Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ՝ ԱՌԱՆՑ ՊՈՈՒԵԼՍԵՆԻ

Ապրիլ 01,2009 00:00

\"\"Այսօր կայանալիք Էստոնիա-Հայաստան պատասխան հանդիպումում մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը: Այն բանից հետո, երբ Յան Պոուելսենն ազատվեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, Վարդան Մինասյանը նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնակատար, մինչեւ պարզ կլինի, թե ո՞վ է դառնալու Հայաստանի հավաքականի հերթական գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Պոուելսենին առաջարկվել է աշխատել որպես ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ երեկ, վաղ առավոտյան. Տալլին մեկնած մեր հավաքականի կազմում վնասվածքների պատճառով բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել