյուրընկալի 17 թատերախմբերի, որոնցից 2-ը Վրաստանից են: Լոռու մարզի լեռնամետալուրգիական այս քաղաքում մշակութային կյանքը աշխույժ չէ, փառատոնը միտված է հենց այդ նպատակին: 1993-ից Ալավերդիում գործող երկու՝ Թումանյանի շրջանային եւ Ալավերդու լեռնամետալուրգիական թատրոնները միավորվել եւ դարձել են Ալավերդու քաղաքային թատրոն, որը հիմնական տանիք չունենալով՝
ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿՓՈԽԵ՞Ն
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Հյուսիսային պողոտայի բնակիչ Ալբերտ Բաբաջանյանի եւ կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի գործի քննությունը: Նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ արդեն «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանն էլ դատավորին ինքնաբացարկ հայտարարելու մասին միջնորդություն արեց: Ըստ նրա միջնորդության, դատավոր Գագիկ Խանդանյանը չի կարող գործն անաչառ քննել, քանի որ դատավորի որդին
Մարզային ծննդատները նոր սարքավորումներով կզինվեն
Առաջիկայում Հայաստանի 4 մարզերի՝ Շիրակի, Տավուշի, Սյունիքի ու Գեղարքունիքի ծննդատներն ու մանկական հիվանդանոցները կհամալրվեն նեոնատար խնամքի համար նախատեսված սարքավորումներով: Երեկվա ասուլիսում նախաձեռնության հեղինակ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրեց, որ միայն 70 միլիոն դրամի սարքավորումներ նախատեսել են Գյումրիի ծննդատան ու մանկական հիվանդանոցի համար, ինչպես նաեւ չեն անտեսել Մարտունու, Սեւանի, Գորիսի, Կապանի ու Բերդի ծննդատները. «Ծրագրում
ԱՅՍ ՏԱՐԻ «DIGITEC»-Ը ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԼԻՆԵԼՈՒ
Ցուցադրվելու են ոչ միայն ցանցային նորարարություններ, այլեւ ղեկավարման համակարգեր Այս տարի «DigiTec» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-31-ին եւ կրելու է «Ձեր թվային ապագան» խորագիրը: Ամեն տարի այս ցուցահանդեսին մասնակցում են մեծ թվով տեղական եւ միջազգային տեխնոլոգիական տարբեր խնդիրներին լուծում տվող ինչպես հին, այնպես էլ նոր ընկերություններ: Հենց այս ցուցահանդեսի միջոցով են
Կա՞թն է թանկացել
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է պանրի գնի բարձրացմանը: Հայտարարության սկզբում մի քանի անգամ շեշտելով, որ հանձնաժողովը որեւէ առնչություն չունի գնագոյացման հետ եւ որեւէ ձեւով չի կարող ազդել գների վրա, նշում է. «Համաձայն ՊԵԿ-ի տվյալների՝ 2010թ. առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ Հայաստանում զբաղվել է 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 78: Այսինքն՝ ընկերությունների թիվը
Օրերով ջուր չեն ունենա
«ԵրեւանՋուր» ընկերությունը սպառողներին տեղեկացնում է, որ Զովունի գյուղը սնող պոմպակայանում առաջացած տեխնիկական խնդրի հետեւանքով Զովունիում ջրամատակարարումը դադարեցվել է: Ըստ ընկերության, ձեռնարկվել են անհրաժեշտ վթարավերականգնողական աշխատանքներ, որոնք նախատեսված է ավարտել այսօր երեկոյան: Մինչ այդ՝ ընկերությունը Զովունի գյուղի ջրամատակարարումն իրականացնում է ջրբաշխիչ մեքենաներով: Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ի ժամը 10-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը ժամը 10-ը կդադարեցվի նաեւ
Բնապահպանության գումարները կնվազեն
ՀՀ բնապահպանության նախարարության 2011 թվականի բյուջեն կկազմի 887,9 մլն դրամ: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտնել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ պետբյուջեի նախագծի շուրջ ընթացող լսումների ժամանակ: Այս տարվա համեմատությամբ՝ այդ թիվը նվազել է 12,2%-ով: Ըստ նախարարի, այդ հանգամանքը պայմանավորված է մի շարք ծրագրերի ավարտով եւ Սեւանա լճի շրջանում առափնյա անտառատնկումների մաքրման ֆինանսավորման նվազեցմամբ:
Դեռ կոնսենսուսի չեն եկել
ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը՝ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ, երեկ իր հերթական նիստն է գումարել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանն ասաց, որ նիստի ընթացքում խմբի անդամները քննարկել են մի շարք սկզբունքային հարցեր. «Դուրս ենք հանել այն հարցերի ցանկը, որոնք պետք է արծարծված լինեն
ՇԱԲՈՅԱՆԸ «ԼՈ-ԼՈ» ԷՐ ԿԱՐԴՈՒՄ
Իսկ միջազգային կառույցների ներկայացուցիչները սպասում են, որ նա ուր որ է՝ «թեւերը քշտելու» է ու անցնի գործի Ո՞վ է հավատում, որ 2012 թվականին մեր երկրում սպառողները հնարավորություն կունենան ձեռք բերել բարձրորակ ապրանքներ՝ հնարավորինս ցածր կամ գոնե հասանելի գներով, իսկ գործարարները կկարողանան աշխատել հավասար եւ արդար մրցակցային պայմաններում: Այս վերամբարձ ու մեր իրականությունից կիլոմետրերով հեռու արտահայտությունները
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ՁԵՌԱԳԻՐՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ Է»
Վստահեցնում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը – Արդյոք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փոխելո՞ւ եք կուսակցության մարտավարությունը: – Մեր բոլոր մարտավարական քայլերը միտված են մեկ գլխավոր նպատակի՝ օրինաց երկիր կառուցելուն, որտեղ կլինի օրենքի գերակայություն, որտեղ յուրաքանչյուր մարդ կկարողանա իր աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգալ: «Օրինաց երկիրը» ռեֆորմիստական կուսակցություն է, մեր օրենսդրական նախաձեռնությունները ենթադրում են բարեփոխումներ գրեթե
ՍՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՆ, ԱՅԼ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ
Այլ կերպ չի կարելի անվանել այն գործընթացը, երբ նախապես պարզ էր, թե որ հեռուստաընկերությունները չեն մասնակցելու մրցույթներին, կամ որ ալիքը որ մրցույթին է մասնակցելու: Դեռ այս տարվա հուլիսին մամուլում լուրեր հրապարակվեցին, թե «Թի Վի 5» հեռուստաընկերության աշխատակիցների մի մասին տնօրինությունը տեղեկացրել է, որ նրանք մինչեւ սեպտեմբեր նոր աշխատանք գտնեն, քանի որ հեռուստաընկերության աշխատակիցների թիվը սեպտեմբերին
ԾԵԾԿՌՏՈՒՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՆԴՈՒՄ
Ըստ «Առավոտի» լուրերի՝ հոկտեմբերի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Երեւանի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ծնոտի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ երիտասարդը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի բնակիչ Արման Հակոբյանն է: Վերջինս հայտնել է, որ ինքը վնասվածքները ստացել է Երեւանի Օղակաձեւ այգում՝ Շախմատի տան մոտ, անհայտ
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Ղարաբաղյան հարցում ուրվագծվել են այնպիսի քայլեր, որոնք կարող են մինչեւ տարեվերջ աջակցել բանակցային գործընթացին: Դա Մինսկի խմբի այցն է տարածաշրջան, ամենաբարձր մակարդակի հանդիպումները, ինչպես նաեւ դեկտեմբերին կայանալիք երկար սպասված ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում: Այս ամենը դժվար թե ղարաբաղյան հարցում նշանակալի արդյունքի հանգեցնի, սակայն որոշ առաջընթացի, այնուամենայնիվ, կնպաստի: Այս մասին հenaran.am-ին ասել է Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ «ՔԵՄԲՐԻՋԻՑ»
«Առավոտի» տեղեկություններով, այսօր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչը դիմելու է Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ երկու ամսվա նախնական կալանք կիրառվի Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի բնակիչ Ռուբեն Վալերիի Մանուկյանի նկատմամբ: Օգոստոսի լույսի 23-ի գիշերը Մանուկյանը կոտրելով Ամիրյան 8 շենքում գտնվող «Քեմբրիջ» խանութի ետնամասի պատուհանը՝ ներս է թափանցել եւ
Բացվեց ԱԺ նոր դահլիճը
Կառույցը շքեղ է, բայց լրագրողների համար, առաջին տպավորությամբ, անհարմար Երեկ բացվեց Ազգային ժողովի նոր, հիմնավոր վերափոխված նիստերի դահլիճը: Հանդիսությանը ներկա էին հանրապետության նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարությունը՝ ամբողջ կազմով, մարզպետները, այլ հյուրեր, լրատվամիջոցների ղեկավարներ: Դահլիճն անճանաչելիորեն էր փոխվել, ոչ մի հետք անցյալից: 480 միլիոն դրամով վերափոխված դահլիճը բավականին ճոխ եւ հարուստ տպավորություն էր թողնում: Մի
«ԾԵՐԱՑԱԾ ՊԻՈՆԵՐՆԵՐԻ» ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Վլադիմիր Կազիմիրովի «դիվանագիտական աշխուժության արդյունքը»՝ ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի: – Պարոն Մելիքյան, 1992-1996թթ. Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր հոդվածներից մեկում տեսակետ է արտահայտում, որ Դուք ցանկացած առիթ օգտագործում եք Ռուսաստանի բարի համբավը նսեմացնելու, հայ-ռուսական անկեղծ հարաբերությունների բարձր հարգը կասկածի տակ դնելու համար: Նա Ձեզ կոչում է նաեւ քաղաքական ֆանտաստ: Ի՞նչն է
ԻՆՔՆ Է ՈՒ ՎԵ՛ՐՋ
Երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հետեւյալ հարցն է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին. «Վերջին երկու գումարման ժամանակ ԱԺ մեծամասնականով մուտք է գործել 82 պատգամավոր: Ես խնդրում եմ, ասեք 5 հոգու անուն, չէ, 5-ը շատ է, 3 հոգու անուն, որոնց մասին՝ իրենց քաղաքական կենսագրությամբ, քաղաքական դիմագծով, ինտելեկտուալ, մտավոր մակարդակով, կարող եք
ՁՈՒԿ, ՈՐԸ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ Է ՈՒՏՈՒՄ
Անգլիացի ձկնորս Ջերեմի Ուեյդն Կոնգո գետից որսացել է 1.5 մ երկարություն եւ 45 կգ քաշ ունեցող հսկայական մի ձուկ: Անգլիացի ձկնորսն 8 օր շարունակ փորձել է որսալ այդ հսկային եւ, ի վերջո, նրա բախտը բերել է: Հսկայական ձուկն ունի 32 շատ սուր ատամ: Եղել են դեպքեր, երբ այդ տեսակի ձկները հարձակվել են մարդկանց եւ նույնիսկ
ՇԱՏ ՄԻՐԳ ՈՒՏԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է
Մրգերի օգտակարության մասին շատ է խոսվում եւ գրվում: Սակայն օգտագործվող մրգերի քանակը չարաշահելու դեպքում կարելի է հավելյալ քաշ ձեռք բերել եւ էապես ավելացնել մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը, հավաստում են բրիտանացի հետազոտողները: Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ ֆրուկտոզան բթացնում է հագեցվածության զգացողությունը, որի արդյունքում ուտելու ժամանակ մարդ ավելի շատ կալորիաներ է ընդունում, քան նրան
Դարձիր ժողովրդական հեռուստաալիքի պատվիրատուն
Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի մամլո դիվանի հայտարարությունը. Հոկտեմբերի 28-ին՝ ընդամենը յոթ օրից, կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, որն իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները: «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով,
ԷՎԿԱԼԻՊՏԻ «ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»
Այս ծառի բարձրությունը հասնում է մինչեւ 70 մետրի: Շատ արագ աճում է: Տարածված է Վրաստանում, Կովկասի սեւծովյան ափամերձ շրջաններում: Այս ծառի տերեւները ունեն բուժիչ, կազդուրիչ, առողջաբեր հատկություն: Տերեւներն ունեն մեծ քանակությամբ եթերայուղեր, որոնք էլ նրանց տալիս են կայուն, ուժեղ, հաճելի բուրմունք: Չոր տերեւները պահպանում են ապակե կամ մետաղյա տարաներում՝ մինչեւ 3 տարի: Էվկալիպտի տերեւների թուրմը
ՎԻՏԱՄԻՆ A-Ն ԹՈՒՅԼ ԿՏԱ ՊԱՀՊԱՆԵԼ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Գիտնականները հայտնաբերել են այնպիսի միջոց, որը կօգնի զերծ մնալ տեսողության տարիքային կորստից: Նրանց կարծիքով, ֆենրետինիդը՝ վիտամին A-ի բաղադրիչներից մեկը, կարող է կանգնեցնել «այսպես կոչված» տարիքային մակուլյար դեգեներացիան: Այս հիվանդությունը բնորոշ է 50 տարեկանից բարձր անձանց եւ հանդիսանում է այս տարիքային խմբում առավել հաճախ հանդիպող կուրության պատճառ: Ներկայումս տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ որեւէ միջոց գոյություն չունի:
«Ինտելեկտուալ դերասան չեմ տեսնում»
Անվանի ռեժիսոր Հենրիկ Մարգարյանը մտահոգված է Օրերս «Կինոաշուն» նախագծի շրջանակում նշվեց ռեժիսոր Հենրիկ Մարգարյանի ծննդյան 85-ամյակը, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նաեւ նրա՝ 1964 թ. նկարահանած «Տերտերին ուխտը» ֆիլմը: Հ. Մարգարյանը 1967 թվականից մինչ այսօր իր փորձն է փոխանցում հայ երիտասարդներին, այժմ էլ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ուսումնական ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է: Հիացած է իր ուսանողներով, բայց նշում
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՈՒՆԳԱՐԱՑՈՒ ՀԱՅԱՑՔՈՎ
Թաիլանդական շաբաթից մինչեւ հայ-հունգարական խնամիություն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հայտարարված է թաիլանդական շաբաթ: Վերջինիս օրերս մասնակից դարձրին նաեւ մի խումբ լրագրողների: Էկզոտիկ կերակուրների պակաս չէր զգացվում: Ասիական շաբաթը ներկայացրեց եվրոպացի Զոլտան Կոնշանսկին՝ հյուրանոցի վաճառքի եւ մարկետինգի տնօրենը: Կես կատակ-կես լուրջ էլ ասաց. «Հուսամ՝ ձեզ դուր կգա, տանը կպատրաստեք, մի օր ինձ կհրավիրեք համտեսելու»: Պարոն Կոնշանսկին 10
ՆԱ ՇԵՔՍՊԻՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՁՆԱԳԻՐ ՏՎԵՑ
Երեկ ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց արվեստագիտության դոկտոր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի հարյուրամյա հոբելյանին նվիրված գիտաժողով: «Ռուբեն Զարյանը վիթխարի երեւույթ էր, ապշելու գիտնական: Նա մեծ հետք թողեց հայ գրահրատարակչության մեջ եւ, վերջապես, Շեքսպիրին տվեց հայկական անձնագիր»,- ասում է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ռ. Զարյանը եղել է Հայպետհրատի բաժնի վարիչ, արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն: Նրա ամենակարեւոր ձեռքբերումը ներկաները
ՏՈՆ՝ ԱԼԱՎԵՐԴՑԻՆԵՐԻՆ
Հոկտեմբերի 20-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում կայացավ «Թատերական Լոռի 2010»՝ 20-րդ թատերական փառատոնի հանդիսավոր բացումը: «Առավոտի» հետ զրույցում փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը նշեց, որ 80-ական թվականներին մետալուրգիայի քաղաք Ալավերդիում անց էին կացվում թատերական եւ երաժշտական փառատոներ, որոնք ունեին ոչ միայն համամիութենական, այլեւ միջազգային բնույթ, քանի որ այդ փառատոներին մասնակցում էին գեղարվեստական կոլեկտիվներ նաեւ եվրոպական երկրներից: Ըստ
Լեհ խմբագիրը հանդիպեց ԵՊՀ ուսանողներին
Այս օրերին Հայաստանում է լեհական «Գազետա Վիբորջա» թերթի խմբագիր, լրագրող, պատմաբան Ադամ Միխնիկը: Երեկ նա հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների, ժուռնալիստիկայի, արեւելագիտության, ռուս բանասիրության, պատմագիտության, տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողների հետ: Խմբագիրը նշեց. «Շատ կարճ ժամանակահատված է, ինչ այստեղ եմ եւ արդեն հասցրել եմ տպավորվել: Ինձ մասնավորապես գերեցին Փարաջանովի թանգարանը, հայկական եկեղեցիները, մարդիկ…»: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնորոշմամբ՝
Կրկին 0:3 հաշվով պարտություն
Երեկ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Լիտվայում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպումում կրեց երկրորդ պարտությունը եւ կրկին 0:3 չոր ու խոշոր հաշվով: Այս անգամ ավագ մարզիչ Սեւադա Արզումանյանի սաներին «նեղացրին» 11-րդ ընտրական խմբի ֆավորիտ Իսպանիայի նրանց հասակակիցները:
Մեզ հետ հաշվի կնստեն
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ, ոչ վաղ անցյալում մեր ազգային հավաքականի առանցքային խաղացող Կարեն Դոխոյանը Armsport. am-ի հետ զրույցում ասել է, որ ֆեդերացիան բանակցություններ է վարում նոյեմբերին մեր ընտրանու մասնակցությամբ ընկերական հանդիպում կազմակերպելու համար: «Դեռ կոնկրետ նորություններ չկան, աշխատանքներ տարվում են: Հավանականությունը մեծ է, որ ընկերական խաղ կկարողանանք կազմակերպել: Բայց պետք է նաեւ
11 հաջող մեկնարկ
Հունաստանի Պորտո Կարրաս քաղաքում մեկնարկել է շախմատի 8-18 տարեկանների տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունը երկու մրցաշարերում ընդհանուր առմամբ ներկայացված է 20 հոգով: Մեկնարկային տուրում հայաստանցի պատանի շախմատիստներից տասնմեկը մեկական միավոր են գրանցել իրենց հաշվարկում: Նրանք են. 10 տարեկաններ՝ Արամ Հակոբյան, Արթուր Հոգմրցյան: 12 տարեկաններ՝ Մանվել Պետրոսյան (նրա մրցակիցն ամենայն հավանականությամբ չի ներկայացել


















































