Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ

Ապրիլ 30,2008 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տարբեր ժամերի ընթանում էին մարտի 1-ին ձերբակալված Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, երկու դեպքում էլ դահլիճը լիքն էր, նրանց երկուսին էլ բուռն ծափողջյուններով էին դիմավորում, ինչը հարուցում էր դատավորների դժգոհությունը: Դահլիճն ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցույց տալիս դատավորների նկատմամբ:

Հովհաննես Ղազարյանի գործի քննությունը հետաձգվեց մինչեւ մայիսի 6-ը՝ դատապաշտպան Նազելի Վարդանյանի բացակայության պատճառով: Եվ Հ. Ղազարյանը, եւ Միսակ Հովակիմյանը մեղադրվում են ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Միսակ Հովակիմյանի դատապաշտպան Վահե Գրիգորյանը զարմացած նշեց՝ մի՞թե այդքան անպաշտպան են մեր ոստիկանները, որ 67-ամյա փոքրամարմին Հովակիմյանը կարող էր քաշքշել կամ առավել եւս ծեծել միանգամից երկու ոստիկանի:

Հովակիմյանի դատավարությունը տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում էր: Պատճառներից մեկն այն էր, որ Հովակիմյանի դատապաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատավոր Ռուբեն Ափինյանին, բայց դրա համար հարկավոր էր քրեական գործը վարույթ ընդունելու մասին դատավորի որոշումը, որը դատապաշտպանները չէին ստացել: Դատավոր Ափինյանն այդ որոշումը տվեց, եւ դատական նիստը շուրջ մեկ ժամով հետաձգվեց: Այնուհետեւ գործի քննությունն ընդմիջվեց, որպեսզի դատավորը քննարկի ներկայացված բացարկը: Դատապաշտպան Վահե Գրիգորյանը բացարկի միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ լուրջ կասկածներ ունեն դատավորի անաչառության եւ արդար դատավարություն վարելու առումներով: «Դատավորը 6 կոպիտ խախտում է կատարել, անկախ չէ»,- ասաց դատապաշտպանը: Բացարկը մերժվեց: Դատապաշտպանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝ փոխել Հովակիմյանի խափանման միջոցը կամ գրավով, կամ այլ այլընտրանքային միջոցով: Մեկ ժամ ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ միջնորդության լուծումը հետաձգում է գործի քննության ընթացքին նորից անդրադառնալու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը 13:00-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930