Օրվա լրահոսը

«Օրերով վիզ եմ ծռել»

Հաշմանդամ Հրաչյա Հակոբյանը օրեր շարունակ առողջապահության նախարարությունից մուրացել է իրեն հասանելիք պետպատվերը: «Ամեն օր հեռուստացույցով մեր պաշտոնյաներն ասում են, որ աղքատության հաղթահարման համար մի քանի միլիոն դոլար են բերել, կամ էլ այսինչ բանկը էսքան վարկ տվեց: Բայց երբ հերթը մեզ է հասնում՝ էդ փողերը չկան: Բա ո՞ւր կորան էդ գումարները: Էդ ո՞նց են հաղթահարում աղքատությունը,

ԳԱԶԱՆՆԵՐԻՑ «Գ» ՏԱՌՆ Է ՄՆԱՑԵԼ

Կենդանաբանական այգու որոշ կենդանիների վանդակները կիսավեր են ու նեղ, իսկ կենդանիներն էլ անխնամ են ու հյուծված: Առյուծը հազիվ է տեղավորվել իր նեղ խցում, նույնիսկ չէր արձագանքում այցելուների ձայներին: Բորենու վանդակը կրկնապատնեշ չունի, եւ գիշատչի հետ «ծանոթությունը» երեխաների համար կարող է վատ հետեւանքներ ունենալ: Ուղտերն այնքան գզգզված ու անխնամ էին, որ այցելուների մեջ միայն խղճահարություն էին

Բյուրոյի անդամները կդառնան ՀՀ քաղաքացի

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ վստահեցրեց, որ Բյուրոյի այն անդամները, ովքեր ՀՀ քաղաքացիություն չունեն, շատ արագ կդիմեն քաղաքացիություն ստանալու համար: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Բյուրոյի այն անդամները, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն, առաջիկայում կդառնան ՀՀ քաղաքացի, նաեւ, որ բոլոր դաշնակցականները ամբողջ աշխարհում կանեն ամեն ինչ, որ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ԻՐՈՔ, ՊԱՇԱՐՎԱԾ Է

Արդեն երեք ամիս հայրենի իրավապահները ՀՀ «այլախոհ» քաղաքացիներին թույլ չեն տալիս զբոսնել Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտից ի վեր, երբ հայրենի ոստիկանությունը որոշեց Ազատության հրապարակը բռնի ուժով եւ վայրագ միջոցներով «մաքրել» իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարողներից, այն պաշարված է: Ազատության հրապարակում կարելի էր անցկացնել Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի նախագահի, երդմնակալության առիթով կազմակերպված զորահանդեսը, այդ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇՈՇԱՓԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԴԵՌ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

Սակայն Հայաստանի կոալիցիոն ուժերը իրենք իրենցից արդեն գոհ են Մայիսի 26-27-ը Կիեւում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որը քննարկել է 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից մինչ այժմ կատարված քայլերը: Ըստ հանձնաժողովի գնահատականների, ԵԽԽՎ բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները շոշափելի արդյունքներ չեն տվել: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ապրիլի 17-ին ընդունած բանաձեւը

ՍԻՆ ՀՈՒՅՍԵՐ

ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի հետ կապվող բոլոր հույսերը համարում է սին. «Փետրվարի 26-ին կես միլիոնից ավելի մարդ էր հավաքվել՝ ի՞նչ եղավ»: Ամսի 20-ի հանրահավաքը, ըստ նրա, եվրոպական չինովնիկների՛ն է մտածելու տեղիք տալու, եւ, կախված դրա արդյունքներից, հայրենի իշխանությունները կկողմնորոշվեն՝ գնա՞լ զիջումների, թե՞ Եվրոպային ալտերնատիվներ փնտրել, ինչի մասին նույնիսկ գնացող

ԾԱՐԱՎ ԱՂԲՅՈՒՐԸ ԿԵՂՏՈՏ Է

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ծարավ աղբյուրի փողոցը կիսաքանդ, խորդուբորդ եւ գրեթե անանցանելի վիճակում է: Բանն այն է, որ անցյալ տարվա ամռանը «Երեւան ջուր» ընկերությունը այդ փողոցի ջրատար խողովակները փոխել է, որից հետո քանդած հատվածի միայն մի մասն է ասֆալտապատել:«Մեր համայնքի ղեկավարներից ոչ մեկի պետքը չէ, որ մեր փողոցը քանդված է, ավտոմեքենաները դժվարանում են այդ հատվածով երթեւեկել, այնպիսի

«ԱՌԱՎՈՏԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ծանոթացել են օրաթերթի թիվ 87-ում (24.05.08թ.)տպագրված «Հողն ո՞ւմ է պատկանում» խորագրով հոդվածին, որտեղ վիճարկվում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման պետ Ստյոպա Շահբազյանի գործողությունների օրինականության հարցը: «Տեղեկացնում եմ, որ նշված հոդվածը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ այնտեղ նշված փաստերը ստուգելու

Կարայանի «Փրկությունը»

Ճանաչված արձակագիր, հրապարակախոս եւ բանաստեղծ Ռոբերտ Կարայանի «Փրկություն» խորագրով վեպը՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին, փառապանծ հաղթանակի 90-ամյակի առիթով վերջերս վերահրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: Օրերս էլ կայացել է գրքի շնորհանդեսը: Այդ առիթով Հրաչօն գրել է. «Վիպասան Ռոբերտ Կարայանի սարդարապատյան ճակատամարտի նվիրումի մասին կարելի է երկար խոսել ու երկար գրել: Նա էնքան կենդանի ոճով է գրում, որ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին եւ ՀՀ մյուս քաղբանտարկյալներին սատարելու նպատակով մեկ օր է՝ ինչ 51 քաղաքացի հացադուլ է հայտարարել Գյումրիի ԵԿՄ գրասենյակում եւ Պարոնյան 3 հասցեի սեփական տանը:Տեղեկացնենք, որ նրանցից 16-ը հաշմանդամ է, 12-ը՝ ազատամարտիկ, 4-ը՝ շարքային քաղաքացի: Հացադուլավորների մեջ կա 77-ամյա մի

ԽՈՅ 21.03-20.04: Սիրո մեջ զուգընկերոջ ցանկությունները մի մերժեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը հագեցած կլինի իրադարձություններով եւ արկածներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք պիտի կենտրոնանաք ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ձեւեր գտնեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Տանը գործերը կբարելավվեն: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ցերեկը մի բան կանեք, որի պատճառով երեկոյան կսպասեք հետեւանքներին: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հավանաբար արժե մտածել հանգստի մասին: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Այսօր աննախադեպ

«Ալտերնատիվը» մեկնարկեց

Մայիսի 27-ից «ՆՓԱԿ»-ում արդեն 10-րդ անգամ մեկնարկել է «Ժամանակակից փորձառություն» ալտերնատիվ արվեստի փառատոնը: Մասնակցում են 60 արվեստագետներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: «Փառատոնի նպատակն է՝ մի հարկի տակ հավաքել երիտասարդ արվեստագետներին եւ նրանց տալ ինքնարտահայտվելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փառատոնի համադրող, «ՆՓԱԿ»-ի կերպարվեստի բաժնի ղեկավար Դավիթ Կարեյանը: Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, այս տարի փառատոնում

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Առանձնահատուկ ատելություն Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդայի առանձնահատուկ ատելությունը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հանդեպ՝ չի մեղմանում: Հունիսի 21-ին նրանց միջեւ ԱՄՆ-ում կայանալիք ռեւանշ մրցամարտից առաջ, որին երկու բռնցքամարտիկներն էլ նախապատրաստվում են ամենայն լրջությամբ, մի քանի լրագրողներ նկատել էին, որ Միրանդան տարօրինակ կերպով հայտարարություններ չի անում: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: «Ոչ, ես չեմ

Երջանկության բանաձեւն՝ ըստ աստղաբանի

Էլյա Հովհաննիսյանի «դեղատոմսը» Եթե ֆիզիկայի օրենքում մագնիսի դրական դաշտը ձգում է բացասականին, մարդու հոգեւոր աշխարհում ճիշտ հակառակն է՝ դրական մտքեր ունեցողները ձգում են դրական լիցքեր, չարակամներն էլ շրջապատվում են բացասականով: Այս կարծիքին է աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը: «Գիտությունը, տեխնիկան զարգանում են, բայց մարդու հոգեւոր աշխարհը չի զարգանում, հանդարտություն չի գտնում: Մարդիկ ակամա ռոբոտի են նմանվում

ԺԻՍԼԻՆԸ ՄԻ ՔԻՉ ՀԱՅ Է

Ճանաչված ջութակահարն ասաց, որ իր առաջին կինը հայուհի է, որդին էլ հայկական արտաքին եւ հոգի ունի «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան արդեն ավանդական դարձած միջազգային մրցույթը: Այս տարի հերթը ջութակահարներինն է: Մայիսի 31-ից հունիսի 5-ը երաժշտասերները կարող են ներկա գտնվել մրցույթի երեք փուլերին, որոնց ընթացքում կհանդիպեն հայաստանցի, ռուսաստանցի, ճապոնացի, ֆրանսիացի, մեքսիկացի

Դպրոցները կվերականգնե՞ն կորցրած վստահությունը

ԳԹԿ-ն դպրոցներին այդ շանսը կտա՝ միասնական քննությունների ավարտական հատվածի ստուգումը թողնելով նրանց վրա: Հունիսին կայանալիք միասնական քննությունները ավարտականի մասով կստուգվեն հանրակրթական դպրոցներում: Այս փաստն արդեն հասցրել է ծնողների եւ աշակերտների մտահոգության առիթ դառնալ: Նրանց մեծամասնությունը մտավախություն ունի, որ անցյալ տարվա պես դպրոցները կդիմեն բազում զեղծարարությունների: Դեռ անցյալ տարի «Առավոտն» անդրադարձել էր այն խնդրին, որ հանրակրթական

ԸՄԲՈՍՏԻ «ՀՈԴՎԱԾԸ» ՓՈԽՎԵԼ ԷՐ

Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ այդ ըմբոստը՝ Գագիկ Մաթեւոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ էր հայտարարել: Ակնհայտ է, որ իշխանությունները լիովին յուրացրել են իրենց քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները եւ դրանք գործի են դնում մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած քաղաքացիներին պատժելու նպատակով:

Եզդին քուրդ չի

Եզդին եզդի է Երեկ Զովունի գյուղի մատույցներում եզդիները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց բարկացրել էր օրերս մի խումբ քրդերի արած հայտարարությունը, թե եզդիներն ու քրդերը նույն ազգն են: Ակցիան ղեկավարում էր, ինչպես ինքը ներկայացավ՝ Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա, վկայակոչելով պատմությունը, ասաց, որ եզդիներն աշխարհի հնագույն ազգերից մեկն են. «1100 տարի առաջ եզդիներն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ

Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը գտնում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ երիտասարդների էներգիան իրենց պետք կգա: – Պարոն Շահգելդյան, Ձեր ղեկավարած գերատեսչությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունները եւ, Ձեր կարծիքով, դրանք ի՞նչ արդյունք կտան: – Երբ որոշում ընդունվեց ձեւավորել արտակարգ իրավիճակների նախարարություն, նպատակն էր այս ոլորտում քաղաքականության իրականացման եւ ռազմավարության

«Էականորեն խախտված» ընտրություններ

«Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին ԱՄՆ Պետդեպի 2008 թ. զեկույցում, որը հրապարակվել է երեկ: «2008 թվականի փետրվարին անցկացված նախագահական ընտրություններն էականորեն խախտված էին»,- ընդգծում է Պետդեպը՝ մատնանշելով, մասնավորապես, կառավարության թեկնածուի շահեկան դիրքը, քվեատուփերի լցոնման, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության, ընտրողների

Հին ընկերները գնում են, գալիս են նորերը

Ըստ որոշ պնդումների՝ սա ոչ թե ՀՅԴ-ի, այլ Սերժ Սարգսյանի որոշումն էր՝ փոխել բոլոր նրանց, ովքեր աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅԴ Բյուրոյի անդամ դառնալը դաշնակցական երեք նախարարներն էլ «Առավոտի» հետ զրույցում ներկայացրին որպես իրենց համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն: Բայց ակնհայտ էր, որ այդ «պատիվը» այնքան էլ իրենց սրտով չէր, ինչպես նախորդ օրը փորձում

ԻՇԽԱՆԱԿԱՆ «ՄԱՅԻՍԻ 28»

«Մարզային սեղաններ»՝ Սարդարապատում Երեկ առավոտից դեպի Սարդարապատի հուշահամալիր էր ձգվում իշխանական ավտոշարասյունը. մեծ ու միջին բոլոր պաշտոնյաները, իշխանամետ քաղաքական գործիչները, սփյուռքից եկած հյուրերը երեկ ժամանեցին Սարդարապատ՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Ժամը 11-ից մի քանի րոպե առաջ Սարդարապատ եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Հավանաբար, պաշտոնը հանձնելուց հետո սա առաջին դեպքն էր, երբ նախկինը հայտնվում էր իր երբեմնի ստորադասների

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ՄԱՅԻՍԻ 28»

«Կանգնեք մինչեւ վերջ»,- Սարդարապատում ժողովրդին խորհուրդ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը «Այս երկրի բախտը դուք եք վճռելու: Չպիտի հոգնեք, պետք է պայքարեք այնքան ժամանակ, մինչեւ հասնեք ձեր նպատակին: Դա իմ խնդիրը չէ: Բացարձակապես ինձ համար չէ, ինչ որ անելու եք՝ ձեր երեխաների համար եք անելու: Եթե այս գիտակցությունը չունեցաք՝ մենք շատ փորձանքների կգանք: Ուրիշ բան չեմ ասում.

«ԵԿԵԼ ԷԻՆ՝ ՄԵԶ ՍՊԱՆԵԻՆ»

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, որը եղել է մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակիցը, երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ, ըստ էության, հայտարարեց, որ ցուցարարներն այդ օրը եկել էին, մասնավորապես, իրեն սպանելու: Պատասխանելով մեր հարցին՝ ինչո՞ւ հիշյալ դեպքերից հետո միայն ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալված եւ ոչ մի ոստիկանի դեմ քրգործ չի հարուցվել, երբ կան հրազենով սպանված քաղաքացիներ,

ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ«

Առավոտի» հարցերին Հրանտ Մարգարյանի պատասխանները- Հետընտրական շարժման մասին խոսելիս շեշտեցիք, որ դա ՀՀՇ-ական շարժում էր, չե՞ք ընդունում, որ դա համաժողովրդական շարժում էր:- Ամեն ուժ, ամեն կազմակերպություն, նույնիսկ ամեն անհատ խոսում է ժողովրդի անունից: Եթե մեկը որդեգրում է ժողովուրդ բառը, դա անպայման չի նշանակում, որ դա ժողովրդային է: – Կարելի՞ է այսօր ՀՅԴ-ն համարել Սերժ Սարգսյանի

ՀԿԿ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ՀՅԴ-Ի

Վերջին օրերին մամուլում անընդհատ հրապարակումներ են լինում՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտի 90-րդ տարելիցին, որոնց ենթատեքստում 1918-20 թթ. Հայաստանի դաշնակցական կառավարության գովքն է: Այս իրողության դեմ ըմբոստանում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Երեկ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում պատմական էքսկուրս կատարելով՝ նկատեց. «Այսօր շատ ու շատ գեներալներ, անհատներ փառաբանվում են՝ իբր կազմակերպել եւ առաջնորդել

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մուլտիպլիկացիայի բաժինն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտները: Դեռեւս 5 տարի առաջ ինստիտուտում բացվել է մուլտիպլիկացիոն ռեժիսուրայի բաժին՝ ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Օրերս 4 հոգուց բաղկացած կուրսը ներկայացավ դիպլոմային աշխատանքներով: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց 4 կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «90-60-90» (Վանուհի Դունամալյան), «Դեպի ներքեւ» (Լեւոն Պետրոսյան), «Հարբած հավերը» (Արթուր Միքայելյան) եւ «Հուղարկավորություն»

«Անգլիացի» թեստերը՝ «Արարատում»

Երեկվանից բանկի պահոցում սկսվել են դրանց տեսակավորման ու բաշխման աշխատանքները Երեկ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը, ԳԹԿ-ի տնօրեն Մանուկ Մկրտչյանն ու աշխատակիցները մի քանի լրագրողների հետ այցելեցին «Արարատբանկ», որի պահոցում Լոնդոնից Երեւան տեղափոխված՝ ՀՀ պետական միասնական քննությունների թեստերն են պահվում: Երեկվանից մեկնարկել են դրանց կոմպլեկտավորման, ըստ մարզերի դիմորդների թվի՝ բաշխման ու տեսակավորման աշխատանքները, որոնք, Բ. Եսայանի

ՎԿԱՆ ՀԱՐՎԱԾԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Վկաները ոչ միայն կեղծ ցուցմունքներ են տալիս, այլեւ՝ խոչընդոտում լրագրողների գործունեությունը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ՝ 67-ամյա Միսակ Հովակիմյանի դատավարությունը: Մ. Հովակիմյանին նույնպես մեղսագրվել է Քրօրի 316 հոդվածի առաջին մասը՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ գործադրելը եւ չենթարկվելը»: «Ամբաստանյալը» ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Մաշտոց-Պուշկին

«Բազեն» սկսվում է

Ի թիվս այլ փոփոխությունների, «Բազե-2008»-ին կլինեն հոգեւոր դպրանոցի սաների ու հաշմանդամների ջոկատներ: Երեկ Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ասուլիս էր հրավիրվել՝ «Բազե 2008» երիտասարդական հավաքը ներկայացնելու համար: Ներկա էին «Բազեի» տնօրեն Արթուր Սողոմոնյանը, փոխտնօրեն Հայկ Բալայանը, գեղարվեստական ղեկավար Գեւորգ Եղիազարյանը, մարզական ղեկավար Գագիկ Սարգսյանն ու լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյանը: Այս տարի «Բազե» հավաքը կկայանա հուլիսի 11-18-ը՝

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031