Օրվա լրահոսը

Մարզպետարաններում կրճատումներ են սպասվում

«Հարցը դեռեւս քննարկվում է եւ ամենեւին էլ պարտադիր բնույթ չի կրում, ինչպես որ դա ներկայացվում է ԶԼՄ-ներում»,- երեկ panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության աշխատակազմի ղեկավարի հատուկ գրությանը, որ հասցեագրված է բոլոր մարզպետներին, պարզաբանեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ուղարկված գրության մեջ առաջարկվում էր մոտ 10 տոկոսով կրճատել մարզպետարանների հաստիքների ցուցակները, ինչն

Դեսպանի անձը կարեւոր է

«Դեսպանի անձը հսկայական դեր ունի նրա գործունեության ընթացքում որոշումներ ընդունելու կամ իրականացնելու տեսանկյունից»,- ասաց քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հետաձգմանը: Մեկնաբանելով հայկական լոբբինգի եւ հայամետ սենատորների մտավախությունները, որ Բրայզայի՝ ադրբեջանական իշխանությանը մոտ կանգնած լինելու հանգամանքը կվնասի հայկական շահերը, դիվանագիտական աշխատանքի բազմամյա փորձ ունեցող քաղաքագետը ընդգծեց.

Հարցաքննվել են զինծառայողներ

ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ տեղեկացրին, որ հուլիսի 28-ին թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում, նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի եւ ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի

«ԵՎ ՈՉ ՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆ»

Կովկասյան ժողովուրդների ասամբլեա՞ (համաժողով), թե՞ Կովկասյան միություն. Արցախի փրկության մեկ այլ ծրագիր՝ ըստ Աշոտ Մանուչարյանի: – Նախորդ Ձեր հարցազրույցում ներկայացրեցիք Արցախի փրկության «Ադրբեջանահայություն» ծրագիրը: Ասացիք, որ այլ ծրագրեր էլ ունեք: – Խոսենք մի խումբ ծրագրերից, որոնց սկիզբը դրվեց 1991 թվականի վերջին, 1992-ի սկզբին՝ Խորհրդային Միության փլուզմամբ: Այն ոչ թե հանգեցրեց «ժողովուրդների ազատ, առանց կայսրական ճնշումների,

«Վարդենիսից Վլադիվաստոկ»

Այս սահմաններում է Խորեն Թռչունիչի երկիրը «Դուք ֆանատիկ կոմունիստ եք, նոստալգիայով եք ապրում, Միկոյան եք». այս «մեղադրանքները» տարիներ առաջ հայաստանցի կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանի հասցեին հնչել են ԵԽԽՎ-ում անգլիացիների եւ հույների կողմից: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ հայաստանյան պատվիրակներից հետաքրքրվել են, թե ե՞րբ է մեր երկիրը պատրաստվում կատարել իր պայմանավորվածությունը՝ ռուսական զորքը Հայաստանի սահմանից

ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼԸ ՄԻԱՅՆ ԲԱՐԻՔ ՉԷ

Կարծում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը – Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում երկու օր առաջ պայմանավորվել են արագացնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը: Ըստ տեղեկությունների՝ 2011 թվականին երկաթուղին շահագործման կհանձնվի: «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ծրագրի կյանքի կոչումը պայմաններ է ստեղծում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության հետագա խորացման համար»,- հայտարարել է

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Կալիֆոռնիայում ապրող եւ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների՝ Թուրքիայից իրենց նախնիների կորցրած սեփականության փոխհատուցման պահանջով դատական հայցի նկատմամբ արձագանքները Թուրքիայում միանշանակ չեն: Այդ մասին news.am-ի հետ զրույցում նշել է Ստամբուլում  հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն: Նրա խոսքով, իհարկե, կան արմատական տրամադրված անձինք, որոնք հայերին մեղադրում են այն բանում, որ նրանք ոտնձգություններ են անում «թուրքական հողերի»

ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

«Մենք սպասում ենք, որ արդար քննություն տեղի կունենա, եւ արդար պատիժ կկրեն մեղավորները, արդար եւ դաժան պատիժ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսելով  բանակում տեղի ունեցած դեպքերի մասին՝ ասել է  ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Դաշնակցական  գործիչը նաեւ ասել է. «Մենք վստահ ենք, որ պաշտպանության նախարարը ընդունակ է այս հարցում գնալ կտրուկ քայլերի:

ՄԵՐ ՀԱՍՆԵԼՈՒ ՏԵՂԸ

Անտեսանելիի, անճանաչելիի հանդեպ վախն էր թերեւս, որ մարդուն ստիպեց զգուշորեն ետ քաշել դեպի անհայտություն տանող առաջին վարագույրը, վարագույր, որը բաժանում էր մարդուն աստվածներից՝ սկզբում կին աստվածուհիներից, հետո՝ տղամարդ: Մարդն ուզում էր ճանաչել այն՝ ինչ գիտեին աստվածները, եւ ինչն անհասու էր իրեն: Եվ մարդը ետ քաշեց վարագույրը ու շատ կարճ ուրախությունից հետո անմիջապես էլ տեսավ, որ

ՓՈՐՁԱԳԵՏԸ «ՁԵՎԱՎՈՐԵՑ» ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ

«Ժառանգության» վարչության փոխնախագահ, Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կասկած հայտնեց, թե ՌԴ եւ ՀՀ նախագահներ Մեդվեդեւի եւ Սարգսյանի երեւանյան հանդիպումը վճռորոշ կլինի արցախյան հակամարտության հարցում: Ադրբեջանական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում արդեն սկսել են քննարկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան եւ Բաքու կատարելիք այցի օրակարգը: Ու եթե ադրբեջանցի փորձագետների, մասնավորապես՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի համար

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԿԱՅԱՑԱՎ

Երեկ կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին զոհված զինծառայողների ծնողները՝ իրենց որդիների նկարները ձեռքերին: Ինչպես միշտ,  կառավարության նիստի օրը նրանք սպասում էին պաշտպանության նախարարին: Սակայն այս անգամ հանդիպումը տեղի  չունեցավ, քանի որ Սեյրան Օհանյանը կառավարության շենքը լքեց ետնամուտքից:

ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ

Հայաստանի առաջատար շախմատիստները հաջող են հանդես գալիս այս օրերին տարբեր երկրներում անցկացվող միջազգային ներկայացուցչական մրցաշարերում: Հունաստանի Կավալա քաղաքում ընթացող օփենում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 5,0 հնարավորից 4,5 միավորով եւս երկու շախմատիստի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն մրցաշարում Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանն իրենց անվան դիմաց գրանցել են 3,5-ական, Էլինա Դանիելյանն ու Վահե Բաղդասարյանը՝ 3,0-ական, իսկ

Օգոստոսի 5 ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ

ՎՀՈՒԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Կրեֆելդ քաղաքի Լինն դղյակ-թանգարանի կայքէջը հայտնում է այնտեղ ընթացող «Ֆրիդրիխ Շպեն եւ վհուկների որսը Նիժնի Ռեյնում» ցուցահանդեսի մասին: Ցուցահանդեսում ներկայացված են միջնադարյան կտտանքների գործիքներ եւ հին գիրք-հրահանգներ այն մասին, թե ինչպես է պետք հաշվեհարդար տեսնել կախարդության եւ հմայության մեջ մեղադրվող կախարդների հետ: Ռեյնի մարզում պատերազմների եւ ժանտախտի համաճարակի միջնադարյան դարաշրջանում

ԲՈՐԻՍ ԲԱՐԱՏՈՎԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԼՂՀ-ի մասին պատմող գիրքը տարածման խնդիր ունի Հայաստանում է արմատներով ղարաբաղցի մոսկվաբնակ կինոռեժիսոր, գրող Բորիս Բարատովը: Նա Հայաստան է ժամանել իր նոր «ԽՈՐՈոՈւրՍՌպ ւՐՏվՌՍՌ» գիրք-ալբոմով: Երեկ ազգային գրադարանում հեղինակը ներկայացրեց գիրքն ու դրա հետ կապված իր մտահոգությունները: Եվ, ինչպես ինքն ասաց, գիրքը տպագրվել է, բայց մեծ խնդիրներ ունի տարածման հարցում. «Հայաստան այցելությանս նպատակն է՝ հայ

ՏՂԱՄԱՐԴԸ ԶՈՀՎԵԼ Է ԾԵՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում օկուլտիստական ծեսի ընթացքում անզգուշության հետեւանքով պատճառված մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է տարածաշրջանային գերատեսչության մամլո ծառայությունը: Պարզվել է, որ 1980թ. եւ 1983թ. ծնված երկու ընկեր տեւական ժամանակ հետաքրրվել են միջնադարյան սլավոնական մշակույթով, ուսումնասիրել պատմություն, զենք, զբաղվել սուսերամարտով: Դրանից բացի, նրանցից մեկը հետաքրքրվել է կրոնով, օկուլտիզմով, հին ծեսերով,

Խոտից մինչեւ աստղագուշակություն

Երեւանում բույսերի վաճառքը սկսվում է սերմից, վերջանում հորոսկոպով, իսկ «խոտ» գնողների պակաս չի զգացվում: Հայկական ծաղկավաճառության բիզնեսն ունի զուտ ազգային բնորոշ հատկանիշներ՝ բույսերի վաճառքը սկսվում է հոգեբանության ուսումնասիրությունից, վերջանում՝ հորոսկոպի նշանը պարզելով: «Բա ոնց, ծաղիկ առնելուց պիտի իմանաս, ինչի համար ես տանում, հո մենակ տեսքը չի: Եթե տունը չամուսնացած, տարիքով աղջիկ կա, պիտի մանուշակ տուն

ԱՐԵԳԱԿԻՆ ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵՔ

Եվ «մածնաբուժությամբ» մի զբաղվեք «Այս տարի արեւայրուքից տուժածներ մեզ մոտ մինչ օրս չեն գրանցվել»,- ասում է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանն ու հավելում, որ արեւից տուժած հիվանդները, որպես կանոն, մաշկային բժշկին չեն դիմում: Լուրջ այրվածքների դեպքում հիվանդները, ըստ մեր զրուցակցի, սովորաբար դիմում են այրվածքաբանական կենտրոն: Ս. Խաչատրյանը փաստում է նաեւ, որ բնակչության զգալի մասը

Կպայքարի EBU-ի թափուր գոտու համար

Ֆրանսաբնակ Արեն Մարտիրոսյանը եւ իսպանացի Կիկո Մարտինեսը սեպտեմբերի 11-ին Դուբլինում (Իռլանդիա) պայքարելու են երկրորդ թեթեւագույն քաշային կարգում EBU-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի թափուր տեղի համար:

«Շիրակը» կյանքի նշաննե՞ր է ցույց տալիս

Օրերս կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում ծայրաստիճան անհաջող հանդես եկող Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր ժողովը, որում հայտարարվել է ակումբում մոտ ժամանակներս կատարվելիք բարեփոխումների ու դրան հետեւող դրական տեղաշարժերի ակնկալիքների մասին: Այս տեղեկատվությունը հրապարակել է armfootball.com-ը եւ շարունակել, որ ակումբի գործադիր տնօրեն Անդրանիկ Ադամյանը թղթակցին տված իր հարցազրույցում ասել է, թե մի քանի

Անհաջող մրցելույթները շարունակվում են

Մյունխենում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի 50-րդ առաջնությունում անհաջողությունները շարունակում են հետապնդել հայաստանցի նշանառուներին: Վերջին երկու օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախտամյանն իր նախընտրած 10 մետր՝ ատրճանակ մրցաձեւում, որից 2004 թվականին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում քիչ էր մնում ոսկե մեդալ նվաճեր, այս անգամ 577 միավորով բավարարվեց 28-րդ տեղով: Ավելի վատ արդյունքներ ցուցադրեցին մեր մյուս երկու հրաձիգները: Նորայր

Հրայր Սիմոնյանը մեկնարկեց հաղթանակով

Լեհաստանի Չոտովա քաղաքում երեքշաբթի մեկնարկեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությունը: Մեկնարկային տուրում Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաջողությունն ուղեկցեց միայն Հրայր Սիմոնյանին: Նա սպիտակներով պարտության մատնեց բելգիացի Ստեֆ Ստուրսին: Տղաների մրցաշարի մասնակից մեր մյուս շախմատիստներն իրենց անվան դիմաց կես միավոր գրանցեցին: Ռոբերտ Սիմոնյանը միավորը բաժանեց Թոմս Կանտանսի (Լատվիա), իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ Ժոզեֆ Ստրակայի

Իրենք իրենց են ստորացնում

Panorama.am-ը տեղեկացնում է, որ Թուրքական ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Հրապուրիչ Ջազիբեն» սերիալի սցենարում ադրբեջանցի կանայք ներկայացվում են ստորացուցիչ իրավիճակներում: Այս մասին գրել է «Ենի Մուսավաթ»-ը: Ըստ սցենարի՝ պարտքերի մեջ խրված Թուրքիայի քաղաքացի Քյամալը խոշոր գումարի դիմաց համաձայնում է ամուսնանալ Ադրբեջանի քաղաքացի Ջազիբե Աբբասովայի հետ, որը ցանկանում է այդ ճանապարհով Թուրքիայում բնակվելու եւ աշխատելու թույլտվություն ստանալ: Պահանջվող

«Հետաձգել, դեռ չի նշանակում «պրավալի» ենթարկել»

Պարզաբանում է դերասան Ռաֆայել Քոթանջյանը Երեկ «Առավոտի» խմբագրություն էին եկել Մասիս քաղաքի մի խումբ վրդովված թատերասերներ: Նրանք հայտնեցին, որ օգոստոսի 2-ին Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճում սպասվելիք «Ռաֆայել Քոթանջյան եւ ընկերներ» համերգային ծրագիրն այդպես էլ չի կայացել: Մասիսցիների խոսքերով՝ 1500 դրամ արժողությամբ տոմսերը ձեռքներին ժամ-ժամուկես կանգնել են դպրոցի առջեւ, իսկ իրենց պաշտելի Քոթանջյանն ու համերգային ծրագրում

«Ազգայնամոլությունը թունավորում է բոլորիս»

Ըստ panorama.am-ի՝ թուրքական երաժշտական ընկերությունները միջոցներ են ձեռնարկում հեղինակային երգի հայ կատարող Ռուբեն Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը ձեռք բերելու համար: «Թուրքական ընկերությունները հերթ են կանգնած թուրքական շուկայում ներկայացնելու Ռուբեն Հախվերդյանի երգերը»,- գրում է Hurriyet Daily News & Economic Review-ն: Թերթի հայազգի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն զրուցել է հայ երգչի հետ՝ Հայաստանում, նրա տանը։ «Երջանիկ եմ, որ

«ԳԻՐՔԸ ՊՐՈՊԱԳԱՆԴԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

Ասում է «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակել է 2012թ.-ի գրքի միջազգային մայրաքաղաք: Որոշ հրատարակիչներ մտահոգված են: Նրանց հավաստմամբ, գրքի ոլորտում ներկա վիճակը լավատեսություն չի ներշնչում, թե կարող ենք 2012-ին մեզ մոտ անցկացնել «Գրքային օլիմպիական խաղեր»: Այս առիթով «Առավոտը» զրույցի հրավիրեց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին: Մեր զրուցակիցը նախ հավաստիացրեց, թե մեզանում հեղինակ-ընթերցող

ՄՈՍԿՎԱՆ ԾԽԻ ՄԵՋ Է

ՌԴ տարբեր շրջաններում եւ Մոսկվայի արվարձաններում աննախադեպ տաք եղանակի պատճառով բռնկված հրդեհների հետեւանքով չորեքշաբթի օրը Մոսկվան հայտնվել էր թանձր ծխի մեջ: Վերջին ութ տարիների ընթացքում մթնոլորտ նետված վնասակար նյութերի քանակությունը ՌԴ մայրաքաղաքում հասել է առավելագույն մակարդակի: Խեղդող ծխի խտությունը դժվարացրել է նաեւ քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը. տեսանելիությունը 300 մետրը չի գերազանցում: BBC-ի փոխանցմամբ, օդերեւութաբանները կանխատեսում են,

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՐՏԱՆՈՒՄ ԵՆ

«Ռուս-թուրքական հարաբերությունները հասել են բարձր մակարդակի»,- այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված բարձր մակարդակի համագործակցության խորհրդի գործունեությունը՝ որպես երկկողմ փոխգործակցության միջկառավարական մեխանիզմ, հիմք կլինի մեր պետությունների համընդհանուր համագործակցության համար եւ ուժեղ խթան կլինի Եվրասիայում, Միջին եւ Մերձավոր Արեւելքում, Բալկաններում եւ այլ տարածաշրջաններում»,- ասել է Դավութօղլուն ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին

ՄԱԿ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Կոսովոյի հարցով Անվտանգության խորհրդի նիստում քննադատել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ֆիլիպ Պարեմի հայտարարությունը, որով վերջինս Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների անունից հակամարտությամբ սպառնացել էր Սերբիային, եթե վերջինս չփոխի Կոսովոյի վերաբերյալ իր դիրքորոշումը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, Պարեմը նման հայտարարություն էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչի ելույթից

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀ ԿԱ

Վերջին երկու օրերի ընթացքում Պակիստանի Կարաչի խոշոր քաղաքում տեղի ունեցած փողոցային անկարգությունների արդյունքում ավելի քան 60 մարդ է սպանվել եւ 150-ը՝ վիրավորվել: BBC-ի մատուցմամբ՝ բախումների ընթացքում տասնյակ ավտոմեքենաներ եւ խանութներ են այրվել: Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ, քաղաքում շատ խանութներ եւ շուկաներ փակ են: Երկուշաբթի օրը Կարաչիում իրավիճակը կտրուկ լարվել էր այն բանից հետո,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031