Օրվա լրահոսը

ՊԱԼԱՏԱԿԱՆ «ՀԻՆ ԳԱՅԼԸ»

Երեկ, Երեւանում կայացած լրատվամիջոցների գործունեությանը նվիրված մի կոնֆերանսի ժամանակ, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, պատասխանելով Երեւանի մամուլի ակումբի կողմից պարբերաբար հնչող այն պնդումներին, թե ՀՀԽ նախագահի հրաժարականը խոսքի ազատության եւ լրատվամիջոցներում բազմակարծության ապահովման նպատակով բարեփոխումների անհրաժեշտ պայմաններից է, ասել է, որ համաձայն չէ այդ մտքին. «Ես դեմ եմ, եւ ոչ թե նրա համար, որ պաշտոնից

Բացվեց 4-րդ համաժողովը

Երեկ Կամերային երաժշտության տանը հայաստանցի եւ սփյուռքահայ գրողները համախմբվեցին մի հարկի տակ, մի գաղափարի շուրջ՝ նպաստել ՀՀ-ում եւ Սփյուռքում հայ գրականության պահպանմանն ու զարգացմանը: Մեկնարկած Հայ գրողների 4-րդ համահայկական համաժողովին միայն Սփյուռքից մասնակցում էր 80 պատվիրակ: Համաժողովն ունի 3 առանցք՝ «Հայը եւ Հայաստանը՝ արդի գրականության տեսադաշտում», «Գրական նոր սերունդը եւ 21-րդ դարի մարտահրավերները», «Գրքի համահայկական

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Ստադիոնները հայտնի են Արդեն հայտնի է, որ 2012 թվականին Հարավային Աֆրիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլի սեպտեմբերի 6-ին նշանակված Հայաստան-Թուրքիա հանդիպումը կայանալու է Երեւանի «Հրազդան» ստադիոնում: Իսկ օրերս ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը լրատվություն է տարածել, համաձայն որի՝ Եվրոպայի 2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության (Մ-21) ընտրական փուլի առաջին հանդիպումը, որում հանդիպելու են Հայաստանի եւ

Մեր հարեւանների ֆիլմերը՝ «Ոսկե ծիրանից» առաջ

Իրանը եւ Թուրքիան փառատոնին ներկայացրել են ֆիլմեր սիրո մասին «Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնի կազմակերպիչներն անցյալ շաբաթ լրագրողներին հնարավորություն ընձեռեցին Թատերական գործիչների միությունում դիտել փառատոնի ֆիլմերը: Այս անգամ կանդրադառնանք մեր հարեւան երկրներում ստեղծված՝ «Աշխարհի վերջը» (Աբուլֆազլ Սաֆարի, Իրան) եւ «Իմ Մարլոնը եւ Բրանդոն» (Թուրքիա, «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիր) ֆիլմերին: «Աշխարհի վերջը» հուզիչ պատմություն է մարդու՝ Հոջաթի

ԻՏԱԼԱՑԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԱԹԵՐՖԼԱՅԻ» ՄԱՍԻՆ

Իմպրեսարիո Անջելո Գաբրիելիին ներկայացումը դուր է եկել Ազգային օպերային թատրոնում հուլիսի 4-ին կայացավ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան: Ինչպես տեղեկացրել էինք, այս նախագիծը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի համատեղ աշխատանքն է: Բեմադրության ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը, դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: Տեղեկացնենք, որ հիշյալ օպերայի պրեմիերան դեռեւս կոմպոզիտորի կենդանության օրոք կայացել է 1904թ.,

Դատարան էին բերել «սխալ» մեղադրյալի

Հարազատների գնահատմամբ՝ իրենց տղաները դատվում են զուտ այն բանի համար, որ մասնակցել են հետընտրական հանրահավաքների: Երեկ Երեւանի քրեական դատարանի ոստիկան-կարգադրիչները հայտնվել էին ծիծաղաշարժ փաստի առաջ: Հայրենի ոստիկանները Նուբարաշենի մեկուսարանից դատական նիստերի դահլիճ էին բերել ոչ թե հետընտրական զարգացումների առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրյալ Գեւորգ Մանուկյանին, այլ՝ մեկուսարանի միեւնույն խցում պահվող, Քրօրի 112 հոդվածով՝ դանակահարության մեջ

«ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԵՆ ԹՈՒՅԼ ԼՍՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՉԼՍՈՂՆԵՐԻՆ

Ինչի պատճառով էլ թիվ 9 հատուկ դպրոցն ու ԿԳՆ-ն խնդիրներ ունեն Լսողության խանգարումներ ունեցող թիվ 9 եւ թիվ 15 հատուկ դպրոցների հնարավոր միավորման հարցը վերջին օրերին հարուցել է թիվ 9 կրթօջախում սովորող երեխաների ծնողների անհանգստությունը: Նրանք պարբերաբար ցույցեր են կազմակերպել նախագահի նստավայրի, կառավարության եւ ԿԳՆ-ի շենքերի առաջ: Նրանց հիմնական դժգոհությունն այն է, թե ինչու են

Տղամարդը դեֆիցիտ է

Այդ պատճառով էլ մասնագետները կանանց խորհուրդ են տալիս չնստել թախտին ու սպասել բախտին Տանը մնացած աղջիկներին հոգեբանները կոչ են անում հույսները միջնորդի կամ բախտի վրա չդնել, այլ տղաներին գրավելու եւ ամուսնանալու համար ակտիվորեն գործի անցնել ու կիրառել բոլոր հնարավոր ու անհնար մեթոդները, հակառակ դեպքում՝ ընդմիշտ կզրկվեն ամուսնանալու հնարավորությունից: Ըստ մասնագետների, չամուսնանալու հետեւանքով կանայք առողջական եւ

«ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ» ԲԱՆԱՎԵՃ

Հմայակ Հովհաննիսյանը երեկ խոսում էր non-stop ռեժիմով Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը երեկ բանավիճում էին «Հայացք» ակումբում: Եթե «անվերջախոսության» մրցույթ հայտարարվի եւ Հմայակ Հովհաննիսյանը մասնակցության հայտ ներկայացնի, հաստատ կշահի գլխավոր մրցանակը, քանի որ նրա շատախոսությունը երեկ ուղղակի աննախադեպ էր: Լրագրողները արդարացիորեն նկատեցին, որ պարոն Հովհաննիսյանը «խոսքի ծարավ էր»: Պարոն

Նստացույցը շարունակվում է

Արդեն 3-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում շարունակվում է Համաժողովրդական շարժման հայտարարած նստացույցը, որն անցնում է բաց երկնքի տակ, առանց վրանների: Մարդիկ գիշերում են պողոտայի էլիտար շենքերի կամարների տակ՝ գետնին փռած ներքնակների վրա: Նստացույցի մասնակիցների ասելով, հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը պողոտայում է անցկացրել շուրջ 6 տասնյակ մարդ, թեեւ նախորդ գիշերները նստացույցի մասնակիցների թիվն անհամեմատ

ՆՄԱՆ ԳՈՐԾ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ԵՂԵԼ

«Մարտի 1-ի» գործի մասին ասում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը – Հայաստանի կողմից 1609 բանաձեւի կատարման վերաբերյալ ԵԽԽՎ-ում քննարկման ժամանակ մեր հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը պատմեց, որ երբ Ձեզ հետ հանդիպման ժամանակ հարցրել է, թե ինչու մինչեւ հիմա 3 պատգամավորների գործերը դատարան չեն ուղարկվել՝ պատասխանել եք, թե այդ պատգամավորները չեն համագործակցում: Ջոն Պրեսկոտն ուղղակի

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՎՐԱ ՎԵՐՑՆԵՆՔ»

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում երկրից դուրս քավության նոխազներ չփնտրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ իշխանություններն այսօր հետաձգում են ժողովրդի պայթյունը, թույլ չեն տալիս, որ կուտակված անարդարությունների ալիքը դուրս գա: Երեկ «Հայելի» ակումբում նա բոլորին կոչ արեց դադարեցնել քավության նոխազներ փնտրել երկրից դուրս: Թիվ մեկ խնդիրը նա էլ համարում է քաղբանտարկյալների ազատ արձակումը. «Պետք

ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ՝ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը եւս 2 ամսով երկարացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը: Մինչ դատավորը քննարկում էր պատգամավորի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, դրսում՝ դատարանի վարչական շենքի դիմաց, մարդիկ, այդ թվում՝ պատգամավորի հայրենի գյուղից՝ Վանատուրից, Երեւան եկածները բողոքի ցույց էին անում եւ Սասուն Միքայելյանի նկարները պարզած`

ՔՆՆԻՉԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԿԵՂԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵ՞Ր

Մայիսի 24-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած ավտովթարին «Առավոտ» օրաթերթն անդրադարձել է՝ տեղեկացնելով, որ այս գործով տուժողը վերածվել է մեղադրյալի: Ոստիկանության քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ով դեպքի վայր է ժամանել ավտովթարի հիմնական դերակատար «Ջիպի» (13 ՍՏ 632) վարորդի ծանոթ-բարեկամների ուղեկցությամբ, ամեն ջանք գործադրել է ավտովթարի իրական հանգամանքները քողարկելու համար: Հիշեցնենք, որ «Ժիգուլու» վարորդ Ռաֆիկ Սարդարյանը վթարի հետեւանքով

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

ՄԻԱՅՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈ՞ՎԸ ԳԻՏԻ «Սպորտ Էքսպրեսին» վերջերս տված հարցազրույցում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը միմյանց միջեւ խնդիրներ ունեցող սահմանակից երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների, Իսրայելի եւ Պաղեստինի, Մոլդովայի եւ Մերձդնեստրի շախմատի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Սակայն երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացրին, որ իրենք Իլյումժինովի այդ ծրագրերի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնութերորդ ՎՈԺԴ ՄԻՇԱՆ Երկար ժամանակ չէի կարողանում քնել, եւ առավոտյան արթնացա ուժեղ աղմուկից, ու մերոնք արդեն աշխատանքի էին, եւ ես լուսամուտից նայելով՝ տեսա, որ ահագին մարդ է հավաքվել մեքենայիս շուրջ, եւ երբ բակ իջա ու մեր վերեւի Շուրիկին հարցրի՝ «ի՞նչ ա էղել», Շուրիկը քթի տակ խնդաց ու ասաց՝ «Գարուշի ավտոն

Նոր կրքեր՝ «Մատաղիսի գործով»

Երեկ Հյուսիսային քրեական դատարանում վերսկսվեց հանրապետության ամենաաղմկոտ քրեական գործերից մեկի քննությունը: 2004 թ. այս գործով մեղավորներ էին ճանաչվել 23-ամյա գյումրեցիներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ վանաձորցի Արայիկ Զալյանը: Նրանց խոշտանգումների ենթարկելով՝ զինվորական դատախազությունը ստիպել էր իրենց վրա վերցնել զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանությունը: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վոլոդյա Մանասարյանը նրանց դատապարտել

ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ երկու օր առաջ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակիցների վրա հարձակված ու նրանց ծեծի ենթարկած երիտասարդների մեջ եղել են բռնցքամարտի աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի սաները: Երեկ խմբագրություն այցելած բռնցքամարտիկը հերքեց այդ լուրերը. «Ես նաեւ խնդրում եմ՝ կա՞ այդպիսի մեկը, որ կբերի այդ տղաներին կկանգնացնի իմ դիմաց ու կապացուցի,

Կոնգրեսի նախագահը կզբաղվի ԼՂՀ-ով

Խոսքը Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանի մասին է Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձավ հոկտեմբերին հրավիրվելիք իրենց համագումարին ու նույն ամսին Արցախում եւ Հայաստանում կայանալիք «Ռուսաստանի հայերի միության օրերին»: Նա նշեց, որ եթե թվի Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ու Համաշխարհային հայկական կոնգրեսի արած գործերը, ապա, իր ձեւակերպմամբ՝ ժամանակը չի

ԳԹԿ-Ն ՉՏՐԱՄԱԴՐԵՑ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Տարբեր պատճառներով բացակայած դիմորդները երեկ մասնակցում էին հայոց լեզու եւ գրականություն առարկայի լրացուցիչ քննությանը: Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի եւ Արցախի քննական կենտրոններում տեղի ունեցավ հայոց լեզու եւ գրականություն առարկայի լրացուցիչ քննությունը, որին նախնական տվյալներով պիտի մասնակցեր 350 դիմորդ: Ըստ ԳԹԿ-ի տրամադրած տվյալների՝ այդ թվում կան եւ առաջին, եւ 2-րդ անգամ դիմում-հայտ ներկայացրած

DVD-ՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ

Ինչու երիտասարդները գնացին Լ. Տեր-Պետրոսյանի hետեւից Անհերքելի իրողություն է, որ PR-ի հիմնական գործիք են ԶԼՄ-ները՝ «ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրում է աշխարհին» հայտնի սկզբունքով: ԶԼՄ-ներն արտադրում եւ տարածում են «անհրաժեշտ» ինֆորմացիան եւ նրանց դերը նշանակալիորեն մեծանում է հասարակության զարգացման փուլային կամ ճգնաժամային շրջաններում: Վերջին նախագահական ընտրությունների հետ կապված՝ Հայաստանում տպագիր մամուլը հանդես եկավ PR-ի

Երկու շաբաթում՝ երկու հակասական հրաման

«Հայանտառը» ղեկավարվում է ոչ թե օրենքով, այլ՝ պահի թելադրանքով 1992-ից, կարճատեւ ընդմիջումներով, Արամայիս Մխիթարյանն աշխատել է Ապարանի անտառտնտեսությունում՝ որպես տնօրեն: Սակայն գյուղնախարարի մի քանի հրամանների հետեւանքով այսօր նա դարձել է գործազուրկ: Արդեն նախկին տնօրենին անհանգստացնում է ոչ թե այն փաստը, որ համալրել է գործազուրկների հոծ բանակը, այլ՝ իր նկատմամբ դրսեւորված խտրական եւ անշնորհակալ վերաբերմունքը: ՀՀ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻՆ «ՄՈՏ ԼԻՆԵԼԸ» ՉՕԳՆԵՑ

Վաշինգտոնի տան գողությունը՝ ոստիկանների «դաբրոյո՞վ» Երկու օր առաջ 71-ամյա գյումրեցի Վաշինգտոն Քիշմիշյանը ասուլիս էր հրավիրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Նրա տանը գողություն է տեղի ունեցել, նույնիսկ թեյնիկ ու սավաններ են տարել, բայց ոստիկանությունը, բռնելով գողերին, նրանց ճանապարհել է Ռուսաստան: Ըստ բողոքավորի՝ ինքը, լինելով ՌԴ քաղաքացի, այս տարվա փետրվար-մարտ ամիսներին մեկնել էր Մոսկվա՝ Անի թաղամասի ոստիկանապետ

Գծատերերին կպատժե՞ն

Ընդդիմության հանրահավաքների օրերին միջմարզային երթուղիները չեն սպասարկվում Երեկ միջմարզային տրանսպորտը կրկին կաթվածահար վիճակում էր: Արտաշատի, Արարատի, Էջմիածնի, Աբովյանի եւ այլ միջմարզային երթուղագծեր, ՀՀ իշխանությունների հրահանգով, կրկին ուղեւորներին չեն սպասարկել, որպեսզի ընդդիմության երեկվա հանրահավաքին մարդ չբերեն: Մինչդեռ մարզերի հարյուրավոր բնակիչներ մայրաքաղաքում կարեւոր գործեր ունեին եւ շատերն ի վիճակի չլինելով տաքսիներով Երեւան հասնել, ստիպված են եղել գործերը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՔԱՂՑԱ՞Ծ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, եթե մեր պաշտոնյաները կաշառք չվերցնեն, բոլոր հարցերը կձգձգվեն ու չլուծված կմնան: Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, անընդհատ խոսելով Հայաստանի մաքսային ու հարկային ոլորտների բարեփոխումների մասին, մեր երկրի ղեկավարներն, ըստ էության, պարզապես խոստովանեցին այն, ինչ գիտեր անգամ ամենահեռավոր գյուղում ապրող շարքային քաղաքացին: «Հանկարծ» պարզվեց, որ տարիներ շարունակ մաքսայինն ու հարկայինն

Գրիգոր Ոսկերչյանն ազատ է արձակվելու դատարանի դահլիճից

Վստահ է նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը, որը, սակայն, վերապահում ունի՝ «եթե չլինի քաղաքական դրդապատճառ»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը հուլիսի 2-ին բավարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Հիմնավորումները ստանդարտ են՝ «Անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների

«ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆՆ ՈՒՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԻՍԿ ԵՍ՝ Ո՞Չ»

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումներից տարակուսած են Պահպանողական կուսակցության անդամները Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 28-ին հրապարակեց Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի գործով ծառայողական քննություն անցկացնելու մայիսի 22-ի իր առաջարկի արդյունքները: Կարեն Հեքիմյանի հետ պատահածին անդրադարձել էինք «Առավոտի» մայիսի 9-ի համարում՝ «Կարո՞ղ ա վսյո տկի էն «Նիվեն» դու ես վառե» հրապարակման մեջ: Նման հարցեր էին ուղղել նրան՝

ՍՏՈՒԳՈՒՄ ԷԻՆ ՄՏԱՎՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ «Առավոտը» ստացավ ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) լրատվականի մեկնաբանությունները՝ օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած՝ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ հայտնի փաստաթղթի վերաբերյալ: Ընդ որում, ՀՔԾ լրատվականը մեկնաբանում էր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ՝ ոչ վաղ անցյալում իրենց գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի՝ այդ նույն փաստաթղթի մասին նախորդ օրը մամուլում հայտնված գնահատականը: Մասնավորապես, «բլեֆ» որակելով այդ գնահատականը՝ ՀՔԾ-ն

BBC-Ն ՄՈՍԿՎԱՅԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏՈՒԹՅԱՆ» ՄԵՋ ԳԱԶԻ ՀԵՏՔ Է ՏԵՍՆՈՒՄ

«Բաքու կատարած այցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը ստորագրել են բարեկամության եւ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր՝ ԼՂ-ի առնչությամբ ադրբեջանական դիրքորոշումն արտացոլող ձեւակերպումներով»: Ըստ «Նոյյան տապանի», երեկ այս մասին հաղորդել է BBC-ն՝ շարունակելով. «Փաստաթղթում ընդգծվում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը համընդհանուր ճանաչված նորմերի եւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ, նախ եւ առաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքների

«Իբր՝ ի՞նչ»

Ազատության հրապարակի շրջակայքում երեկ ոստիկանների առատությունը երեւանցիներին չէր վախեցնում: «Վա՜յ, ոնց որ ոստիկանական պետություն լինի»,- բացականչեց երթուղային տաքսու ուղեւոր մի կին՝ տեսնելով Ազատության հրապարակը շրջափակած ոստիկաններին: «Տարեք, ձեր աթոռները շրջափակեք»,- ատելությամբ լի հայացքով հավելեց մյուս ուղեւորը: Իսկ տարեց մի տղամարդ էլ հստակեցրեց իրավիճակը՝ «Իրենց աթոռներն են պահպանում, բա կարծում եք՝ ի՞նչ»: Ընդհանրապես, երեկ Ազատության հրապարակի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031