Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ դպրոց՝ Ճապոնիայում

Ապրիլ 01,2009 00:00

Խոսքը «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց» աշխատելու մասին է

Տղամարդիկ մարմնավաճառների մոտ գնում են տարբեր պատճառներով, սակայն հիմքում սեռական ցանկությունների բավարարումն է: Իսկ կանայք օգտվում են «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց»-ների ծառայություններից: Կա կարծիք, որ այս տղամարդիկ սպասարկում են էլիտային եւ հիմնականում՝ հայտնի տղամարդկանց կանանց: Այդ «ժիգալոները» հնազանդորեն կատարում են իրենց «տիրուհու» բոլոր սեռական ցանկություններն ու հրահանգները՝ դրա դիմաց ստանալով խոշոր գումար: Եթե ոմանց թվում է, թե «ժիգալո» աշխատելը դյուրին գործ է, ապա դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ այդ աշխատանքին անցնելիս, մի շարք երկրներում, պետք է անցնել որոշակի դպրոց: Օրինակ, Ճապոնիայում փող աշխատելու համար մարմնավաճառությամբ զբաղվելու ճանապարհն ընտրած տղաներին, որպես կանոն, աշխատանքի են ընդունում միայն հասարակաց տները, իսկ կանչով տղա ապահովողները, որպես իրենց ապագա աշխատակիցներ՝ ընտրում են դեռեւս սեքսով չզբաղված պատանիներին: Ընտրված պատանիները 2 տարի շարունակ ապրում են հատուկ կացարանում, որտեղ նրանց համար «մասնագիտական» դասախոսություններ են կարդում սեքսի գիտակները:

Դասախոսություններից բացի, «մասնագետները» տղաներին գործնականում սովորեցնում են, թե ինչպես պետք է վարվել իրենց պատվիրատուների հետ: Պրակտիկա անցնելու համար պատանիներին տանում են մարմնավաճառների մոտ, իսկ որպես փորձաշրջան նրանց ուղարկում այն պատվիրատուների մոտ, ովքեր իրենց առաջին անգամ են դիմել: Ծառայությունը մատուցելուց հետո, երբ պատվիրատուն գոհ է մնում ու դառնում է իրենց մշտական հաճախորդը, կանանց սեռական ցանկությունները բավարարող տղաներ մատակարարող գործակալությունը տղայի հետ որոշակի ժամկետով պայմանագիր է կնքում, իսկ եթե պատվիրատուն դժգոհ է մնում, ուրեմն տղան դեռ պատրաստ չէ աշխատելու եւ եւս 2 տարի պետք է սովորի: Պայմանագիրը որոշակի ժամկետով է լինում: Լինում են դեպքեր, երբ տղաների մոտ ի հայտ են գալիս առողջական խնդիրներ, մասնավորապես՝ սեռական անկարողություն, իսկ հիվանդության համար՝ պայմանագրի կետերից մեկի համաձայն, գործակալությունը պատասխանատվություն չի կրում: «Ժիգալո» աշխատող տղաների կյանքն այդքան էլ գունավոր չի լինում, որովհետեւ նրանք իրենց արտաքինի, դեմքի ու մարմնի հետ կապված ցանկացած փոփոխության համար պետք է պատասխան տան ղեկավարությանը, նույնիսկ այն դեպքում, եթե սափրվելիս պատահաբար վնասվի դեմքի մաշկը: Ինչ վերաբերում է մատուցած ծառայության գներին, ապա դրանք շատ տարբեր են: Երբեմն բարձր վճարվում են սկսնակ «ԾՈսՖփՌՍ տՏ ՉօջՏՉց»-ները, երբեմն էլ փորձառուները՝ դա կախված է պատվիրատուի քմահաճույքից, որովհետեւ ոմանք նախընտրում են սկսնակներին, ոմանք՝ հակառակը: Այս աշխատանքի համար կա նաեւ տարիքային սահմանափակում, նախ՝ գործակալություն ընդունվելու եւ այնտեղ սովորելու համար տղաները պետք է լինեն մինչեւ 17 տարեկան, իսկ աշխատելիս նրանք «թոշակի» են անցնում 35 տարեկան հասակում: Այս ամենը Ճապոնիայում կատարվում է անօրինական ճանապարհով, սակայն հիմնական պատվիրատուները երկրի ղեկավարության կանայք ու աղջիկներն են, իսկ ղեկավարությանն էլ քաջ հայտնի են նմանատիպ գործակալությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել