Օրվա լրահոսը
Լրագրողին կյանքից զրկողի դատը
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, սկսեց Վահան Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր ճանաչեց եւ հրաժարվեց ինչպես ցուցմունք տալուց, այնպես էլ հարցաքննությունից: Ամբաստանյալը, որը մեղադրվում է այս տարվա ապրիլին «Հրապարակ» թերթի լրագրող, բանաստեղծուհի Գայանե Բաբայանին կյանքից զրկելու համար, առաջացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Հակոբ Ճառոյանի
«ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՔՎՈՏԱՆԵՐՈՎ ՔՅԱՍԻԲ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ՓՈՂ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ»
Ո՞ւր կհասնեն ցորենի գները «Հայաստանն առանց հացի չի մնա, եւ այդ ուղղությամբ անհանգստանալու կարիք չկա»,- մինչ երեկ տարբեր լրատվամիջողներին տված հարցազրույցում վստահեցնում էր ցորենի ներկրման ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության՝ Ալեքս Գրիգի սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ հավելելով, որ ընկերությունը ցորենի բավականաչափ պաշարներ է ներկրել, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ մտավախություն հայտնեց. «Հայաստանն առանձին
Մեդվեդեւը Երեւան կգա տեղյակ պահելու համար
Երեւանում նա ո՛չ քննարկելու, ո՛չ էլ խորհրդակցելու բան ունի Ի՞նչ պետք է սպասել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան կատարելիք այցից: Արտառոց կամ շրջադարձային ոչինչ, համենայնդեպս՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Հայ փորձագետների կարծիքով, Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումները կավարտվեն խորհրդակցություններով: Այսպես չի կարծում, սակայն, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, որը նախ՝ արձանագրեց, որ այդ
«ԵՎ ՈՉ ՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆ»
Կովկասյան ժողովուրդների ասամբլեա՞ (համաժողով), թե՞ Կովկասյան միություն. Արցախով փրկության մեկ այլ ծրագիր՝ ըստ Աշոտ Մանուչարյանի: – Եվ ի՞նչ է կատարվում, ըստ Ձեզ, ու ո՞րն է ելքը: – 1992 թվականի սկզբի պատերազմական մթնոլորտում դա շատ լավ զգում էին Արցախի եւ Հայաստանի այն մտավորականները՝ կրոնական, ռազմական, քաղաքական, հասարակական գործիչները, որոնք նախաձեռնեցին մի շարք ծրագրեր. դրանց ընդհանրական բնութագիրն
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում օգոստոսի 5-ին Մանուկ Ս.-ն ԿՀԴՊ ԳՎ-ում հայտարարություն է տվել, որ իր որդին զինվորական ծառայության ժամանակ մահացել է, նրա հուղարկավորման եւ այլ ծախսերը հոգալու համար օրենքով սահմանված կարգով 2 մլն 390 հազար դրամ գումարը
ԿԻՆ-ԱՎԱԶԱԿՆԵՐ
Օգոստոսի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջուլիետա Հ.-ի բնակարան են մուտք գործել երկու աղջիկ, կապել տանտիրուհուն եւ տնից գողություն կատարել: Ըստ մամուլի ծառայության՝ օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11-ին, երկու անհայտ կանայք, ներկայանալով որպես «Փարոս»-ի աշխատակիցներ, խաբեությամբ մուտք են գործել 1937 թ. ծնված Ջուլիետա Հ.-ի բնակարան, կպչուն
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՎԹԱՐ ԵՂՎԱՐԴԻ ԽՃՈՒՂՈՒՄ
Օգոստոսի 4-ի գիշերը, 03:00-ի սահմաններում, Երեւան Եղվարդ խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս «Մերսեդես» մակնիշի 20 ՏՕ 915 համարանիշի ավտոմեքենան բախվել է թիվ 9 գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով վարորդ, 23-ամյա Մկրտիչ Մեսրոպի Սամվելյանը, ուղեւորներ 40-ամյա Էդիկ Սերգեյի Օսիպյանը եւ 22-ամյա Նարեկ Հարությունի Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով հարուցվել
ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹ ԿԱՏԱՐՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
«Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 4-ին, ժամը 21.20-ին, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 29-ամյա Ռոբերտ Գագիկի Կարապետյանին, որն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում ավտոկայանատեղիի հերթափոխի պետ: Վերջինս կասկածվում է հուլիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի թիվ 16 շենքի մոտ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ: Վրաերթի արդյունքում Իշխան Հակոբջանյանը տեղում մահացել
«ՕԳՈՍՏՈՍԻ 8»-Ի ԴԱՍԵՐԸ
Վրաց-ռուսական պատերազմը ուսանելի էր տարածաշրջանի, բայց ո՛չ Վրաստանի իշխանությունների համար: Ասում է «Բազմազգ Վրաստան» հ/կ նախագահ Առնոլդ Ստեփանյանը: Երկու տարի առաջ օգոստոսի 8-ին Հարավային Կովկասը ցնցումների մեջ էր: Վրաստանի ու Հարավային Օսեթիայի, իսկ իրականում եւ փաստացի՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործողություններ սկսվեցին: Դրա պատասխանատվությունը մինչ օրս էլ Վրաստանն ու Ռուսաստանը շարունակում են իրար վրա
ԼԱՎՐՈՎԸ ՎԱՏ ՀԱ՞Յ Է
«Ռեգնումի» մատուցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, իսկ այսօր նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը վրացական «Ախալի թաոբա» («Նոր սերունդ») թերթին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին «վատ հայ» է անվանել՝ նկատի ունենալով նրա «սադրիչ այն հայտարարությունները, թե Վրաստանում ոտնահարվում են հայ եւ ադրբեջանցի բնակչության իրավունքները»:
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված 2009-ի տարեկան զեկույցը, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ամերիկյան արտաքին գերատեսչությունն արձանագրում է, որ ահաբեկչության դեմ պայքարի գործում Հայաստանն ու ԱՄՆ-ը նախորդ տարի համագործակցել են միմյանց հետ: Այդուհանդերձ, ինչպես նշված է զեկույցում, «լայնորեն տարածված կոռուպցիան նախկինի նման խոչընդոտել է օրենքների լիակատար կիրառմանը երկրում», ինչը, ամերիկյան
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՐԻՆ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ
Անցյալ տարի մայիսի 10-ին հայկական զինուժի կողմից Ֆիզուլիում գերի վերցված Ադրբեջանի զինված ուժերի սերժանտ Անար Խանբաբա օղլու Հաջիեւը իր ընտանիքին նամակ է ուղարկել: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է գերու մայրը՝ Նաիլյա Մամեդովան: Նրա խոսքով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները եկել են նրանց տուն ու հանձնել նամակը, որում նշվում է. «Բարեւ ձեզ:
ԿԱՆ «ԱՐԱՏԱՎՈՐ» ՍՊԱՆԵՐ: ԹՎՈՎ՝ 8-Ը:
ՊՆ-նում երեկ տեղի է ունեցել կոլեգիայի արտահերթ նիստ՝ կապված մի քանի օր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ զինված ուժերում տեղի ունեցած վերջին միջադեպերը լայն արձագանք են ստացել երկրի հասարակայնության շրջանում: Բանակային ստորաբաժանումներում զինծառայողների զոհվելը վկայում է այն մասին,
«ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՀՍՏԱԿ»
Վստահեցնում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին առայժմ անպատասխան է: Իսկ նամակում, ինչպես հայտնի է, ԱԺ նախագահը իր մտահոգությունն էր հայտնել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը
ԴԱՏԱՎՈՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՈՎ
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց Վահան Եղիազարյանի դատավարությունը: Նա այս տարվա ապրիլին Դ. Անհաղթի փողոցում իր վարած ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց 45-ամյա լրագրող Գայանե Բաբայանին: Մահացած լրագրողի իրավահաջորդ ճանաչված քույրը՝ Աիդա Բաբայանը, հայտարարեց, որ ոչինչ չի կարող հատուցել իրենց անդառնալի կորուստը: Նա ասաց, որ 1000 տարին մեկ են
Օգոստոսի 6 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առավոտից ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր սկսելով ու դրանցից շահույթ ստանալով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր
«ՀԵՆՑ ԳԵՂԱՄՆ ՈՒ ՓԱՐԱՎՈՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ»
Շնորհակալ եղե՛ք… Վերջերս շրջանառվող լուրերը, թե Գառնու «Քարերի սիմֆոնիայից» քարեր են պոկում եւ դրանցով կառուցում Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի առանձնատունը, երեկ անձամբ առանձնատան տիրոջ կողմից հաստատվեց: Բայց, ըստ նրա, ինքը ոչ թե քարերը պոկում ու իր տունն է կառուցում, այլ թափված քարերն է հավաքում, օգտագործում: Ստացվում է՝ նա «սպասում է» այնքան, մինչեւ քարերն իրենք
ՕՊԵՐԱ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լոնդոնում տեղի է ունեցել Ալցգեյմերի հիվանդության մասին պատմող օպերայի պրեմիերան, որի հեղինակն է ռուսական արմատներ ունեցող Ելենա Լանգերը: Ստեղծագործությունը հնչել է Լոնդոնի Թագավորական օպերայի դահլիճում: Երբ Լանգերը եւ լիբրետոյի հեղինակ Գլին Մաքսվելը աշխատում էին օպերայի ստեղծման վրա, «Opera Group» պրոդյուսերական ընկերության ղեկավար Ջեյմս Ֆուլջեյմսը առաջարկել է նրանց կապ հաստատել Լոնդոնի հոգեբուժական ինստիտուտի հետ: Դրանից հետո
«Նկարագրիր քեզ»
Սովորաբար դա՛ են խնդրում տղաները ծանոթությունների էջում «Դու սիրու՞ն ես» հարցը հաճախ կկարդաս ծանոթությունների կայքերում, երբ «փնտրում ես տղա կամ աղջիկ» ընկերական, սիրային կամ էլ շփման նպատակով, եւ նկարդ բացակայում է: Այս էջում գրանցվածները անշնորհք չեն. ծանոթությունն սկսում են բարեւից, սովորաբար «պրիվետ, ջան»-ից: Իրենց առավել քաղաքավարի եւ հետաքրքիր անձնավորություն համարողները հարցնում են. «Կարող՞ ենք հետաքրքիր
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿ
Կհաղթի արդյո՞ք Հայաստանը «Մեկ տարուց ավելի է, ինչ կազմավորվել է «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը, որն այս տարի կներկայացնի Հայաստանը «Նովայա վոլնա» մանկական մրցույթին»,- պատմում է խմբի երաժշտական պրոդյուսեր Միքայել Մարգարյանը ու հավելում, որ խումբը կազմավորվեց մանկական «Եվրատեսիլին» մասնակցելու կապակցությամբ: «Այնպես ստացվեց, որ ինձ մոտ առաջինը բերեցին Ռազմիկին, ով գրել էր երգ, բայց չգիտեր, թե ինչ
Խաղի տարօրինակ կանոններ Օգոստոսի 12-ին Երեւանում կայանալու է Սերժ Թանգյանի երկար սպասված համերգը: Բնականաբար, համերգին անհամբերությամբ սպասում են ոչ միայն Սերժի երկրպագուները, այլեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, որոնք առաջին անգամ հնարավորություն կունենան երգչի հետ շփվել վերջինիս պատմական հայրենիքում: Սակայն պարզվում է, որ այդ շփումը կարող է չստացվել, քանի որ օգոստոսի 12-ին կայանալիք Սերժ Թանգյանի մամուլի
Շվեյցարիայում Կոմիտաս անգիր գիտեն
Շվեյցարացիները ձայնակցում էին Կոմիտասի գործերի երգչախմբային կատարումներին Վերջերս Շվեյցարիայի Նուշատել քաղաքում կայացած երգչախմբային երաժշտության միջազգային փառատոնում ՀՀ ԿԳՆ Գեղագիտական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 2004 թվականին ստեղծված «Արահետ» կանանց երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Տատյանա Մինասյան) արժանացավ երրորդ մրցանակի: ՀՀ ԿԳՆ մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս փառատոնին մասնակցելու
Սամվել Տեր-Սահակյանի արագ հաղթանակը
Չոտովայում շարունակվում է մինչեւ 20 տարեկան շախմատիստների Եվրոպայի առաջնությունը: Երկրորդ տուրում տղաների մրցապայքարում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը (նկարում) բավականին արագ լուծեց հարցերը հնդիկ ՖԻԴԵ-ի վարպետ Շիյամ Թավանդիրանի հետ՝ հարկադրելով արդեն 29-րդ քայլում իրեն պարտված ճանաչել: Համառ պայքարում (72-րդ քայլում) Հունաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիոս Պավլիդիսի դիմադրությունը կոտրեց նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ ահա հաղթական մեկնարկից հետո
ՆՈՐ ԾԱՆՐԱՁՈՂԵՐ
Օրերս Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ կառավարության «Գույքային ծրագրի» շրջանակներում պետբյուջեի հատկացրած միջոցներով ձեռք է բերել «Eleiko» ֆիրմայի արտադրության միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող 25 նոր ծանրաձող: «Eleiko»-ի ծանրաձողերը մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումների պաշտոնական մարզագործիքն են եւ, որպես կանոն, օգտագործվում են օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Նոր գույքը, ըստ անհրաժեշտության, բաժանվելու
ԽԶՄԱԼՅԱՆԸ ԳՈՂԱՑԵԼ Է ՄԱԴՈՅԱՆԻ՞Ց
Երեկ «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ «Ջավախք։ Հոս կապրենք» ֆիլմի ռեժիսոր եւ հեղինակ Հրազդան Մադոյանը հայտարարեց, թե հնարավոր է, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեմ գործ հարուցի՝ գրագողության համար: Նա պնդեց, որ իր հեղինակած ֆիլմից մի կտոր Խզմալյանը օգտագործել է սեփական «Արաքս-Քուռ» վավերագրական նկարում, ինչի ականատեսն է եղել շուրջ 2 տարի առաջ ֆիլմը ԱՕԿՍ-ում դիտելու ժամանակ:
«Զգացի միայն սեր»
Մինչդեռ երգչուհի Սոնա Շահգելդյանին վախեցրել էին, թե Վայկուլեն չի սիրում հայերին Վերջին օրերին մենք էլ ուրախացանք, որ տարիների ընդմիջումից հետո փոփ երաժշտության միջազգային մրցույթում վերջապես ունեցանք առաջին մրցանակակիր, ով եկավ ու մխիթարեց մեզ եվրատեսիլյան (եւ ոչ միայն) ապարդյուն հույսերից առաջացած տխրության համար։ Գրեթե ազգային հերոսի նման «Արմենիա» TV-ին արձանագրեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հաղթանակը՝ վերջերս Յուրմալայում
ՈՐՊԵՍԶԻ ՃԱՆԱՉԵ՞Ն ՀԱՅ ԹԱՏՐՈՆԸ
Թատերագետ Լեւոն Մութաֆյանը կմասնակցի Օսլոյում կայանալիք «Թատրոն եւ հիմնախնդիրներ» միջազգային սիմպոզիում-քննարկմանը: Վերջերս Երեւանում տեղի ունեցավ Թատերական քննադատների համաշխարհային կազմակերպության 25-րդ կոնգրեսը։ Շատ երկրներ ներկայացնող թատերական քննադատներ ցավով նշեցին, որ իրենց շատ քիչ բան է հայտնի հայ թատրոնի մասին, շատ քիչ տեղեկություններ ունեն արդի հայ թատրոնում տիրող վիճակի, մասնավորաբար՝ թատերագիտական մտքի մասին: Հայ թատերագիտության ճանաչման, այն
ՀԱՎԱՏԱՑՅԱ՞Լ Է, ԹԵ՞ ՍՈՎՈՐԱԿԱՆ «ՇՈՒՍՏՐԻ» ՀԱՅ ՏՂԱ
Kansas City Star-ի փոխանցած պատմության հերոսը՝ Չիկագոյի բանկի նախկին գործադիր տնօրեն Ջորջ Մայքլը, ասում է, որ պարզապես ցանկացել է իր վատառողջ եւ աստվածավախ կնոջը ապահովել աղոթատեղիով եւ դրա համար լճի ափին գտնվող իր առանձնատան թենիսի կորտը վերածել է հայկական եկեղեցու։ Իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ եկեղեցի հիմնելով՝ Մայքլը ցանկանում է խուսափել հարկերից։ Այս պատմությանը տեղեկանում
ՌՈՒՍՆԵՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՃՅՈՒՆԻ ՎԵՐՋՈՒՅԹԸ
Լեհական մամուլը պնդում է, որ ռուսները, որոնք կազմակերպել են այդ երկրի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի դիակի տեղափոխումը Լեհաստան, կանխամտածված կերպով փոխել են նրա աճյունի մասերը: Բրիտանական The Times-ի մատուցմամբ, ավիավթարի արդյունքում զոհված նախագահի երկվորյակ եղբորը մոտ կանգնած աղբյուրը լեհական Rzeczpospolits թերթին տեղեկացրել է, թե Լեհ Կաչինսկիի դագաղում հայտնվել է ավիավթարի արդյունքում զոհված լեհ գեներալներից մեկի
ԲԻՇՔԵԿՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ «ԽԵԼՔԻ ՉԻ ԳԱԼԻՍ»
Հինգշաբթի օրը Ղրղըզստանի Իսսիկ-Կուլի մարզից դեպի մայրաքաղաք Բիշքեկ էին շարժվել երկրի նախագահի նախկին թեկնածու Ուրմատ Բարիկտոբասովի կողմնակիցները, որոնք մտադիր էին մասնակցել ընդդիմության նախաձեռնած ժողովին: Գործարար Բարիկտոբասովը 2005թ. «Կակաչների հեղափոխությունից» եւ նախկին նախագահ Ասկար Ակաեւի՝ Ղրղըզստանից կատարած փախուստից հետո, երկրի նախագահական ընտրությունների ժամանակ, որպես ընդդիմության թեկնածու Կուրմանբեկ Բակիեւին այլընտրանք իր թեկնածությունն էր առաջադրել: Սակայն Կենտրոնական ընտրական


















































