Օրվա լրահոսը
Թուրք տուրիստների հոսք՝ Հայաստանում
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելած տուրիստների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.4%՝ կազմելով 92 955 մարդ: Ընդ որում, զբոսաշրջության նպատակներով առաջին եռամսյակում Հայաստանից դուրս է եկել 90 950 մարդ՝ 7.1%-ով գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2010թ. առաջին եռամսյակում Հայաստան ժամանած տուրիստների
Տուրգործակալությունները կվերանա՞ն
Հայաստանում առայժմ նման վտանգ չկա Զբոսաշրջության գործակալություններն այսօր փակվելու վտանգի տակ են, բայց ոչ այն պատճառով, որ տուրիստները նվազել են: Պատճառն այն է, որ արդեն շատերը նախընտրում են ինտերնետով, առանց տուրգործակալության միջնորդության կապվել այս կամ այն երկրի հյուրանոցի հետ եւ on-line ռեժիմով տուրփաթեթներ ձեռք բերել: Տուրգործակալությունների փակվելու վտանգը չեն բացառում նաեւ մեզ հետ զրուցած զբոսաշրջության
ՈՉԽԱՐՆԵՐԻ, ՑԵՄԵՆՏԻ ՈՒ ԾԻՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Եթե որեւէ մեկն ուզենա, կարող է արտերկրի շուկաներից անգամ իր մրցակիցը չունեցող հայկական ծիրանը դուրս շպրտել: Հայկական հանքային ջրերը սրանից 3 տարի առաջ մեծ սպառում ունեին ոչ միայն ներքին շուկայում, այլեւ՝ ողջ Եվրոպայում, Ռուսաստանում, Իրանում եւ ԱՄՆ-ում: Բոլոր նորմալ երկրների գործարարները, տեսնելով, որ իրենց արտադրանքը լավ չի սպառվում ու շուկան ինչ-որ «x» երկրի ապրանք է
Մաքրենք միասին
Ինչպես տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից՝ վաղը՝ հունիսի 5-ին, ժամը 10:00-14:00-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կիրականացվի «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի մի մասը կազմող «Երեք կամուրջ» ծրագիրը, որի նպատակը Հրազդանի ձորի երեք կամուրջներին հարող հատվածների բարեկարգումն ու մաքրումն է։ Այս ծրագրի մասնակիցներն են՝ Երեւանի քաղաքապետարանը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Միասին» եւ «Մաքուր Երեւան» հասարակական կազմակերպությունները, WWF միջազգային
Ինքնակամ թունավորվում ենք
Երեկ կայացած ասուլիսում Սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը, խոսելով Հայաստան ներմուծվող տրանսգեն (գենափոխված) մրգերի եւ բանջարեղենի մասին, ասել է, որ թեպետ մեր երկիրը չունի համապատասխան լաբորատորիաներ, որտեղ կստուգվի ներկրվող սննդամթերքի տրանսգեն լինել-չլինելու հանգամանքը, սակայն բոլորն առանց դրա էլ շատ լավ գիտեն, որ մեծամասամբ գենափոխված սննդամթերք են օգտագործում։ Իսկ Սպառողների ասոցիացիայի փորձագետ Լեւոն Աճեմյանն ասել է,
«Կառավարությունը մի լեզվով է խոսում, տնտեսությունը մի այլ լեզվով է ընթանում»
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, տարին, գնաճի տեսանկյունից, բավականին լարված է, իսկ պաշտոնական ցուցանիշները շատ ավելի ցածր են իրական գնաճի մակարդակից: Երեկվա ասուլիսում պարոն Ասատրյանը նկատեց, որ երբ «խորանում ես թվերի մեջ՝ տխրելու առիթներ շատ են լինում». «Ընթացիկ տարվա հինգ ամիսների կտրվածքով, սպառողական գների 5% անկման պարագայում հիմնական ծանրությունն ընկել է պարենային
ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՔԱՄԻՆԵՐԸ ՇԻՐԱԿՑԻՆԵՐԻՆ ՍՆԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ
Մի քանի օր է՝ Շիրակի մարզի գյուղերը հայտնվել են աղետալի վիճակում. սոված գայլերի հարձակումից չպրծած (գայլերը հոշոտել էին Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղի բնակիչներից մեկի 30 գլուխ ոչխարները, 20-ին էլ այնպես էին վնասել, որ կենդանիներին տեղափոխել են անասնաբույժի մոտ)՝ նախորդ օրը ուժգին քամին զգալի վնասներ է հասցրել մարզի 9 համայնքների: Մարզպետարանական հանձնաժողովի երկօրյա ուսումնասիրությունները պարզել են,
Փոստանջյանը կդիմի ԵԽԽՎ 18 պատվիրակների ընտրողներին
Եթե նրանք չհրաժարվեն Հայաստանի դեմ ստահոդ բանաձեւի նախագծի ներքո դրված իրենց ստորագրությունից: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ, որին հրավիրվել է նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ վերջինս մայիսի 28-ի ասուլիսում դժգոհել էր, թե մինչ ԵԽԽՎ նիստերին մասնակցելը՝ խորհրդակցություններ չեն հրավիրվում, որտեղ միասնական դիրքորոշումներ կմշակվեին արտաքին քաղաքական
ՊԱՅՔԱՐԸ ՉՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ
«Փնթփնթալով» ՀԱԿ մարտավարությունից՝ պնդում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը – Վերջին շրջանում ՀԱԿ-ը պասիվության համար ավելի շատ քննադատության է ենթարկվում: Անգամ Կոնգրեսի անդամ ուժերի ներկայացուցիչներն են կիսաձայն, երբեմն նույնիսկ բարձրաձայն խոսում ընդդիմադիր դաշտում վերադասավորումների, նոր ձեւաչափերի ստեղծման եւ քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ հակադարձելու անհրաժեշտության մասին: ՀԱԿ-ի քաղաքական վախճանի տարբերակ տեսնո՞ւմ եք: – Ժամանակին ինքս
ԱՅՍ ՄԻ ԳՈՐԾՆ ԷԼ ՄԵՐԺԵՑ
Ուրբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց 2008 թվականի մարտի 1-ին «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով զոհված Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների բողոքը, որով վերջիններս վիճարկում էին Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, դատական նիստը տեւել է ընդամենը երկու րոպե: Զոհվածների հարազատները, ի
ՀՀԿ-Ն՝ ՀՕԳՈՒՏ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ
Թեեւ ի տարբերություն անկուսակցական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ ՀՀԿ խմբակցության գրեթե ոչ մի պատգամավոր (բացառությամբ Կարեն Ավագյանի) մինչ երեկ միանշանակ աջակցություն չէր հայտնել կառավարության նախաձեռնությանը՝ օտարալեզու դպրոցներ հիմնելու վերաբերյալ, երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀԿ պատգամավորներ Արտակ Դավթյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Զաքարյանի եւ Արման Սահակյանի «կողմ» քվեարկությամբ այս նախագիծը
ՌԴ-ԻՑ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱԶԱՏ ԵՆՔ
Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է ամենառեպրեսիվ վարչակարգերի տասնյակը՝ Մյանմա, Լիբիա, Հյուսիսային Կորեա, Սոմալի, Սուդան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա եւ Տիբեթ։ Բելառուսը, Գվինեան, Չինաստանը, Կուբան, Լաոսը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արեւմտյան Սահարան կանգնած են այդ ճանապարհին: Հայաստանը, Վրաստանը եւ Թուրքիան գնահատվել են որպես մասամբ ազատ, Ադրբեջանը եւ Ռուսաստանը՝ անազատ պետություն:
ՄԱՀԱՑԵԼ Է ԴԻՆՔԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ
Ուրբաթ առավոտյան Ստամբուլի իր տանը մահացած է հայտնաբերվել Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը՝ ազգությամբ թուրք 40-ամյա Հաքան Քարադաղը: Նրա դին գտել են կախված վիճակում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թուրքական «Hurriyet» պարբերականի լրագրող Վերժիհան Զիֆլիօղլուն ասել է, որ նախնական վարկածի համաձայն՝ փաստաբանն ինքնասպան է եղել: Իսկ ըստ թուրքական «Zaman»-ի՝ ինքնասպանության փաստը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Այդ
«ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈ ՒՆ ԵՎ ԷԼԻՏԱՐԱՑԱՎ»
«Հայ-թուրքական «ախպերության» փորձերը եւ վերնախավի համար օտարամետ դպրոցների ստեղծումը նույն քաղաքականության տարրերն են»,- երեկ հայտարարել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը: Օտարալեզու դպրոցների վերաբերյալ նախագծի նախաձեռնությունն, ըստ Աղայանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանինը չէ. «Այս նախագիծը կրթության նախարարության հետ շատ անուղղակի կապ ունի: Ամեն ինչ սկսվել է օտարամոլության եւ էլիտարացավի այնպիսի արատավոր դրսեւորումից,
Ազատության հրապարակը երեկ բաց էր
Ընդդիմության համակիրները ոչ միայն մտան հրապարակ, այլեւ նստացույց արեցին Ի տարբերություն նախորդ երեք օրերի, երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ եւ անկուսակցական քաղաքացիներ առանց արգելքի, ավելին՝ հունիսի 1-ին ձերբակալված իրենց ընկերոջ՝ Դավիթ Քիրամիջյանի լուսանկարները ձեռքներին եւ «Դավիթ, մենք քեզ հետ ենք» վանկարկումներով մտել են Ազատության հրապարակ եւ 2 ժամանոց նստացույց
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՍՏԻԼ
Արդեն մի քանի օր Ազատության հրապարակն «անառիկ» պահելու ՀՀ ոստիկանության գործողությունների շուրջ «Առավոտը» զրուցեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ու նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հետ: – 2008թ. մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ եւ դրանից հետո ընդդիմության ներկայացուցիչների, համակիրների նկատմամբ բռնությունները, նաեւ խաղաղ հանրահավաքներ, երթեր կամ ինքնաբուխ ակցիաներ անցկացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքը խոչընդոտելու դեպքերի հիշատակումն ու դրանց դատապարտումն
ՀԻՄԱ ՁԵՐ Ո՞Ր ՄԻ ԱՍԱԾԻՆ ՎՍՏԱՀԵՆՔ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության հեղինակները հակասական պատասխաններ են տալիս, թե ի վերջո անցկացվե՞լ է աուդիտ, որով պարզ կդառնար, թե քանի կապուղի կա Հայաստանում: «Հիմա ուղղակի պետք է վստահեք մեզ»,- այսպես ավարտեց իր պատասխանը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հունիսի 3-ի քննարկման ժամանակ՝ այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ աուդիտը դեռ չեն վերջացրել,
ԵՎ ԷԼԻ «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ»
Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ն քննարկելու է էստոնացի Անդրես Հերկելի եւ Մալթայից պատվիրակ Ժոզեֆ Դեբոնո Գրեչի «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Ադրբեջանում» զեկույցը եւ ընդունելու է բանաձեւ: Զեկուցողների բացատրական հուշագրի 18-րդ կետը հետեւյալն է. «Ադրբեջանում բոլոր կուսակցությունները հիասթափված են Մինսկի խմբի վարած բանակցություններից, որոնց նպատակն է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Այս հակամարտությունը կարգավորելու ձախողումը, որն ազդում է պետության
Հունիսի 4
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ամբողջ օրվա ընթացքում լարված կլինեք: Զգուշացեք կոնֆլիկտներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար հարմար օր չէ, սկսած սիրախաղը ժամանակավոր բնույթ կկրի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր վերջապես կկարողանաք վայելել ձեր հանգիստը: Երեկոն ավելի հետաքրքիր կանցնի, եթե անցկացնեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հիշողությունների գիրկն ընկնելու փոխարեն՝ ձեզ համապատասխան զուգընկեր գտեք: Ապրեք ներկայով, անցյալը հիշել
ԱԿՑԻԱ՝ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿՐԹԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Երեխաների օրը միայն մեկ օր չպետք է լինի Երգիչ Մրոն՝ ակցիայի ժամանակ: Արդեն 3-րդ տարին է, ինչ հունիսի 2-ին Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցման կենտրոնը» Հաղթանակի զբոսայգում բարեգործական ակցիա է կազմակերպում, որի շրջանակներում Հայաստանի ճանաչված դերասաններն ու երգիչ-երգչուհիները զբոսայգում վաճառում են պաղպաղակ, հյութեր, ձողիկներ եւ այլն: Այդ ապրանքները անվճար նրանց են հանձնում Հայաստանում բիզնես ծավալող
Գունավորենք ձմեռը՝ ամռանը
Կամ Կաղանդ պապի բնավորությունը «Կանաչաստան» հ/կ-ն Ձմեռային փառատոնի շրջանակներում հայտարարում է «Կաղանդ պապի հեքիաթի» ստեղծագործական մրցույթ՝ Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար: Մրցույթի աշխատանքները ներկայացվում են մինչեւ հունիսի 30-ը: Երեկ այս մասին լրագրողներին պատմեցին նախաձեռնության հեղինակները՝ «Կանաչաստան» հ/կ նախագահ, Ձմեռային փառատոնի նախաձեռնող եւ կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը, «Կանաչաստան» հ/կ անդամ, Կաղանդ պապի կերպարի եւ կերպարաշարի հետ
ԱՆՏԵՂԻ ԿԱՍԿԱԾԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Երեւակայության վրա հիմնվելով՝ կասկածել սեփական երեխայի հայրության հարցում, սխալ է Ընտանիքը կարեւոր է երեխաների հոգեկան զարգացման, մեծերի եւ երեխաների հոգեբանական պահանջմունքների բավարարման համար: Ընտանիքը մարդկանց մի խումբ է, որոնք կապված են իրար հետ ամուսնական կամ արյունակցական-ազգակցական հարաբերություններով, ընդհանուր կենցաղով, տնտեսությամբ, բարոյական պատասխանատվությամբ եւ այլն: Ընտանեկան կյանքում կարեւոր դեր են խաղում միջամուսնական հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ
Կմտնեն Թբիլիսիի մրցագորգ
Ազատ եւ հունահռոմեական ոճերի Հայաստանի հավաքականները մասնակցելու են հունիսի 4-8-ը Թբիլիսիում անցկացվելիք միջազգային մրցաշարին: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր է տարել Օհան Գիքիրյանին (55 կգ քաշային կարգ), Ժիրայր Հովհաննիսյանին, Համազասպ Հովսեփյանին (երկուսն էլ՝ 66 կգ) եւ Էդգար Ենոքյանին (96 կգ): Ավելի ներկայացուցչական է հունահռոմեական ըմբշամարտի կազմը: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ընտրել է 55
Ո՞վ կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ուղիղ մեկ շաբաթից աշխարհի 32 ուժեղագույն ազգային հավաքականները Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում կսկսեն պայքարը ֆուտբոլային թագի համար: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ գերազանցում է անգամ օլիմպիական խաղերին: Այդ իսկ պատճառով բուքմեյքերական գրասենյակներն արդեն սկսել են խաղադրույքներ սահմանել: Մասնավորապես, թե ո՞ր երկիրը կնվաճի աշխարհի 19-րդ չեմպիոնի կոչումը: Բուքմեյքերների համոզմամբ, գլխավոր հավակնորդը Եվրոպայի գործող չեմպիոն
Բոգոսյանն անպայման կգա Եվրոպա
Օրեր առաջ մարզական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե ուրուգվայցի հայազգի ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, որ հանդես է գալիս Արգենտինայի «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում, հնարավոր է՝ մոտ ժամանակներս տեղափոխվի Պորտուգալիայի «Սպորտինգ»: Իսկ այժմ նույն լրատվամիջոցները, մասնավորապես՝ իտալական «Corriera dello Sport» հեղինակավոր թերթը, ավելի հավանական է համարում Բոգոսյանի «Լացիո» տեղափոխվելը: Թերթը գրել է, թե օրերս իտալական
ԵԹԵ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԵՆ
Սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները վերադարձել են Մոսկվայում անցկացված աշխարհի թիմային առաջնությունից:: Ֆելիքս Սարգսյանը իր սանուհիներին նախապատրաստում է պայքարի: Խաղում է Մեսրոպ Ղուկասյանը «Առավոտը» հանդիպեց մեր հավաքականները գլխավորած Եվրոպայի նախկին չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանին: – Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների մրցելույթները: – Եթե նկատի ունենանք անկախության տարիները՝ շատ լավ: Աղջիկները
ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՐԱՊ ԿՏԱՐՎԵՆ
Հունիսի 5-ին, սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելնելու տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խոր Վիրապի վանք է տարվելու սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը: Վանքում կմատուցվի սուրբ պատարագ: Ուխտավորներն առիթ կունենան հպվելու մեր հավատի հայր սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքին եւ արժանանալու սրբի օրհնությանը: Հաջորդ օրը Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնին Մայր տաճարում կմատուցվի սուրբ պատարագ, հավարտ որի՝ կկատարվի
Եվս մեկ թատերական փառատոն
Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոնը հովանավորներ չունի, իսկ ժյուրիի կազմը արդեն որոշված է: Հոկտեմբերի 18-28-ը Երեւանում կանցկացվի Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոն: Այդ առիթով Հ. Թումանյանի տիկնիկային թատրոնում երեկ ասուլիս կայացավ: 2010 թ.-ին նշվում է հայ գրող, դրամատուրգ, նկարիչ, ռեժիսոր, Երեւանի պատվավոր քաղաքացի Աղասի Այվազյանի 82- ամյակը: Փառատոնի կազմակերպիչն է Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր
Հայ երեխաները գույնի բացառիկ զգացողություն ունեն
Իր սաների մասին ասում է լուսանկարիչ եւ գեղանկարիչ Սամվել Սեւադան Օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց լուսանկարիչ եւ գեղանկարիչ Սամվել Սեւադայի սաների ցուցահանդեսը: Ներկայացված էր շուրջ 100 աշխատանք: Ս. Սեւադան ասաց, որ սաներին նյութի եւ թեմայի ընտրության մեջ ազատ է թողնում: «Նրանք նկարում են այն ամենը, ինչ իրենց հետաքրքրում է: Նկարում են այն նյութով, ինչը այդ
«ԵՐԵՔ ՍՈՊՐԱՆՈՅԻ» ԳԱԼԱՀԱՄԵՐԳԸ
Նախագիծ՝ օպերային աստղերի օրինակով Մագդա Մկրտչյանը (ձախից), Մարինե Դեինյանը եւ Նունե Բադալյանը: Ցանկացած շոու, որն ունի ուշագրավ ինտրիգ ու պահանջարկ, դառնում է հաճելի եւ ընդունելի, մանավանդ, երբ այն իրականացվում է դասական արվեստում: Աշխարհահռչակ օպերային երգիչներ Պավարոտիի, Դոմինգոյի եւ Կարերասի օրինակով, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը եւ Նունե Բադալյանը «Երեք սոպրանո» գալահամերգով կներկայանան


















































