Օրվա լրահոսը

Գազային նոր պատերազմ

Երեքշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է փակել դեպի Եվրոպա արտահանվող ռուսական գազի՝ Բելառուսով անցնող տարանցիկ խողովակներն այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը» չի մարել այդ երկրի տարածքով գազի տարանցման դիմաց կուտակած պարտքը: Ընդ որում, «Reuters»-ի մատուցմամբ, Լուկաշենկոն այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: «Գազպրոմն» արդեն մեկ երրորդով կրճատել

ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ ԴԻՄԵԼ

Բաց նամակ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին Մենք՝ Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ցերեկային եւ հեռակա բաժնի մի խումբ ուսանողներ, ձեզ տեղյակ ենք պահում համալսարանում տեղի ունեցող դրամաշորթության եւ կաշառակերության մասին։ Կան գնահատական ստանալու որոշակի սահմանված գներ, որը մենք չենք կարող վճարել եւ չենք ստանա գնահատական։ Դասախոսները ուղարկում են ամբիոնի վարիչների մոտ, իսկ

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՊԱՐՏԱԿԵԼՈՒՆ

«Առավոտը» ստացել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հաղորդումը՝ հանցագործության մասին: «Հասարակությունը ու ՀՀ ԳԹԿ տնօրենը («Առավոտ» թերթ, «Արտահոսք քննություններից առաջ», 09.06.10թ.) փաստում են, որ այս տարվա հիմնական դպրոցի ավարտական քննությունների թեստերն ունեցել են արտահոսք, որոնք վաճառվել են եւ հիմնական դպրոցի շրջանավարտներից ոմանք, քննությունների ժամանակ օգտվելով դրանցից, ստացել են կեղծ բարձր

Խաժամուժային իրարանցում

Նման տպավորություն ստացա թեստ կազմողների եւ հայերենի մասնագետների «քննարկումից» Ես՝ հայոց լեզվի եւ գրականության նախկին ուսուցիչս, ելնելով հասարակության մեջ հայոց լեզվի եւ հայ գրականության միասնական քննության թեստերի շուրջ հեռուստատեսային ալիքներով աղմուկ բարձրացրած մեծ իրարանցումից, որոշեցի մասնակցել ԳԹԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված տարբեր տարիներին թեստեր կազմած հայագետների, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների համատեղ քննարկմանը… Ինձ թվաց, որ ոչ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Կրթության «պատասխանատուները» իրե՞նց են ապահովագրում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը 2009թ. մի շարք փոփոխություններ մտցրեց: Նորամուծություն էր հատկապես դպրոցի տնօրենների ընտրության նոր կարգը՝ հավաստագրի ձեռքբերման միջոցով, եւ ուսուցիչների ատեստավորման մեխանիզմների ներդրումը: Առաջին հայացքից սրանք հանրակրթության ոլորտում օբյեկտիվության եւ կրթության որակի բարձրացման առումով առաջընթացային քայլեր էին, բայց արիուտես, որ դրանց կիրառման մեխանիզմներն արդեն մտահոգություններ են առաջացրել:

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՆՊԱՏԱ՞Կ, ԹԵ՞ ԽԱՅԾ

Կրկին օտարալեզու դպրոցների մասին Կառավարության նախաձեռնությունը՝ Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեությունն արտոնելու նպատակով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, խոցելի է բազմաթիվ առումներով: Սակայն, նենգափոխելով խնդրի էությունը, փորձ է արվում կոծկել դրա վտանգներն ու թվաբանական աճպարարությամբ ամեն գնով ապահովել օրենքի փոփոխությունը: Մինչդեռ դրանով ոչ միայն էապես փոխվում է երկրի պետական լեզվի կարգավիճակը, իմաստազրկվում է Սահմանադրության 12-րդ

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՆԿԱՏԵԼ

Նուբարաշեն համայնքի ցանկացած տարածք այսպիսին է: Կեղտաջրերը հոսում են բնակելի տների առջեւով, իսկ համայնքը տեր չունի, որը աղբից ու կեղտաջրերից փրկի այն: Լուսանկարում պատկերված տարածքը դեպի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհն է, ուր ամեն օր մտնում են մարդիկ, որոնք աշխատում են այդտեղ, կամ մարդիկ, որոնց հարազատները գտնվում են այդ հիմնարկում: Ողջ ճանապարհը աղբանոց

Մարդիկ՝ ծառերին

Տավուշի մարզի ճանապարհների եզրերին հաճախ կարելի է տեսնել ընկուզենիներին մագլցած մարդկանց: Սկսվել է կանաչ ընկույզի քաղը: Հիմնական աշխատանք եւ եկամտի աղբյուր չունեցող մարդիկ 1 կգ կանաչ ընկույզը վերավաճառողներին հանձնում են կիլոգրամը 180-200 դրամով, վերջիններս էլ պահածոներ արտադրող ընկերություններին վերավաճառում են 230 դրամով: Իսկ քաղից հետո մնում են ջարդված ճյուղեր:  

Եկամուտներ չկան, կան պարտքեր

Սյունիքի մարզխորհրդի երեկվա նիստում, անդրադառնալով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքման հարցին, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը հայտարարեց, որ Սյունիքի մի շարք համայնքներում եկամուտների ապահովման գործընթացը խիստ անբավարար վիճակում է, համայնքների բյուջեներ գույքահարկի գծով՝ նախորդ տարվա 6 ամսվա համեմատությամբ, աճ գրեթե չի արձանագրվել, իսկ հողի հարկի ցուցանիշներն էլ նվազել են:

Հաշվարկում են վնասները

ՏԱՎՈՒՇՈՒՄ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում մայիսի 28-ին տեղացած կարկուտից տուժել էին Արծվաբերդ եւ Տավուշ գյուղերի տնտեսությունների ցանքատարածությունները: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ճշտել է նշված համայնքների կրած վնասների չափերը: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հայտնեց, որ Արծվաբերդ համայնքին պատճառվել է 26 միլիոն, Տավուշին՝ 4 միլիոն դրամի վնաս: Իսկ հունիսի 12-ի երեկոյան

ՊԱՐԶ Է, ՈՐ ՈՉԻՆՉ ՊԱՐԶ ՉԷ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը ուրանի հանքերի մասին քննարկումներում նախընտրում է չխոսել վատի ու կասկածելիի մասին: 2009 թվականի նոյեմբերի 12-ին «Առավոտը» առաջին անգամ անդրադարձավ Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ սյունեցիների բողոքին: Դրանից հետո այլ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, բնապահպանական հ/կ-ները աղմուկ բարձրացրին, իսկ երեկ այս ամենի մասին պարզաբանումներ տվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների

Բերման կենթարկվի 4 վկա

Մեքենան «մասնակցել» է հանցագործությանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հունիսի 21-ին շարունակվեց «10-ի գործով» վկաների հարցաքննությունը։ Վկաներ Վալերի Ցականյանի եւ Աշոտ Գասպարյանի դատաքննական ցուցմունքներում ի հայտ եկան նոր շեշտադրումներ։ Այսպես, ըստ ամբաստանյալներ Բագրատ, Արսեն Սողոմոնյանների եւ Արմեն Նիկողոսյանի հարեւան Վ. Ցականյանի, «Նիվա» մակնիշի ավտոմեքենան նորոգելու խնդրանքով իրեն դիմել է

ՎԱՌԻՐ ՔՈ ՄՈՄԸ

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» («Մոմ») նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից՝ «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի իրականացմամբ ՀՀ-ում կստեղծվի «Քենդլ» 3 ԳԷՎ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր, ինչը կխթանի երկրի առաջատար գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումը, տնտեսության գիտատար ուղղությունների համար

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ

Հունիսի 21-ին Լոռու մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Ս. Զորյան փողոցի 89-րդ շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Ժ. 23.50-ին ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 81-ամյա Գարուշ Սահակյանի դին:

Թույլ չեն տվել Սեւակ Արծրունուն անցնել սահմանը

Հունիսի 21-ին Համակարգող խորհրդի ներկայացուցիչներ Սեւակ Արծրունին եւ Ռոբերտ Թաթոյանը ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Ջուլի Ֆիշերի հետ հանդիպման նկատակով մեկնեցին Թբիլիսի: Սակայն հայ-վրացական սահմանի անցակետում վրացական սահմանապահները, չներկայացնելով որեւէ պատճառաբանություն, թույլ չտվեցին Սեւակ Արծրունուն մտնել Վրաստանի տարածք: ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպմանը մասնակցեց միայն Ռոբերտ Թաթոյանը, որը ներկայացրեց միջադեպի մանրամասները, ինչպես նաեւ հանձնեց ԱՄՆ

«ՄԻԱՅՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ»

«Առավոտի» զրուցակից Աշոտ Համբարձումյանը 1998թ.-ին եղել է ԱԻՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպության նախկին պատասխանատու, «Պաշտպան» հասարակական կազմակերպության հիմնադիր, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի օգնական, «Պրեզումցիա» ՍՊԸ-ի տնօրեն, նախկինում դատված: 3 ամիս է՝ «ԳԼՈՍՍԱ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահն է: – Ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում: – Քաղաքացիները լսել են, որ կա

ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԿԱՐԳՈՒԿԱՆՈ՞Ն

Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով այսօր 867 հա անտառ է գտնվում ջրում, եւ եթե ջրի մակարդակն ավելի բարձրանա՝ այդ թիվը կհասնի 3,393 հա-ի: Այս մասին երեկ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նրա ներկայացմամբ՝ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է իրականացնել ափամերձ անտառների մաքրման, օբյեկտների տեղափոխման եւ

ՎՊ-ԻՑ՝ ՍՈՑԱՊ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի թափուր մնացած պաշտոնը հնարավոր է զբաղեցնի ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը, որն այժմ Վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետն է: Երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանն ասել է, որ կուսակցությունը նրա թեկնածությունն է քննարկել եւ որոշել առաջարկել:

ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼ

Ինչ Ճանապարհային ոստիկանությունը սկսել է հետեւել ու պատժել առանց ամրագոտիների երթեւեկող վարորդներին, փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին, շատ մարդիկ փորձում են հնարավորինս հետեւել ճանապարհային երթեւեկության կանոններին: Արդեն երթուղայինների վարորդներից աշխատում են կանգառից դուրս կանգառ չպահանջել, փողոցն անցնել հետիոտնի համար նախատեսված անցումով՝ կանաչ լույսի ժամանակ: Սակայն որքան էլ օրինապահ քաղաքացի լինես՝ կան դեպքեր, երբ ստիպված ես

Ո՞վ է պատասխանատուն

Տարիներ շարունակ, անձրեւից հետո, Մաշտոցի պողոտայի շուկայի դիմացի գետնուղին լցվում է ջրով եւ անանցանելի դառնում, ինչի պատճառով մարդիկ փողոցը անցնում են վերգետնյա, չթույլատրված մասով՝ վտանգելով իրենց եւ խոչընդոտելով երթեւեկությանը: Իսկ այս տարի, քանի որ անձրեւները շատ են ու հորդառատ, անցումում ավելի հաճախ են լճակներ գոյանում: Ամենաթարմ օրինակը՝ շաբաթ օրը տեղացած հեղեղից հետո գետնուղին դարձյալ անանցանելի

«ՄԵՆՔ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՓՈՂ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ»

Ըստ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շեվկետ Շայդուլինի՝ ինքն աշխատող մարդուն գլխի վրա է դնում, պորտաբույծներին՝ չի սիրում: : Շայդուլինն արդարանում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության 18 կայարանների հերթապահներ օրերս «Առավոտին» բողոքել էին, որ տնօրինությունն իրենց ստրուկի պես է վերաբերվում, հանգստի ժամերին տանում է շաբաթօրյակների, վթարներ են լինում՝ տանում են դեպքի վայր՝ աշխատելու, իրենց պարտականություններից բացի ստիպում

24-Ը՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2010թ. ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացնելու է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Այդ նախագծով, որն ամենայն հավանականությամբ հունիսի 24-ին օրինական ուժ կստանա, նախատեսվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածին համապատասխան՝ հաստատել հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների

ՌԵՅՏԻՆԳՆԵՐ՝ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ

ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 7 ընկերությունների ռեյտինգները եւ դադարեցրել է մեկ ընկերության ռեյտինգավորումը: Ինչպես «ԱրմԻնֆոյին» տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 5 ընկերությունների ռեյտինգները պահպանվել են նախկին մակարդակի վրա, մեկ ընկերության մոտ իջեցվել է, իսկ մյուսի մոտ բարձրացվել է: Այսպես, «Անտարես» ԲԲԸ ռեյտինգը դարձել է «Գ», «Օնիկս» ՓԲԸ ռեյտինգը՝ «Գ-»-ից «Դ»: Աղբյուրի համաձայն, Կենտրոնական

ՔՉԻՑ-ՇԱՏԻՑ ԳՈՐԾՈՒՆԱԿ ԵՆՔ

Ամերիկյան Foreign Policy ամսագրի կողմից Խաղաղության ամերիկյան հիմնադրամի (The Fund for Peace) հետ համագործակցությամբ հրապարակված Failed States Index 2010՝ աշխարհի «անգործունակ» երկրների վարկանիշում Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցնում՝ 177 տեղից: Ի դեպ, հարկ է նկատել, որ որքան բարձր է երկրի կարգահամարը, այնքան ավելի գործունակ է այն: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն»՝ ամենագործունակ պետություններ են համարվում սկանդինավյան

«ԱրմենՏելը» արդարանում է

Երեկ ստացել ենք «ԱրմենՏելի» հաղորդագրությունը, որում, մասնավորապես, գրված էր. «Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցներում գրեթե միաժամանակ լույս տեսան «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ֆիքսված եւ ինտերնետ կապի ծառայությունների մասին աղավաղված եւ ոչ ճիշտ տեղեկատվություն պարունակող միանման հրապարակումներ: Դիտարկելով վերոնշյալ փաստը որպես ֆիքսված կապի եւ դրա մատուցման մանրամասներին ԶԼՄ-ների ոչ բավարար տեղեկացված լինելու ազդակ՝ Ընկերությունը պաշտոնապես

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՋՆՋՈՒՄՆԵՐՈՎ

Միջնորդագիր՝ ոստիկանությանը Վահան Խալաֆյանի գործով նախաքննության արդյունքներով՝ հատուկ քննչական ծառայությունը միջնորդագիր է ուղարկել ՀՀ ոստիկանապետին՝ առաջարկելով նրան միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ: Նկատենք, որ միջնորդագիրը չի վերաբերում Վահան Խալաֆյանին: ՀՔԾ-ն խախտումներ է բացահայտել նույն գողության գործով կալանավորվածների բերման ենթարկելու ընթացակարգում: Այսպես՝ քննությամբ պարզվել է, որ Շիրազ Մարկոսյանին, Վահան Խալաֆյանին, Արթուր Իսպիրյանին եւ Դավիթ Գյուլումյանին ՀՀ

Չավուշօղլուն ցուցաբերել է կողմնակալ մոտեցում

Միտում կա սահմանափակե՞լ հայ պատվիրակների ելույթների հնարավորությունը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը հունիսի 21-ին հերթագրված է եղել՝ հարց տալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշոսկուն: Սակայն թեեւ ժամանակը բավարար է եղել՝ նիստը վարող ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն հայ պատվիրակին չի ընձեռել հարց տալու հնարավորություն: Այս մասին մեզ Ստրասբուրգից հեռախոսով հայտնեց տիկին Նաղդալյանը՝ գնահատելով.

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ»

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղղած նամակում նշված է, թե Ազատության հրապարակը նախատեսված է երեխաների համար: Երեկ առավոտյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում ի վերջո տեղի ունեցավ Հայաստանի վերաբերյալ հարցի արդեն երկու անգամ հետաձգված քննարկումը, որը տեւեց շուրջ 20 րոպե: Հետաձգումների պատճառը մասնավորապես Հայաստանի հարցով համազեկուցողներից մեկի՝ Ժորժ Կոլոմբիեի առողջական վիճակն էր: Եվ ի

Կուսակցությանը համագումարի համար դահլիճ չեն տալիս

«Հանրապետություն» կուսակցության վերջին՝ 5-րդ համագումարը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերին: Այն ժամանակ համագումար անցկացնելու համար իշխանությունները կուսակցությանը դահլիճ չտրամադրեցին, ու համագումարն անցկացվեց բացօթա պայմաններում՝ Մատենադարանին հարող տարածքում: Կուսակցությունն այսօր էլ չի կարողանում համագումար հրավիրելու համար դահլիճ գտնել: «Հանրապետության» հերթական՝ վեցերորդ համագումարն ուշանում է, ու պատճառը հենց դա է: Այս մասին կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն

Պատերազմ վերսկսելու դեպքում Ադրբեջանը պարտվելու Է

«Եթե Ադրբեջանը ոտնձգություններ անի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի սահմանի նկատմամբ, հայ ազատամարտիկները արժանի հակահարված են տալու»,- այդ մասին «news.am»-ին ասել է արցախյան պատերազմի մասնակից, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի փոխնախագահ, ընդդիմության ներկայացուցիչ Վլադիմիր Առաքելյանը: «Հայ ազատամարտիկը միշտ իր խոսքն ասել է: Դա ապացուցված բան է: Եթե ադրբեջանցիները ոտնձգություններ անեն, մենք միանշանակ իրենց հակահարված տալու ենք: Թո՛ղ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031