Օրվա լրահոսը

Վճռաբեկն ԻԱԿ-ի բողոքը բավարարեց

ՀՀ վճռաբեկ դատարանը ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը բեկանեց ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռը, եւ գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը վարչական դատարանից խնդրել էր ոչ իրավաչափ ճանաչել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ

ԲՈՂՈՔԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (Տ. Նազարյան, Տ. Սահակյան, Կ. Հակոբյան կազմով) հրապարակեց «Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Գաբրիելյանի վերաքննիչ բողոքի հիման վրա կայացրած որոշումը: Ըստ այդ բողոքի, սնանկ է ճանաչվել «Գիտաարտադրական կենտրոն ֆարմակոն» ՍՊԸ-ն, կառավարիչ է նշանակվել Հովհաննես Եղյանը: Վերջինս էլ դիմել է դատարան, պահանջելով արգելանք դնել գիտաարտադրական կենտրոնի հիմնադիր Գրետա Գաբրիելյանին,

Թոշակառուն լսել է ուզում

Թոշակառու եւ Մեծ հայրենական պատերազմի վետերան 80-ամյա Անուշավան Հովսեփյանը զրկվել է լսողությունից: Որպես թոշակառու, նա մի քանի տարի առաջ դիմել է Ավանի պրոթեզարան ու լսողական ապարատ ստացել, սակայն վետերանն ապարատով էլ չի լսում: Ա. Հովսեփյանը կարծում է, որ ապարատը շատ հին է եւ այլեւս անպիտան: «Ամեն ամիս 4-5 անգամ գնում եմ պրոթեզարան, բայց օգուտ չունի»,-

Համավճարի ներդրումը օգտակար է

Կառավարությունը երեկ հաստատեց Երեւանի մի շարք բուժհաստատություններում առաջիկայում փորձարարական կարգով պետության կողմից երաշխավորված բուժօգնության եւ սպասարկման ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր կարգի կիրառումը: Համավճարի ներդրմամբ հնարավոր կլինի կառավարել բուժհաստատությունների ֆինանսական հոսքերը, բարձրացնել բժշկական ծառայությունների որակը եւ օրինական դաշտ բերել ոչ պաշտոնական վճարումների ծավալը: Այն նաեւ կնպաստի բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: «Նախատեսվում է համավճարից ստացված գումարների մոտ

Անթալիան բոյկոտել է

«Ես վախենում եմ մեր հայրենակիցների անվտանգության համար, որովհետեւ վերջին շրջանում Թուրքիայում հայերի մասին բավական շատ են խոսում: Որքան էլ խոսվի, որ զբոսաշրջային փաթեթներն ապահովում են նրանց անվտանգությունը, միեւնույն է, մեր հայրենակիցները կարող են դժվարություններ ունենալ, ասենք՝ հենց թուրքական հյուրանոցներում»,- երեկ նման մտահոգություն է հայտնել First Travel զբոսաշրջության գործակալության տնօրեն Կարեն Անդրեսյանը։ Նա որոշել է այս

Միեւնույն է՝ այդ օբյեկտը կառուցելու են

«Խոսրովի անտառ» պետական արգելավայրում այս օրերին կրկին ռեստորանի շինարարություն է ընթանում: Կանաչ տարածքի հաշվին հերթական զվարճանքի օբյեկտը կառուցելու փաստը մի շարք բնապահպանական հ/կ-ների դժգոհությունն է հարուցել: Ամիսներ առաջ էլ էր արգելավայրում շինարարություն սկսվել, եւ այն կանխվեց միայն հ/կ-ների բարձրացրած աղմուկից հետո: Սակայն դատելով ներկայիս վիճակից, օբյեկտի տերը՝ «Հովազաձոր» ՍՊԸ-ն, վճռական է տրամադրված եւ մտադիր է

ՄԵԿԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ, ՄՅՈՒՍԻ ՃԱԿԱՏՆ ԵՆ ՊԱՉՈՒՄ

Տնտեսվարողների նկատմամբ ՊԵԿ-ն ու դատարանը խտրական վերաբերմունք են դրսեւորում Այսօր մայրաքաղաքում հարյուրավոր ինտերնետ ակումբներ կան, որոնք գործունեություն են ծավալում՝ առանց որեւէ լիցենզիայի: Նրանք ինտերնետային ծառայություններ են մատուցում, որոնք, ըստ Պետեկամուտների կոմիտեի, ենթակա են լիցենզավորման: Հաշվի առնելով, որ պետբյուջեն սուղ է եւ այն ինչ-որ կերպ լցնել է պետք, ՊԵԿ-ը, այսպես ասած, «ռեյդի» է դուրս եկել: Եթե

8 ԱՄՍՎԱ ՊԱՇԱՐ ՈՒՆԵՆՔ

Ինչպես տեղեկանում ենք news.am կայքէջից՝ միջազգային ռեզերվների բավարար քանակությամբ աշխարհի 67 երկրների շարքում Հայաստանը՝ 22-րդ, իսկ ԱՊՀ երկրների շարքում՝ 2-րդն է։ ՀՀ ոսկու եւ արժույթի պաշարները, ներմուծումը ծածկելու համար, կբավականացնեն ութ ամիս։ Առաջին երեք ամիսներին առաջատարներ էին Չինաստանը, Թայվանը եւ Ճապոնիան։ Չինաստանը, օրինակ, իր պահուստներով կարող է ծածկել ներմուծման ավելի քան երկամյա ծավալները։ ԱՊՀ երկրների

ՓՈՂԸ ՉՀԵՐԻՔԵ՞Ց

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով կառավարության երեկվա որոշմամբ նախատեսված գումարին ավելացավ եւս 90 միլիոն դրամ: Երեկ կայացած նիստում կառավարությունը նաեւ հավանության արժանացրեց ՀՀ-ի եւ Իսպանիայի միջեւ օդային տրանսպորտի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ըստ որի՝ պետական մարմինների փաստաթղթաշրջանառության ընթացքում պետք է ապահովել

«Տնտեսական աճ եւ զարգացում-2010»

Նախարարությունների «շարադրությունները»՝ վարչապետի հանձնարարած թեմայով Սկիզբը՝հունիսի 8-ի եւ 10-ի համարներում Տրանսպորտի եւ կապի նախարարությունը 6 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել, որոնցից առաջինով ամրագրում է իր անմիջական պարտավորությունը՝ հսկողություն իրականացնել «Հայկական երկաթուղու գույքի կոնցեսիոն պայմանագրով նախատեսված կոնցեսիոների պարտավորությունների (ներառյալ ներդրումները), ինչպես նաեւ «Հայ-փոստ» ՓԲԸ-ն հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ»: Դա, կրկնեմ, նախարարության ուղղակի

ՄԱՍԻՍՑԻՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ

Այնտեղ կադաստրի տարածքային ստորաբաժանման նորանշանակ պետը խոստանում է աշխատել միայն աշխատավարձի եւ ոչ թե «մաղարիչների» հույսով: Սարգիս Սարգսյանը վստահեցնում էր, որ քննության ժամանակ այսպես հուզվում եւ քրտնում էր ընդամենը 110 հազար դրամի համար: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման պետի պաշտոնը թափուր էր: Այն զբաղեցնելու համար Քաղծառայության խորհրդում մրցույթ էր հայտարարվել, որի միակ

«Կառավարությունը թող Գյուլնազ տատի հեքիաթներ հրապարակի»

Խորհրդարանը երեկ 70 կողմ եւ 13 դեմ ձայնով ընդունեց  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը»: Խորհրդարանը երեկ փորձեց բեղմնավոր աշխատանքի օրինակ ցուցադրել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: Մեկ հերթական եւ մեկ արտահերթ նիստերի ընթացքում խորհրդարանը հասցրեց քննարկել միայն երկու օրինագիծ՝ մեկը մյուսից վիճահարույց: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին»

«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՈՐԲԻ ԳԼՈՒԽ ՉԷ»

Սպարապետ Վազգեն Սարգսյանի միտքը Հայաստանի մասին երեկ այսպես վերաշարադրվեց խորհրդարանում՝ լեզվի եւ հանրակրթության մասին օրինագծերի քննարկման ժամանակ:  ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը «ոչ հայերեն» արտահայտությամբ դժգոհեց, երբ ի պաշտպանություն հայոց լեզվի հավաքվածները նրան սուլեցին: Ազգային ժողովը երեկ շարունակեց լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի քննարկումը: Վաղուց խորհրդարանում այդքան ակտիվ

ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԸ

Չնայած մենք կարծես թե գիտենք՝ որ ինչին ամենաշատն ենք ձգտում, անպայման մի օր թռչում է մեր ձեռքից, խույս է տալիս ու անհետանում՝ թողնելով մեզ հուսահատ դատարկության դիմաց մենակ: Գիտենք կամ գոնե ենթադրում ենք, բայց անվերջ ձգտում ենք հասնել մեզ թվացող կատարյալին՝ հաղթահարելով ժամանակն ու տարածությունը, եւ, չհավատալով պատմությանը, համառորեն ճեղք ենք փնտրում նրա պատերի մեջ՝

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՌ ԿԱՐՈ՞Ղ Է

«Ժողովուրդը դեռ կարող է իր պահանջով երկրում փոփոխության հասնել»,- երեկ պատասխանելով հարցին՝ ՀԱԿ-ի «սահմանադրական» միջոցները դեռ չե՞ն սպառվել, ասել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Մենք գնում ենք օրինական ճանապարհով, մենք փորձում ենք սահմանադրական մեր բոլոր հնարավորությունները կիրառել, եւ միայն այդ հնարավորությունները սպառելուց հետո կփորձենք մեր ռազմավարությունը մի փոքր փոխել։ Ես կարող եմ ասել նաեւ՝ այո,

«ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ»

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մինչեւ սեպտեմբեր կշարունակի ղեկավարել ներկայիս ղեկավարը՝ Արման Վարդանյանը։ Այս մասին «Առավոտին» հայտնեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը։ Ղեկավարի փոփոխության հարցին կուսակցությունը կանդրադառնա սեպտեմբերին, առայժմ պաշտոնանկություն տեղի չի ունեցել։ News.am-ի թղթակցի հետ զրույցում Արման Վարդանյանն այս կապակցությամբ ասել է. «Կուսակցության ղեկավարի կողմից առաջարկ է եղել հանձն առնել կուսակցության

ՄՀԵՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«Առավոտի» տեղեկություններով, մոտ 10 օր առաջ կասեցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, ավելի քան մեկ տարի առաջ իր տան շքամուտքում սպանված ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս տեղեկությունը ճշտելու համար երեկ մենք դիմեցինք ՀՔԾ-ին եւ պաշտոնական ու գրավոր պատասխան ստացանք, որով հաստատվեց մեր տեղեկությունը: Ավելին,

Ե՛Ս ԱՅՍ ԱՐԳԵԼՔԸ ՍԱՀՄԱՆԵԼ ԵՄ, Ե՛Ս ԷԼ ԱՅՆ ԿՈՉՆՉԱՑՆԵՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ինքն է գրել «Լեզվի մասին» օրենքը, որն իբր թույլ չի տալիս, որ Հայաստանում ստեղծվեն միջազգային դպրոցներ: «Youtube»-ում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի այն ելույթի տեսագրությունը, որը նա ունեցել էր հունիսի 6-ին «BarCamp»-ում: Եվ այժմ հնարավորություն ունենք առավել հանգամանալից ներկայացնել նրա այն պարզաբանումները, թե ինչպես է առաջացել Հայաստանում օտարալեզու դպրոցներ

ՀԱՐԹԱՇՈՒՐԹԸ ԳԵՇ ԱՂՋԻԿՆ Է

Երեկ «Հայելի» ակումբում բանավեճի ընթացքում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց. «Ես ունեմ ռուսական կրթություն եւ 7 տարեկանից եմ գնացել ոչ հայկական դպրոց: Իսկ, օրինակ, Նաիրի Հունանյանն ունի հայերենի փայլուն իմացություն՝ նույնիսկ ավարտել է ԵՊՀ հայկական բանասիրական ֆակուլտետը: Եվ թողնում եմ ձեր դատին՝ մեզնից ո՛վ է ավելի վտանգավոր ՀՀ համար»: Սրան արձագանքեց «7or»-ի թղթակիցը. «Դե, պարտադիր

ԽՍՏԱՑՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

«Ուշադիր հետեւող, հուսով լի Հայաստանը»՝ «օգտագործված թաշկինակի» ու սեփական շահի արանքում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը նախորդ օրն ուշ երեկոյան ընդունեց Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ: Այն նպատակ ունի Թեհրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրից։ Ըստ լրատվական գործակալությունների, 15 անդամ երկրներից 12-ը բանաձեւին «կողմ» են քվեարկել: Թուրքիան, Բրազիլիան, Լիբանանը եղել են «ձեռնպահ»: ԱՄՆ

ՁԵՎ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահա այսպես է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը արձագանքել Կառավարության շենքի մոտ հավաքված մարդկանց բողոքին, որոնք դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը: Ըստ ձեւի, նման ժեստերը, իհարկե, տգեղ են նայվում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ բովանդակության, Տիգրան Սարգսյանի եւ Արմեն Աշոտյանի արձագանքը հասարակության դժգոհություններին ճիշտ նույնպիսին է:  Կարդացեք

ՈՒՐԹԱՅԻՆ ԳՈՒԼ ՆԵՈՖՐՈՅԴԻԶՄ

Թեստերը դեպի գուբի մայրը տանող խորդաշատ ուղի Սկիզբը՝ 2-րդ եւ 4-րդ թեստերի 40-րդ հարցն այնքան անորոշ է ձեւակերպված, որ առնվազն երեք լուծում կարող է ենթադրել, որոնցից թեստում տրված է ամենաանհամոզիչը: Հարցադրում անողների համար ի՞նչը կարող է կոչվել Բաղդասարի մասին վերջին դրվագ՝ կնոջ հետ Բաղդադ գնա՞լը, անորդի մնա՞լը, թե՞ Փոքր Մհերի այցելությունը Բաղդասարի գերեզմանին. թեստում առաջարկված

«Շուլլերստվո»

Այս կարծիքին է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավորը Ամռան ամիսներին աղանդավորներն ակտիվանում են՝ կազմակերպում բազմաթիվ միջոցառումներ, արտերկրից ինչ-որ մարդիկ են գալիս «մեզ փրկելու», հոգեորսությամբ զբաղվում եւ այլն: Վերջին օրերին գովազդային պաստառներում հայտնվեցին տեղեկություններ՝ հունիսի 12-ին Հանրապետական մարզադաշտում կայանալիք կասկածելի մի հավաքի մասին: Ասում են՝ դա աղանդավորական հավաք է, որը կազմակերպում է «Կյանքի խոսք» աղանդավորական

«ԴՈՒ Ի՞ՆՉ ՏՂԱՄԱՐԴ ԵՍ»

Հայկական գովազդներում սեքսն առայժմ քիչ է,  բայց՝ վտանգավոր Չզարմանաք, եթե քաղաքային ավտոբուսներից օգտվելիս՝ փորձեք բռնակից կախվել ու տեսնեք, որ կախվել եք, ասենք, ինչ-որ ֆիրմայի պահպանակից, վարտիքից կամ կրծկալից: «TVmobil» ընկերությունը Հայաստանում սկսել է «ոչ շաբլոն» գովազդներ պատրաստել ու տարածել: Բացի ալկոհոլային խմիչքներից ու ծխախոտային արտադրանքից, ընկերությունը պատրաստ է ամսական 45 հազար դրամ վճարի դիմաց ցանկացած

Անդրե Աղասին եւ Աննա Կուռնիկովան

Աշխարհի ամենասեքսուալ տղամարդ եւ կին թենիսիստներին որոշելու նպատակով «Robinsons» հանդեսը հետաքրքիր հարցում է անցկացրել, որի արդյունքներով պարզվել է հետեւյալը: Գործող թենիսիստուհիներից այդ տիտղոսը վայելում է ձայների 58%-ը հավաքած ռուսաստանցի Մարիա Շարապովան: Նա գերազանցել է երկրորդը ճանաչված սերբ գեղեցկուհի Անա Իվանովիչին: Սակայն թենիսի գործող աստղերի բոլոր նվաճումները խամրում են մեծ սպորտին հրաժեշտ տված թենիսիստների հեղինակության առջեւ:

Աշխարհի գավաթ 2010

Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին «Առավոտը» ընթերցողներին կներկայացնի ոչ միայն ազգային հավաքականների միջեւ կայացած հանդիպումների արդյունքները, այլեւ՝ հետաքրքիր իրադարձություններ, որոնք կկատարվեն ֆուտբոլային խաղադաշտերից դուրս:   Եթե հաղթեն, յուրաքանչյուրին՝ $500 հազար Այսպիսի պարգեւատրում է նախատեսված աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, եթե թիմը ՀԱՀ-ում նույնպես նվաճի աշխարհի գավաթը: Պարգեւավճարն անհամեմատ մեծ է, քան գնդակի կախարդներին

ՀՖՖ պատվիրակությունը մեկնել է ՀԱՀ

Երեկ Հարավ- Աֆրիկյան Հանրապետության Իոհաննեսբուրգ քաղաքում բացվեց ՖԻՖԱ-ի 60-րդ համաժողովը, որի աշխատանքներին մասնակցելու նպատակով ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող երկիր է մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը: ՀՖՖ-ն ներկայացնում են ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը եւ հավաքական թիմերի նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը եւ ավելացնում,

Դերենիկ Գաբրիելյանը՝ ԱԻԲԱ-ի տեխնիկական տնօրեն

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ դոկտոր Չինգ Կու Վուն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին շնորհավորել է ԱԻԲԱ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Պարոն Գաբրիելյանի այս նշանակումը կատարվել է այն բանից հետո, երբ միջազգային ֆեդերացիան մայիսի 1-ին Բաքվում առաջին անգամ քննություն

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՌՆՎԱԶՆ «ԲՐՈՆԶ» ԱՐԴԵՆ ՈՒՆԻ

Մոսկվայի «Մեգասպորտ» մարզապալատում սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 38-րդ առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումներն են ընթանում, որոնցում հաղթանակ տոնելու դեպքում բռնցքամարտիկները մտնում են կիսաեզրափակիչ, իսկ դա նշանակում է, որ իրենց համար ապահովում են առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականից առաջինն այդ արգելքը հաղթահարել է 81 կգ քաշային, վանաձորցի Արթուր Խաչատրյանը: Նա նախորդ օրը անչափ համառ պայքարում առավելության է հասել

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԸ՝ ՀԱՅՏՆԻ ՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները «դրսում» մեկնարկել են 2009-ից ու պարբերաբար տեղ են գտնում աշխարհի փառատոներում: Երեկ այս մասին էր ռեժիսորի՝ «Golden tulip» հյուրանոցում կայացած ասուլիսը: Անցած տարվա ընթացքում ռետրոսպեկտիվների շարքով ռեժիսորի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, այնուհետեւ՝ Մոնտեվիդեոյում եւ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում: Իսկ իտալացի հայտնի սոցիոլոգ, կինոյի տեսաբան ու քաղաքական գործիչ Դարկո Բրատինայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031