Օրվա լրահոսը

«Բոգդանները» թանկ են նստում

Երթուղիների շահագործմամբ զբաղվող տնտեսվարողների հավաստմամբ՝ «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ ձեռք բերելու համար պետք է մեծահարուստ լինել: Մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիները սպասարկող գծատերերը, ըստ կառավարության որոշման, միկրոավտոբուսների փոխարեն՝ գիծը պետք է շահագործեն «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով: Սա պայմանավորված է Երեւանը տրանսպորտային խցանումներից ազատելու եւ քաղաքը բեռնաթափելու հանգամանքով: Սակայն խնդիրն այն է, որ այս որոշման արդյունքում տուժում են տասնյակ գծատերեր,

ԵՐԻՑՅԱՆԸ ԼՐՏԵՍ Է ՓՆՏՐՈՒՄ

Էկոնոմիկայի նախարարը իր ղեկավարած կառույցի աշխատակիցներին հորդորում է ամեն ինչ «խաբար տալ» Այս օրերին էկոնոմիկայի նախարարությունում լարված մթնոլորտ է: Աշխատակիցները շունչները պահած սպասում են, թե նախարարն այդ օրն ինչ տրամադրությունով է աշխատանքի գալու եւ քանի մարդու է գործից ազատելու: Նախարարության որոշ աշխատակիցների ներկայացմամբ՝ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ եկած չեկած, «կադրային ջարդ» է սկսել: Ընդ որում,

«Ժամանակը կանգ է առել»

Քաղաքական դրդապատճառներով կալանավորված Մյասնիկ Մալխասյանի կինը՝ Աննա Մալխասյանը, մեր թերթի միջոցով նամակով դիմում է իշխանություններին: Նամակում ասվում է. «Մարտի 1-ից հետո կանգնել է ժամանակը բոլոր այն ընտանիքների համար, ում եղբորը կամ զավակին, ամուսնուն կամ հորը մեր իշխանություններն անամոթաբար զրկեցին ազատությունից: Ամենացավալին այն է, որ այս ամենը կատարվում է Հայաստանի ներսում, հայի ընտանիքի, քրիստոնյա ընտանիքի հետ,

Ադրբեջանական նավթը կորցնում է կարեւորությունը

Պնդում է էներգետիկ ոլորտի հայտնի փորձագետ Պետրոս Թերզյանը «Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպել էր իր առաջին միջոցառումը: «Պետրոսթրաթեջի» (Փարիզ) միջազգային խորհրդատվական ընկերության նախագահ Պետրոս Թերզյանը դասախոսություն կարդաց «Նավթը՝ Կովկասում տնտեսական եւ քաղաքական գործոն» թեմայով: Նրան ներկայացնելիս՝ «Սիվիլիթասի» հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, թե Պետրոս Թերզյանն իր պաշտոնավարման ընթացքում եղել է Հայաստանի ԱԳՆ-ի

ԻՆՉԵ՜Ր ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ…

Մինչ «Մարտի 1»-ի իրադարձությունների համար մեղադրվողների՝ «Յոթի» գործը միջդատական փուլում է, դրանում եղած կեղծիքները բացահայտվում են: Այն բանից հետո, երբ «Մարտի 1»-ի իրադարձությունների փաստի առիթով հարուցված թիվ 62202608 քրեական գործի նախաքննությունը յոթ քաղբանտարկյալների մասով ավարտվեց, եւ այդ գործի վարույթն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գործի նյութերը տրամադրեց մեղադրյալների պաշտպաններին, վերջիններս դրանց ծանոթանալուց հետո ահազանգեցին դրանցում

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՅԼՆ ԱՐԵԼ Է, ՀԱՋՈՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՆԻ»

Դաշնակցական Կիրո Մանոյանը վստահ է, որ սահմանի բացումն առավել պետք է Թուրքիային, քան Հայաստանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ հայտարարեց, որ չի նախընտրում «ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը, քանի որ, իր կարծիքով. «Եթե խոսքը հրավերի եւ հրավերին ընդառաջելու մասին է՝ լավ, բայց ընդհանուր գործընթացն ինչ-որ տեղ կարող է եւ նվաստացնենք,

ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն չորրորդ օրն է, որ Հունաստանի մայրաքաղաքում եւ հարակից յոթ ավաններում շարունակվում են բախումները ոստիկանության եւ երիտասարդական ռադիկալ խմբերի միջեւ: Անկարգությունների ընթացքում վնասվել են մեծ թվով հիմնարկներ, խանութներ, պետական եւ մասնավոր մեքենաներ: Իսկ երեկ Հունաստանի խորհրդարանին հարող հրապարակը վերածվել էր իսկական մարտի դաշտի, ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները հրապարակ են բերել մեծ աղբամաններ եւ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Աբդուլլա Գյուլին Մեծարգո պարոն նախագահ Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց Ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ: Անկեղծորեն ընդունենք՝ այս

Թուրք ջութակահարը՝ Երեւանում Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա թուրք ջութակահար, պրոֆեսոր Չիհաթ Աշքինի մենահամերգը: Նրա ելույթը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային ծրագրի մի մասն է, որը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Օրիոն փրըդաքշնի» եւ «Կոմիտաս» քառյակի համագործակցության շնորհիվ: Որպես փոխայցի մի մաս՝ նոյեմբերի 25-ին «Կոմիտաս» քառյակի

ՄԻ ԱՉՔՈՎ ԼԱԼԻՍ ԵՆՔ, ՄՅՈՒՍՈՎ՝ ԽՆԴՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մինչեւ 51,168 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը WBC/WBA/IBF վարկածներով գոտիները նվաճած Ավստրալիա վերադառնալուց հետո ցանկանում էր անպայման գալ Հայաստան եւ անձամբ հարգել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Ու եկավ: Դեկտեմբերի 6-ին Վիկն իր մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մտերիմ ընկերների, որոնք նաեւ նրա թիմի անդամներն են ու բոլոր

«Հայաստանը միայն Երեւանը չէ»

Վանաձորցիներից շատերը համոզված են, որ ՀՀ իշխանությունների՝ իրենց խնդիրների վրա ուշադրություն չդարձնելու պատճառն այն է, որ համեստ են, եթերից չեն աղաղակում ու միտինգներ չեն անում: «Ընտրությունից ընտրություն գալիս են, ոտ ու ձեռ ընկած ձայն խնդրում, խոստանում, որ շուտով բնակարան կունենանք։ Այդ ասելն է լինում ու՝ վերջ։ Գնում են Երեւանի իրենց տաքուկ տներն ու մեր մասին

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼՍՈՒՄ ԷՐ

Այդուհանդերձ, աղետի գոտու բնակիչներին խորհուրդ էր տալիս իրենց հարցերն ուղղել նոր նախագահ Սերժ Սարգսյանին ու նոր կառավարությանը: Դեկտեմբերի 7-ին գյումրեցի տաքսու վարորդները որոշել էին փակել Գյումրի-Երեւան մայրուղին ու չթույլատրել, որպեսզի երկրաշարժի 20-ամյակի առիթով աղետի գոտի ժամանող երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մուտք գործեն Գյումրի: «Մենք այլեւս չենք ուզում ձեւական խոստումներ լսել, եթե 3 հազար գյումրեցու հարկերի տակ

ՆԵՐՈՒՄԸ՝ ԽՈՇՏԱՆԳՈ՞ՒՄ

Դեկտեմբերի 6-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով «դատապարտում է սովետական ամբողջատիրական համակարգի վարքագիծը հիշեցնող այս ստորությունը»: Խոսքը «Մարտի 1»-ի գործով ազատազրկման դատապարտված անձանց ազատ արձակելու համար նրանց «ներում» հայցելուն կամ «գործուն զղջումի» դրդող իշխանությունների ընտրած մարտավարության մասին է: Հայտարարության մեջ ասված է, թե՝ «չդիմանալով միջազգային կառույցների ահագնացող ճնշումներին, հասկանալով, որ պատանդներ պահելու իրեն հատուկ անմարդկային

ԱՐՋԻՆ ԷԼ ԷԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 10-ին բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Սասուն Միքայելյանին պատկանող՝ Հրազդանում գտնվող քարի արտադրամասում, Վանատուր թաղամասում գտնվող առանձնատանը, անասնագոմում, ռեստորանում, հացի փռում, Հրազդանի Կենտրոն 45/1 գրասենյակում, Աղվերանի հանգստյան գոտում գտնվող «Նարինե» հանգստյան տանը կատարելու միաժամանակյա խուզարկություններ՝ «գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, զենք, ռազմամթերք, թմրամիջոցներ, մահակներ, մետաղաձողեր եւ այլ

«Նախագահականում» չեն քնում, մտածում են

Մտածում են ինչպես անել, մեկ՝ որ ԼՂ հարցում ընդդիմությունը փառաբանի կարգավորման Սերժ Սարգսյանի տարբերակը, մեկ՝ որ ՀԱԿ-ից բեկորներ պոկվեն: Այն, որ ԱԺ-ում արագացված տեմպերով քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ուղղակիորեն առնչվում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ, երեկ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ հաստատեց նաեւ ԱԺ

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՄԱՆ»

Քաղաքական ուժերը մեկնաբանում են այդ պատրաստակամությունը ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը դրական պատասխան է տվել «Առավոտի» հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ նախագահի հրամանագրով ներում է շնորհվել մարտի 1-ի գործով անցնող երեք դատապարտյալների: Մամուլի խոսնակը նաեւ հայտարարել է. «Հանրապետության նախագահը, ներման հրամանագիր ստորագրելու որոշում կայացնելիս, հաշվի է առել ինչպես տվյալ դատապարտյալների կողմից նախագահին

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՆՑ ԿՀԻՇԻ ՁԵԶ

Գրել էր Սասուն Միքայելյանը ՀՀ երկրորդ նախագահին Մարտի 12-ի երեկոյան Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի մի բնակարանում հայտնաբերվել էր հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այդ բնակարանի զննության ընթացքում, ըստ արձանագրության՝ հայտնաբերվել էր միայն «դիմում նախագահին՝ բաղկացած 5 էջից»: Սակայն «7»-ի գործում առկա այդ դիմումում, որը փաստորեն սեւագիր է՝ դեռեւս չկանոնակարգված ու չխմբագրված գրառումներ են, միայն

ԲԱՐԻՇԵՑԻ՞Ն

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 7-ին աղետի գոտի այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ լարվածությունը, կարծես թե, փոքր-ինչ մեղմացավ՝ հավանաբար, երկրի ղեկավարի «բացատրական աշխատանքի» շնորհիվ: Համենայնդեպս, Այգաբաց գյուղում դպրոցի անվանակոչության ժամանակ քաղաքապետն ու հոգեւորականը փոխադարձ հանդուրժողականություն էին ցուցադրում: Առայժմ պարզ չէ, թե ինչ է

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Երեւանի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի խորհրդի նախագահ ընտրելու համար խորհրդի անդամներին, անհասկանալի պատճառով, հրավիրել են Երեւանի քաղաքապետարանի շենք եւ, ըստ արձանագրության, կոպտորեն խախտելով խորհրդի նախագահի ընտրության կարգը, քաղաքապետարանի կողմից խորհրդում ընդգրկված անդամ Լ. Ավագյանին, քաղաքապետի կարգադրությամբ եւ հրամանով, փաստորեն, նշանակել են խորհրդի նախագահ: Անօրինականության մի փաստ եւս այդ դպրոցի վերաբերյալ: Դպրոցի բոլոր ուսուցիչներին

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասներեքերորդ ԱՆՁՐԵՎԱԲԵՐ ԱՄՊԵՐ Եվ ես Արիսին ասացի՝ «ուրեմն, Հրանտենց տները գյուղի էս հակառակ կողմը պիտի ըլնեն», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Գագոն ասաց՝ «երեւի էն թթի ծառով տունն ա», եւ Արիսն ասաց՝ «իրանց տունը պիտի որ ավելի հին ըլնի», եւ ես ժպտալով Արիսին հարցրի՝

Մեր մեղքով չենք Սփյուռքում ծնվել

Սփյուռքահայ ուսանողները Հայաստանում իրենց նկատմամբ խտրականություն են զգում Երեկ «Էրեբունի» հյուրանոցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը եւ մի քանի բուհերի ղեկավարներ հանդիպեցին սփյուռքահայ ուսանողներին: Հանդիպման սկզբում Սփյուռքի նախարարը նախ ներկայացրեց իրենց ծրագրերը, ինչպիսիք են աշխարհում հայերի հաշվառումը, «Տուն արի» նախագիծը, որի շրջանակներում սփյուռքահայ ուսանողների խմբեր կբերվեն Հայաստան, Սփյուռքի կազմակերպումը՝ ըստ մասնագիտությունների:

ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՊԱՏՎԱԲԵՐ Է»

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը 2009 թվականի փետրվարին առաջին անգամ մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ առիթով զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ: – Ի՞նչ կարգով են ընտրվում աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցող հավաքականները: – Մասնակցելու իրավունք տրվում է աշխարհի ութ լավագույն թիմերին: Մրցաշրջան 2008-ի արդյունքներով՝ Հայաստանի ազգային հավաքականը տեղ է գտել այդ

Հելսինկիում Ռուսաստանին շատ չկշտամբեցին

Փոխարենը քննարկեցին եվրոպական անվտանգության նոր պայմանագիր ստեղծելու մասին ՌԴ առաջարկը Հելսինկիում շարունակվում է ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումը, որի «ղարաբաղյան օրակարգին» արդեն անդրադարձել ենք թերթի երեկվա համարում: Սակայն հանդիպման գլխավոր թեման էր, բնականաբար, կովկասյան պատերազմը: Այդ առիթով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջադրել է եվրոպական անվտանգության նոր պայմանագիր մշակելու գաղափարը, որով էլ Հելսինկի էր ժամանել այդ երկրի արտգործնախարար

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Նոր միտումներ՝ տարածաշրջանային զարգացումներում Միասնական եվրասիական տարածք ստեղծելու նպատակով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մերձեցումը պատմական գործոններով պայմանավորված խնդիր է, սակայն ներկայիս պայմաններում՝ դժվար իրագործելի: Այդպիսի եզրակացության եկան Մոսկվայում 2007-ին կայացած գիտագործնական կոնֆերանսի ժամանակ, որին ներկա էին ՌԴ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանները, իսկ տեսագրված ողջույնի խոսքով խորհրդաժողովի մասնակիցներին դիմել էր Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Վերջինս

Ինչո՞վ են զբաղված «սերիալական ոստիկանները»

Հանցագործների խրախճանք՝ հայկական եթերում Բրազիլական սերիալների առանցքը անբարոյական կամ կիսաբարոյական սերն է, մեր սերիալներում՝ հանցագործ աշխարհը։ Ըստ երեւույթին, այդ թեմաներն են արդիական յուրաքանչյուր հասարակության համար։ Բրազիլական սերիալների վերջում բոլորը դառնում են ազգականներ, իսկ մեզ մոտ՝ երեւի, հանցագործներ կամ, առնվազն, վրիժառուներ։ Հիշեցնեմ. որսորդմիության նախագահին սպանելուց հետո վերջերս տեղի ունեցած սպանությունը Աղվան Հովսեփյանը բնութագրեց որպես վրիժառություն։ Իհարկե,

ԻՆՉՈՒ Է ՁԳՁԳՎՈՒՄ ԱՐՏԱՇԱՏԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Քաղաքում օրեցօր ավելանում են աղանդավորները Հայաստանի նախկին մայրաքաղաքներից մեկը՝ Արտաշատը, մինչ այսօր եկեղեցի չունի: Քաղաքում միայն մի քանի մատուռներ կան, որտեղ հավատացյալները կարող են մոմ վառել, աղոթել: 2003 թ. մայիսի 25-ից, ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, սկսվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը, որի շինարարությունը անավարտ է մնացել, եւ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց շինարարության

Խուլուհամրերին աչքաթող են արել

Վանաձորում այդպիսի երեխաները համապատասխան դպրոց չունեն, իսկ մեծահասակները՝ աշխատանք «Խոսողների դպրոցները մշտապես ու կանոնավոր գործում են, ինչո՞ւ մեզ համար էլ նման դպրոցներ չեն գործում»,- ասում է Վանաձորի 20-ամյա բնակիչ Անդրանիկ Կնյազյանը, որը խուլուհամր է եւ հաղորդակցման խնդիրներ ունի: Այսօր Վանաձորում բացված Հայաստանի խուլերի միավորման Լոռու մարզային մասնաճյուղը ծառայելու է որպես ժամանցի կենտրոն, ուր նույնատիպ խնդիրներ

ԹԵ ՈՒԶԱԾՆԵՐԸ ԻՆՉ Է՝ ՊԱՐԶ ՉԷ

Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ պարզություն չկա ՀՀ գլխավոր դատախազությունը շատ օպերատիվորեն նույն օրը արձագանքել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի` դեկտեմբերի 4-ին արած բացահայտմանը: Հիշեցնենք, որ Դ. Շահնազարյանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը փաստում էր, որ «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խմբի» իշխանական կոալիցիայի ներկայացուցիչ Գեւորգ Թովմասյանը, խումբ գործուղվելուց դեռ օրեր առաջ, ի

Ինչպես փրկել ժառանգությունը

Երեկ ամփոփվեցին դեկտեմբերի 3-ից «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի համատեքստում մեկնարկած «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ-ում եւ արտերկրում» խորագրով եռօրյա «կլոր սեղանի» արդյունքները, որին մասնակցում էր հայաստանցի եւ 15 երկրից ժամանած շուրջ 50 մասնագետ: Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, ԻԿՕՄՕՍ/ Հայաստան հ/կ-ն եւ Հայաստանի ճարտարապետների միությունը: Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը նշեց, որ առաջին դեպքն

Սպիվակովը՝ Գյումրիում եւ Երեւանում

Դեկտեմբերի 4-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, երկրաշարժից քսան տարի անց, համերգով կրկին հանդես եկավ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Նկատենք, որ թատրոնի դահլիճը երբեք այդքան մարդաշատ չէր եղել եւ վերջին քսան տարվա ընթացքում այդպիսի բավականություն հանդիսատեսը չէր ստացել: Մոտ երկու ժամ տեւած համերգի վերջում Սպիվակովը փորձեց խոսել նաեւ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031