Օրվա լրահոսը
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԻՐԱՐ «ՍԵՎԱՑՐԻՆ»
Էջմիածնի քաղաքապետի թեկնածուները հնարավոր բոլոր մեթոդներով միմյանց վրա ցեխ են շպրտում Էջմիածնում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու. գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ ներկայիս փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), անկուսակցական Արտակ Պողոսյանը եւ ՀՀԿ կուսակցության մեկ այլ անդամ՝ Թամարա Թադեւոսյանը: Մինչ թեկնածուների պաշտոնական առաջադրումը, խոսվում էր
«ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼ» ԿԻՐԱՌՎԵ՞Լ Է
Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պատմեց, որ անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներն են ցուցմունք տվել, թե «տեսել են մինչ զանգվածային անկարգությունների ավարտը որոշ անձանց, որոնք բացահայտ՝ բենզինով լի տարայից պատրաստել են «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով շշեր»:
«ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
«Ժողովրդի մեծագույն հիասթափությունը գալիս է իշխանություններից»,- երեկ «Հայացք» ակումբում պատասխանելով «Առավոտի» հարցին եւ չընդունելով տեսակետը, որ ժողովուրդը հիասթափվել է պայքարից ու այլեւս չի մասնակցում հանրահավաքներին, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա հուսահատության որեւէ նշույլ չի տեսնում՝ «Ուղղակի մարդիկ կան, ովքեր հոգնել են եւ ուզում են հանգստանալ, մի փոքր «թայմ-աուտ» են վերցրել, նորմալ է»: ՀՀ ԱԺ
«Դա արյուն է»
Ի հեճուկս Շոթա Վարդանյանի՝ ասում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը «Ոստիկանությունն իրականացրել է ապօրինի հանրահավաքը կասեցնելու գործողություն, եւ այն փաստը, որ նրանք Ազատության հրապարակ էին եկել միայն մահակներով, ոչ թե հրազենով, վկայում է այդ մասին»,- երեկ «Ուրբաթ» ակումբում իր տեսակետը բարձրաձայնեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Ի դեպ, նա բավականին դժկամությամբ խոսեց «Մարտի 1»-ի
ԿԱՐԵՎՈՐԸ ԶՈՀԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԱՆՔՆԵ՞ՐՆ ԷԻՆ
Հարցաքննությունների ընթացքում տուժողի իրավահաջորդներին անպայման հարցրել են զոհվածների քաղաքական նախասիրությունների մասին: «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու մասին ԱԺ որոշման համաձայն՝ այս մարմինը ձեւավորվեց նաեւ զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար: Թվում է, թե սա առավել պիտի լիներ նախաքննական մարմնի գործը: Մանավանդ որ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների գերակշիռ մասի հարցերից դատելով՝ նման հանգամանքներ պարզելու նրանք կա՛մ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԷԼԻ ԳՆԱՑԵԼ ԷԻՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»
Նրանք հանդիպեցին քաղկալանավոր Սուրեն Սիրունյանին «Մարտի 1»-ի գործով կալանավորված եւ այսօր անազատության մեջ գտնվող Սուրեն Սիրունյանը դեռ անցյալ ուրբաթ՝ սեպտեմբերի 26-ին էր դիմել «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին՝ իր հետ հանդիպելու խնդրանքով: Երեքշաբթի օրը այս հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այցելել էին Ս. Սիրունյանին: Վերջինիս ասելով, այդ հանդիպման
ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ Ստրասբուրգում պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ Հայաստանում, ընդգծել է, թե փաստ է, որ երկար ժամանակ շատ մարդիկ բանտերում են, շատերի դեպքում դատավարություններ դեռ չեն սկսվել, ինչը մարդու իրավունքների խախտում է: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն, ինչը ոստիկանության անմիջական
ԱԺ-Ն ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԴԻՏՈՐԴ
ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մի շարք թերթեր պետբյուջեից ֆինանսավորվում են՝ առանց տպագրվելու: Մասնավորապես, գրահրատարակչության ոլորտին տրվել է 135,392 մլն դրամ, սակայն բյուջեի փողերով տպագրված գրքերից որեւէ մեկը կարգին չի վաճառվել, քանի որ պետական փողերով գիրք հրատարակելու իրավունք են ստացել
Ուսուցչուհին ինքնասպան էր եղել
Այս տարվա օգոստոսի 8-ին քացախաթթու խմելու միջոցով (էսենցիա) ինքնասպան եղավ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի Ալվանք գյուղի միջնակարգ դպրոցի 50-ամյա ուսուցչուհի Լաուրա Սարգսյանը: Փաստի առթիվ նյութեր նախապատրաստվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում: Ուսուցչուհին ուներ երկու երեխա՝ դուստր եւ որդի: Վերջինս զինվորական ծառայությունից ազատվել է 2-րդ կարգի հաշմանդամ լինելու պատճառով: Ամուսնու՝ Խաչիկ Առաքելյանի պնդմամբ, կինն այդ
Աղայանի բացահայտումները
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանի համոզմամբ, կազմակերպության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը դարձել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործիքը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», Ա. Աղայանը հայտարարեց երեկվա ասուլիսում, ժամանակին խոսելով հասարակության գործիքը դառնալու պատրաստակամության մասին, Լ. Տեր-Պետրոսյանը այդպիսով քաղաքական հնարք իրականացրեց եւ մյուս քաղաքական գործիչներին դարձրեց իր գործիքը: Ա.
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱՊԵՍ
Օրերս Երեւանում կայացած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր վեհաժողովը միաձայն մարզական այս կազմակերպության նախագահ ընտրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանին: Երեկ Արմեն Գրիգորյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Պարոն Գրիգորյան, շնորհավորում ենք նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Դրանցից որո՞նք եք ավելի առանցքային համարում: – 2009
«Թատրոնների վերացման քաղաքականություն»
Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն ու թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ թատրոնների մասին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն ու թատերագետ Լեւոն Մութաֆյանը, որոնք անդրադարձան թատրոնի խնդիրներին: Լ. Մութաֆյանի խոսքերով, դեռ երկու տարի առաջ նախազգալով հանրապետության ղեկավարների, իշխանության, մշակույթի նախարարության դիրքորոշումը հատկապես դրամատիկական թատրոնների կեցության, պահպանման հանդեպ, ինքը մամուլում իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ
ՋԱԶԱՅԻՆ ՀՐԱԲՈՒԽ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ
Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը 10-ամյա ընդմիջումից հետո փառահեղ անցավ «Հայկական ջազ-70» միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայկական ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը: Դահլիճում, բառիս բուն իմաստով, ասեղ գցելու տեղ չկար, կարոտած հանդիսատեսը սիրելի երգչուհուն չէր հանդիպել արդեն 10 տարի: Տաթեւիկը հանդես եկավ ամերիկացի ճանաչված երաժիշտների հետ, որոնցից կիթառահար Ժան Բաբոյանը եւս մեր հայրենակիցն
Ավագանի դառնալու մեծ մրցույթ է
15 տեղի համար 47 հավակնորդ կա, 9-ը ցանկանում է վերընտրվել Այս օրերին Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ասեղ գցելու տեղ չկա. քաղաքում իրենց քիչ թե շատ «լավ տղա» պատկերացնողները շտապում են հանձնաժողով՝ օր առաջ փաստաթղթեր ներկայացնելու: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Սայաթ Մինասյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Գյումրիի ավագանու անդամ դառնալու ցանկություն են հայտնել ԲՀԿ,
ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԴԱՏ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԸ ՇՈՈ՞Ւ Է
Հրազդանի քաղաքապետարանը ոչ միայն իր որոշումները չի փակցնում նախատեսված ցուցանակներին, այլեւ հրաժարվում է այն տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին: Երեկ Երեւանի վարչական դատարանում՝ Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, սկսվեց «Ինֆորմացիայի ազատություն» հասարակական կազմակերպության ներկայացրած հայցի քննությունն՝ ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի: Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Հրազդանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնին չի տրամադրել Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու որոշումների պատճենները:
Խոչընդոտում են բնակարանի սեփականաշնորհմանը
Արդեն 3 տարի է՝ ինչ բնակարանի մասնավորեցման համար բնակիչը քաշքշուկների մեջ է Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի պաշտոնյաներն իրենց համայնքի բնակիչներին աջակցելու փոխարեն՝ նրանց համար անընդհատ խնդիրներ են ստեղծում: Համայնքի բնակիչները քաշքշուկի մեջ են հայտնվում հատկապես այն ժամանակ, երբ բնակարանի սեփականաշնորհման հարցով դիմում են թաղապետարան: 3 տարի է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիայի թիվ 18 շենքի բնակիչ Մարիամ Գաբրիելյանը փորձում
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՕՊԵՐԱՅԻՆ
Քաղաքային իշխանությունները վերգետնյա հողհատկացումներն ավարտելով՝ անցել են ստորգետնյա հողհատկացումների: Մի առիթով Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը Երեւանի կենտրոնում շինարարական բիզնես անել ցանկացող գործարարներին հիասթափեցրեց, հայտնելով, որ մայրաքաղաքի կենտրոնում շինարարություն անելու համար այլեւս ազատ տարածքներ չկան, եւ կենտրոնն այլեւս չի կարող քաղաքաշինական ֆունկցիաներ իր վրա վերցնել: Թերեւս սա է պատճառը, որ քաղաքային իշխանությունները հիմա էլ որոշել
Սպառում ենք մի բան, որը չունենք
Ըստ տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի, մենք պետք է գոհ լինենք, որ գազը սպառելու հնարավորություն ունենք: – Անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «ՀայՌուսգազարդ» եւ կնքեց մի պայմանագիր, որն իշխանական լրատվամիջոցներում ներկայացվեց որպես համագործակցության բարձր մակարդակի ապացույց: Ինչպե՞ս եք մեկնաբանում պայմանագիրը, ի՞նչ կտա դա մեր տնտեսությանը: – Գազն ու գազամատակարարումը մեր երկրի համար չափազանց կարեւոր
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՆ»
Կարծում է նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը – Պարոն Մելիքյան, մասնակցելով նախագահական ընտրարշավին, Դուք մեծ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացրիք, սակայն այժմ ակտիվ կամ հրապարակային գործունեություն չեք ծավալում: – Այո, ես կուսակցություն չեմ ստեղծել եւ առաջիկայում էլ չեմ պատրաստվում: Երեւի մեզանում փոքր-ինչ սխալ է հասկացվում, թե ինչ բան է քաղաքական գործունեությունը: Ընդհանրապես, ես Հայաստանի կուսակցականությունը
ԳՏԵ՛Ք ԱՅՆ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ, ՈՐԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ
Իրավապահներին առաջարկում է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը՝ խոստանալով, որ այդ ցուցարարին իրենք չեն համարի քաղբանտարկյալ: «Առավոտի» վաղվա համարից սկսած՝ կներկայացնենք «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող 7 գործիչների՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի մասով արդեն իսկ ավարտված նախաքննության առավել ուշագրավ նյութերը: Մինչ այդ նշենք,
«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱՆՆԵՐԸ» ԷԼԻ «ՎԱՐԴԱՇԵՆ» ԱՅՑԵԼԵՑԻՆ
Երեկ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ու հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպել «Մարտի 1»-ի գործով կալանավորված Սուրեն Սիրունյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել կալանավորի խնդրանքով: Թե ինչո՞ւ էր նման հանդիպման անհրաժեշտություն առաջացել՝ «Առավոտին» ներկայացրեց Ս. Սիրունյանը: Հիշեցնենք, որ ինչպես 6 այլ քաղբանտարկյալների, այնպես
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ-ԲՀԿ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ լուրջ վրդովված էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած եզրակացություններից, որոնք վերաբերում էին ԲՀԿ-ի «մանդատով» քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի գործունեությանը: Ըստ այդմ՝ ՎՊ-ն խոշոր չափերի չարաշահումներ է հայտնաբերել նաեւ քաղաքաշինության նախարարությունում: Երեկ ԶԼՄ-ների հարցերին պատասխանելով՝ Գ. Ծառուկյանն ասաց. «Որ փուչիկ լինի՝ ո՞վ է պատասխան տալու: Եթե դա ապացուցվի, միանշանակ, անմիջապես
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ՛ ԱԶԱՏԱԶՐԿԵՔ
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հրապարակել է Հայաստան հուլիսի 13-15-ն իր այցի վերաբերյալ եզրակացությունների ամփոփումը: Միայն երեկ լիովին պարզ դարձավ, թե ինչ էր զեկուցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում՝ ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ու նաեւ այդ դեպքերի առնչությամբ ազատազրկված անձանց ազատ արձակման
Ինչպես աջակցել առաջատար բուհերում սովորողներին
Հայեցակարգն արդեն ներկայացված է կառավարության հաստատմանը «Առավոտը» բազմիցս անդրադարձել է աշխարհի առաջատար բուհերում եւ գիտական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին օժանդակելու խնդրին: Այժմ այդ ծրագրի հայեցակարգը ներկայացված է կառավարության հաստատմանը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի համակարգող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հունիսի 20-ին այդ թեմայով կայացած խորհրդակցությունն
«ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԱԾ ԵՆ»
Ըստ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովի, երկու երկրները լավ են համագործակցում «Հայաստան եւ Բուլղարիա. անցյալը, ներկան, ապագան». այսպես է կոչվում երեկ ԵՊՀ-ում մեկնարկած հայ-բուլղարական երկօրյա գիտաժողովը: Վերջին շրջանում ԵՊՀ-ն պայմանագրեր է կնքել Բուլղարիայի 2 համալսարանների հետ, իսկ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում արդեն 3 տարի է՝ ուսումնասիրվում է բուլղարերենը: Երեկվա գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՀ-ում Բուլղարիայի
«Իմէքս Գրուպ»-ն առաջատար է
Այս ընկերությունը համագործակցում է եվրոպական ավելի քան 130 հայտնի ֆիրմաների հետ Այսօր դժվար թե գտնվի մի հայ սպառող, որին ծանոթ չլինեն «ԻԴԵԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ» շինարարական խանութ-սրահները կամ «Thermotech» ջեռուցման եւ օդափոխության մասնագիտացված խանութների ցանցը: Այս խանութները պատկանում են «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» Ընկերությանը, որի շնորհիվ հայաստանյան շուկա են ներմուծվում ջեռուցման համակարգեր, եվրոպական սանտեխնիկա, սալիկներ եւ բնակարանի ներքին հարդարման
«ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՍՊԱՆԵԼՈՎ՝ ՍՊԱՆԵՑԻՆ ԻՆՁ»
Ասում է ընդհատակում հայտնված լրագրող Արթուր Սահակյանը Երեկ, ժամը 11:30-ի դրությամբ, ոչ ոք Հայաստանի ոստիկանություն չի դիմել լրագրող, ՀՀ հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանի անհետացման առնչությամբ: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել էին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Լրագրողի մեքենայի հայտնաբերման մասին տեղեկությունները նույնպես ոստիկանությունում չէին հաստատվել: Երեկ, ժ. 17.26-ին, «Panorama. am»-ը, հղում կատարելով ՀՀ
Հնդիկներն էլ պակաս «առեւտրական» չեն
Արհեստական աճեցրած մարգարիտները հնդիկ առեւտրականները ներկայացնում էին որպես «Հնդկական օվկիանոսի սրտից» հանած: Անցած շաբաթ-կիրակին կառավարության նիստերի դահլիճում սեպտեմբերի 20-ին մեկնարկած հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքի վերջին օրերն էին: Մարդկանց հոսքն այնքան մեծ էր, որ մոտ 20 մետր երկարությամբ ու 5 մետր լայնությամբ «հայկական» հերթ էր գոյացել: Նույնիսկ անդադար եկող անձրեւն ու ցուրտ եղանակը չէին խանգարում, որպեսզի մարդիկ
ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԲԱՑՎԵՑ
Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհն այսուհետեւ երթեւեկելի է Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվարդ Զախարյանի մասնակցությամբ բացվեց Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող տրանսպորտային ճանապարհը՝ Սարալանջի մայրուղին։ Երեւանի քաղաքապետը հանդիսավոր պայմաններում կտրեց նորակառույց ճանապարհի սկզբնամասի ստորգետնյա անցման կարմիր ժապավենը, այնուհետեւ նույն հանդիսավորությամբ բացվեց ճանապարհին հաջորդող թունելը, որի
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 27-ին «Ուրբաթ» ակումբում գաղտնազերծել է նախորդ օրը Հովիկ Աբրահամյանի հետ շուրջ 1,5 ժամ տեւած հանդիպման որոշ մանրամասներ: Մասնավորապես, մարտի 1-ի գործերով մեղադրվող անձանց նկատմամբ հնարավոր համաներում հայտարարելու մասին հարցի առնչությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե գտնում է, որ բոլորին պետք է ներում շնորհվի: Ըստ «ՆՏ»-ի՝ նա հայտնել է նաեւ,