Օրվա լրահոսը

Թեեւ ԵԿՄ-ում սովորական եռուզեռ էր…

«Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, նախագահական ընտրություններում իշխանություններին չհնազանդվելու եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու պատճառով, հայրենի իշխանությունների ճնշմամբ գտնվում է տնային կալանքում: Այս տեղեկությունները, երկրապահներից ոմանց գնահատմամբ, ստահոդ են, եւ Մ. Գրիգորյանը, ըստ նրանց, ազատ է իր գործողություններում: Այդուհանդերձ, պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանք է առաջադրվել ԵԿՄ միության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին

ԶԲՈՍՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Համբուրվելը իրավակա՞ն, թե՞ քաղաքական կատեգորիա է Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ գործող օրենքում: Այն ուժի մեջ պետք է մտներ 10 օր հետո, սակայն անմիջապես գործողության մեջ մտավ: Ուշադրության արժանի է այն, որ օրենքն ուժի մեջ մտնելու ժամանակ մայրաքաղաքում արտակարգ իրավիճակի ռեժիմ էր հայտարարված: Բացի խորհրդարանական

Հակահայկական բանաձեւի քննարկում

Չնայած խոչընդոտներին՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանը հաջողվեց քննարկել ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը: Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը սեմինար էր կազմակերպել՝ «ՄԱԿ-ի ընդունած հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքներ» թեմայով: Այն պիտի անցկացվեր «Կոնգրես» հյուրանոցում, սակայն հյուրանոցից հրաժարվել էին երիտասարդներին դահլիճ տրամադրել՝ մերժումը պատճառաբանելով տեխնիկական խնդիրներով: Ուստի սեմինարն անցկացվեց ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության կենտրոնական գրասենյակում: Կատարվածի մասին

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՔԱՄՈՒՄ» ԵՆ

Հայաստանում տոնական օրերին ծաղիկները, էժանացնելու փոխարեն, արհեստականորեն թանկացնում են ու գերշահույթներ ստանում: Կանանց միամսյակին, հատկապես՝ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին, ծաղիկների գները Հայաստանում կտրուկ բարձրանում են: Որոշ ծաղիկներ վաճառում են կրկնակի, անգամ՝ եռակի թանկ գնով: Եթե սովորական օրերին հոլանդական կարմիր վարդը վաճառվում է հատը 2000-2500 դրամով, մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին այդ գնով վաճառվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ

Այսպես է գնահատում իրենց աշխատանքից ազատելը ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Փետրվարի 24-ին արտգործնախարարության 6 պաշտոնյաներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը, սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի 3-րդ քարտուղար

HUMAN RIGHTS WATCH-Ի ԿԱՐԾԻՔՈՎ

ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Կազմակերպությունը նշում է, որ մարտի 25-27-ը ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն ութ տասնյակ մարդու, որոնք մասնակցել են Երեւանի կենտրոնում անցկացվող բողոքի խաղաղ ցույցերին՝ «ժողովրդական զբոսանքներին»:

Ըստ Փենինգտոնի, Հայաստանում մարտի 1-ից առաջ էլ վատ էր

ԱՄՆ-ը մտահոգված է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Նրա խոսքերով, Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ժողովրդավարության զարգացմանը: Սակայն վերջին մի քանի ամիսներին հարցեր են առաջացել Հայաստանի իշխանությունների՝ ժողովրդավարության ուղիով ընթանալու վերաբերյալ: «Մենք

Վրաերթ չի եղել

Համոզվել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» խմբակցությունը մարտի 18-ին նամակ էր հղել գլխավոր դատախազին՝ կցելով DVD սկավառակ, որում պատկերված էր մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում հավաքված բազմության մեջ ոստիկանական մեքենայի մխրճվելը: Գլխավոր դատախազին առաջադրել էին նման 7 հարցեր. «Ի՞նչ իրավական գնահատական կտաք ոստիկանական մեքենայի վարորդի արարքին, երբ նա նման մարդաշատ վայրում եւ նման

ԹԱՓՎԱԾ ԱՐՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ

Այդ կարծիքին է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Դաշնակցության նախընտրական կարգախոսներից է. «Ոչ՝ առնետավազքի վրա հիմնված ներկա եւ նախկին իշխանություններին», սակայն այսօր դուք դարձյալ ներկա իշխանության մաս եք: – Նախընտրական եւ հետընտրական շրջաններում քաղաքական ուղեգծի պահպանման առումով Դաշնակցության պահվածքը ամենատրամաբանականն է: Մենք այն ժամանակ էլ, այո, չխուսափելով մեր ունեցած պատասխանատվության մասից, մեր տեղն ու

«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

Արա Սահակյանի մտորումները նորաստեղծ կոալիցիայի մասին – Երեկվա հարցազրույցը Դուք ամփոփեցիք Հայաստանը գետտո չդարձնելու կոչով, բայց մի՞թե ստեղծված քառանդամ կոալիցիան այդպիսի նպատակ է հռչակել: – Նախ, վատ նպատակները չեն հռչակվում, պարզապես բարի մտադրությունների անվան տակ հաճախ ստացվում են վատ հետեւանքներ: Եվ ապա, Հայաստանում իշխանությունների բաժանման սկզբունքը ոտնահարված է. ԱԺ-ն իշխանության ինքնուրույն ճյուղ չէ՝ այն գործադիրի

ՀԱՑԱԴՈՒԼ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ

Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» գնդի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը երեկ միացավ Վանատուր թաղամասի բնակիչ, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի հացադուլին՝ ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի եւ մնացած քաղաքական բանտարկյալների։

ԱՆՆԱՄԱԿ ԾՐԱՐ

Բոլոր այս ժամանակներում ես փորձեցի խոսքս հասցեագրել ոչ թե ընդհանրապես, այլ անուն առ անուն, փորձեցի՝ չիմանալով անունները նրանց, բայց կարծում էի, թե գիտեմ ցեղս եւ իր անցած ճանապարհը, որի խորհուրդը ազգիս էության եւ խոսքի մեջ է: Չգիտեմ, իմ ձայնը տեղ հասա՞վ, թե՞ ոչ, գիտեմ միայն, որ ես այսօր մենակ եմ իմ մտքի եւ խոսքի առջեւ՝

Մարզական խճանկար

Արոնյանի հերթական բարձունքը Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատների ներկայացուցչական մրցաշարի վերջին օրն էր: Սակայն եզրափակիչ տուրում գրանցվելիք արդյունքները Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի համար արդեն նշանակություն չունեին: Նախորդ օրը Լեւոնը երկու ոչ-ոքի անելով Վլադիմիր Կրամնիկի հետ՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ արդեն նվաճել էր ընդհանուր հաշվարկով (13,5 միավոր) եւ արագ շախմատի

«ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ՆԱ, ՈՎ ՍՈՒՐ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ»

Երեկ, գնահատելով հետընտրական զարգացումները, ասաց Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը – Այսօր Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ, ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ, «Անկախության բանակ» կազմակերպության ղեկավար, ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Նավասարդյանը կտոներ իր ծննդյան 58 տարին: Սովորաբար ինչպե՞ս էիք նշում պրն Նավասարդյանի ծննդյան օրը: – Երբ տանն էր լինում, իր ծննդյան օրն ուրախացնում էր հավասարապես

Մտավորականները՝ մշակույթի ու քաղաքականության մասին

Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը համատարած ատելությունը փարատելու կոչ արեց, բեմադրիչ Արմեն Մազմանյանը քննադատեց ՀՀՇ-ին: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն ու բեմադրիչ Արմեն Մազմանյանը: Անդրադառնալով թատերական կյանքին եւ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, Ա. Մազմանյանն ասաց, որ ինքը վաղուց այդ մրցանակաբաշխության մեջ որեւէ մասնակցություն չունի. «Արտավազդը» համարում եմ կլանային մրցանակ: Ես ունեմ ընկերներիս հետ ստեղծած Ազգային թատերական

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՐՔԻՑ, ՔԱՆ՝ ՓՈՂՈՑԻՑ»

«Արգելված» թեմայի մասին այս կարծիքին է «Երեխաներին՝ սեքսի մասին» գիրքը կազմած Արմեն Մարտիրոսյանը «Սեքսի այբուբեն չունենք» հոդվածից հետո (25.03.2008թ.) «Առավոտը» ստացավ հեռախոսազանգ, որի հեղինակի պնդմամբ, հրատարակության է պատրաստվում սեքսի մասին նկարազարդ երկհատորյակ, այն էլ երեխաների համար: «Երեխաներին՝ սեքսի մասին» գիրքը կազմել է մասնագիտությամբ մաթեմատիկոս Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ: – Ինչպե՞ս ձեր՝

Քաղաքական հետապնդում ապօրինի զենքի անվան տա՞կ

Դատարանի շտապողականությունը վկայում է, որ ամենեւին էլ հակված չեն արդար եւ բազմակողմանի դատաքննության: Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց ՊՆ ռազմական ոստիկանության գնդապետ Հովհաննես Հարությունյանի քրեական գործը: Նա մեղադրվում է ՀՀ քրօրի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Հ. Հարությունյանը մասնակցել է արցախյան հերոսամարտին, եղել է հրամանատար: Նա երբեւէ չի

ՉԿԱ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Մարտի 1-ից Լոռիում ձերբակալվեցին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստները: Շատերի նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Մարտի 1-ի առավոտյան ձերբակալվել են նստացույցի մասնակիցներ Աշոտ Մանուկյանը եւ Ռուբիկ Ոսկանյանը: Ըստ «Առավոտի» աղբյուրի, ձերբակալության պահին վերջինիս առողջական վիճակը եղել է այնքան վատ, որ զանգահարել են շտապօգնություն: Բժիշկները եկել են իրավապահների ուղեկցությամբ եւ նրան բուժօգնություն ցուցաբերելու

Իտալացիների «անհավանական» արկածները՝ Հայաստանում

Արտերկրի որսորդները մտադիր են Արարատյան դաշտավայրի թռչունների վերջը տալ: Իտալական «Արարատ Սաֆարի» ընկերությունը www.araratsafaris.com/ caccia_alle_anatre.html կայքի միջոցով ողջ աշխարհի որսորդներին հրավիրում է Հայաստան՝ Արարատյան դաշտավայրում, մասնավորապես՝ Արարատի մարզի Արմաշ գյուղում թռչունների որս կատարելու: Այս առաջարկ-գովազդի առնչությամբ մի շարք բնապահպանական եւ թռչնասեր հ/կ-ներ բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Ըստ բնապահպանների, հատկապես Արմաշ լճի մերձակայքում 140 տեսակի

«ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆՔ ԹԵ՛ ԼԱՎԻ, ԹԵ՛ ՎԱՏԻ ՀԱՄԱՐ»

Կոալիցիոն գործընկերներին կոչ է անում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը – Քառակողմ կոալիցիայի ստեղծմամբ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ որոշակի խանդի դրսեւորումներ չկա՞ն, չէ՞ որ հիմա կարկանդակը կիսվում է 4 մասի: – Մենք միշտ սկզբունքային դիրքորոշում ենք ունեցել, դեմագոգիայով, մարդկանց դուր գալու մղումով չենք առաջնորդվել: Ունենք իշխանության մեջ մեր բաժին պատասխանատվությունը պատվով կրելու զգացում: Հիմա

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը երեկ փաստաբանի հետ այցելել է Կենտրոնի ոստիկանություն. «Այնտեղ հանդիպեցի Կենտրոն ոստիկանության հետաքննիչների բաժանմունքի պետ Սամվել Սարգսյանի հետ, ու տեղի ունեցավ հետեւյալ զրույցը: Ինձնից խնդրեցին բացատրություն: Ես էլ փորձեցի նախ եւ առաջ բացատրություն ստանալ, թե կոնկրետ ինչ իրավախախտում եմ կատարել: Սամվել Սարգսյանը նշեց 180.1 հոդվածը («Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի

«Խորշելին» կնախագահի չորրորդ ժամկետո՞վ

Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է չորրորդ անգամ ընտրվել Բելառուսի նախագահ: Վկայակոչելով «Նովիե իզվեստիա» օրաթերթը, այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նախօրեին Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան անակնկալ հայտարարություն է արել, թե Լուկաշենկոն չորրորդ անգամ կառաջադրվի 2011 թվականի նախագահական ընտրություններում: ԿԸՀ նախագահի խոսքերով՝ «քանի դեռ ժողովուրդն աջակցում է Լուկաշենկոյին», Բելառուսի Սահմանադրությունը դա թույլ է տալիս:

Հեղինե Բիշարյանը զայրացած էր

Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ինքը դատախազություն նամակ է ուղարկել: Նամակը առնչվում էր մի հրապարակման, ըստ որի, ՕԵԿ-ի՝ իշխանության մաս դառնալուց հետո ինքը թանկարժեք մեքենա է նվեր ստացել: Նրա ասելով՝ այդ տեղեկությունը սուտ է: Լրագրողները փորձել են պարզել, թե ինչու «Օրինաց երկիրը» նույնքան հետեւողական չէր եւ

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ՊՈՂՈՏԱ

Հյուսիսային պողոտան երեկոները վերածվում է «բերմուդյան եռանկյունու», որտեղ հայտնվածներն անհետանում են մի քանի ժամով: Նախորդ օրը բերման ենթարկվածներից շատերը երեկ էլի եկել էին Հյուսիսային պողոտա: Ասենք, այստեղ էր նախորդ օրը ոստիկանությունում 4,5 ժամ անցկացրած Արսեն Խառատյանը: Մեր հարցին, թե ի՞նչ էին անում այդ ընթացքում՝ նա պատասխանեց. «Ոչ մի բան: Բացարձակապե՛ս: Միայն անուն, ազգանուն, հասցե էին

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»

Կոչ է անում ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը – Պարոն Սահակյան, ի՞նչն է պատճառը, որ տեւական ընդմիջումից հետո ինքնակամ որոշեցիք խախտել լռությունը եւ հարցազրույց տալու խնդրանքով դիմեցիք «Առավոտին»: – Ինձ հետ, ինչպես եւ քաղաքականությամբ հրապարակայնորեն չզբաղվող հարյուր հազարավոր մարդկանց հետ կատարվեց այն, ինչ հայտնի թեւավոր խոսքում է ասված. «Երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է

ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

Երեկ Հյուսիսային պողոտա հասնելուն պես՝ բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի ձեռքերը մտան ոստիկանները եւ նրան էլ բերման ենթարկեցին: Ներկա այլ լրագրողները գոռում էին, որ ճանաչում են իրեն, նա լրագրող է, եւ Կենտրոնի փոխոստիկանապետն ասաց. «Մենք էլ ենք ճանաչում»: Ժամը 20-ի սահմաններում ազատ արձակվելուց հետո Տիգրան Պասկեւիչյանը պատմեց «Առավոտին». «Ինձ սկզբում տարել էին Շենգավիթի ոստիկանություն, այնտեղ

«Գոհ ու շնորհակալ եղեք»

Այս տարվա ընթացքում Հայաստան ներկրվող ցորենի մաքսային արժեքը չի փոխվել, ինչը նշանակում է, որ հացահատիկը ներկրվել է նույն գնով, ինչ նախկինում: Սակայն փետրվարի համեմատ՝ մարտին ալյուրը Հայաստանում թանկացել է ավելի քան 9,7%-ով: Ուստի, որքան էլ պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ մեր երկրի թանկացումների պատճառը միջազգային շուկայի գնաճն է, այնուամենայնիվ, այդ գնաճը, ըստ էության, առաջացել

«Վհուկների ո՞րս»՝ ԵՊՀ-ում

«Առավոտի» տեղեկություններով, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի բազմամյա վարիչ Սամվել Կարաբեկյանը մարտի 1-ից հետո զրկվել է պաշտոնից՝ բուհի ՀՀԿ-ական ղեկավարության «նախասիրություններին» հակառակ քաղաքական համակրանքներ ունենալու պատճառով: Ավելին, լուծարվել է նաեւ նրա կողմից ղեկավարվող նորաստեղծ Համալսարանական կրթության զարգացման վարչությունը: Պրն Կարաբեկյանը հեռախոսով հայտնեց, որ համալսարանում փորձում են հարցի իրավական կողմը գոնե քիչ թե շատ ապահովել. «Ես

ՑՈՒՅՑ ԵՎ ԽՈՒՃԱՊ՝ «ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ»

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մուտքի մոտ 2 օր է՝ ուսանողները ցույց են անում, ինչի առնչությամբ բուհի ոչ մի պաշտոնյա չկամեցավ որեւէ մեկնաբանություն տալ: Մեր այցելության պահին հավաքվածներն արդեն ցրվել էին, իսկ բուհի անվտանգության աշխատակիցները շուրջկալում էին այն ուսանողներին, որոնք ցանկանում էին զրուցել «Առավոտի» հետ: Հիշեցնենք, որ մարտի 25-ին բուհի ղեկավարության կողմից վարձերը ժամանակին

Տո՞ն է, արդյոք, մարտի 27-ը

Ի՞նչ է տալիս Թատրոնի միջազգային օրը Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1964 թվականից: Նախաձեռնության համահեղինակներից էր Ռուսաստանի թատերական ընկերության նախագահ, կարկառուն կոմունիստ ու ռեժիսոր Միխայիլ Ցարյովը: Միայն այն հանգամանքը, որ այս տոնը սկզբում ընդունված էր ԽՍՀՄ-ում եւ սոցճամբարի երկրներում, բավական է կարծիք կազմելու համար, որ Թատրոնի օրը կոմունիստական գաղափարախոսությամբ ստեղծված տոն է:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031