Օրվա լրահոսը
ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Երեկ Գեղագիտության ազգային կենտրոնում Երեխաների պաշտպանության օրը նշվեց հավուր պատշաճի: Իրենց աշխատանքներն էին ներկայացրել կենտրոնի 3-7 տարեկան սաները: Միջոցառման ընթացքում երեխաները հեքիաթների հերոսների նման էին զգեստավորվել: Փոքրիկ Գրիգորը գեներալի համազգեստով էր, բայց երազում է դերասան դառնալու մասին: Մեկ այլ փոքրիկ էլ, ով նապաստակ էր «դարձել», ինձ հետ զրուցելիս վստահեցրեց, որ չնայած նապաստակները վախկոտ են լինում,
5-ԱՄՅԱ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ
Երեկ Չարենցի տուն-թանգարանում բացվեց անվանի դերասան Ազատ Գասպարյանի թոռնուհու՝ 5-ամյա Շուշանիկի ցուցահանդեսը: «Ես ամեն առավոտ նկարում եմ: Չգիտեմ ինչ եմ նկարում՝ մի օր Պույ-պույ մկնիկին, մի օր՝ ծիածան, մի օր՝ մեր տունը կամ պապիկենցը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց փոքրիկ Շուշանիկը: Ներկայացված էր 20 աշխատանք: Փոքրիկ նկարչուհու մայրը՝ Նաիրի Գասպարյանը, նշում է. «Ես այն մայրերից չեմ,
ՇԵՔՍՊԻՐԸ՝ ՏԻԿՆԻԿԱՅԻՆՈՒՄ
Օրերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում պրեմիերա էր. «Սխալների կատակերգություն»՝ ըստ Շեքսպիրի: Դերասաններն էլ՝ տիկնիկներն էին: Ընդհանրապես, Ռուբեն Բաբայանի ղեկավարած թատրոնի ներկայացումներն աչքի են ընկնում ճաշակով եւ ասելիքի ուրույն մատուցմամբ: Մեծահասակների համար արված տիկնիկային այս ներկայացումն էլ այդ առումով բացառություն չէր՝ վառ կերպարներ, հույզերի հրաբուխ, հրաշալի խաղ: «Սխալների կատակերգությունը» Շեքսպիրի վաղ շրջանի գործերից է, առանցքում
Հայկական դետեկտիվ
Նոր ֆիլմ՝ «Սպիտակ գայլերի որսը» Անպատժելիության գաղափար չկա, ոճիր գործող մարդը միշտ պատժվում է՝ եթե ոչ մարդու, ապա անպայման Աստծու կողմից: Սա է նոր՝ «Սպիտակ գայլերի որսը» առաջին հայկական դետեկտիվ ֆիլմի հիմնական ասելիքը: Պրոդյուսեր եւ սցենարիստ Ժիրայր Հակոբյանը եւ ֆիլմի ստեղծագործական խումբը պրեմիերային ընդառաջ երեկ հանդիպեցին լրագրողների հետ: Ժ. Հակոբյանը, որ նախկինում աշխատել է ոստիկանությունում,
«Ազգային պատկերասրահ» փառատոնը փակվեց
Բացվեց մեկ ուրիշ փառատոն Փառատոների հիմնադիրներ Գարիկ Նազարյանը եւ Մարիամ Շահինյանը: Այսօր Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում կկայանա ապրիլի 21-ին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային 6-րդ փառատոնի եզրափակիչ՝ 8-րդ համերգը: Այն նվիրվում է հայ մեծանուն կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի, Էդգար Հովհաննիսյանի՝ 80, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի՝ 90-ամյա հոբելյաններին: Ինչպես «Առավոտին» հայտնեցին «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի
ԹԱՏՐՈՆԻ ՀՈՒՅՍԵՐՆ ՈՒ ՀՈԳՍԵՐԸ
Զանգեզուրյան խճանկար Կապանում մեկ շաբաթ շարունակ թատերական աշխուժություն էր. Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) եւ Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ այս տարի երկրորդ անգամ Կապանում անցկացվեց մոնոներկայացումների «Արմմոնո» փառատոնը, որի փակումը կլինի այսօր: Փառատոնային ներկայացումներից զատ, Գորիս եւ Կապան քաղաքներում կայացավ Գալյա Նովենցի եւ Երվանդ Ղազանչյանի մեծարման երեկոն: Փառատոնի բացման ժամանակ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը մարզային թատրոնների
ՀԱՅԵՐՆ ԷԼԻ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԵՆ ԿԱՊԿԵԼ
ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորները Դումային առաջարկել են երկրորդ ընթերցմամբ ընդունել «Երեխաներին՝ նրանց առողջությանն ու զարգացմանը վնասող տեղեկությունից պաշտպանելու մասին» օրինագիծը: Այս փաստաթուղթը գրեթե նույն բովանդակությունն ունի, ինչ ՀՀ հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մշակված «չափորոշիչները»: Ռուս պատգամավորների հեղինակած փաստաթուղթն ուղղված է «պոռնոգրաֆիայի, ցենզուրայից դուրս հայհոյանքի, թմրանյութերի եւ ալկոհոլի, նաեւ ծխախոտի օգտագործումն արդարացնելու, ընտանիքի արժեքները
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ
Ինչպես հաղորդում է BBC-ն, Չինաստանում, հենց դատական նիստի ժամանակ, գնդակահարվել է երեք դատավոր: Դեպքը տեղի է ունեցել երկրի Խուան գավառի կենտրոնական քաղաքներից մեկի՝ Յունչժոյի դատարանում: Դատական նիստի ժամանակ դահլիճ է ներխուժել անհայտ մի տղամարդ եւ գնդակահարել դատավորներին: Տեղի իշխանության ներկայացուցչի փոխանցմամբ, հանցագործը ընթացող դատավարությանն առնչություններ ունեցող մեկն է եղել:
ԵԽԽՎ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԷԼԻ ՄԻ ԱՆԳԱՄ ԿՔՆՆԱԴԱՏԵՆ
ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը Հյուսիսային Կովկասում Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վիճակը որակել է «ամենալուրջն ու ծանրը»՝ այն տարածքներում, որոնցով ԵԽ-ն զբաղվում է: BBC-ի մատուցմամբ, ԵԽԽՎ-ի այս եզրակացությունն արձանագրված է Չեչնիային, Ինգուշեթիային եւ Դաղստանին վերաբերող բանաձեւի այն նախագծում, որը նախատեսվում է ներկայացնել հունիսին կայանալիք ԽՎ նստաշրջանի քննարկմանը: Զեկույցի հեղինակները պնդում են, որ Չեչնիայում իշխանությունները «վախի մթնոլորտ»
Սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից եւս մեկը
Աֆղանստանից ստացված տեղեկությունների համաձայն, անօդաչու ինքնաթիռի հարվածների արդյունքում սպանվել է «Ալ-Քաիդայի» հիերարխիայում թվով երրորդ մարդը՝ Մուստաֆա Աբու Յազիդը (նկարում): Մահմեդական կայքերում, ըստ BBC-ի, «Ալ-Քաիդան» արդեն հայտարարություն է տեղադրել այն մասին, որ ծագումով եգիպտացի Աբու Յազիդը, որը նաեւ հայտնի էր որպես Շեյխ Մասրի, զոհվել է իր կնոջ եւ երեք երեխաների հետ միասին: Ամերիկյան իշխանությունները կարծում են,
Մոսկվայում վրաերթից հետո զանգվածային ծեծկռտուք է եղել
Երկուշաբթի օրը, ուշ երեկոյան, Մոսկվայի արեւելքում, Բորովսկի մայրուղու եւ Բոգդանով փողոցի խաչմերուկում «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 12-ամյա մի դեռահասի, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, մեքենայի ղեկին եղել է կովկասցի մեկը: Աղբյուրի տեղեկություններով, պատահարից հետո դեպքի վայր ժամանած վարորդի համերկրացիների եւ զոհված երեխայի հարազատների միջեւ զանգվածային ծեծկռտուք է
Իսրայելն աշխարհն իրար է խառնել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իսրայելից պահանջել է հետաքննել «Ազատության նավախմբի» հետ կապված միջադեպը: Ավելի վաղ նման կոչով Իսրայելին էր դիմել նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։ Նա, նաեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Չինաստանի ներկայացուցիչները Իսրայելին կոչ են արել ապաշրջափակել Գազայի հատվածն ու այդ տարածք տեղափոխվող մարդասիրական եւ առեւտրային բեռների
ԲՈՒՀԱԿԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ
Վերջերս կայացավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստեղծագործող շրջանավարտների եւ ուսանողների գործերի անթոլոգիայի շնորհանդեսը: «Սրանով փորձ է արվել ճշտել մեր ինստիտուտի ստեղծագործող շրջանավարտների դերը հանրապետության գրական կյանքում,- ասաց այս հրատարակության նախաձեռնող, ՎՊՄԻ-ի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը:- Պետք է խոստովանենք, որ նկատելի դեր ունեն մեր շրջանավարտները: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր օրերի մեծագույն
ՄԵՂՐԱՄԻՍ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ
Օրերս Երեւանի Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտներին բաժանվել է Honeymoon (թարգմանաբար՝ մեղրամիս) ամսագիրը, որպեսզի նրանք էլ դա նվիրեն 10-11-րդցիներին: Այս մասին «Առավոտին» պատմեցին աշակերտների ծնողներ, որոնց անունները նրանց խնդրանքով չենք նշում: Մեր տեղեկություններով, ամսագրի խմբագիրը դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանի ազգականն է: Տիկին Աիդայից երեկ ոչ մի կերպ չհաջողվեց պարզաբանում ստանալ, նա
Հայաստանում գիտության արժեքը չեն հասկանում
Կարծում են որոշ գիտնականներ Հայաստանի բիոֆիզիկայի ասոցիացիայի նախագահ Ծովակ Ավագյանի համոզմամբ, Հայաստանում գիտությունը չի զարգանում, որովհետեւ գիտության արժեքը չեն հասկանում: «Առավոտի» հետ զրույցում նա մտաբերեց նախորդ տարի ԱՄՆ նախագահ Օբամայի՝ ամերիկյան գիտությունների ակադեմիայում ելույթը. «Ես խոստանում եմ, ամերիկացի ժողովուրդը սոված կմնա, բայց գիտնականները կունենան այն, ինչ ուզում են»: Պարոն Ավագյանի խոսքով, հարցն այն չէ, թե
ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԷԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Տեխնիկական թերություններ՝ միասնական քննությունների առաջին օրը Դիմորդները ստորագրում են, որ թեստերի փաթեթները փակ են եղել: Ծնողական դժգոհություններ, դիմորդների հուզված դեմքեր, պատասխանատուների հավաստիացումներ, թե այս տարի քննությունները օբյեկտիվ են լինելու… Երեկ այս տրամադրություններով մեկնարկեցին միասնական քննությունները: Երեւանի թիվ 20, 195 դպրոցներում ձեւավորված քննակենտրոններում 331 դիմորդ քննություն հանձնեց աշխարհագրություն, 513-ը՝ ընդհանուր պատմություն, 1766-ը՝ կենսաբանություն առարկաներից: ԳԹԿ տնօրեն
ԱՆՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋԱԿԱՆ
Ոչ կոմպետենտության ու նորանոր ականների տրամաբանական շարունակությունը Այս զգացողությունը անծանոթ չէր մեզ: Տարիներ շարունակ այն կրնկակոխ հետապնդում էր ու շարունակում է հետապնդել բոլորիս՝ թույլ չտալով գոնե ակնթարթ ձերբազատվել իրենից: Սրանում մեզ հաջողությամբ «օժանդակում» են մասնավորապես՝ մասնագիտական կարողությունները իսպառ մոռացած ու հարցերը ծեծ ու ջարդով «կարգավորող» ոստիկանները, մարդկային տրամաբանությանը անհասանելի որոշումներ կայացնող, կամակատարի վերածված դատարանները, տնտեսությունը
Մեր որբերն էլ են ուրախ
Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանի տիկինը՝ Լիլիա Չանչուն, երեկ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը այցելել է Գավառի մանկատուն: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հյուրը շրջել է մանկատան տարածքում, ծանոթացել կառույցի ներքին կարգուկանոնին եւ կենցաղային պայմաններին: Երեխաները երգերով ու պարերով են ներկայացել դեսպանի տիկնոջը, իսկ հետո չինուհին եւ հայ երեխաները միասին հայկական քոչարի են պարել: Տիկին Չանչուն եղել
«Տիգրանակերտը մեր հայրենիքն է»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բացվել է Քրիստոսից առաջ առաջին դարում Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի թանգարանը: Հաղորդելով այս մասին, «Արմինֆո» գործակալությունը մեջբերում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքը. «Թանգարանի բացմամբ եւս մեկ անգամ հաստատվում է պատմական ճշմարտությունը. Տիգրանակերտը մեր հայրենիքն է, ինչպես նաեւ՝ Վանը, Մուշը, Կարսը եւ Արդահանը»: Սերգեյ Շահվերդյանը վստահ է,
Մի լուսանկարի պատմություն
Մեծ վարդապետի բացառիկ այս լուսանկարը, հենց Կոմիտասի մակագրությամբ, արդեն 44 տարի է, որպես սրբազան մասունք, իր ծոցատետրում պահում է Խորհրդային Հայաստանում Կիրովականի գործկոմի առաջին տեղակալ, ժողկրթության բաժնի վարիչ, Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերան՝ 78-ամյա Վլադիմիր Ավետիսյանը: Կոմիտասի լուսանկարը նրան է նվիրել Կիրովականի քիմիագործների մշակույթի պալատի դիմացի շենքում տեղակայված գրախանութի աշխատող տիկին Մարիամը: Գրքասեր վետերանը,
Մանկապարտեզ՝ 18 տարի անց
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքի Վահան գյուղի մանկապարտեզը գործել է մինչեւ 1992 թվականը: Պատերազմի տարիներին մանկապարտեզի շենքը վերածվել է զորանոցի եւ շտաբի, իսկ հրադադարի հաստատումից հետո՝ դադարել գործելուց: Սակայն արդեն մեկ շաբաթ է, ինչ ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը` շենքի հիմնանորոգումը իրականացնում են «Շեն» կազմակերպությունը եւ բրիտանական «Կոոպերատիվ հաուզինգ
ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ
Մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում դատավոր Ա. Ալավերդյանը վճռել է մերժել «Առավոտի» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի հայցն ընդդեմ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի: Հիշեցնենք, որ «Առավոտը» 2009թ. օգոստոսի 19-ին էլեկտրոնային հարցում էր ուղարկել մարզպետարան եւ խնդրել տեղեկացնել, թե ինչ նպատակներով են ծախսվել ՀՀ պետական բյուջեից՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով ստացված գումարները: «Տեղեկատվության ազատության
ԱԱԾ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
«Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին հովանավոր, նախկին գործարար Գագիկ Սաֆարյանը անցյալ տարվա աշնանը ձերբակալվեց եւ տարվեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Նա կասկածվում էր բուհերի ընդունելության քննությունների ժամանակ որոշակի գումար վերցնելու հաշվին «միջնորդական առաքելություն» իրականացնելու համար: Երեկ նա դուրս եկավ ԱԱԾ-ից:
ԱՅՐՎԱԾՔՆԵՐԸ ԾԱՆՐ ԵՆ
Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին այրվել է Ա. Մարտիրոսյանին պատկանող «Օպել» մակնիշի 09 ԼՏ 488 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը՝ ամբողջությամբ, եւ խցիկը՝ մասամբ: Վարորդը՝ 33-ամյա Ա. Մարտիրոսյանը, այրվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ՝ Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր:
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐ ԷԻՆ
Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ նախորդ օրը ուշ երեկոյան Հերացի փողոցում «Նիվա» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հետիոտն աղջիկների, որոնք տեղում մահացել են: Վարորդը դիմել էր փախուստի: Երեկ Էրեբունի փողոցում հայտնաբերվեց «Նիվան»: Իսկ վարորդը՝ 20-ամյա Խաչիկ Կոսյանը դեռ փախուստի մեջ է: Վրաերթի զոհ դարձածները Գյումրիից էին՝ բժշկական համալսարանում սովորող զարմուհիներ, 18-ամյա Վիկտորյա եւ Ալբինա Մակինյաններն
ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, հայտնելով, որ մայիսի 31-ին, ժամը 18-ի սահմաններում իր գրասենյակի աշխատակիցները հանձնարարությամբ այցելել են Երեւանի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք), որտեղ մի խումբ քաղաքացիներ մասնակցել են բողոքի ակցիային: Ըստ պաշտպանի՝ ֆոտոթղթակից Գ. Շամշյանը իր ներկայացուցիչներին հայտնել է, որ «բողոքի ակցիայի ընթացքում 2 երիտասարդ,
ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 8 ԵՎ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ կաշառք վերցնելու մեջ կասկածվող «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչի եւ 2 դասախոսների գործն ավարտման փուլում է: Պաշտպաններն ու մեղադրող կողմը հանդես եկան ճառերով: Լոռու մարզի դատախազությունը հիմնավոր համարեց ամբիոնի վարիչի ու 2 դասախոսների՝ կաշառք վերցնելու մեղքը եւ պահանջեց նրանց ազատազրկման ենթարկել՝ հաշվի առնելով այդ արարքի հասարակական
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՂԲԱՅՐՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է
Երեկ հեռախոսային ահազանգ ենք ստացել, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրա Բեգլարյանը, ներխուժելով Մաշտոցի 16 հասցեում գործող «Աստեչ» գրասենյակ, ծեծի է ենթարկել տնօրեն Աշոտ Սարգսյանին ու աշխատակից Միքայել Սարյանին: Տնօրենին Բեգլարյանն իր հետ «տարել է» անհայտ ուղղությամբ: Ապա զանգողները հայտնեցին, որ դիմելու են Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին:
ՏՈՒԺԵԼ Է ՈՒԹ ԳՅՈՒՂ
Լոռու մարզպետարանից երեկ տեղեկացանք, որ շաբաթ՝ մայիսի 29-ին, երեկոյան 17.30-ին մարզում տեղացած ուժեղ անձրեւի ու կարկուտի հետեւանքով մեծապես տուժել են Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Եղեգնուտ, Անտառամուտ, Ամրակից, Պուշկինո համայնքների ցանքատարածությունները, արոտավայրերը, այգիները: Ջուրը լցվել էր բնակելի տների նկուղներ: Ջրաբերուկներով լցվել եւ միառժամանակ անանցանելի է դարձել Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհի մի հատվածը: Լոռու մարզպետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով՝
ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԱՅՐՎԵՑ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ԴՐՎԱԳ-1 ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում էր քննվում ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի նախագահ Մանվել Բատիկյանի, Արթուր Ներսիսյանի, Հակոբ Անդրեասյանի եւ Վարդան Խաչատրյանի նկատմամբ հարուցված բազմադրվագ քրեական գործը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետեւյալը. 2008 թ. դեկտեմբերի կեսին Մանվել Բատիկյանը փաստաթղթեր կեղծելու, դրանք օգտագործելու միջոցով մոտ $1,5 մլն ընդհանուր արժողությամբ ուրիշի գույքի՝ Երեւանում գտնվող 7-8 բնակարանների նկատմամբ


















































