Օրվա լրահոսը
ՔԻՐԱՄԻՋՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՓՈԽԱՆՑՎԵՑ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը: Գլխավոր դատախազությունում հաստատվել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Հիշեցնենք, որ Քիրամիջյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու եւ
ՍՏԱՑԵԼ Է ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԴԱԼ
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ հակված չէր անդրադառնալ մոտ երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանի իրեն տրված նկատողությանը: Բայց, լրագրողների հարցերին ի պատասխան, Մամուլի ազգային ակումբի հյուրը հայտարարեց, թե տեղի ունեցածը կուսակցական խնդիր էր: «Ա1+»-ի փոխանցմամբ, Վարդան Այվազյանը հերքել է լուրերը, թե իր նկատմամբ պատժամիջոց է կիրառվել կամ խլել են
ՀՀ-Ն ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ
ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից ԵԽ առջեւ ստանձնած իր պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ, որը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ։ Շրջանառության մեջ դրված փաստաթղթին, որն, ի դեպ, արդեն տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, միացել է 20 պատվիրակ: Զարուհի Փոստանջյանի առաջարկությամբ՝ փաստաթղթին առաջին ստորագրությամբ համաձայնել է միանալ
ԵԴ-ից սպասելիքները շատ են
Ասում է Փաստաբաններ պալատի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը Փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է ՀՀ այն քաղաքացիների շահերը, որոնց նկատմամբ Հայաստանում ոտնահարվել են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ, այլեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Դրանք ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քրեական գործերով գանգատներ են: – ՄԻ Եվրոպական դատարանում, բացի քաղաքացիական,
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՈՒԶՈՒՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ
Ժողովրդական առածն է հիշեցնում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Երեկ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) տարելիցի կապակցությամբ խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ամփոփիչ ասուլիս էր հրավիրել: Նա տեղեկացրել է, որ ԱԱԽ շրջանակներում ստեղծվել են 6 միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնց վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է եւս 2-ը: «Առաջինը ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրներն են, որոնց կապակցությամբ հունիսի 14-ին ես
Ո՞ՒՐ ԵՆ ՆԱՅՈՒՄ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի հարցով նոր համազեկուցող Գորան Լինդբլադի մասին մի քանի կայքերի երեկ ասել է. «Նա ԵԽԽՎ-ում պաշտպանում է ոչ թե իր երկրի շահերը, այլ կատարում է ադրբեջանական լոբբիստի սուրբ պարտականությունը, որի համար, ես վստահաբար հայտարարում եմ, վճարվում է թուրք-ադրբեջանական լոբբիի կողմից»: Կեսկատակ արձագանքելով այս պնդումներին՝ ՀՀՇ վարչության
ԶԱՀԱ ՀԱԴԻԴԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐՏԻՍՏ»
Իրաքցի ճարտարապետին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս պատվավոր կոչումը Ինչպես տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ծագումով իրաքցի, Մեծ Բրիտանիայի ճանաչված ճարտարապետ Զահա Հադիդին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության արտիստ» պատվավոր կոչմանն արժանանալու առթիվ: Ճարտարապետության բնագավառում Պրիտցերյան մրցանակի դափնեկիր Զ. Հադիդն այս կոչմանն արժանացել է «միջմշակութային երկխոսության մասին գիտելիքները հանրության շրջանում տարածելու,
«Ատամնաբույժները» թոշակի չեն գնա…
«32 ակումբը» երկու մասի բաժանվեց Ամենաակտիվ բանախոսը Գարիկ Պապոյանն էր: Երեկ «Արմատ» ակումբում կայացած ասուլիսի հյուրերը «32 ատամ» ակումբի տղաներն էին, որոնք ցանկություն էին հայտնել շփվել լրագրողների հետ, ձեռքի հետ էլ փորձում էին զվարճացնել մամուլի ներկայացուցիչներին: Ինչն էլ ստացվում էր, համենայնդեպս՝ ավելի հաջող, քան հեռուստաեթերում: Տղաները բավական պատրաստված էին եկել ասուլիսին եւ, ինչպես ասում են,
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արթուր Աբրահամի եւ Կարլ Ֆրոչի ներկայացուցիչները դեռ շարունակում են բանակցությունները «Super Six»-ի շրջանակներում նրանց միջեւ մենամարտի անցկացման վայրի եւ ժամկետի շուրջ: Ըստ բրիտանական մամուլի, հավանական է, որ բռնցքամարտիկները ռինգ կմտնեն սեպտեմբերի 18-ին՝ Մոնրեալում: Սակայն Աբրահամի ճամբարում հայտարարում են, որ թե վայրը, թե ժամկետը իրենց չեն բավարարում: «Նրանք դժգոհ են: Բայց սա ընդամենը հավանական տարբերակ է»,-
ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԱՊՏԱԿԵԼ Է ԿԻՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Խմբային մրցաշարի եզրափակիչ խաղում ԱՄՆ-ից կրած պարտությունից հետո, Ալժիրի հավաքականի հարձակվող Ռաֆիկ Սաիֆին հանդերձարանի ճանապարհին, այսպես կոչված՝ խառը գոտում ապտակել է կին լրագրող Ասմա Հալիմին: Այս մասին BBC գործակալության թղթակցին պատմել է ականատես մեկ այլ լրագրող՝ Ռիչարդ Կոննելլին: Դեմքին հարված ստանալուց հետո Ասման բնազդորեն փորձել է պատասխանել, սակայն ֆուտբոլիստն այս անգամ էլ նրա վրա ջրի
Ութ հոգի քառորդ եզրափակիչ էին մտել
Հունիսի 21-ին Լվովում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունը: ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքէջը տեղեկացնում է, որ Հայաստանի 12 պատվիրակներից ութը հաղթել են նախնական բոլոր մենամարտերում եւ մտել քառորդ եզրափակիչ: Իսկ ծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը (Վանաձոր) երեկ ցերեկվա հերթում, տոնելով եւս մեկ հաղթանակ, արդեն կիսաեզրափակիչում է: Նա իր համար արդեն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Մեծ բասկետբոլը կրկին Երեւանում է
Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվելու է բասկետբոլի Եվրոպայի կանանց առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարը: «A» խմբում, բացի Հայաստանի ազգային հավաքականից, մարզաձեւի սիրահարները ականատես կլինեն նաեւ Մոլդովայի, Անդորրայի, Ջիբրալթարի ընտրանիների մրցելույթին: Մրցաշարին նախապատրաստվող մեր հավաքականի մարզիչ Գիա Ղազանչյանը «ArmSport.am»-ին տված հարցազրույցում ասել է, որ թիմը պետք է անի ամեն բան՝ հայ մարզասերներին ուրախություն պարգեւելու
Պայքարն սկսվեց
Երեկ Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի չորրորդ փուլը: Իսկ նախորդ օրը կայացավ մրցաշարի բացման արարողությունը, որին ներկա գտնվելու նպատակով Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նա բարձր գնահատեց Հայաստանի, մեր շախմատի ֆեդերացիայի ղեկավարության ծավալած աշխատանքը՝ շախմատը զարգացնելու եւ աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ: Խոսելով «Grand Prix» մրցաշարի հայաստանյան փուլի մասին՝ Իլյումժինովը նշեց,
ԵՐԲ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ԹԱՆԿ Է
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խմբային մրցաշարը դեռ չավարտված՝ սկսում են անհավանական իրադարձություններ կատարվել: «C» խմբում փլեյ-օֆ անցնելու խնդիրը բաց էր մնացել մինչեւ խմբային պայքարի վերջին հանդիպումներում մրցավարների եզրափակիչ սուլիչը հնչեցնելը: Անգամ այն ժամանակ, երբ Անգլիան 1:0 հաշվով առավելության հասավ Սլովենիայի նկատմամբ ու թվում էր, թե մրցաշարային աղյուսակում երկրների վերջնական դասավորության հարցն էլ պարզ
ԱՆՈՐԱԿԸ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեւանի եւ մարզերի 442 դպրոցներում եւ մանկապարտեզներում անցկացված սննդամթերքի անվտանգության մոնիտորինգի արդյունքներով 377-ի ճաշարաններում եւ բուֆետներում հայտնաբերվել են սննդամթերքի նկատմամբ պահանջների խախտումներ, մասնավորապես` առանց սերտիֆիկատի, անհայտ ծագմամբ, ժամկետանց եւ կեղծված սննդամթերքի վաճառք, պահպանման պայմանների խախտումներ: news.am-ի փոխանցմամբ, մոնիտորինգն անց են կացրել «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն եւ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը:
«Դրամի տեսքով պարգեւ չի լինի»
«Դելփյան խաղերին» միայն մեդալներ կլինեն Հայաստանում առաջին անգամ հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերը, որոնք կազմակերպվում են մշակույթի զանազան ոլորտներում տարբեր ազգերի, երիտասարդների շփման ու համագործակցության նպատակով: Բացման արարողությունը կկայանա Ազգային օպերային թատրոնում: Հիշեցնենք, որ տարբեր տարիներին հայերն այս խաղերին մասնակցել են 5 անգամ, շահելով 13 ոսկե, 12 բրոնզե
«ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ» ԵՎ «ԱԽՊԵՐԱԿԱՆ» ՕԲՅԵԿՏՆԵՐ
Դարձյալ պատմամշակութային հուշարձաններն այլանդակելու հաշվի՞ն ՀՀ կառավարության պատուհաններից երեւացող «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հաեւանությամբ գտնվող հատվածը շատերի ախորժակն է գրգռում. այն երեւանյան չափանիշներով բարենպաստ տեղ է սրճարան կառուցելու համար: Ու պատահական չէ, որ բավական ժամանակ է շրջանառվում են հատկապես համերգասրահի պատուհանների մոտ եղած տարածքի վաճառքի վերաբերյալ լուրերը; Փաստենք, որ այնտեղ ժամանակին գործում էր բացօթյա սրճարան, որի
ԽՆԴԻՐԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՉԷ
Մոսկվան «տանել չի կարողանում» հենց Վրաստանի՝ որպես անկախ պետության կարգավիճակը, ուստի ՌԴ-ին Վրաստանի որեւէ նախագահ երբեւէ դուր չի գա, անկախ այն բանից, թե այդ պաշտոնն ով կզբաղեցնի: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլի Վաշաձեն՝ մեկնաբանելով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ասել էր, թե վստահ է, որ
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՆԱՑՔԻ ՏԱԿ Է ԸՆԿԵԼ
Իսպանիայում, Բարսելոնայից ոչ հեռու, արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել մի խումբ երիտասարդների, որոնցից 12-ը մահացել է եւ եւս 17-ը վնասվածքներ է ստացել: Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը, երբ երիտասարդների մի խումբ մեկնել է Սուրբ Հովհաննեսի տոնին եւ երկաթգծերն անցել է հետիոտնի համար արգելված հատվածով՝ նախընտրելով չմտնել Բարսելոնան եւ Ալիկատեն կապող ստորգետնյա անցումը: Վնասվածքներ ստացածներից
ՕԲԱՄԱՆ ՉՆԵՐԵՑ ԳԵՆԵՐԱԼԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել պաշտոնից ազատել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Սթենլի Մաքքրիստալին։ Միացյալ Նահանգների նախագահը, որն այդ որոշումն ընդունել է գեներալի հետ «դեմ առ դեմ» հանդիպումից եւ իր խորհրդականների հետ շուրջ 3 ժամ տեւած խորհրդակցությունից հետո, հայտարարել է, թե դա անում է մեծ ցավով։ Հիշեցնենք, որ գեներալը կանչվել էր Վաշինգտոն, որտեղ հանդիպել
ԻՐԱՆՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՐԿՐԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ
Իրանի հյուսիս-արեւմտյան սահմանին ռազմական դրություն է հայտարարվել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորքեր եւ ռազմական տեխնիկա է կուտակում Մերձկասպյան տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ի եւ Իսրայելի զինված ուժեր են տեղակայվել, ընդ որում՝ Ադրբեջանի ռազմաբազաներում, ու պատրաստ են ցանկացած պահի հարված հասցնել Իրանի ատոմային օբյեկտներին: News.am-ի մատուցմամբ, նախօրեին ԻՀՊԿ-ի հրամանատարներից մեկը՝ գեներալ Մեհդի Մոինին հայտարարել է, թե իրեն հանձնարարվել
Հունաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի ղեկավարների հետ
Թուրքիայում ընթացող Հարավարեւելյան Եվրոպայի երկրների համագործակցության գագաթաժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ News.am-ը, վկայակոչելով թուրքական CNNturk-ը, տեղեկացնում է, որ երկու երկրների վարչապետների 1 ժամ տեւած հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Հունաստանի վարչապետը նշել է, որ Աթենքում թուրք-հունական համաձայնագրերի իրագործման համար ջանքեր են գործադրվում։ Կողմերը
Ավստրալիան առաջին անգամ կին վարչապետ ունեցավ
Ավստրալիայում այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ վարչապետ է դարձել իգական սեռի ներկայացուցիչը: Հինգշաբթի օրվանից այդ երկրի կառավարությունը գլխավորելու է 48-ամյա Ջուլիա Գիլլարդը (նկարում): Նա վարչապետ է ընտրվել այն բանից հետո, երբ Ավստրալիայի նախկին վարչապետ Քեւին Ռադդը որոշում է ընդունել չառաջադրվել Ավստրալիայում իշխող Լեյբորիստական կուսակցության նախագահի պաշտոնում: Այդպիսի ընտրություններ անցկացվել են ներկուսակցական նիստում: Ռադդը իշխանության
Փոխադարձ շանտաժներից հետո «Գազպրոմը» Բելառուսին գազ տվեց
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը վերականգնել է Բելառուսին մատակարարվող գազի հոսքը եւ 228 մլն դոլար է վճարել այդ երկրի տարածքով գազի տարանցման դիմաց: Իհարկե, Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել է, թե ընկերությունը գազի տարանցման համար «Բելտրանսգազին» պարտք էր 260 մլն դոլար, բայց բելառուսական կողմը համարում է, որ վճարված գումարը կարելի է որոշակիորեն ավանս համարել: Միաժամանակ, ինչպես փոխանցում
«Կրթական» սկանդալներ՝ աշխարհում
Թեստերի արտահոսք եւ խայտառակ քննություններ «ՌԻԱ նովոստիի» տեղեկացմամբ, վերջերս Վորոնեժում ձերբակալվել է միասնական քննությունների կազմակերպիչներից մեկը: 25 000 ռուբլով նա վաճառել էր թեստերի լուծված տարբերակները: Տիկինը, որ նաեւ քննական կենտրոնի անդամ էր, մի քանի մասնագետի հրահանգել էր լուծել թեստերը «ներսում», որոնք հետո բաժանվել էին «մուծված» ծնողների զավակներին: Ի դեպ, վերջիններիս թվում եղել են իրավապահ մարմինների
«Նույնիսկ թուրքերեն պիտի սովորենք»
Կարծում է Լեզվի պետական տեսչության նախկին աշխատակիցը Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի նախկին պետ Հովհաննես Սարոյանը խոսեց կրթությունից մինչեւ առօրյա խոսքի մաքրության խնդիրների մասին: Ըստ նրա, լեզվի մաքրության խնդրի սլաքը չպետք է ուղղել միայն դպրոցների վրա: «Մեզ մոտ կրթության որակը դրված չէ այն մակարդակի, որ անգամ բարձր մասնագիտական կրթություն
«ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՄ»
Փարիզում բնակվող հայ ֆիզիկոս-ֆինանսիստ Արթուր Բերդի «խոստովանությունները» Ֆիզիկայից, տիեզերագիտությունից մինչեւ ֆինանսներ: Սա Փարիզում բնակվող հայ ֆինանսիստ, ԱՄՆ-ի վարկային ներդրումների ռազմավարության առաջին երեք լավագույն փորձագետներից մեկը համարվող Արթուր Բերդի մասնագիտական ուղին է: Նա այժմ մի քանի օրով հյուրընկալվել է Հայաստանում՝ «Այբ» դպրոցի գործարկման առիթով: «Առավոտի» բացառիկ հարցազրույցում ֆինանսիստ-ֆիզիկոսի հետ զրուցեցինք հայաստանյան ներկա իրավիճակից, գիտնական-կառավարություն հարաբերություններից եւ
38. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Ազգագրագետ Ժաննա Խուրշուդյանը: Գորգերի վաճառք՝ Վերնիսաժում: Երգիչ- քամանչահար Վլադիկ Ստեփանյանը: Մետրոպոլիտենի «Հանրապետություն» կայանից դեպի Վերնիսաժ էի շտապում։ Մտածում էի, որ արագ կանցնեմ յուրօրինակ շուկան ու կքայլեմ դեպի Գրիգոր Լուսավորչի տաճարը, Ոսկու շուկան, որոնց տեղում քրեական աշխարհին հայտնի Նարիմանովի եւ Կրիվոյ փողոցներն էին։ Մետրոյի աստիճաններին նստած մարդը քամանչա էր նվագում ու Սայաթ- Նովայի «Աշխարքումս ախ չիմ
ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ
Ախալցխա քաղաքի հայ համայնքը նամակով դիմել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին՝ մտահոգություն հայտնելով Մանուկ քահանա Զեյնալյանին Թբիլիսի տեղափոխելու՝ Սրբազանի որոշման կապակցությամբ եւ խնդրել քահանային թողնել Ախալցխայում: Ըստ նամակագիրների. «Մեր խորին համոզմամբ, Մանուկ քահանա Զեյնալյանի տեղափոխությունը ուղղակի կապ ունի վերջին շրջանում Ախալցխայի Սբ. Երեւման (Սբ. Խաչ) եկեղեցու շուրջ տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ, քանզի Մանուկ
Ինչ է թաքցնում Երվանդ Զախարյանի ժպիտը
Այս տարվա ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, ըստ որի՝ պետական հողերը անցնելու են համայնքներին: Ու սկսվեցին բողոքները: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Աստղաձոր գյուղերի բնակիչները գյուղապետերի գլխավորությամբ հասել էին մայրաքաղաք՝ նախագահի նստավայր ու ԱԺ, բողոքելու նոր բաժանումից, որը, ըստ իրենց, անարդար է, հարեւանները շատ են


















































