Օրվա լրահոսը
Օբաման մեկնեց Եվրոպա
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նա կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չեխիա, Lեհաստան եւ Թուրքիա, որտեղ կներկայացնի Վաշինգտոնի դիրքորոշումը ժամանակակից աշխարհի հրատապ խնդիրների վերաբերյալ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամից մինչեւ ահաբեկիչների դեմ պայքարը Աֆղանստանում եւ Պակիստանում: Ակնկալվում է, որ Lոնդոնում՝ աշխարհի 20 գերտերությունների գագաթաժողովի շրջանակներում, Օբաման
Հանրակացարանային ռոմանտիկա
Այստեղ ապրելով՝ համ ինքնուրույնություն ես ձեռք բերում, համ իսկական ընկերներ «2005 թվականին, երբ ընդունվեցի ԵՊՀ, Երեւանում մնալու խնդիր առաջացավ: Չէինք ուզում բարեկամի տանը մնալ, որովհետեւ դա իր դժվարություններն ունի»,- պատմում է Անժելան: Ծնողներն էլ չէին ուզում, որ նոր քաղաք եկած երեխան մենակ մնար: Այնուամենայնիվ, նա սկսեց ապրել մորաքրոջ տանը: Ընտանիքը մեծ էր, եւ Անժելան դարձավ
ԲԱՐՁՐԱՀԱՐԿԸ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Մինչդեռ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հայտարարում է, որ այդ շենքը թիվ 145 դպրոցի համար վտանգ չի ներկայացնում: Արդյո՞ք նորակառույցի եւ դպրոցի միջեւ այս տարածությունը 18 մ է կազմում»: Արաբկիր համայնքի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի անմիջապես դեմ-դիմաց շինարարություն է ընթանում, ընդ որում՝ դպրոցից շատ փոքր հեռավորության վրա: Դպրոցի տնօրեն Ժաննա Թադեւոսյանը «Առավոտի» հետ
Կյանքը բեսամթ լոքշ ա
Հավայի լռվել ենք Վերջին ժամանակներս հաճախակի է խոսվում հայոց լեզվի որակական անկման մասին: Այն տպավորությունն է ստեղծվում, թե հասարակության (հատկապես մեծ սերնդի) կողմից վերջապես պահանջ կա վեր բարձրացնելու մայրենի լեզվի անաղարտության խնդիրը: Սա ուրախալի փաստ է… Թվում է՝ սառույցը հալչում է… Մեր հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, այժմ ունի այլ պահանջներ, որոնք վերաբերում են նաեւ լեզվագործածությանը: Այս
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է
Մեր կյանքում զարմանալի շատ բաներ կան: Զարմանալի են, ասենք, մարդկային ձեւախեղումները: Մենք ապրում ենք փոքր երկրի փոքր քաղաքում, որտեղ հասարակական եւ քաղաքական դաշտում եղած բոլորն էլ իրար գիտեն եւ գաղտնիքներ չկան: Գիտեն ե՛ւ իրար անցյալ, ե՛ւ ներկա: Գիտեն՝ ով ինչ եւ ինչպես է արել ու անում: Ու զարմանում ես, թե ինչ թեթեւությամբ են, իշխանությունից զրկվելուց
«Ապրեք, էրեխեք, բայց մեզ պես չապրեք»
Թումանյանի ծննդավայրի՝ Դսեղի երիտասարդները իրենց հուզող խնդիրներին լուծումներ են առաջարկում: Արդեն մեկ տարուց ավելի է՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գործում է երիտասարդական գործունեության ակումբը: Այն զբաղվում է գյուղի երիտասարդության խնդիրներով՝ բարձրացնում դրանք, քննարկում, լուծումներ առաջարկում եւ դիմում գյուղապետարանին ու մարզպետարանին: Մի քանի տարի առաջ, երբ գյուղի երիտասարդների հետ զրուցում էի նրանց հուզող խնդիրների մասին, պարզեցի,
ԱՇԽԱՏԵՆՔ ԲՈԼՈՐՍ
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է Երեկվանից երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ: Երկրի ղեկավարը այցը սկսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: Պատվիրակությունը նաեւ հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ աշխարհամարտում եւ արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակին եւ ծաղիկներ
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -1 Հետո կասեք՝ խնձորը լվա, նոր կեր Օրեր առաջ Մալաթիայի շուկայում ականատես եղանք, թե ինչպես է վաճառակետերից մեկում մոտ հինգ կիլոգրամ սուրճը թափվել գետնին: Իրեն չկորցրած «բիզնեսմենը» կողքին հայտնված տատիկի օգնությամբ հավաքում էր այն, իսկ այդ պահին մեր անհարկի հարցին՝ «հետո դա վաճառելո՞ւ եք», բնականաբար, նա գերադասեց չպատասխանել: Մ. Մ. ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ -2 Դրոշի ներքո
ՀԱՅԿԱԶԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՏԱՐԱԾՔՆ Է ՈՒԶՈՒՄ
Դիմում՝ տասը տարի անց Վիճելի տարածքը Կլարա Ավանեսյանինն է: Կենտրոն համայնքի Խորենացու 3-րդ նրբանցքի 32 տունը դեռեւս 1935 թ. պատկանում է Կլարա Ավանեսյանի ընտանիքին, որի մի մասին ամեն կերպ փորձում է տիրանալ տիկին Կլարայի դիմացի տան հարեւան Հայկազ Թությանը: Ինչպե՞ս: Խոսքը Երեւանի «Բարեկամություն» հանրախանութի խաչմերուկին հարող հատվածում գտնվող կիսահողաշեն մի առանձնատան մասին է, որի հետնաբակում
Բնակիչներին ջրից զրկել են
«Երեւան ջուրը» հրաժարվում է բնակչի հետ ջրամատակարարման պայմանագիր կնքել, պատճառաբանելով, որ դա կամ պետք է անեն ամբողջ շենքի բնակիչները, կամ էլ՝ համատիրությունը: Կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությանը պատկանող Արգիշտի 11/3 շենքում 4 օր ջուր չի մատակարարվել։ Բանն այն է, որ շենքի բնակիչները չեն համարվում «Երեւան ջուր» ընկերության բաժանորդ, բաժանորդը ջրի խողովակների ցանցի սեփականատեր «Գլենդել Հիլզն»
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ «ՋԻՓԵՐԸ» ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ԵՆ
Վանաձորում շտապօգնության կանչերին բժիշկները ուշացումով են արձագանքում, քանի որ ժամեր է պահանջվում՝ մինչեւ կողմնակի ավտոմեքենաների շրջափակումից դուրս գան: Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի շրջակայքը մշտապես խցանված է ավտոմեքենաներով, ինչն էլ պատճառ է դառնում, որպեսզի շտապօգնության մեքենաները չկարողանան ժամանակին տեղ հասնել ու հիվանդին շտապ- օգնություն ցուցաբերել: Որոշ վանաձորցիներ էլ մեզ հետ զրույցում հավաստեցին, որ բժիշկներն ուշացումով
Տնտեսության անկումը կշարունակվի
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ ) կանխատեսումների, տնտեսական ճգնաժամի պայմաններում արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը եւ անբարենպաստ առեւտրի պայմանները կշարունակեն Հայաստանի տնտեսության վրա բացասաբար անդրադառնալ: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը: Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում 2009-ին շարունակվելու է նվազման միտումը, ինչը պայմանավորված է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում ներդրումային նախագծերի շարունակական հետաձգմամբ,
Հայաստանի դիրքորոշումը չի ներկայացվելու
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, մարտին երկրում գնաճը կլինի 1-1,5%-ի սահմանում: Այս մասին երեկ լրագրողներին ասել է բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Խոսելով վերաֆինանսավորման տոկոսադրույքների հնարավոր փոփոխության մասին՝ Վ. Գաբրիելյանը թեեւ նշել է, որ գնաճային ճնշումների պատճառով առաջիկայում Հայաստանում տոկոսադրույքների իջեցում չի լինի, սակայն հավելել է. «Միաժամանակ, ելնելով այն բանից, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն ամենահոռետեսականը
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, եթե կենսաթոշակներն ու նպաստները գոնե 20%-ով չբարձրացվեն, ապա երկրում սոցիալական լարվածությունը կլինի անխուսափելի: Ըստ Վ. Դալլաքյանի, եթե կառավարությունը բարի կամք դրսեւորի՝ թոշակներն ու նպաստները կբարձրանան: Հայաստանի Կենտրոնական բանկը այս տարվա համար կանխատեսել էր ընդամենը 8% գնաճ, սակայն դոլարի արժեւորումը ցույց տվեց, որ նախորդ ամիս մի շարք ապրանքներ թանկացան միջինը 15-20%-ով:
ԵԽԽՎ-ում ապուշներ չկան
Իսկ Հայաստանո՞ւմ Երեկ մամուլի տարբեր ակումբներում հյուրընկալվել էին Հայ ազգային կոնգրեսի երկու ներկայացուցիչներ, որոնք նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարներ են եղել: Խոսքը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի եւ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մասին է: Նրանք երկուսն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ինչպես մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ քաղբանտարկյալների ճակատագրին, այնպես
ՉԵՄ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿՈՂՄԻՆ
Ասում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը – Բազմաթիվ մեկնաբանություններ կան, թե քաղաքապետի ընտրություններում կոալիցիայի մաս կազմող ուժերի թեկնածուները՝ բացի ՀՀԿ-ից, առավել պատրաստվում են ուղղակի ձայներ հավաքել՝ հետո Երեւանի ավագանու կազմում կոալիցիան վերստեղծելու համար: Որքանո՞վ եք իրական համարում այս սցենարը: – Յուրաքանչյուր սցենար, բնականաբար, ունի ապրելու իրավունք: Բայց այս դեպքում,
ԿՈԱԼԻՑԻԱ ՀՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՄԻՋԵ՞Վ
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբը գլխավորելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Նա նաեւ հայտնեց, թե արդեն նախապատրաստել են իրենց ծրագիրը, եւ անհրաժեշտ համարեց, որ այս ընտրություններում մրցակցությունը ծավալվի ծրագրերի շուրջ: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ ընտրությունների
«Սեւ PR-ով մի զբաղվեք»
Փոխքաղաքապետ Կամո Արեյանը պնդում է, որ քաղաքապետարանը՝ իր կառույցներով, եւ թաղապետարանները լծված են համաքաղաքային ծրագրերի իրագործմանը: «Դրանք հերթական նախընտրական շահարկումներն են՝ դեռեւս քարոզարշավը չսկսված, որոնց մեջ ներքաշվում են նաեւ հանրակրթական համակարգը, առանձին կառույցներ: Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքապետարանին ենթակա հանրակրթական դպրոցներին որեւէ նման հրահանգ չի տրվել, չի էլ տրվելու, նման թերթիկներ չեն բաժանվել եւ չեն էլ
ՆԱ ՆԱԽ՝ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԷՐ, ՀԵՏՈ՝ ՎԿԱ
Իսկ հիմա «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը քաղկալանավոր է 2007թ. սեպտեմբերի 4-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ, մայոր, իսկ այսօր քաղբանտարկյալ Գագիկ Հովհաննիսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ բռնություն գործադրելու մեղադրանքով: Քրգործը հարուցվել էր նույն ՔԿՀ-ի կալանավոր, նախկինում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված՝ «Պուտանկա» մականունով Ռոբերտ Կարապետյանին ծեծելու
«ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՎ ՑՈՒՑԱԿԸ ԼԱՎՆ ԵՆ»
Վստահ է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը – «Բարգավաճ Հայաստան»-ի համար Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ սովորական ՏԻՄ ընտրություններ են: – Իմ անձնական կարծիքն ասեմ՝ չի կարող սա չլինել քաղաքական ընտրություն, որովհետեւ քաղաքական կուսակցություններ են մասնակցում այս ընտրություններին, եւ սա քաղաքական պատասխանատվության հարց է, սա ոչ թե պարզապես մեկ, երկու, 20 կամ 123 հոգու
ԱԶԱՏ ՉԵ՞Ն ԱՐՁԱԿԵԼՈՒ
«Համոզված եմ, որ Հայաստանում քաղաքական պատճառներով ձերբակալվածների ազատ արձակման գործընթաց գոյություն չունի: Դա միայն իմիտացիա է»,- «Ուրբաթ» ակումբում հայտարարել է Հովհ. Իգիթյանը՝ հավելելով, թե չի կարծում, որ կա մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները մասնավորապես «Յոթի» գործով անցնող մեղադրյալներին ազատ արձակելու հնարավորություն կամ մտադրություն: Կարդացեք
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Երեկ ՀՀ ԴԱՀԿ մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 2009 թ. փետրվարի 24-ի թիվ 232 հրամանի համաձայն, ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Սեւակ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցվել են, եւ նշանակվել է ծառայողական քննություն: Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Ս. Բաղդասարյանը 2009 թ. իր ընկերոջ՝ «Գեղառսպաս» ՓԲԸ տնօրեն Կառլենի խնդրանքով
ՈՐՏԵՂԻ՞Ց Է «ԱՐԱ» ԴԻՄԵԼԱՁԵՎԸ
Տարածուած երեւոյթ է, որ տղաները Հայաստանում հաճախ իրար դիմում են «արա» բառով, ինչպէս որ արեւմտահայերի մօտ տարածուած է «ծո» կամ «տո» ասելը (նկատենք, որ «ծո» կամ «տո» նոյն բառերն են. հայերէնում ծօ փոխակերպութիւնը եղել է, օրինակ՝ թորել-ծորել, խայթել-խայծել, տատանիմ-ծածանիմ, թեքիլ-ծեքիլ, ծեքծեքիլ); Յստակ է միայն, որ «արա» բառը կապ չունի հեթանոսական չաստուածութեան՝ Արայի կամ Արա Գեղեցիկ
ԱԲՐԱՀԱՄ-ՊԱՎԼԻԿ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի՞Ն
Միջին քաշային կարգում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոններ Արթուր Աբրահամի եւ Կելլի Պավլիկի միջեւ գոտիների միավորման մենամարտ կազմակերպելու մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում: Երկու բռնցքամարտիկների պրոումոթերներն արդեն խոստանում են, որ չեմպիոնների միջեւ այդքան սպասված մենամարտը կարող է կայանալ նոյեմբերի 7-ին՝ Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սկվեր Գարդենում»: Համենայնդեպս, կողմերի իրավաբաններն արդեն ձեռնամուխ են եղել պայմանագրի տեքստի կազմմանը:
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ
Հանգստյան օրերին «Հայաստան» մարզական միության «Աշխատանք» մարզադահլիճի ըմբշամարտի սրահում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի հանրապետության երիտասարդական առաջնությունը, որում տարիների ընդմիջումից հետո պայքար ծավալվեց նաեւ ծանր քաշային կարգերում: Երկու օր տեւած պայքարի ընթացքում ըստ քաշային կարգերի Հայաստանի 2009 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 50 կգ՝ Սարգիս Խաչատրյան («Դինամո»), 55 կգ՝ Ալեքսան Միքայելյան (Գյումրի), 60 կգ՝ Ռոբերտ Հովհաննիսյան (ՕՀՊՄՔ), 66
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵԶՐԱՓԱԿԻՉԸ՝ ՀԱՄԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ՇՔԵՐԹՈՎ
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են Մոսկվայում օտարերկրացիների մասնակցությամբ համասեռականների շքերթ կազմակերպել՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի օրը։ «Կիրակի տեղի է ունեցել համասեռականների կազմակերպության կազմկոմիտեի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել, որ համասեռականների սլավոնական շքերթը կանցկացվի Մոսկվայում, մայիսի 16-ին՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի օրը»,- նշել է ակցիայի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը։ Այդ մասին հաղորդում է ԼվՑպՐՒՈՍր-ը։ Նա նախազգուշացրել է, որ համասեռականները չեն
14 շուն՝ 1 սենյականոց բնակարանում
Շնիկներով տիկինը՝ Աջափնյակ համայնքում Տիկին Անահիտը արդեն եկար տարիներ է՝ ինչ ապրում է Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի 23 շենքում: Սակայն վերջին տարիներին մշտական կռիվների մեջ է իր հարեւանների հետ: Ապրում է մենակ, ավելի ճիշտ՝ տան միակ մարդ արարածն ինքն է, մնացածը՝ տարբեր տեսակի ու չափի շներ են, որոնց նա տուն է բերել փողոցից: Սկզբում դրանք
ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԸ
Ճգնաժամի պատճառով որոշ գեղեցկության սրահների մատուցած ծառայությունները թանկացել են, հաճախորդները՝ պակասել: Ասում են՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստան չէր հասնելու… Հասավ, այն էլ ներխուժեց այնպիսի ոլորտներ, որ անգամ այդ ոլորտի ներկայացուցիչները չէին սպասում: Խոսքը գեղեցկության սրահների մասին է. «Ելենա», «Մարսելիա», «Մոխրոտիկ», «Աֆրոդիտե», «Իվ Րոշե», «Սերգեյ Զվերեւ», «NN»… Սրանք Երեւանում գործող հարյուրավոր գեղեցկության սրահներից մի քանիսն են:
Ի վերջո, խաղից գո՞հ է, թե՞ դժգոհ
Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի գավաթի խաղարկության որակավորման փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը կրկին հուսախաբ արեց իր երկրպագուներին՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղալով Էստոնիայի ընտրանու հետ: Դատելով 5-րդ խմբում ընդգրկված հավաքականների մակարդակից՝ միայն Էստոնիան էր, որից կարելի էր հնարավորին չափ առավել միավորներ կորզել: Բայց՝ ավաղ: Ի զորու չեղանք, այն էլ՝ հարազատ հարկի տակ, որտեղ
ՊԱՏՎԱԲԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ շաբաթ օրը Կամերային երաժշտության տան ճեմասրահում տեղադրված 33 խաղատախտակների շուրջ՝ Դրեզդենում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը հանդիպեցին մշակույթի անվանի գործիչների հավաքական թիմի հետ: Գրոսմայստերներից յուրաքանչյուրը միանգամից հանդես էր գալիս 11 խաղատախտակի առջեւ, ինչը յուրատեսակ միաժամանակյա խաղի սեանս էր: Մարզամշակութային այս յուրատեսակ մրցապայքարին ներկա