Օրվա լրահոսը
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Նահանջը շարունակվում է Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում անհաջողությունը շարունակում է հետապնդել Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին: Առաջին շրջանի եզրափակիչ՝ հինգերորդ տուրում սպիտակներով հանդես եկող Արոնյանը 44-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց Վասիլի Իվանչուկից, իսկ ուկրաինացին տարավ իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Նույն օրը Տոպալովը առավելության հասավ Բու Սյանչժիի նկատմամբ, իսկ Ռաջաբով-Չեպարինով պարտիան
Պետականորեն աջակցել տիկնիկային արվեստին
Մանուկների դաստիարակության «դեղատոմսը»՝ ըստ դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանի Տիկնիկային արվեստին առնչվող մտահոգություններով «Առավոտին» էին դիմել ամուսիններ, դրամատուրգ Պետրոս Մարտիրոսյանը եւ թարգմանչուհի Զեմֆիրա Մարտիրոսյանը: Լայն հանրությունը դրամատուրգին անմիջապես կճանաչի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նրա «Թզուկի երգը» ներկայացումով: Տեղեկացնենք, որ ամուսինները Սպայի տանը 1996թ. հիմնել էին «Թմբուկ» տիկնիկային թատրոնը, որը գործել է մինչեւ 2007թ.: Այս ընթացքում թատրոնը
ԲԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԼԱՏ ՄՏՑՆԵԼԸ ԵԼՔ ՉԷ
Ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ վիճարկելով Հասարակական պալատի ստեղծման արդյունավետությունը: Օրերս ստեղծվելիք աշխատանքային խումբը պիտի մինչեւ մայիսի 20-ը մշակի փաստաթուղթ, որով ՀՀ նախագահին առընթեր կձեւավորվի Հասարակական պալատ կամ խորհուրդ (անվանումը դեռ վերջնականապես հստակեցված չէ): Այն պիտի քննարկի պետական նշանակության խնդիրները՝ օրենքներ, նախագահի հրամանագրեր եւ այլն: Սակայն քաղաքագետ Էդվարդ Անտինյանը վերջերս հեռուստաելույթներից մեկում թերահավատություն հայտնեց այդ
Ողջ Արմավիրը՝ «աշակերտական» հ/կ-ում
Կամ տեղի դպրոցներից գումար կորզելու հերթական «հնարքը» Հանրակրթական դպրոցներից ստացված դժգոհությունների չափով Արմավիրի մարզն ուղղակի ռեկորդակիր է: Երեկ կրկին «Առավոտին» են դիմել արմավիրցիներ ու տեղեկացրել, որ այս մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու առաջինից տասնմեկերորդ դասարանի աշակերտներին պարտադրում են դառնալ «Հայ դպրություն» հ/կ-ի անդամ, տարեկան էլ վճարել 600 դրամ անդամավճար, մինչդեռ պարզ չէ, թե ուր են
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «ԱՉՈԿ» ԵՆ ՀԱՎԱՔՈ՞ՒՄ
«Մարտի 1»-ի քրգործերի շարքից Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող, Թալին քաղաքի 30-ամյա բնակիչ Համլետ Աբրահամյանի գործը: Վերջինս ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան եւ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» համար: Դատական նիստին հետեւող սակավաթիվ քաղաքացիները եւ
Մենթալիտետի հարց է
Կովկասցիների իրավունքները նույն կերպ են ոտնահարվում «Վրաստանում տարեցտարի ընտրություններն ավելի քիչ են թափանցիկ դառնում, իսկ մարդու իրավունքներն էլ խախտվում են ամենաանհավանական մեթոդներով: Վրացիներն, ի տարբերություն մյուս ազգերի, այն աստիճան ավանդապաշտ են եւ հավատացյալ, որ անգամ առանց ընտրակաշառքի, ընդամենը մի երդումով կարող են քվեն տալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Կոբա
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՁԵՎԱԿԱՆ Է
Հայաստանում կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ խուսափում են կատարել իրենց երաշխիքային պարտավորությունները: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում կենցաղային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունները սկսեցին գնված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրել երաշխիքային կտրոններ, ինչը նշանակում է, որ եթե գնված ապրանքը որոշակի ժամկետի ընթացքում փչանում կամ վնասվում է արտադրողի, այլ ոչ թե գնորդի մեղքով, ապա վաճառող կազմակերպությունը
«ԲԱՐԻ ԿԱՄՔԸ» ՀԵԳՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ ՉԿԱ
ՀՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը վերջերս ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ձերբակալվածներին ազատ արձակելը կլինի բարի կամքի դրսեւորում, բայց եթե իշխանությունը դրսեւորում է նման կամք՝ ընդդիմությունն անմիջապես դա որակում է իբրեւ վախի դրսեւորում. «Ցանկացած հարցի շուրջ բարի կամքի դրսեւորումը ուզում են անպայման ներկայացնել որպես թուլություն, թե տեսե՜ք, իշխանությունները վախեցան, այ, մենք ճնշո՜ւմ գործադրեցինք…»:
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ
Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննական մարմինը փոխել էր պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ: Նման որոշում կայացվել էր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Կ. Ռուբինյանին նախաքննության այս փուլում կալանքի տակ պահելու
Իրավական «տրյուկներ»
Մեկին կդատեն գրիչն ընտրակաշառք դարձնելու, մյուսին՝ իբր ոստիկանին մարմնական վնասվածք պատճառելու համար: Մարտի 1-ի դեպքերի առիթով կալանավորված Արամ Բարեղամյանի գործն արդեն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան, եւ ամսի 16-ին նշանակված է առաջին դատական նիստը: Քրեական գործի հիմքում ընկած են ոստիկանության ներկայացուցիչների դեմ կատարված գործողությունները, որոնց ընթացքում ոստիկանը ստացել է ծանր մարմնական վնասվածք: Եթե գործը նման
ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել – Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ է տեղի ունեցել, ըստ ձեզ («Ազատություն»): – Ծառայողական քննություն նշանակվել է ՀՀ վարչապետի կողմից, կարծում եմ, այդ հարցը ոչ թե ինձ պետք է ուղղեք, պետք է ուղղեք ծառայողական
ԴԱՏՎՈՒՄ Է «ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
Երեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկել է Վահե Ղազարյանի քրգործով դատավարությունը Վահե Ղազարյանը, ում դատավարությունը սկսվեց երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ «Բուդոյի» որդին է: Նրան մարտի 3-ին տնից բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները: «Սահմանադրական կարգի խախտմամբ իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի
«ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ»
«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որը նախորդ օրը ազատվել էր կալանքից: Նա վստահություն հայտնեց, թե իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է Եվրախորհրդի
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանն է դիմել Լոռու մարզում գործող Վանաձորի Հելսինկյան իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:Նա ներկայացնում է 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական փուլը, ծավալված քաղաքական շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների գլխավորությամբ:
«Գործ են սարքում մարդկանց վրա»
Ասում է «Հայք» թերթի խմբագիրը, իսկ «Ռադիոլուրի» տնօրենը գտնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Հայք» թերթի խմբագիր Վասակ Դարբինյանն ու «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանը: Թեման՝ ԵԽԽՎ-ի վերջին պահանջով ընդդիմության ու իշխանության մի սեղանի շուրջ նստել-բանակցելն էր: Վ. Դարբինյանի համոզմամբ, չարժե շրջանցել խնդրի բուն պատճառը եւ խոսել երկխոսության մասին. «Այսօր իշխանությունը
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ամոյանը նույնպես կմեկնի պեկին Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու նախավերջին վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային Ռոման Ամոյանն իր քաշային կարգում դառնալով երրորդ մրցանակակիր՝ այս մարզաձեւում նվաճեց օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության երրորդ ուղեգիրը: Ցավոք, հաջորդ օրը նրա թիմակիցներ՝ 64 կգ քաշային Խոսրով Մելիքյանը եւ Արման Գեղամյանը (96 կգ) չկարողացան զարգացնել Ամոյանի
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»
Արամ Կարապետյանին սուտ մատնության մեջ մեղադրելու բոլոր փորձերը հօդս են ցնդում Մայիսի 6-ին ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած «կլոր սեղանի» թեման «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու եւ փետրվարի 24-ից կալանքի տակ պահելու իրավաչափության եւ քաղաքական դրդապատճառների հարցն էր: Նման քննարկումները լինելու են պարբերական եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցում պարզաբանել է նախաձեռնող խմբի անդամ,
Դատավորն արհամարհեց ԶԼՄ-ների մասին օրենքը
Դատը տապալվեց օպերատորների աշխատանքը խոչընդոտելու, նրանց դուրս հրավիրելու պատճառով Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրգործի աղմուկ հանած դատավարությունը: Այս անգամ մի նոր ներկայացում էր նախապատրաստվել դատարանում. մուտքի մոտ ազատամարտիկներին «բալետ» անող ժողովրդին «կարգի հրավիրելու» նպատակով երեք շարք ոստիկաններ էին
ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԼԱ՛Վ ԵՂԵՔ
Ծաղկաձորյան սեմինարի ժամանակ խորհուրդ տվեց ճանաչված կինոգետ Կիրիլ Ռազլոգովը Մայիսի 9-11-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կայացավ «Ժամանակակից կինոքննադատության առանձնահատկություններն ու խնդիրները» թեմայով սեմինար՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների, Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլոց, հրավիրված էր նաեւ Մոսկվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կիրիլ Ռազլոգովը: Նա
«ԱրմենՏելի» հերթական «անակնկալը»
Հազարավոր բաժանորդներ ընկերության սխալի պատճառով «թաղվել» են պարտքերի մեջ Մի քանի օր է «ԱրմենՏելի» ֆիքսված կապի բազմաթիվ բաժանորդներ ընկերության սպասարկման կետերի աշխատակիցների վրա կռիվ են գալիս: Օրերս ընկերությունն իր բաժանորդներին հերթական «անակնկալն» է մատուցել: «ԱրմենՏելի» համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալի պատճառով հազարավոր բաժանորդներ ապրիլ ամսին ստիպված կլինեն միանգամից մի քանի ամսվա հեռախոսային խոսակցությունների վարձ վճարել,
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆՈՒՄ Է ՃՅՈՒՂ ԱՌ ՃՅՈՒՂ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ շատ հարցեր օրենսդրական կարգավորում չեն ստանում: 2007 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ թերություններ կան օրենսդրական դաշտի եւ մի շարք այլ խնդիրներում. «Մի շարք այլ խնդիրների հետ կապված ավելի բաց եւ ավելի թափանցիկ հաշվետվություն ներկայացնելու դեպքում Վերահսկիչ պալատը կարող է տալ
ՊԱՅՔԱՐ՝ ՃԻՇՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Հայաստանի ԱԳՆ-ի դեմ հայց ներկայացրած նախկին դիվանագետների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրապարակեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է, թե Վարչական դատարանի նախնական դատական նիստի ընթացքում «ներկայացվել են սույն գործի հետ կապված բոլոր ապացույցները եւ չկա մի ապացույց, որով կապացուցվի, թե դիվանագետներն իրենց աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների շահերի, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու
Շիրակում հացադուլավորների թիվն ավելանում է
Անժամկետ հացադուլի նստած ձորակապցիներին միացել են 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին, աներորդին, նաեւ՝ Գյումրիի ԵԿՄ 15 անդամները: Մարալիկում կիրակի, ժամը 14.00-ին, Հարություն Ուռուտյանի որդին՝ Բաբկենը, տեղավորվելով քաղաքապետարանի դիմաց, սկսեց իր բողոքի ակցիան: Սակայն նրա խփած վրանը դուր չեկավ Անիի տարածաշրջանի ոստիկանապետի երեք տեղակալներին, որոնք թեեւ իրազեկված էին հացադուլի մասին, սակայն ջանք
Անմոռանալի օր՝ որ նվիրեց
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Մարդու անունն ու գործը հիշվում են այնքան, քանի դեռ կան գործիչներ, որոնք երբեք չեն մոռանում, որ մեր այսօրվա խաղաղ երկնքի համար մենք պարտական ենք մեր կողքին ապրող այն մարդկանց, ում սխրանքի շնորհիվ հնարավոր դարձավ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը։ Յուրաքանչյուր տարին մեզանից տանում է այն մարդկանց, ում մաքառումի եւ նվիրումի շնորհիվ 63 տարի առաջ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
Ըստ «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանի՝ այսպես էր իրեն սպառնացել գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը: Մայիսի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպվել էր ռոք-համերգ, որը գովազդային ակցիա էր. «Ինչ-որ ռուսական բանկ էր ռեկլամ արվում»: Այս մասին մեզ տեղեկացրեց «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանը, որը ցերեկը տեսնելով հրապարակում ընթացող նախապատրաստական աշխատանքները՝ զրուցել էր դրանք իրականացնող
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՎԱԾ Է ԻՆՔՆԱՀԻԱՑՄԱՄԲ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսպես որակեց 2007-ի բյուջեի կատարողականի երեկվա հաշվետվությունը: 2007-ի բյուջեն կարելի է համարել 3 վարչապետների բյուջե. այն նախագծվեց եւ սկսեց իրականացվել Անդրանիկ Մարգարյանի օրոք, կատարվեց Սերժ Սարգսյանի վարչապետության շրջանում, իսկ կատարողական հաշվետվությունը ներկայացրեց Տիգրան Սարգսյանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սա երեկ նշեց որպես բյուջեի հիմնական առանձնահատկություն: Որպես հաջորդ
ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարվա մայիսի 9-ին նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երկրորդ աշխարհամարտի վետերանների հասցեին ասվում են երախտիքի ջերմ խոսքեր, մատուցվում են նվերներ եւ դրամական պատվո վճարներ։ Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասներորդ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ Արդեն երկուսուկես ամիս է՝ էս վեպս ոչ գրում էի, ոչ էլ տպում։ Եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի, հիմա հանգիստ խղճով կհայտարարեի, որ երկուսուկես ամիս գործադուլ եմ արել՝ ընտրակեղծիքների ու անարդար ընտրությունների կապակցությամբ, բայց եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի ու էդպիսի բան հայտարարեի, էլի խիղճս չպիտի
«Գնա մի ազատ տեղ տուն կառուցի՝ ապրի»
Վոլոդյա Փաշինյանը 16 տարի ապրում է նախկին իշխանությունների խորհրդով կառուցված ապօրինի տանը, բազմիցս դիմել է այն օրինականացնելու համար, սակայն այս իշխանություններից էլ նրան լսող չկա:«Խորհրդային իշխանության ժամանակ բնակարան ստանալու համար հերթագրված էի, իշխանությունը քայքայվեց ու զրկվեցի բնակարան ունենալու հնարավորությունից: Այդ ժամանակ դիմեցի հանրապետության նորընտիր ղեկավարներին, որ մի բնակարանով կամ կացարանով ապահովեն ընտանիքիս, քանի որ այլեւս
Արմավիրում կանայք գործազուրկ են
Այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնում գրանցվել է աշխատանք փնտրող 1907 քաղաքացի: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ աշխատանք փնտրողներից 1262-ը կանայք են: Կենտրոնում մեծամասնություն են կազմում միջնակարգ եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողները: Այս տարի ավելացել է կենտրոն դիմող երիտասարդների քանակը: Սա պարոն Ասատրյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Շատերը ցանկանում