Օրվա լրահոսը

«Արմավիան»՝ միջազգային բորսայում

Ընկերությունը պատրաստվում է դուրս գալ տեղական եւ միջազգային՝ Լոնդոնյան ֆոնդային բորսա: Այդ մասին հայտնեց «Արմավիայի» նորանշանակ կոմերցիոն տնօրեն Ժյուլեն Դյուֆուրը: Նրա խոսքերով՝ ընկերությանը նման առաջարկ է արել «Միջազգային ֆինանսական խումբը», որն ընդգրկված է Համաշխարհային բանկի կազմում: «Ծանոթանալով «Արմավիայի» գործունեությանը, չնայած որոշ թերություններին, այնուամենայնիվ, ընկերությունը աչքի է ընկնում թափանցիկությամբ եւ կորպորատիվ կառավարման արդյունավետությամբ, ուստի այն կարող

ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ

Հայաստանում ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների մասնակիցներից մեկը պնդում են, որ մրցույթները ձեւական բնույթ են կրում, ու դրանց հաղթողները կամ օլիգարխներն են, կամ՝ նախկին գծատերերը: Հայաստանում ուղեւորափոխադրումներն իրականացնում են մատների վրա հաշված ընկերություններ, ու չնայած այս կամ այն երթուղու սպասարկման համար պարբերաբար հայտարարվող մրցույթներին, կարելի է ասել, որ գծատերերը չեն փոխվում ու շատ հաճախ առանց համապատասխանելու

ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ

Երեկ՝ աշխատավորների միջազգային օրը, Հայաստանում նշեց միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ կառավարական տոնացույցով մայիսի 1-ը նաեւ ոչ աշխատանքային էր: Հետխորհրդային շրջանում կոմկուսն այս օրը միշտ էլ համեստ է նշում՝ երթ մայրաքաղաքի գլխավոր փողոցներով նվագախմբի ուղեկցությամբ, ծաղիկներ են դնում Ալ. Մյասնիկյանի եւ Ստ. Շահումյանի արձանների եւ Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի ու անմար կրակի մոտ: Երեկ կոմունիստները

ՀԱԿ-ն ընդդեմ «Հ1»-ի

Իշխանականների հավաքներն է՞լ են սահմանադրական կարգի խախտմամբ եւ բռնի ուժով իշխանության զավթմամբ ավարտվում: Երեւանի քաղաքապետարանը օրերս մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ մայիսի 8-ին եւ 12-ին բողոքի ակցիաներ կազմակերպելու հայտը: Չնայած մերժմանը, ՀԱԿ-ն օգտվելով օրենքի այն տարրից, որ մինչեւ 100 հոգանոց ակցիաները կարող են առանց իրազեկման կայանալ, մայիսի 8-ին, ժամը 13-ին, իրենց բողոքով կհավաքվի Ռադիոտան մոտ,

ՈՎ ԷՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ

Համենայնդեպս, երեք «կոալիցիոն» թեկնածուների նախընտրական ծրագրերում նման բան չկա Մայիսի 1-ից կառավարությունը դադարեցրել է բնական գազի վարձավճարների սուբսիդավորումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Արդյունքում՝ ֆիզիկական անձինք գազի մեկ խորանարդ մետրի դիմաց 59 դրամի փոխարեն կվճարեն 84 դրամ: Ակնհայտ է, որ սուբսիդավորման դադարեցումը կբերի մի շարք ապրանքատեսակների ու ծառայությունների գների թանկացում, մասնավորապես կավելանա ուղեվարձը: Կոալիցիոն կառավարություն ձեւավորած

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ

Անկախության հռչակումից հետո անդամագրվելով եվրոպական տարբեր կառույցներին, վավերացնելով Եվրոպայում գործող մի շարք պայմանագրեր՝ Հայաստանն ընտրեց այդ ապրելակերպը, բնականաբար, իր վրա պարտավորություն վերցնելով կյանքի տարբեր բնագավառները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Այս համատեքստում վերլուծելով Հայաստանի եվրաինտեգրման անցած տասը տարիները՝ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը մեղադրում է եվրոպական կառույցներին Հայաստանի պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու, ավելին՝

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՏԵՌՈՐԸ

«Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Հայաստանի նախորդ 10 տարիների իշխանություններից, եւ մենք շարունակում ենք ապրել զինվորաոստիկանական պետությունում՝ ոչ լեգիտիմ նախագահով»,- հետեւելով այս օրերին ընթացող դատավարություններին՝ «Ա1+»-ի ներկայացմամբ, այս եզրահանգումն է արել Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Ներկա լինելով «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը իրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություն հրահրելու եւ կազմակերպելու առթիվ» Հատուկ

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ

Սպիտակ քաղաքում գնալով թեժանում է նախընտրական պայքարը: Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», նախընտրական քարոզարշավի առաջին օրը իր տան բակում հրդեհվել էր թեկնածու Գագիկ Սահակյանին սատարող Ալիկ Սարգսյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հեղինակը դեռեւս չի բացահայտվել: Ապրիլի 27-ին ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքապետի թեկնածուներ՝ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանի եւ ԲՀԿ-ական Արտյոմ Մակարյանի կողմնակիցների միջեւ: Ըստ «Առավոտի» աղբյուրի, մինչ

ՀԵՐԹԱԿԱՆ «ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾԸ»

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ խաբեությամբ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու եւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից 2008թ. մարտի 14-ին ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն

Դատախազությունը փախցրեց վկաներին

Երեկ միանգամից ութ վկա տարբեր պատրվակներով հրաժարվել էր ներկայանալ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու Պետրոս Մակեյանի դատավարությանը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի եւ Պետրոս Մակեյանի դատը: Նրանք մեղադրվում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները «սպառնալիքներով ու հայհոյանքներով խոչընդոտելու՝ շուրջբոլորը վախ եւ անվստահություն սերմանելու» մեղադրանքով: Նախորդ նիստին երկու

ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ

Առաջին թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ավարտեց IBF-ի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ գոտիների միացման համար օգոստոսին Լաս Վեգասում կայանալիք մենամարտի նախապատրաստության առաջին փուլը, որն անցկացնում էր Երեւանում եւ այսօր վաղ առավոտյան մեկնեց Ավստրալիա: Հայաստանում գտնվելու այս մեկ ամսվա ընթացքում Վիկը քրտնաջան մարզվելուց բացի, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր երկրպագուների հետ:

Լեզվակռվի վերաճած բանավեճ

Երիտասարդ կուսակցականների ոճը դա է «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ՀՀՇ երիտթեւի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ՀՅԴ երիտասարդական միության նախագահ Իշխան Սաղաթելյանը, թեման՝ հայ-թուրքական հարաբերությունները: Ի. Սաղաթելյանի խոսքերով, ամեն տարի ապրիլի 24-ին, այրելով Թուրքիայի դրոշը, այդկերպ արտահայտում են իրենց վերաբերմունքը. «Վառել ենք ու դեռ վառելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՆ»

Ըստ պարուսույց Կարեն Միքայելյանի՝ մեր ռազմի պարերն էլ կարող են ողջ աշխարհով տարածվել Ժամանակակից պարերի ուսուցումը մեր իրականությունում սկսվեց 1980-ականների վերջին: Այսօր արդեն Հայաստանում գործում են հարյուրավոր նման պարային խմբեր: Դրան զուգահեռ չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե այդ ոլորտի պարուսույցներից շատերը պրոֆեսիոնալներ չեն: Նկատենք, որ պարարվեստի ուսումնարանն էլ չունի ժամանակակից պարերի բաժին: Հանդիպեցինք Հայաստանում

Պայքար «փուչիկների» դեմ

Գիտության պետական կոմիտեի նախագահը արժեք ներկայացնող գիտնականներին կտարանջատի «կեղծերից» Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա խոսեց ՀՀ գիտության ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: «Խորհրդային տարիներին Հայաստանը համարվում էր գիտական հանրապետություն: Այդ տարիներին գիտությունը բավականին լուրջ ֆինանսավորում ուներ՝ մոտ 400 մլն դոլարի չափով, գումարած ռազմական գիտությանը հատկացվող

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ

Ապրիլի 6-ին «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացվեց հաղորդում, որ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի դիակը: ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկության համաձայն, «օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը Նորքի 5-րդ փողոցում 1983թ. ծնվ. Արազ Բ.-ն, 1978թ. ծնվ. Սուրեն Ծ.-ն, 1979թ. ծնվ. Ռաֆիկ Բ.-ն եւ 1984թ. ծնվ. Վարազդատ Ա.-ն անհիմն վիճաբանել ու

Հատել են բիզնեսի համար

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Ռիմա Ավանեսյանի 20 տարվա այգին 20 րոպեում ոչնչացրել են: Կնոջ պատմելով, օրը ցերեկով մի քանի անծանոթ մարդիկ, առանց իրեն տեղյակ պահելու, ներխուժել են պարտեզ ու անխնա կտրատել պտղատու 6 հաստաբուն ծառ. «Այդ մարդիկ առիթից օգտվել են, որ ես զավակներ չունեմ եւ միայնակ թոշակառու եմ, հետեւաբար չեմ կարող իրենց դեմ պայքարել:

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո ներդրողները մտքները չեն փոխել, ընդդիմադիր գյուղերի գյուղապետերն ինքնակամ են հրաժարական տվել, ստուգումներն էլ «սրբազան» պարտականություն են, ոչ թե հետապնդում: – Պարոն Ղահրամանյան, վերջերս Ձեր նախաձեռնությամբ ԱՊՀ երկրներում ապրող ծնունդով արմավիրցի գործարարները հրավիրվեցին մարզ եւ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզում ներդրումներ անել: Մարտիմեկյան հայտնի

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՌԱՋԱՐԿԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ՄԱԱ-ում ասաց, թե իշխանությունը պետք է կատարի այն առաջարկները, որոնք ներկայացված են ԵԽԽՎ բանաձեւի մեջ, եւ ընդգծեց ընդդիմությանը երկրի կառավարման գործում մասնակցության իրավական երաշխիքների անհրաժեշտությունը. «Պետք է պատասխանատվության վերաբաշխում կատարվի Ազգային ժողովում: Եվ ես չեմ խոսում տվյալ դեպքում «Ժառանգության» մասին կամ այսօրվա մասին: Ընդհանուր առմամբ, թե՛ ԱԺ օրակարգի երաշխավորված սահմանման,

Կոսովոն ինքնին նախադեպ է

Գտնում է Արթուր Աղաբեկյանը եւ բացատրում, թե ինչու՝ եթե առկա է ինքնորոշման իրավունքի հարցը: ԱԺ պաշտպանության, ՆԳ, Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Աղաբեկյանը Կոսովոյում հանդիպումներ է ունեցել Կոսովոյի նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնյաների հետ եւ վերջիններիս է փոխանցել իր նամակ-շնորհավորանքը՝ Կոսովոյի անկախացման կապակցությամբ: Նամակում ասված է. «Ծնունդով լինելով

ԿՎԱԶԻԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻՑ ԴԵՊԻ ՊՈՍՏՄՈԴԵՌՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Նաեւ այսպիսին է կառավարության 2008-2012 թթ. ծրագիրը, որին երեկ ԱԺ-ն հավանություն տվեց 88 կողմ եւ «Ժառանգության» 3 դեմ ձայներով: Ամեն անգամ, երբ կառավարությունը խորհրդարան է ներկայացնում իր ծրագիրը կամ հաջորդ տարվա բյուջեն՝ ծավալվում է յուրօրինակ մրցություն, թե ինչ ածականներով պիտի բնութագրվի այն: Մեջբերենք մի քանի բնորոշումներ, որոնց արժանացավ նոր կառավարության քառամյա ծրագիրը: Մեծ մասն այն

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՈՒԺԵՂ ԵՐԵՎԱԼ»

«Առավոտի» հեռակա հարցազրույցը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հետ՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: – Իշխանությունները մի կողմից խոսում են ԵԽԽՎ բանաձեւով սահմանված պարտավորությունները կատարելու մասին, մյուս կողմից՝ երկարացնում «վտանգավոր» գործիչների կալանքի ժամկետը, մյուսներին էլ փորձում են «կոտրել»: Այս ամենին ձեր գնահատականը ո՞րն է: – Ես կարծում եմ, որ հիմա իշխանությունն ինքը չգիտի, թե ինչ անի: Մի կողմից՝

ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ՝ 200 ԴՐԱՄՈ՞Վ

Երեւանի որոշ տրանսպորտային ընկերություններ հայտարարել են մայիսի 1-ից ուղեւորավարձի բարձրացման մասին: Այդ մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա՝ այդ բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մայիսի 1-ից կառավարությունը դադարեցնում է բնական գազի ներքին գների սուբսիդավորումը: Հանրապետության ավտոտրանսպորտի մեծ մասն աշխատում է գազով: Տրանսպորտային ընկերությունները հայտարարում են, որ «չեն տեղավորվում

Նշվեց ՀՊՃՀ-ի 75-ամյակը

Եվ գովեստներ հնչեցին բուհի հասցեին Երեկ «Սինոփսիս Արմենիա» կազմակերպության գրասենյակում կայացած միջոցառումը նվիրված էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) 75-ամյակին: Ներկա էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, «Սինոփսիս» ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը, «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ» ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՄԱՍՏԸ

Այս հանդեսի բովանդակությունը հաճախ չի համապատասխանում օրվա խորհրդին Այս տարի «վերջին զանգի» արարողությունը տեղի կունենա մայիսի 24-ին, եւ 11-րդ դասարանցիներն արդեն մի քանի ամիս առաջ սկսել են նախապատրաստվել: Եթե ժամանակին ապագա շրջանավարտները ինքնուրույն էին գրում այդ արարողության սցենարը, որի իմաստն էր միասին անցկացրած 10 տարիները վերհիշելը, ապա հիմա սցենարը պատվիրվում է: «Առավոտի» կատարած ուսումնասիրությունները ցույց

Ծնողների այցը՝ զորամասեր

Ապրիլի 26-ին եւ 27-ին Երեւանի Կենտրոն համայնքի շուրջ 500 անապահով ընտանիքներ թաղապետարանի հովանավորությամբ այցելեցին պաշտպանության նախարարության Վայքի, Գորիսի եւ Ստեփանակերտի զորամասեր՝ տեսնելու զինծառայության մեջ գտնվող իրենց որդիներին: «Առավոտը» զրուցեց ինչպես զինվորների, այնպես էլ՝ ծնողների հետ: Զինվորները թեեւ կաշկանդվում էին խոսելիս, այդուհանդերձ, նշում էին, որ ծնողներից երկու տարի բաժանվելը ողբերգություն չէ, քանի որ կատարում են իրենց

ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾԸ

Ապրիլի 25-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց Արաբկիրի տարածքի նոտարական գրասենյակի նախկին նոտար Գոհար Բադալյանի դիմումը՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության: Հայցվորը պահանջում էր գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանին վարչական պատասխանատվության ենթարկել: Արդարադատության համակարգում՝ 30, եւ նոտարական գործունեության 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Գ. Բադալյանին նոտարների որակավորման 2002թ. քննությունների ժամանակ «կտրել» են: ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նրան աշխատանքից

Արմավիրցիների համբերությունը սպառվել է

Ոռոգման ջուր չունենալու պատճառով մարզի հողերն անմշակ են Երեկ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Արազաբ, Երասխահուն եւ Մարգարա գյուղերի մոտ 250 բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով ճանապարհները: Նրանք սպառնում էին ճանապարհը փակել, ավտոմեքենաներ շրջել ու հրկիզել, եթե մարզպետարանն իրենց ոռոգման ջրի խնդիրը չլուծի: Գյուղացիները վրդովված էին.«Դանակը ոսկորին է հասել: Որքա՞ն կարելի է գյուղացուն արհամարհել: Քանի տարի

ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՂԵԿԱՎԱՐԸ

Ավանի բնակիչների նախաձեռնությամբ՝ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է առաջադրվել համայնքի ղեկավար 2005-ին, երբ Տարոն Մարգարյանն առաջին անգամ որոշեց մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին՝ որպես թեկնածու, շատերը թերահավատությամբ գլուխները տմբտմբացրին՝ «Ախր, շատ ջահել է, ի՞նչ կարող է անել»: Համայնքի ղեկավարի պաշտոնում երեք տարիների աշխատանքից հետո ավանցիները տեսան, որ նրա երիտասարդ լինելն ավելի օգտակար եւ արդյունավետ էր համայնքի

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տարբեր ժամերի ընթանում էին մարտի 1-ին ձերբակալված Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, երկու դեպքում էլ դահլիճը լիքն էր, նրանց երկուսին էլ բուռն ծափողջյուններով էին դիմավորում, ինչը հարուցում էր դատավորների դժգոհությունը: Դահլիճն ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցույց տալիս դատավորների նկատմամբ:

Վրաստանում էլի «շատ խառն են»

Վրաստանի ղեկավարությունն իրեն փրկելու եւ իր իշխանությունը պահպանելու նպատակով փորձում է խորհրդարանական ընտրությունները հետաձգել մինչեւ աշուն: Այս մասին, ինչպես գրում է «Ալիա» թերթը, հայտարարել է վրաց քաղաքագետ Ռամազ Կլիմիաշվիլին: Ըստ նրա, մի քանի օր առաջ պետնախարար Գեորգի Բարամիձեն նշել էր, որ երկիրը գտնվում է մեծ սպառնալիքների դեմ-հանդիման, եւ ընտրություններն այս պահին առաջնահերթ գործ չեն: Կլիմիաշվիլու

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031