Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵՑԻՆ 16 ՄԻԼԻՈՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 14-ին, Երեւանում կայանալու էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այն կայացել է փակ դռների ետեւում: Մի պահ լրագրողներին ներկայացած հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասել է, որ հոգաբարձուների խորհուրդը լսել եւ ընդունել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը: Սրանից բացի, Արա Վարդանյանն ասել է, որ 2009 թվականի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել

Հարկայինը դատի է տվել «ԳԱԼԱ»-ին

Սակայն դատավճիռ դեռ չկայացրած՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցները հեռուստաընկերությունից 822 200 դրամ են բռնագանձել: Արդեն երկու ամիս է՝ Գյումրու անկախ լրատվական ալիքը հայտնվել է տարբեր ապօրինությունների մեջ. մաքսայինը, այսպես ասած, «պատանդ» է պահում հեռուստաընկերության ներկրած տեխնիկասարքավորումները՝ առանց հիմնավոր պատճառաբանության հրաժարվելով մաքսազերծել այն: Իսկ երեկ հեռուստաընկերություն էին այցելել ԴԱՀԿ-ի աշխատակիցները՝ բռնագանձելով այն 822 200 դրամը, որը հեռուստաընկերության գլխին

ՀՈՒՇԵՐ՝ 65 ՏԱՐՎԱ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մանկավարժ դառնալ երազող կապանցի Քնարիկ Հայրապետյանը դարձավ հրետանավոր եւ այժմ միայն խաղաղություն է ուզում: Կապանի Մելիք Ստեփանյան փողոցի մեկհարկանի առանձնատներից մեկում է ապրում Հայրենական մեծ պատերազմի վետերան Քնարիկ Հայրապետյանը: Ամեն տարի մայիսի 9-ին, ավանդույթի համաձայն, Քնարիկ տատը պահարանից հանում է խնամքով պահված ու հուշամեդալներով զարդարված տոնական պիջակը եւ որպես պատվավոր հյուր, Հայրենական մեծ պատերազմի մյուս

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԵԼ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ու թեեւ այդ օրը ո՛չ հաջորդում եւ, առավել եւս, ո՛չ էլ նախորդում է որեւէ մակարդակի ընտրությունների, այդուամենայնիվ, երեկ աչք շոյող մի տեսարանի ականատես եղանք: Նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածում դեռ տարիներ առաջ թաղամասի երեխաների համար կառուցված փոքրիկ զբոսայգին, որտեղ տեղադրված ճոճանակներն արդեն հնացել էին, երեկ արդեն արագ

ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ «ՆԱԻՐԻՏՈՒՄ»

«Նաիրիտ» գործարանի ստեղծումից ի վեր, տարբեր ժամանակաշրջաններում, տեղի են ունեցել վթարներ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Վերջին պատահարը մեկ տարի առաջ էր՝ 2009թ. մայիսի 14-ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքներն էլ միայն նյութական կորուստները չէին. զոհվեց 4 «նաիրիտցի»:  Ինչպես տեղեկացնում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը՝ երեկ գործարանում բացվեց արտադրական վթարների հետեւանքով զոհված աշխատակիցների

Հաշվենք նրանց փողերը

2010թ. 1-ին եռամսյակի արդյունքներով, ՀՀ բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 274 հազար դրամ՝ աճելով տարեկան 6.3%-ով: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն», նշելով, որ նույն ժամանակահատվածի տվյալներով՝ բանկային աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 8485 մարդ, 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 2.6%-ով կամ 218 մարդով: Միջին աշխատավարձի տարեկան անկում է արձանագրվել 8 բանկերում,

Երկու ցուցահանդես՝ մեկ օրում

Երեկ Երեւանում միանգամից երկու հետաքրքիր ցուցահանդես էր բացվել՝ հնդկական ապրանքների «Լավագույնը՝ Հնդկաստանից» ցուցահանդեսը եւ 10-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: «Դինամո» մարզադաշտում բացված հնդկական ապրանքների ցուցահանդեսը Երեւանում նորություն չէ, եւ դատելով այցելուների քանակից՝ կայացած է: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին հագուստ, ինտերիերի պարագաներ, համեմունքներ, թեյերի տեսականի, տեքստիլ, գորգեր, ձեռագործ իրեր եւ զարդեր… Մուտքի մոտ բազմաթիվ հյուրերին ողջունում էին Հնդկաստանից

«Ա1+»-Ը ՉԻ ԼԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ոչ միայն թվայնացման խնդիրներն է լուծում Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրեց իր մշակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հաջորդ օրը հաստատվեց ՀՀ կառավարության կողմից: Այս օրինագծի բովանդակությունն արդեն լրագրողական եւ հասարակական մտահոգության առիթ է տվել: Իրենց մեկնաբանություններով եւ մտահոգություններով հանդես

Գիզիրյանը՝ Շիրակի մարզպե՞տ

Լիդա Նանյանին հարկադրեցին հրաժարական տալ Ինչպես հայտնի է՝ նախորդ օրը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել կառավարությանը: Մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ մարզպետը «բարի լույսի» փոխարեն, այս լուրն է հաղորդել՝ ասելով. «Հաջորդ շաբաթվանից սպասեք նոր մարզպետին»: Թե ո՞րն է մարզի ղեկավարին պաշտոնանկ անելու պատճառը, մեր աղբյուրները թեեւ մի քանի վարկած են թվարկում,

ՆՈՐԻՑ ՓՈԽՈՒՄ ԵՆ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»

Հայաստանում վաղուց արդեն ավանդույթ է դարձել ընտրություններից առաջ «Ընտրական օրենսգիրքը» փոխելը: 2012-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններն էլ բացառություն չեն: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգում «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու մասին օրենսդրական 3 նախաձեռնություն կար՝ մեկի հեղինակը Լյովա Խաչատրյանն է, երկրորդինը՝ Վիկտոր Դալլաքյանը, եւ երրորդինը՝ Արմեն Մարտիրոսյանը: Սակայն քննարկվեց միայն վերջինիս նախաձեռնությունը՝ մյուս երկուսը հետաձգվեցին: Համառոտ

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է «ԹՈՒՐՔ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Ժառանգություն» խմբակցության հետ մայիսի 13-ի հանդիպման ընթացքում ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել էր, թե արդյոք հավանե՞ց Ստամբուլը: Այդ քաղաքում մայիսի 10-11-ը տեղի էր ունեցել ԵԽԽՎ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նիստը, որին մասնակցել էր նաեւ այդ հանձնաժողովի մշտական անդամ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Նիստի ընթացքում մասնավորապես քննարկվել են առավել վտանգված

«Ով էլ գա, դիմելու ենք»

«Հայաստանի նախորդ (Ռոբերտ Քոչարյանի) իշխանությունը մարտի 1-ին 10 հոգի է սպանել, իսկ ներկայիս իշխանությունը մատը մատին չի խփում՝ այդ հանցագործությունը բացահայտելու համար: Բայց ես չէի ցանկանա այս խնդիրը քննարկել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ոչ թե այն պատճառով, որ ատելությամբ եմ լցված թուրք ժողովրդի նկատմամբ, այլ՝ որովհետեւ հենց Չավուշօղլուի երկրում սպանվել է իմ հայրենակից եւ

Արտահերթի նախադրյալներ կա՞ն, թե՞ չկան

Ըստ իշխանության ներկայացուցչի՝ չկան, իսկ ՀԱԿ ներկայացուցիչը վստահ է, որ նախադրյալներ կան ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ բանավեճում պնդեց, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է պահանջել իշխանափոխություն՝ արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով: Ըստ պարոն Ռուբինյանի, թեկուզ հենց այսօր հավանական եւ իրատեսական է արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն այդ արտահերթը, ամեն

ԴԵՍՊԱՆԻ «ՊՈՉԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՏՔԻ ՏԱ՞Կ Է

Հայաստանում երկու ամիս Հայաստանի մասին ԵՄ հայտարարությանը տեղյակ չեն եղել Դեռ մարտի 2-ին Հայաստան ժամանած Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը («Տրոյկա»-ն)՝ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, հանդիպել էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում  պատվիրակությանն էին փոխանցվել՝ հենց պարոն Մորատինոսին, նաեւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի

ՀԱԿ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ԳԵՐԻ՞ ՎԵՐՑՆԵԼ ՍԴՀԿ-ԻՆ

Հնչակյան կրքերը կրկին թեժանում են «ՀԱԿ-ը միջամտել է մեր ներքին գործերին անջատողական մոտեցումներով եւ կուսակցությունն իր ձեռքը գերի վերցնելու հեռանկարով: Դա բոլոր կուսակցությունների համար անընդունելի եւ անհանդուրժելի միջամտություն է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության անդամ, կուսակցության քարոզչական դիվանի պատասխանատու Հակոբ Տիգրանյանը: Հիշեցնենք, որ սույն մեղադրանքները Հնչակյան կուսակցությունում դեռ անցյալ

ԿՆՈՋ ՓՈԽԱՐԵՆ՝ ՈՍՏԻԿԱ՞Ն

Երեկ հրաժարական է տվել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, այդ պաշտոնի ամենառեալ հավակնորդն է Կալանավայրերի վարչության ներկայիս պետ Աշոտ Գիզիրյանը: Կադրային փոփոխությունը բացատրում են խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի կարծր քաղաքականություն տանելու անհրաժեշտությամբ: Կարդացեք 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ 1915Թ.

Կողոբերդ–Քեղի-Բինգյոլ (Խորձյանի գավառ, Ծոփք նահանգ-Ճապաղջուր) Քեղին ընկած է Արածանիի (Արեւելյան Եփրատ) աջակողմյան վտակ Քղի գետի աջ ափին, որով եւ բաժանված է երկու մասի: Գավառը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ քաղաքը ընկած է գեղատեսիլ լեռնալանջի վրա: Քեղիի շրջանը համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Խորձյան գավառին: XVI-XX դարերում այդ գավառի տարածքը կազմում էր Էրզրումի նահանգի

Տղամարդկային ուժի ռեկորդների պատմությունից

Յակով եւ Ֆեդկա Բոլոր ժամանակներում էլ եղել են տղամարդիկ, որոնք մյուսներից տարբերվել են իրենց արտասովոր ուժով: Վեդենսկի գյուղում է ապրել Յակով Կիրիլ անունով մի տղամարդ, որն աչքի է ընկել նրանով, որ 72 երեխայի ծննդյանն է նպաստել: Ազգաբնակչության աճին մեծ աջակցության համար 1755 թվին նրան նույնիսկ թագավորական պալատ են կանչել: Պետրոս 1-ինի դուստր Ելիզավետա Պետրովնան է

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Մի քանի հոգով նորաձեւություն ստեղծելու փոխարեն՝ պետք է երիտասարդներին արտահայտվելու հնարավորություն տալ «Հայկական նորաձեւությունը հուսալի ձեռքերում է». այս կարծիքին է Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի տնօրեն Սերգեյ Քոչարյանը: Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ քոլեջի ուսանողների անհատական աշխատանքների ցուցադրությունը: Ուսանողները ներկայացել էին առօրյա, ավանգարդ, երեկոյան եւ ազգային հագուստներով: Աշխատանքներում շատ էին առօրյա, երիտասարդության

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ

Մայիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Օսլո՝ մասնակցելու «Եվրատեսիլին»: Այս տարի Հայաստանը կներկայացնի Եվա Ռիվասը՝ իր «Apricot Stone» երգով: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է «Հ1»-ի հատուկ նախագծերի գծով տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը, Եվա Ռիվասի առաջին փորձը կընթանա մայիսի 18-ին: «Մեր տրամադրությունն ավելի շուտ աշխատանքային է, քան մարտական: Անշուշտ, Եվա Ռիվասը կանցնի մրցույթի եզրափակիչ փուլ, քանի որ «Apricot

2009-ի մրցանակակիրները

ՀՀ նախագահի մրցանակի 2009 թվականի արժանիներն արդեն հայտնի են: Երեկ նախագահի նստավայրում կայացավ «Պողոսյան» հիմնադրամի կողմից հովանավորվող մրցանակի հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյանն առանձնացրեց երկու մրցանակակիրների, որոնց գործունեությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորմանն ու դրա ժխտմանը հակազդելու առաքելությանը: Խոսքը վերաբերում էր մասնավորապես շվեյցարական Suisse-Armenie ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանին եւ Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Վիլիամ

Ազատ ոճայինները մեկնել են Թուրքիա

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Թուրքիա եւ հանդես է գալու Անկարայում անցկացվող «Champions» 13-րդ ավանդական միջազգային մրցաշարում: Հավաքականի կազմում մրցագորգ են մտնելու. 50 կգ՝ Մաթեւոս Սարոյան, 55՝ Վոլոդյա Ֆրանգուլյան եւ Հայկ Սարգսյան, 60՝ Հրաչյա Շահնազարյան եւ Սերգեյ Հովսեփյան, 66՝ Դավիթ Խաչատրյան եւ Արման Ավետիսյան, 74՝ Հայկ Կարապետյան, 84՝ Վահե Թամրազյան, 96՝ Անդրանիկ

Երիտասարդներն սկսում են պատրաստվել

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Էստոնիա հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով այսօրվանից մայրաքաղաքի «Ռեջինե» հյուրանոցում ուսումնամարզական հավաք է կազմակերպել, որին հրավիրել է 22 ֆուտբոլիստի:

Ստացան ՈՒԵՖԱ-ի արտոնագիր

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեն հերթական նիստում, քննարկելով «Փյունիկ», «Միկա», «Բանանց» եւ «Ուլիս» ակումբների փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ֆեդերացիա՝ 2010/2011 թթ. մրցաշրջանի Եվրագավաթների խաղարկություններին մասնակցելու նպատակով ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար, որոշել է բավարարել բոլորի դիմումները: Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գալիք մրցաշրջանում Հայաստանը ներկայացված է լինելու չորս ակումբով՝ «Փյունիկ», որը

Վիկը մտածում է հաջորդ մենամարտի մասին

«Sportinfo»-ն տեղեկացնում է, որ երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA գոտիների տիրակալ Վախթանգ Դարչինյանի պրոումոթեր Գերի Շոուն հայտարարել է, թե իր հովանավորյալը, որ մայիսի 20-ին Ավստրալիայում Էրիկ Բարսելոնայի հետ մենամարտում վիճարկելու է առաջին թեթեւագույն քաշային կարգում IBO-ի թափուր տիտղոսը՝ իր հաղթանակին չի կասկածում եւ արդեն մտածում է հաջորդ մենամարտի մասին: Մասնավորապես, նա ցանկանում է ուժերը չափել

Հայաստան-Սան Մարինո՝ 3:0

Հունաստանում ընթանում է թենիսի տղամարդկանց Եվրո-աֆրիկյան գոտու «Davis Cup» մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Անդորրայի, Ալբանիայի, Հունաստանի, Վրաստանի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի եւ Սան Մարինոյի հավաքականները: «B» խմբում ընդգրկված մեր թիմը մեկնարկային հանդիպումում 0:3 հաշվով տանուլ է տվել Չեռնոգորիային, իսկ հաջորդ փուլում նույն հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի նկատմամբ: Մեր հավաքականի հաջորդ մրցակիցը

Խաղաղ տուր

Աստրախանում ընթացող շախմատի տղամարդկանց «Grand prix»-ի երրորդ տուրում բոլոր պարտիաները, այդ թվում նաեւ՝ Վլադիմիր Հակոբյան-Պյոտր Սվիդլեր, ավարտվեցին ոչ-ոքի: Մեր հանրապետության ներկայացուցիչը 1,0 միավորով բաժանում է 10-14-րդ հորիզոնականները: Երեկ չորրորդ տուրում Վլադիմիրը սպիտակներով հանդիպելու էր ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:

Հավաքականը կազմավորվեց

Վանաձորում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Դրա արդյունքներով կազմավորվեց այս տարիքային խմբի հանրապետության հավաքականը, որն այս ամսվա վերջերին ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանում, իսկ ավարտից հետո կմեկնի Սոֆիա՝ մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը (հունիսի 11-20-ը): Հայաստանի առաջնությունում չորս առաջին քաշերի հաղթողների անուններն «Առավոտը» հրապարակել է: Այսօր ներկայացնում ենք մյուս չորս քաշային կարգերում չեմպիոնի կոչումը նվաճողներին: Նրանք են:

«ՀՈ ՄԻԱՅՆ ՍԱՐԵ՞ՐԸ ՉԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Ըստ Ռուբեն Հախվերդյանի, բոլոր չարիքները ծնվում են տգիտությունից Ռուսախտից փրկվելու բանալին  «Մարդիկ, ովքեր առաջարկում են ռուսալեզու դպրոցներ բացել, երեւի Նարեկացի չեն կարդացել, որը հրաշալի լեզու ունի… Բոլոր չարիքները ծնվում են տգիտությունից, դրա համար էլ շատերը վատ են խոսում նաեւ հեռուստատեսությամբ, գրական հայերենն աղավաղում ու այլանդակում են ամեն օր «Արմենիա» TV-ից սկսած՝ վերջացրած «Հ1»-ով, ցանկացած ալիքով

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՀՍՏԱԿԵՑՆԻ ԻՐ ՍԱՀՄԱՆԸ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում, ասել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մինչեւ այս տարեվերջ կստորագրեն երկու երկրների պետական սահմանը հստակեցնող պայմանագիրը։ «Տառացիորեն վերջերս Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծման վերջին հատվածի վերաբերյալ։ Համապատասխան պայմանագիրը կստորագրվի մինչեւ 2010 թվականի վերջը»,- փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Նախարարի խոսքերով,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031