Օրվա լրահոսը
115 միլիոն՝ մականունը յուրացնելու համար
Արտասահմանյան մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախկին բռնցքամարտիկ Մայք Լենդրումը դատի է տվել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին՝ իր հորինած «Երկաթյա Մայք» մականունը յուրացնելու համար, եւ պահանջում է $115 միլիոն: 49-ամյա Լենդրումը պնդում է, որ այդ մականունն ինքը վերցրել է դեռ 1983 թվականին, մինչդեռ Թայսոնի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1985-ին, Լոս
Բացառիկ արդյունք
Օլիմպիական խաղերում 14 անգամ հաղթողի պատվանդանին բարձրացած ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը, հաղթելով 200 մետր ազատ ոճում, 49-րդ անգամ դարձավ Ամերիկայի ազգային առաջնության չեմպիոն: Նա ցույց տվեց նաեւ մրցաշրջանի լավագույն արդյունքը՝ 1.45,61 վրկ: Այս ցուցանիշով Ֆելպսը գերազանցեց ԱՄՆ-ի առաջնություններում մինչ այդ Թրեյսի Կոլկինսին պատկանող ռեկորդը (48 ոսկե պարգեւ): Չնայած պատմական նշանակություն ունեցող այս ցուցանիշին, Ֆելպսը դժգոհ
ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼ
Հայաստանում իրավասու կազմակերպություններն ու անձինք կանանց ֆուտբոլին պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերում: Սակայն տեղի եւ դրսի նվիրյալների շնորհիվ այս մրցաձեւը ժամանակ առ ժամանակ որոշակի հաջողություններ է գրանցում միջազգային մրցումներում: Օրինակ, Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջը՝ ի դեմս տնօրեն Հրաչյա Գրիգորյանի, տարիներ շարունակ մեր երկրում աղջիկների ֆուտբոլի գոյատեւման հիմնական հենարաններից է: Որ մենք այսօր վերջնականապես չենք
ՆՈՐ ՄՐՑԱՇԱՐ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՎԻԿԻ՞ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ
ESPN-ի տարածած տեղեկատվության համաձայն, ամերիկյան «Showtime» հեռուստաալիքը մտադիր է «Super six»-ի օրինակով աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մրցաշար կազմակերպել թեթեւագույն քաշային կարգում: Նախնական ցուցակում ընդգրկված են 52 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, իսկ ներկայումս երկու քաշային կարգերում չեմպիոնական երեք գոտու տիրակալ, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը, թեթեւագույն քաշային, WBC/WBO- չեմպիոն Ֆեռնանդո Մոնտիելը, IBF-ի չեմպիոն Իոննի Պերեսը, աշխարհի
Երկու «բրոնզ»
Սարաեւոյում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի մարզիկները երկու բրոնզե մեդալ նվաճեցին: Մրցումների առաջին օրը պատվանդանի երրորդ աստիճանին բարձրացավ 42 կգ քաշային Գոռ Բարսեղյանը, իսկ հաջորդ օրը նրա հաջողությունը կրկնեց Գեւորգ Համբարձումյանը (76 կգ քաշային կարգ): Գեւորգը մեկնարկային երկու գոտեմարտերում «չոր» հաշվով՝ 5:0 եւ 4:0, առավելության հասավ, համապատասխանաբար, բելառուս եւ գերմանացի մրցակիցների նկատմամբ,
Ֆլեմինգ Սերիցլեւը պատրաստվում է հեռանալ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածուներ, Բելգիայի «Ռոզելար» թիմի կիսապաշտպան Մասիս Ոսկանյանը եւ Երեւանի «Արարատի» դարպասապահ Գեւորգ Պրազյանը դադարեցրել են մարզումները Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում օգոստոսի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան-Վրաստան հանդիպմանը նախապատրաստվող այս տարիքային խմբի մեր ընտրանու կազմում, քանի որ առաջինը վնասվածք է ստացել,
Անիի առաջին հաղթանակը
Լեհաստանում ընթացող մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում առաջին հաղթանակը տարավ մեր հանրապետության ներկայացուցիչ Անի Խանամիրյանը: Երրորդ տուրում հայ աղջնակը սեւերով պարտության մատնեց ռուսաստանցի կանանց միջազգային վարպետ Մարիա Բուտուկին եւ 1,5 միավորով մրցաշարային աղյուսակում 81 մասնակիցների մեջ բարձրացավ 34-րդ հորիզոնական: Երեկ՝ չորրորդ տուրում Անին սպիտակներով խաղում էր Դինարա Սադուակասովայի (Ղազախստան) հետ: Ցավոք,
Կիլիկիայի անկախության հռչակագրի 90-ամյակը
90 տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 4-ին, Ադանայում հռչակվեց Կիլիկիայի անկախ հանրապետությունը: Հաջորդ օրը հրապարակվեց կառավարության կազմը՝ վարչապետ Միհրան Տամատյանի գլխավորությամբ: Սակայն նույն օրը ֆրանսիական իշխանությունները՝ զենքի ուժով ցրեցին կառավարությունը, մի քանի օր անց զինաթափեցին հայկական ոստիկանությանը, իսկ սեպտեմբերի 20-ին զինաթափեցին եւ լուծարեցին նաեւ ամբողջ հայկական լեգեոնը: Զինաթափվում եւ աքսորվում էին հայ կամավորները եւ ազգային
«…Սեւանն էլ մաֆիայի ձեռքում է»
Նոր զելանդացի լուսանկարիչ Ամոս Չափըլի տպավորությունները «Դուք՝ հայերդ, շատ եք կապված ձեր երկրին, ի տարբերություն նորզելանդացիների: Օրինակ՝ երբեք մեր ազգի ներկայացուցիչների մտքով չի անցնի սեփական կյանքը զոհել հանուն հայրենիքի, այնինչ հայերի հետ շփվելուց հասկացա, որ նրանք պատրաստ են անհրաժեշտության դեպքում նույնիսկ այդ քայլին դիմել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Համաշխարհային մշակութային ժառանգության կենտրոնի հետ
ՔԱՐՈԶՈՒՄ Է ԿՈԼԵԳԱՆԵՐԻ ԵՐԿԵՐԸ
Կոմպոզիտոր Յուրի Գալստյանի մոսկովյան եւ երեւանյան ոչ մասնագիտական գործունեության մասին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռախմանինովյան դահլիճում, «Սոբիրաjեմ դրուզեյ» 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, երեկ կայացած «Չինար» նորաստեղծ դաշնամուրային տրիոյի (ջութակահարուհի Դիանա Կեմելման, թավջութակահարուհի Եկատերինա Վեսյոլայա, դաշնակահար Գարրի Եփրիկյան) համերգի կազմակերպիչն ու ծրագրի հեղինակն է կոմպոզիտոր Յուրի Գալստյանը։ Ի դեպ, վերջերս արվեստագետը կազմակերպել էր իր ղեկավարած
ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ Է ԵՂԵԼ
Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտումբաեւան հայտարարել է, թե հուլիսի 5-ին Բիշքեկում եւ Կանտում տեղի ունեցած հուզումները իշխանությունը զավթելու փորձեր են եղել: Այդ դիտարկման հետ համաձայնել են նաեւ երկրի իրավապահ մարմինները: Ուժայինները կարծում են, որ այդ հուզումները ֆինանսավորվել են հանրապետության նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի կողմից, թեեւ վերջինս մշտապես հերքել է իր առնչությունը երկրում ժամանակ առ ժամանակ սկսվող
ԿՈՄՈՐՈՎՍԿԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍՏԱՆՁՆԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
Երեկ Վարշավայում տեղի է ունեցել Լեհաստանի նորընտիր նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի երդմնակալության արարողությունը: Newsru-ի փոխանցմամբ, Լեհաստանի 5-րդ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող պատգամավորներ ու սենատորներ, կառավարության անդամներ, հոգեւորականներ, զինված ուժերի պաշտոնյաներ, դիվանագետներ: Արարողությանը ներկա են եղել նաեւ Լեհաստանի նախկին նախագահներ Լեհ Վալենսան ու Ալեքսանդր Կվասնեւսկին: Իսկ ահա արարողությանը մասնակցելուց հրաժարվել են Լեհաստանի
ՊԵՆՏԱԳՈՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, «ՎԻՔԻԼԻՔՍԸ»՝ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ
Պենտագոնը «Վիքիլիքս» կայքէջից պահանջել է անմիջապես իրեն վերադարձնել ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների բազայից եւ արխիվից հայթայթված բոլոր, այդ թվում՝ նաեւ դեռ չհրապարակված փաստաթղթերը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Մորրելլին: «Այդ փաստաթղթերը ամերիկյան կառավարության սեփականությունն են եւ պարունակում են գաղտնի եւ «նրբին տեղեկություններ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Նա եւս մեկ անգամ
Երկիր մոլորակին նոր աղետներ են սպասվում
Բրիտանական մեծ հեղինակություն վայելող New Scientist ամենշաբաթյա գիտական պարբերականի փոխանցմամբ՝ Արեգակի 9-ամյա անսովոր հանգստությունից հետո, օգոստոսին, նրա ակտիվության անակնկալ եւ կտրուկ աճ է տեղի ունեցել: Աշխարհի առաջատար աստղադիտարաններն օգոստոսի 1-ին Արեգակի մակերեւույթին երկու հսկա բոցավառումներ են արձանագրել: Մագնիսական բնույթի այդ բոցավառություններն ուղեկցվել էին երկու խոշոր պայթյունով, որոնք էներգիայի մեծ զանգված են առաջացրել: Մասնագետների մի մասը,
ԱՄՆ-ն առաջին անգամ մասնակցեց Հիրոսիմայի հիշատակման արարողությանը
Ուրբաթ օրը Ճապոնիայում նշել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման 65-րդ տարին: Ճապոնական այդ քաղաքի Խաղաղության հրապարակում տեղի ունեցած հիշատակման արարողության շուրջ 55 հազար մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը, հետո հնչել է Խաղաղության զանգի ղողանջը: Արարողությանը մասնակցել են նաեւ ամերիկյան միջուկային ռմբակոծումը վերապրած ճապոնացիները, երկրի վարչապետ Նաոտո Կանը, 74 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի
Ծուխը Մոսկվան չի «լքի» նաեւ առաջիկա հինգ օրերի ընթացքում
Ուրբաթ օրը Մոսկվան սուզվել է ժամ առ ժամ խտացող ու տարածվող ծխի մեջ, ինչը դարձել է ավտոճանապարհներին խցանումների առաջացման պատճառ: Մի քանի օդակայաններում ծխի պատճառով հրաժարվել են ինքնաթիռներ ընդունել: «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» օդակայաններում վայրեջքի թույլտվություն չի ստացել ավելի քան 40 չվերթ, ավելի քան 20-ի մեկնումը հետաձգվել է: Նույն իրավիճակն է եղել նաեւ «Շերեմետեւո» օդակայանում: Մայրաքաղաքում
Թուրքական քոլեջ էլ են փակում
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ՝ Աբխազիայի թուրքական քոլեջում սովորողների ծնողները վրդովված են կրթօջախի փակման մասին հիմնադիրների հայտարարությունից: Ծնողկոմիտեի ներկայացուցիչները դիմել են հանրապետության նախագահ Սերգեյ Բագապշին, խորհրդարանի խոսնակ Նուգզար Աշուբին, վարչապետ Սերգեյ Շամբային՝ պահանջելով լուծել խնդիրը: Թուրք հիմնադիրների հայտարարության համաձայն՝ փակման պատճառը ֆինանսական ճգնաժամն է: 1995-ին հիմնադրված քոլեջը իրականացնում է 5-ամյա կրթություն՝ թուրքերեն, անգլերեն, ռուսերեն եւ
Քննության զոհը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Մանկաբուժական ինստիտուտի ընդունելության ժամանակ մահացել է Տաշքենդի մի բնակչուհի: Ըստ Lragir.am կայքէջի՝ քննության գնացող դիմորդներն այնքան էին շտապում, որ ինստիտուտի դռների դիմաց ոտնատակ են տվել մի աղջկա, ում բժշկական օգնություն է ցույց տրվել, սակայն հնարավոր չի եղել փրկել կյանքը:
«Չէի կարող նման բան անել»
«Ո՞ր տնօրենները կհեռացվեն պաշտոնից» հրապարակումից հետո «Առավոտի» խմբագրություն զանգահարեց Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի տնօրեն Վաչագան Սարգսյանը: «Առավոտը» նշել էր, որ չի կարողացել կապ հաստատել հոդվածում հիշատակված դպրոցների տնօրենների հետ՝ նրանց մեկնաբանությունները լսելու համար, քանի որ գտնվում են արձակուրդում: Ուստի այժմ տպագրում ենք Վ. Սարգսյանի տեսակետը. «Ես հանգիստ եմ, քանի որ չեմ արել նման
Ինտերնետով դպրոց-դպրոց են խաղում
www.dasaran.am կայքից ծնողները կարող են տեղեկանալ երեխայի առաջադիմության, ծնողական ժողովների, երեխաներն էլ՝ տնային հանձարարությունների մասին: Այլեւս ոչ մի աշակերտ չի կարող ծնողից թաքցնել ոչ ցանկալի գնահատականներն ու բացակայությունները, կարիք չի ունենա զանգահարել դասընկերոջը տնային աշխատանքներն իմանալու համար, հաշվել յուրաքանչյուր առարկայի միջին գնահատականը: Ծնողներն էլ ստիպված չեն լինի երեխայից հարցնել նրա օրվա գնահատականները, վարքի մասին տեղեկանալ
ՆԱՆՅԱՆԸ ՎՌՆԴԵՑ, ԳԻԶԻՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵ՞Ց
Ողջիի դպրոցի շուրջ ծավալված հայտնի սկանդալն ավարտվեց հօգուտ նախկին տնօրենի Շնորհիվ Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի՝ Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղն՝ իր դպրոցով, մեկ տարվա ընթացքում մեծ ճանաչում ձեռք բերեց: Ինչպես հայտնի է, տիկին Նանյանը ամեն կերպ փորձում էր ազատվել գյուղի դպրոցի տնօրեն Գոհար Աբրահամյանից. թեեւ վերջինս հաղթել էր տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում, սակայն
Գլուխ քսաներեքերորդ ԱՆՎՃԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ Եվ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս կյանքը մենակ անձնականով չի սահմանափակվում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց անձնականն էլ ա կարեւոր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անձնականը շատ կարեւոր ա, ճիշտ ա, բայց հասարակական ու քաղաքական կողմն էլ ա շատ կարեւոր», եւ ես ժպտալով ասացի՝ «մի
ՉԵԽԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ
Չեխիայի մայրաքաղաքում հայերը ոչ միայն լավ են ապրում ու դժգոհելու առիթ չունեն, այլեւ հաջողացնում են հաջողակ գործարար դառնալ: Պրահան ինձ հիշեցրեց սեւծովյան առողջարանային քաղաքները, ուր հասնելուն պես միջին վիճակագրական զբոսաշրջիկը առաջինը, գրպանին շատ թե քիչ համապատասխան կացարան է գտնում ու անմիջապես շտապում ծով: Այդպես էլ փորձեցի անել: Չէ, չնայած Եվրոպան ողողած ջրհեղեղներին, Պրահան ծովափնյա քաղաք
ՏԻՄ-ԵՐԸ ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ նախարարության կոլեգիայի նիստում, ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակը, փոխնախարար Արտաշես Բախշյանը հայտարարել է, որ, ըստ Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի մարզերում անցկացված ուսումնասիրությունների, համայնքների զգալի մասում արձանագրվել են աշխատավարձերի ֆոնդերի բարձրացումներ: Սակայն աշխատավարձերի բարձրացումն ու սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը համարժեք չեն, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի ֆոնդերի աճը կատարվել է պետությունից
Զավթողական քաղաքականություն են վարում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում ժամանակավորապես կասեցված շինարարությունը, բնապահպանական 45 հ/կ-ների ներկայացուցիչների համոզմամբ (էկոլոգիական հասարակական դաշինք են կազմել), նոր թափով սկսվելու մեծ հավանականություն ունի: Երեկվա ասուլիսում Դաշինքի անդամ Ժաննա Գալյանը հիշեցրեց. «Առաջին անգամ չէ, որ շինարարությունը սառեցվում է, միշտ էլ կարճատեւ ժամանակով դադարեցնում են ու, երբ տեսնում են ամեն ինչ հանդարտվել է, նոր կրքերով
Բնապահպանական կաշառքը չմարսեցին
Տ. Գրիգորյան եւ Ա. Պետրոսյան Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով, բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ, ոստիկանության նախկին աշխատակից, նախկինում դատապարտված Տիգրան Գրիգորյանին դատապարտեց 7 տարվա, իսկ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանին 10 տարվա ազատազրկման: Չնայած դրան, այս երկու պաշտոնյաները մինչեւ վերջ էլ հայտարարել են,
ՊԱՏՎԱՍՏՎԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ
Այսօր այս հարցին լիարժեք չի կարող պատասխանել ոչ ոք Այսօր շատ բժիշկներ ու մանկաբույժներ իրենց երեխաներին չեն պատվաստում եւ հարազատներին էլ զգուշացնում են, որ չպատվաստեն: Սովորական ծնողը, որը բժշկական կրթություն չունի եւ բացարձակ տեղեկացված չէ, թե պատվաստումներն ինչի՞ համար են, ի՞նչ են տալու իր երեխային՝ կանգնում է երկընտրանքի առջեւ. մի կողմից առողջապահության նախարարությունը գովազդում է,
6 ամսում՝ 230 000 զբոսաշրջիկ
2010 թ. առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 230 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին երեկ, ըստ tert.am-ի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 11,2% աճ։ Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Մրցունակ մասնավոր
Նոր սմարթֆոն՝ «ՎիվաՍելլից»
«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել նաեւ HTC Legend սմարթֆոնը: Այս մասին տեղեկացնում է «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը: HTC Legend-ի իրանը ձուլված է ալյումինե ամբողջական կտորից, ինչի շնորհիվ այն ոչ միայն հիանալի տեսք ունի եւ հարմար է ձեռքում, այլ նաեւ կարող է դիմակայել ցանկացած փորձության: Իսկ վիջեթների ընդլայնված ընտրության եւ առցանց գրադարանի շնորհիվ HTC Legend-ի
Մեքենան շրջվել է
Օգոստոսի 5-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի թիվ 10 հրշեջ մասի հարեւանությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում շրջվել է «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան: Արձագանքելով պատահարին՝ հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդ, Նուբարաշենի 11/20 հասցեի բնակիչ, 29-ամյա Արտակ Առաքելյանին:


















































