Օրվա լրահոսը
ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ՝ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՊԱԳԱՆ
Հնագետ Ֆիրդուս Մուրադյանի կարծիքով, Հայաստանի պատմամշակութային հուշարձանները ավերում եւ ոչնչացնում են պետության անուշադրությունն ու գանձագողերը: Ջուղայի խաչքարերը կոտրող ազերու ձեռքը բռնող չեղավ, տեղում հայ չկար, Հայաստանում հայեր կան, բայց… Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2009 թվականի փետրվարի 5-ին, «Հարուստները՝ հուշարձանների սեփականատերեր» հրապարակմամբ անդրադարձել ենք Հայաստանում պատմամշակութային հուշարձանների նկատմամբ անընդունելի եւ անհասկանալի վերաբերմունքին: Հաշվի չառնելով հողերի
«ԸՆԿԵՐԱՎԱՐԻ» ԲԱԺԱՆՎԵՑԻՆ
«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կապանի նախկին քաղաքապետն ու դատախազության նախկին աշխատակից նրա ընկերը քաղաքային սրճարանում միմյանց հետ վիճել են: Ականատեսներից մեկն ասաց, որ օդ են բարձրացել անգամ աթոռներ: Հասարակական կարգը խախտելու համար ոստիկանությունը, իհարկե, գործ չի հարուցել, քանի որ ասում էին, թե նրանք իրարից «ընկերական» են բաժանվել:
ԶՈՀՎԵԼ Է 6-Ը
Հունիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 48 ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 6 մարդ զոհվել է, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված գողության 99 դեպքից բացահայտվել է 75-ը, մարմնական վնասվածք հասցնելու 79 դեպքից՝ 75-ը, կողոպուտի 13
ԿԱԼԱՆՎԵՑ 2 ԱՄՍՈՎ
«Առավոտում» երեկ տեղեկացրել էինք, որ Նալբանդյան փողոցի թիվ 29 բակում 33-ամյա Անդրանիկ Ռուբենի Բադալյանը (նկարում՝ վերջինը) հափշտակել է 18-ամյա Արթուր Ժամհարյանի ոսկե շղթան: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, բավարարեց ոստիկանության միջնորդությունը՝ Բադալյանի նկատմամբ կիրառելով երկամսյա ժամկետով կալանք: Անդրանիկ Բադալյանը կասկածվում է մեկ տասնյակից ավելի երիտասարդների նկատմամբ կողոպուտ կատարելու
ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ՝ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Հարություն Հովհաննիսյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնաց Մարտիրոսյանի դատավճռով դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, գույքի մասնակի բռնագրավմամբ: Հիշեցնենք, որ Հ.Հովհաննիսյանը մեղադրվում էր, որ նույն վարչության աշխատակից Ա.-ին սպայական պաշտոնի նշանակելու համար պահանջել եւ ստացել էր 2500 ԱՄՆ դոլար:
Դատապարտյալներին ներում շնորհեք
Բաց նամակ հանրապետության նախագահին Ձեզ եմ դիմում՝ դատապարտյալներին համաներում շնորհման խնդրանքով: Իսկ դրա անհրաժեշտությունը մեր հասարակության մեջ արդեն հասունացել է: Թերթելով վերջին օրերի մամուլը՝ տեղեկանում եմ, որ մեր հանրապետությունում շուրջ 5000 դատապարտյալ կա, հայորդիներ, որոնք հանցանք են կատարել եւ պատասխանատու են օրենքի առաջ: Սակայն, հարգելի նախագահ, նրանցից ոչ բոլորն են ծանր հանցագործությունների հեղինակներ եւ միգուցե
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՀԱՐՁԱԿՎԵՑ ՎՐԱՍ»
Ասում է հասարակական կազմակերպության մեղադրյալ նախագահը Կենտրոնում մեղադրյալն է: Այս տարվա մարտի 1-ին «1,500 000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» հասարակական կազմակերպության անդամներով, կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանը, նրա հայրը, մայրը եւ հորեղբայրը Մյասնիկյան արձանի մոտից գնում են իրենց գրասենյակ: Դ. Անհաղթի 10 հասցեում գտնվող «Եվրոպական համալսարանի» կանգառում, ժ. 23.15-ի սահմաններում նրանց է մոտենում 14 SS 054 պետհամարանիշի
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔԻՑ ԱՌԱՋ
Երեւանում երեկ մեկնարկեց Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Արմենիա 2010» վարժանքի վերջնական պլանավորման կոնֆերանսը: Նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է: Կոնֆերանսին ներկա են միջազգային 7 կազմակերպությունների եւ արտերկրի 23 երկրների 60 ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ արտակարգ իրավիճակների նախարար
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼ Է
Հունիսի 23-ին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի 35-ամյա բնակիչ Ս. Հովհաննիսյանը ձուկ որսալու նպատակով տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Երեկ առավոտյան Ս. Հովհաննիսյանի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
«ՓՈՇԵԿՈՒԼ» ԲԱՆԿՈՄԱՏԸ
Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի բանկոմատների գերակշիռ մասն անուշադրության է մատնված: Դրանք մշտապես գործում են աղբի հարեւանությամբ: Սարքն ամբողջությամբ պատված է վաղնջական ժամանակների փոշով, ցեխով, հաճախ էլ՝ կրակի ճարակ դարձած անդորրագրերով: Լուսանկարի բանկոմատից օգտված քաղաքացին գրպանից իր թաշկինակը հանեց, որպեսզի սրբի «փոշեկուլը»:
«ԱՌԱՎՈՏԻՆ» ԼՍԵՑԻՆ
Սարյանի փողոցում գտնվող սրճարանի «վտանգավոր ծառի» մասին «Առավոտն» ահազանգել էր օրեր առաջ: 20-25 մետր բարձրության չորացած ծառը վտանգ էր ներկայացնում թե՛ սրճարան մտնողների, թե՛ այնտեղ իրենց ժամանցն անցկացնողների համար: Քաղաքապետարանն արձագանքելով թերթի ահազանգին՝ չորացած ծառը կտրեց: Ի դեպ, մայրաքաղաքում վտանգավոր եւս 300 ծառ կա:
Քլնգում են
Կենսաթոշակային բարեփոխումները ընդդիմության սրտով չեն Նախօրեին ԱԺ-ում քննարկվել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի նախագիծը, որը թե՛ իշխանամետ եւ թե՛ ընդդիմադիր խմբակցությունների կողմից «սրերով» ընդունվեց: Կենսաթոշակային բարեփոխումների այս գործընթացը նախատեսվում է ներդնել 2011 թվականից, բայց նախ՝ կկիրառվի կամավոր կուտակային համակարգը, ապա 2014 թվականից անցում կկատարվի պարտադիր կուտակային համակարգին: Նշենք, որ կամավորի դեպքում քաղաքացին, եթե ցանկություն
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՅԱՍԻԲԻ ԲԱՆ ՉԻ»
Այս կարծիքին են 30 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, որոնք պետք է 5 հազար էլ բաժին հանեն ապահովագրությանը: Առողջությունն ապահովագրելու մշակույթը, որն անշուշտ կարեւոր եւ լավ գաղափար է, նոր-նոր է մեր երկիր մուտք գործում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ համակարգը արդյունավետ գործում է հարուստ տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ մարդկանց աշխատավարձերը բավականին բարձր են:
Ավելի լավ են երաշխավորելու
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունել է ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխիքայն շեմը կրկնակի անգամ բարձրացնող օրինագծի օգտին: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը ենթադրում է բարձրացնել երաշխիքային շեմը՝ 2 մլն դրամից մինչեւ 4 մլն դրամ՝ դրամային ավանդների եւ 1 մլն դրամից 2 մլն դրամ՝ արտարժութային
120-ի փոխարեն՝ 24-ը
ՀՀ կառավարությունը հաստատել է այն 24 ձեռնարկությունների ցանկը, որտեղ այս տարի կնշանակվեն հարկային ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն»՝ երեկ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ հարկային ներկայացուցչի ինստիտուտը հանրապետությունում ներդրվել է 2010 թվականից, սակայն ձեռնարկությունների ցանկը հավանության է արժանացել միայն հիմա: Սկզբնական փուլում նախատեսվում էր,
Գետը հեռացնում են Սեւանից
Ապօրինի շինարարության արդյունքում՝ Գեղարքունիքի մարզի հինգ գյուղ մնում է առանց ջրի, Սեւանի կողակի ու իշխանի ձվադրումը վտանգվում է: «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը ահազանգում է, որ Սեւանա լճի մատույցներում, Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման համար փոխվում է գետի հունը, որի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն,
ՕՐԻՆԱԳԻԾԸ ՆՈՐ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ
Մասնագետների կարծիքով, դա գրավատների եւ «չենջերի» «հերն անիծելու է» Չնայած մեր կառավարությունն ամեն առիթով հայտարարում է, որ աջակցում է փոքր ու միջին բիզնեսին, սակայն իր նախագծերով ու որոշումներով ճիշտ հակառակ քայլերն է կատարում: Մասնավորապես՝ կառավարության նախաձեռնած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը նախատեսում է արտարժույթի փոխանակման կետերի եւ գրավատների պետտուրքերի չափը
ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու արդեն իր պաշտոնին հրաժեշտ տված Ժորժ Կոլոմբիեն իրենց վերջին համատեղ հայտարարությունն են արել, որի առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն իր տարակուսանքն ու վրդովմունքը հայտնեց. «Համազեկուցողներն իրենց վերջին հայտարարությունն արել էին դեռ այս տարվա փետրվարի 2-ին՝ ՀՀ իշխանություններից պահանջելով «առանց հետագա ձգձգումների»
ԻՐԱՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
«Հայ-իրանական ներկա հարաբերությունները անտեսված ու կորցրած հնարավորությունների երկար շղթա են»,- ասված է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ջանքերով ստեղծվող Այլընտրանքային խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդրանիկ զեկույցում: Իբրեւ կորցրած եւ անտեսված հնարավորություններ, նշվում է. «Շուրջ երկու տասնամյակ չի լուծվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման Հայաստանի համար կենսական եւ ռազմավարական խնդիրը։ Երկաթուղու շահագործումը ոչ միայն առավելագույնս կնվազեցնի Թուրքիայի կողմից Հայաստանի
ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
«Հայաստանն էլ մի դեմոկրատիայի բան չէ, բայց, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում չկա եւ ոչ մեկը, որ առանց Ալիեւի գիտության որեւէ նման գործողության գնա»,- երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում անդրադառնալով հունիսի 18-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ ի պատասխան հայաստանյան մամուլի այն հրապարակումների, թե միջադեպի նախաձեռնությունը Ադրբեջանի բարձրաստիճան զինվորական
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի իշխանություններին հերթական անգամ կոչ է արվել երկխոսություն հաստատել ընդդիմության հետ Հունիսի 23-ին ԵԽԽՎ-ն ընդունեց «Ժողովրդավարության վիճակը Եվրոպայում եւ ԵԽԽՎ Մոնիթորինգի գործընթացի առաջընթացը» բանաձեւը եւ քննարկեց համապատասխան զեկույցը, որը հեղինակել է Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Դիք Մարթին (լուսանկարում): Սա այս կառույցի յուրօրինակ հաշվետվությունն է, որը վերաբերում է 2009-ի հունիսից մինչեւ 2010-ի հունիս Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի,
ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԼՂՀ-Ն ՈՒ ԻՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
«Արցախի եւ Նախիջեւանի շուրջ վերջերս սրվող լարվածությունը հայ-իրանական շահերի ընդհանրության եւս մեկ կարեւոր դաշտ է ստեղծում: Խոսքը տարածաշրջանում օտարերկրյա զինուժի ներթափանցման անընդունելիության սկզբունքի մասին է, որը հավասարապես կարեւոր է ինչպես Հայաստանի եւ ԼՂՀ-ի, այնպես էլ Իրանի համար»,– tert.am-ի հաղորդմամբ, երեկ հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
ԵԽԽՎ-Ն ՍՈՒԼԹԱՆԻ ԱՐՔՈՒՆԻՔ ՉԷ
«Պարզ է, որ ԵԽԽՎ թուրք նախագահն իրականության հետ իր կապերը խզել է, որովհետեւ իրականությունից հեռու հայտարարություններ է անում»,- tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի այսօրվա հայտարարությանը։ Ըստ Շարմազանովի՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ լավ կլինի, որպեսզի Չավուշօղլուն ծանոթանա Եվրոպայի եւ ԱՄՆ տեսակետներին, որոնք բարձր են
ԱՎՏՈՎԹԱՐ՝ 2 ԶՈՀ, 1 ՎԻՐԱՎՈՐ
Երեկ երեկոյան, ժամը 21.20-ի սահմաններում, Խանջյան եւ Հերացի փողոցների խաչմերուկում՝ Տնտեսագիտական համալսարանի մոտ գտնվող կամրջի վրա, տեղի է ունեցել ավտովթար։ Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ԲՄՎ» (16 ՍԼ 866) եւ «ՎԱԶ-2106» (63 ՍՏ 132) մակնիշի ավտոմեքենաները։ Բախման արդյունքում «ԲՄՎ»-ի վարորդն ու «06»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շտապօգնության հանրապետական հիվանդանոց, իսկ «06»-ի վարորդը տեղում
ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ «ՊԱՏԺՎԵՑԻՆ»
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն արագացված դատաքննությամբ շարունակեց եւ ավարտեց «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրի տնօրենի երկու որդիների՝ Պարգեւ եւ Գոռ Գրիգորյանների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք ապրիլի 3-ին Մաշտոցի պողոտայում վեճի էին բռնվել ճանապարհային ոստիկանների հետ եւ այն ավարտին հասցրել Կենտրոնականի բաժնում: Մեղադրող Կորյուն Փիլոյանն
ՕԵԿ-Ն ԻՐԵՆ ԷՐ ՎԵՐԱԳՐԵԼ
Հունիսի 4-ին, երբ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովը քննարկում էր օտարալեզու դպրոցներ հիմնելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը՝ այդ հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դեմ էր հանդես եկել ուսուցումն ավագ դպրոցում կազմակերպելու առաջարկին, որի կողմնակիցն էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Մեջբերում ենք տիկին Բիշարյանի խոսքերն (ըստ «Ա1+»-ի եւ «Երկիր Մեդիայի» հաղորդումների), թե 3 տարում
ԱՆԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ
Ես փնտրեցի ժամանակն ու չգտա, ես տեսա միայն շարժումը, տեսա՝ ինչպես են փոքրերը մեծանում, եւ ինչպես են ծերանում մեծերը: Եվ ինչպես է նոր եկող աշխարհը մոռանում հներին՝ համարելով հնացած: Այնինչ՝ այդ նույն հեռացողների, թերեւս չգիտակցված արյան ջահել խայտանքն է իրենց մեջ: Ես փորձեցի, ուզեցի ճանաչել ժամանակը, տեսնել նրա դեմքն իմ անցողիկ կյանքում ու չտեսա: Եվ
ԼԻՆԴԲԼԱԴԻ ՀԱՐՑՈՒՄ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
Դրանց մասին խոսում են ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի երեկվա նիստում քվեարկությամբ Հայաստանի հարցով համազեկուցող ընտրվեց միակ թեկնածուն՝ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադը։ Նրա թեկնածությունը ներկայացրել էր ԵԽԽՎ-ում քանակով ամենամեծը հանդիսացող Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP) խումբը: Նշենք, որ սահմանված կարգի համաձայն՝ Հայաստանի ներկայացուցիչները չէին կարող քվեարկել համազեկուցողի ընտրության ժամանակ: Սակայն որքան
ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԴԵՌ ԿՍՏԱՆԱՆ
Արկադի Տեր-Թադեւոսյանը Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները քարոզչական բլեֆ է համարում Ի հեճուկս քաղաքական գործիչների, ովքեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողբերգական միջադեպի եւ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի խախտումների պարբերական դարձող երեւույթների արդյունքում չեն բացառում պատերազմի վերսկսման հավանականությունը, արցախյան ազատամարտի մասնակից, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) շատ չնչին է համարում այդ հնարավորությունը: «Առավոտի» հետ զրույցում հրամանատարն անցնելով «անկեղծության թույլատրելի
ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ ՉԵՆՔ
ԵԽԽՎ համազեկուցողները Երեւան կգան 2011-ի գարնանը: Այդ մասին է ասված Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մեջբերված է համազեկուցողների ուղղակի խոսքը. «Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի նամակում՝ «Ընտրական օրենսգրքի» նախագծին, մենք նկատի ենք ունենում, որ հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այն չի քննարկել ընդդիմության հետ: Պարզ է, որ ցանկացած «Ընտրական օրենսգիրք», որը չի քննարկվել


















































