Օրվա լրահոսը
ԿԱՆԱԴԱՅԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ՍԵՔՍՈՒԱԼ ՄՈԼԱԳԱՐ Է
Lenta.ru-ի մատուցմամբ, Կանադայի ռազմաօդային ուժերի գնդապետն իրեն մեղավոր է ճանաչել սեքսուալ հողի վրա կատարած 86 հանցագործություններում: Կանադայի ռազմաօդային ուժերի խոշորագույն հենակետի նախկին հրամանատար, 47-ամյա Ռասել Ուիլյամսը (նկարում) խոստովանել է, որ սեքսուալ հողի վրա կատարել է երկու բռնաբարություն եւ նույնքան սպանություն: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ ոչ շուտ, քան 25 տարի հետո ներում խնդրելու իրավունքով: News.am-ի
ԻՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Իրանն առաջին անգամ մասնակցել է Աֆղանստանում իրավիճակի շուրջ քննարկման նպատակով հրավիրված միջազգային խորհրդակցություններին: BBC-ի փոխանցմամբ, Թեհրանի ներկայացուցիչը ներկա է եղել Հռոմում միջազգային շփման խմբի նիստին, որին մասնակցել են նաեւ ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ՄԱԿ-ի, Աֆղանստանի դիվանագետները: Միացյալ Նահանգները իրանցի դիվանագետի մասնակցությանը նիստին՝ չի առարկել: «Մենք ընդունում ենք, որ Իրանն Աֆղանստանի հետ իր երկար ձգվող եւ գրեթե բաց
ՎՐԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՌՈՒՍՆԵՐԻ «ՄԻԿՐՈՍԿՈՊԻԿ ՔԱՅԼԸ»
Վրաստանի արտգործնախարարությունը Հարավային Օսեթիայի սահմանակից վրացական Փերեւի գյուղից ռուսական զորքերի դուրսբերումը որակել է որպես «ճիշտ ուղղությամբ կատարված», բայց «միկրոսկոպիկ քայլ»: Վրաստանի ԱԳՆ-ն միաժամանակ Ռուսաստանին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Հիշեցնենք, որ ռուսական զորքերը շուրջ հազար բնակչություն ունեցող Փերեւի գյուղ էին մտել դեռ 2008թ. ռուս-վրացական հնգօրյա ռազմական հակամարտության ընթացքում: Գյուղը լքելու մասին
ԱՄՆ-ն ու Թուրքիան բանակցում են ՀՀՊ համակարգի շուրջ
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ նրա թուրք գործընկերոջ՝ Վեջի Գենուլի (նկարում՝ ձախից) հանդիպման առանցքային թեման Թուրքիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության «վահանի» ձեւավորումն է եղել: Ինչպես հաղորդում է 1news.az- ը, վկայակոչելով թուրքական «Զամանը», երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել թուրք-ամերիկյան խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում: «Կողմերի միջեւ Իրանի հետ կապված հարցերում որոշակի տարաձայնություններ
ՉԵՉՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ՝ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԹԻՐԱԽ
Երեքշաբթի, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Գրոզնիում գրոհայինները հարձակում են գործել Չեչնիայի խորհրդարանի վրա եւ ներխուժել են շենքի տարածք: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, գրոհայիններին ոչնչացնելու հատուկ գործողության ընթացքում չորս ոստիկան է սպանվել, տասը հոգի, այդ թվում՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Իսկամ Բայխակովը, վիրավորվել եւ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Անվտանգության հատուկ նշանակության եւ ոստիկանական ՕՄՕՆ-ի համատեղ գործողության ընթացքում բոլոր
Լրագրությունն ու ճգնաժամը
Սեմինար՝ ԵՊՀ լրագրության ֆակուլտետում Երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, Բեռլինի «Դոյչե Վելլե» հեռուստառադիոակադեմիայի եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկեց «Լրագրությունը՝ ճգնաժամային իրավիճակներում» խորագրով սեմինար: Ըստ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի, սեմինարը նախատեսված է Հայաստանի մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որոնք կծանոթանան ճգնաժամային իրավիճակներում լրագրողների գործունեության, տեղեկատվության հարցադրման եւ մատուցման առանձնահատկություններին: Ինչպես տեղեկացրեց Ք. Բրոյնիգը, այս նախաձեռնությունը շարունակությունն
«Թող դպրոցը իր հեղինակությունը վերականգնի»
ԳԹԿ-ն հիմա էլ ընթացիկ գնահատումներ է անցկացնում մայրաքաղաքի դպրոցներում Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) որոշել է բացահայտել, թե աշակերտները ի՞նչ գիտելիքներով են ավագ դպրոցում հայտնվել: Մարզերում ընթացիկ գնահատումներն ավարտած կենտրոնը երեկվանից ծրագիրն իրականացնում է երեւանյան դպրոցներում: «Թեստային գրավոր աշխատանքներով կօգնենք դպրոցին պատկերացում կազմել իր աշակերտների գիտելիքային պաշարի մասին: Ստուգումները շարունակական են լինելու, որպեսզի կարողանանք ֆիքսել
ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՑ
Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 25-ից կսկսվեն աշնանային արձակուրդները: Համաձայն «Միջնակարգ եւ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների», 2010-2011 ուսումնական տարում արձակուրդները կկազմակերպվեն հետեւյալ ժամանակացույցով՝ 3-11-րդ դասարանների աշակերտների համար աշնանային արձակուրդները՝ հոկտեմբերի 25-31-ը, ձմեռայինը՝ դեկտեմբերի 27-ից 2011 թվականի հունվարի 9-ը ներառյալ, գարնանայինը՝ 2011 թվականի մարտի 21-27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները կտեւեն
«ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐՆ» ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ
Այս տարածքում նախկինում խաղահրապարակ էր, իսկ այժմ՝ «վկաների» հավաքատեղի: Սա ավտոկայանատեղիին խանգարող կարուսելներից մեկն է, որ հայտնվել է ձորում: Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի մի խումբ բնակիչներ դիմել են մեր թերթին: Գալշոյան 12 եւ 18 շենքերի դիմաց մեկ տարի առաջ «Եհովայի վկաները» շենք են կառուցել: Նույն տարածքում բնակիչների բազմաթիվ դիմումների արդյունքում թաղապետարանն էլ
ԱԶԱՏ ԵՎ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Նարինե Մկրտչյանի ելույթը նախորդ շաբաթ Ղարաբաղում ընթացող Համահայկական լրագրողական 5-րդ համաժողովի ժամանակ Հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք ողջունել Համահայկական տեղեկատվական հինգերորդ համաժողովը եւ գոհունակությամբ ընդգծել դրա կայացմանն ուղղված ջանքերը: Չնայած հարափոփոխ եւ տենդագին ժամանակներին՝ հայ ժողովրդի քաղաքական նպատակների մեջ փոփոխություններ չեն արձանագրվում: Կամ ավելի ճշգրիտ՝ փոփոխություններ արձանագրվում են այն դեպքում, երբ տեղի են ունենում պատմական
Գլենդելի պատվիրակները՝ Կապանում
«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Սյունիքի մարզկենտրոն Կապանի հիվանդանոցի խնդրին: Վերջին անգամ՝ 10 օր առաջ, հոկտեմբերի 9-ին: Տեղեկացրել ենք, որ անմխիթար վիճակում գտնվող հիվանդանոցը տեսքի բերելու համար «Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը» 250 հազար դոլար է հանգանակել, որը կտրամադրի հիվանդանոցին, եթե բուժհաստատությունը դառնա համայնքային սեփականություն, սակայն Հայաստանի կառավարիչները չեն շտապում լուծել այս հարցը եւ 250 հազարը մնացել
Ո՞ւր եք, հայ գեղեցկուհիներ
Եթե հաստատվի Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը, եկող տարի Հայաստանում կլինեն աշխարհի ամենագեղեցիկ հայուհիները: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 29-ին ամփոփելով նախարարության երկամյա գործունեությունը, նշել էր, որ մտադիր են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ՝ 2011 թվականի սեպտեմբերի 21-ի մատույցներում համահայկական գեղեցկության մրցույթ անցկացնել: Ըստ Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս
ԻՍԿ ԹԵՂՈ՞ՒՏԸ
Թեղուտի հանքավայրի շահագործումը բնապահպանական լուրջ վնասներ է բերելու ՀՀ-ում անձեռնմխելի, մարդու ձեռքից չտուժած անտառային տարածքներ շատ քիչ են մնացել: Վերջին տարիներին անցկացված ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Լոռու մարզի Թեղուտի հանքավայրից 1,6 միլիոն տոննա պղինձ եւ 100 հազար տոննա մոլիբդեն, ավելի քիչ քանակի ոսկի ու այլ հանածոներ կարելի է ստանալ ու 2007թ. նոյեմբերի 1-ի ՀՀ կառավարության
ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԷՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎՐԱ
«Ա1+»-ը, փոխանցելով Կապանի «Սոսի» հ/ը-ի տեղեկատվությունը՝ հայտնում է, որ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկները 35-ամյա զինվորական Տիգրան Ղամբարյանի վիճակը արդեն բավարար են գնահատում: Վերջինիս 4 օր առաջ հոշոտել է արջը: Հոկտեմբերի 15-ին Տիգրանը, աշխատանքի մեկնելուց առաջ, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում, մտել է եգիպտացորենի արտը, որպեսզի սիլոս հավաքի: «Ձախ դաստակը ամբողջովին երախի մեջ է մտցրել,
ՏՈՒԺԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՔԸ
Երեկվա «Տուգանքը պարտք չէ» հրապարակման մեջ «տուժանք» բառի փոխարեն օգտագործվել է «տուգանք» բառը, ինչի առթիվ հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:
ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
Երեւանի Հովնաթանի փողոցին հարակից զբոսայգում բռնկված հրդեհի հետեւանքով գործող սրճարանում ամբողջությամբ այրվել է 10 քմ մակերեսով փայտյա տաղավար:
ԱՅՐՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հրդեհ է բռնկվել Երեւանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից տարածքում: Այրվել է Ս. Սահակյանին պատկանող «ՎԱԶ-2410» մակնիշի 17 ՍԼ 738 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը:
ԼՈՒՅՍ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀ վարչական դատարանը երեկ պիտի հրապարակեր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն՝ ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության դատական գործի վճիռը, սակայն հոսանք չի եղել: Կազմակերպությունը դեռ ապրիլի 9-ին էր դիմել ՀՀ վարչական դատարան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա մարտի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դիմել էր ՀՀ հատուկ
«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալի են ծեծել
Տեսակցության եկածներն ահաբեկված են Այս տարվա սեպտեմբերին ամուսնու հետ երկարատեւ տեսակցություն ունենալու ժամանակ Վանաձոր քաղաքի բնակչուհին ականատես է եղել կալանավայրում տեղի ունեցող դեպքերին: «Երկարատեւ տեսակցության եմ եղել ամուսնուս հետ: Հաջորդ օրը բարձր խոսակցության, սպառնալիքով հնչող ձայներն անհանգստացրին մեզ: Միջանցքում գտնվող մի քանի համազգեստավոր անձինք իրար հետ խոսում էին, թե ոնց են սարքելու ոմն Արմենի գլխին,
ՀԱՅԱԶԳԻ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈ՞ՒՄ
Էռնեստ Վարդանյանի հարազատներին զրկել են նրա հետ տեսակցելու հնարավորությունից Ծնունդով գյումրեցի, երիտասարդ քաղաքագետ-լրագրողն արդեն 6-րդ ամիսն է, ինչ անցկացնում է Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության բանտախցերում: Նա «հասցրել» է իր 30-ամյակը «տոնել» գաղութում: Մերձդնեստրյան իշխանությունները, նրան մեղադրելով լրտեսության եւ պետական դավաճանության մեջ, ամիսներ շարունակ ի զորու չլինելով հիմնավոր ապացույցներ գտնել, ամեն անգամ երկարացնում են նրա կալանքի ժամկետը՝
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ՞
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շերամի փողոցում նախորդ գիշեր մի մեծ ջրատար խողովակ է պայթել: Քանի որ այդ փողոցում իրար կողքի շարված մի քանի օբյեկտներ, առանձնատներ են, ողջ գիշեր խողովակի ջուրը լցվել է այդ օբյեկտներն ու հսկայական վնաս պատճառել տարածքի տերերին ու բնակիչներին: Մեզ հետ զրույցում նրանք վստահեցնում էին, որ այդ փողոցի բոլոր օբյեկտների հիմքն արդեն փլուզվել է
«31»-ը կտեղափոխե՞ն
Համենայնդեպս՝ այդպես էին խոստացել Մի շարք երթուղային տաքսիների վերջնականգառները դարձել են իսկական գլխացավանք: Երթուղայինները կանգառում են այնպիսի հատվածներում, որ շատ հաճախ խանգարում են թե՛ անցորդներին, թե՛ կանգառներում կանգնած ուղեւորներին ու հարակից տարածքի գրասենյակների աշխատանքներին: Օրինակ՝ թիվ 31 երթուղու վերջնականգառը Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների հատման մասում է: Այս տարածքում են գտնվում տարբեր գրասենյակներ, բանկերի
ՓՈՔՐԻԿԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂԻՑ Է ԿԱԽՎԱԾ
Հողագործի ընտանիքում ծնված կույր երեխայի աչքի լույսը կարող է վերականգնվել, եթե հավաքվի վիրահատության համար անհրաժեշտ գումարը: 2-ամյա Ալլայի աչքերի լույսը կախված է մեզնից: Oրեր առաջ լուսանկարում պատկերված փոքրիկ Ալլայի ծնունդն էր: Նա դարձավ 2 տարեկան: Սովորաբար այդ տարիքում երեխաները վազվզում են, չարաճճիություններ անում, տան իրերն են ուսումնասիրում: Ալլան զրկվել է այդ ամենից, որովհետեւ կորցրել է
«ՍՏԵՊԱՆԱԿԵ՛ՐՏ՝ ՊՐԵԿՐԱՍՆԵՅ ԳՈՐՈԴԱ ՆԻ ԳԴԵ ՆԱ ՍՎԵՏԵ ՆԵ՛Տ»
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչները երթեւեկում են ոչ միայն ջիպերով, տարաբնույթ արտասահմանյան եւ ռուսական մակնիշի մեքենաներով, այլեւ այս գեղեցիկ, նորաձեւ «Հունդայի» մակնիշի ավտոբուսներով: Ըստ ստեփանակերտցիների՝ այս ավտոբուսները Երեւանի քաղաքապետարանի նվերն են իրենց քաղաքին: Ղարաբաղի մայրաքաղաքի հենց կենտրոնում, ԼՂՀ ԱԺ-ին ուղղակի կպած կառուցվել է շքեղ «Արմենիա» հյուրանոցը, որտեղ, սակայն, ըստ նույն՝ ստեփանակերտյան աղբյուրների, խիստ կաղում է սպասարկումը:
Հանցագործներին պատժելը կարեւոր է
Երեկ Երեւանում սկսվեց Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: Հայաստան է ժամանել 33 երկրից 42 պատվիրակ: Հունգարիայի դատախազության ներկայացուցիչ Պիտեր Պոլտը`մեկնաբանելով ադրբեջանցի մարդասպան սպա Ռամիլ Սաֆարովի ճակատագիրը, «Արմինֆոյին» ասել է, որ հանցագործներին պատժելը կարեւոր է ցանկացած պետության համար: Հիշեցնենք, որ 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռ. Սաֆարովը կացնահարել է հայ սպա Գուրգեն
ԸՍՏ ԵԽԽՎ-Ի՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է
Երեւանում փորձում են սահմանել ժողովրդավարության 2020 թվականի տեսքը Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի մասնակիցներից ոմանք ելույթներում երեկ անդրադարձան այն փաստին, որ իրենց աշխատանքները Երեւանում ուղեկցվում էին բողոքի ցույցերով: «Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 30 տարի առաջ: Ասեմ՝ այն ժամանակ փողոցներում ցույցեր չկային»,- նկատեց Շվեյցարիայի ժողովրդավարության հարցերով դեսպան Մարիա Լեյսները: «Աշխարհի այս մասում ժողովրդավարությունը որդեգրվել
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձեւի չկատարման հետ կապված հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ ՄԻ Եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարմանն առնչվող հարցերին:
ԹՈՂ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՕԼԻԳԱՐԽԻԿ ԼԻՆԵՆ
«Հայաստանը գտնվում է կապիտալի նախնական կուտակման փուլում. առանց այդ կուտակման՝ ոչնչի հնարավոր չէ հասնել»,- մամուլի ասուլիսում անդրադառնալով «օլիգարխիկ տնտեսություն» արտահայտությանը՝ ասել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: «Ոչինչ, թող մի քիչ էլ օլիգարխիկ լինեն, ըմբռնումով մոտեցեք դրան: Օլիգարխիայի դեմ պայքարում ենք այնքան, որքան կարողանում ենք պայքարել: Բոլոր այն
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԷԼԻ ՓՈԽՈՒՄ ԵՆ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկելու է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Ներկայացվել է ոչ միայն լրամշակված օրինագիծ, որում սահմանված են այլընտրանքային, հեղինակային, փորձարարական, միջազգային կրթական ծրագրեր հասկացությունները, այլ անգամ ամփոփաթերթիկի փոփոխված տարբերակ, որում ներառված են նաեւ կոալիցիայի
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին իր իսկ ներկայացրած նախագծում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է, որպեսզի հանրակրթական, մասնագիտացված հանրակրթական եւ հատուկ հանրակրթական դպրոցներում սովորողները կրեն «պատրաստի կամ ինքնուրույն կարված համապատասխան սեզոնային համազգեստ, այդ թվում՝ ֆիզկուլտուրայի դասերի համար մարզական համազգեստ: Այդ համազգեստների ձեւը, ըստ կրթական աստիճանի, կրթության նախարարության ներկայացմամբ սահմանում է ՀՀ կառավարությունը»:


















































