Օրվա լրահոսը
Զինվորական կոշիկներով ծեծել է եւ չի պատժվել
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Հ. Հայրապետյանը կայացրել է մի որոշում, որով մերժել է հարուցել քրեական գործ մոտոհրաձգային գումարտակի զինծառայող Դավիթ Թադեւոսյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ: Չնայած պարզվել է, որ անցյալ տարի ավագ լեյտենանտ Տիգրան Հովհաննիսյանը զինվորական կոշիկներով ծեծել է զինծառայողին: Վերջինս գիտակցությունը կորցրել էր: Զինծառայողի ոտքը վիրահատել են, սակայն «Աբիզյան»
Մանկապղծության համար պահանջեց 1,5 տարի
Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ ուսուցիչը մեղադրվում է իր անչափահաս սանուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Լեւոն Ավագյանը միջնորդեց, որպեսզի դատաքննությունն ընթանա արագացված ընթացակարգով: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը: Անչափահասների շահերի ներկայացուցիչները միջնորդեցին,
Մի օր կգան ու կտանեն տուն
Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամի 51 բնակիչներից 3-ը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են: Տոնի առիթով նրանց շնորհավորելու համար Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամ այցելած Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ներկայացուցիչները վետերաններին հանձնեցին փոքրիկ նվերներ: ԱՆՊՇ Լոռու մարզային կոմիտեն չէր մոռացել նաեւ մյուս տարեցներին. նրանց նախաձեռնությամբ Վանաձորի «Մերլին Մոնրո» գեղեցկության սրահի աշխատակիցները հարդարեցին տարեցների մազերը՝ այդկերպ
ՄԵՂԱԴՐՈՂԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՆԱԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
«Փախուստ բանտից- 4» Երեկ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Արթուր Օհանյանը (լուսանկարում) ավարտեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի գործի քննությունը: Սկսվեց դատական վիճաբանությունների փուլը, ինչը նշանակում է, որ կողմերը պետք է հանդես գան ճառերով: Մեղադրող Հարություն Հարությունյանը հանդես եկավ ճառով, որը
«Մատչելի Երեւան» բոլորի համար
«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր մոնիտորինգ՝ «Մատչելի Երեւան» խորագրով, որի արդյունքները քննարկվել են շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ: Այդ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են Երեւանի կենտրոնական 9 փողոցներ (Բաղրամյան, Մաշտոցի պողոտա, Չարենցի, Թումանյան, Սայաթ-Նովայի, Կորյունի, Իսահակյան, Աբովյան, Հյուսիսային պողոտա) եւ 59 խաչմերուկ: Կատարվել են մայթերի փորձարկումներ հաշմանդամների մասնակցությամբ եւ նկարահանվել են
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՉԻ ՔԱՇՔՇԵԼ
Օրերս հրապարակված «Կադաստրին թաքնված տեսախցիկն էլ չի «փրկում» նյութում ներկայացրել էինք կադաստրից տուժած Արմեն Առաքելյանի բողոքն այն մասին, որ կադաստրը Ն. Շենգավիթի 11 փ. 40/3 հասցեում գտնվող իր տարածքի համար պետական գրանցում եւ սեփականության վկայական չի տալիս: Ա. Առաքելյանը նշել էր, որ չնայած ինքը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է, վճարումները կատարել է, կադաստրի աշխատակիցները, խախտելով
«Պետք չէ թլպատումը մոդա դարձնել»
81-ամյա պապիկի այն մտահոգություններին, որ հայ պապիկների վրայից տհաճ հոտ է գալիս, քանի որ թլպատված չեն, պատասխանում է ուրոլոգը: «Ես ուզում եմ, որ հայ տղամարդիկ մաքուր ապրեն ու չզգան այն, ինչ ես եմ զգում: Տղամարդկանց մեզը մնում է մաշկի տակ ու տհաճ հոտ արձակում: Հատկապես 65-70 տարեկան ծերերի մոտ դա սարսափելի խնդիր է, եւ որպեսզի
ՀՐԱՊԱՐԱԿԵՔ, ԽՆԴՐԵՄ, ՈՂՋ ՑԱՆԿԸ…
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եզրակացությունը ՀՌԱՀ «…Չափորոշիչների» մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահից խնդրել էր իրեն տրամադրել վերջերս հաստատված եւ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների
Օրենքները՝ կոռուպցիայի աղբյուր
Մայիսի 12-ից Տավուշի մարզում մեկնարկեցին ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումները: Նախօրեին Տավուշի մարզխորհրդի նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ Հայաստանում հաճախ կոռուպցիա եւ կաշառակերություն ծնում են հենց գործող օրենքները, շատ դեպքերում օրենքները գրված են «իրենց հագով»: Նա օրինակներ նշեց, երբ հողերը չնչին գներով գնում են եւ հետո թանկ վերավաճառում: Իշխան Զաքարյանը որպես ցայտուն օրինակ
Մորիլիան եւ կարմրուկը տարածվել են
Այս տարվա աննախադեպ անձրեւային եղանակի պատճառով Նոյեմբերյանի տարածաշրջանի դեղձի այգիներում տարածվել է մորիլիա հիվանդությունը, որի հետեւանքով ծառի տերեւները դեռ չբացված՝ չորանում եւ թափվում են: Դրա հետեւանքով կենսական սնուցումից զրկված ծառը եւս չորանում է: Հիվանդությունը տարածված է հատկապես Բերդավան եւ Արճիս համայնքներում: Դրանից տուժել են կորիզավոր պտուղների այգիները, բացառությամբ սերկեւիլի, որ դեռ ծաղկման շրջանում է: Հիվանդությանը
ՄԻՆՉԵՎ ԻՐԱՑՆԵՆ՝ ԿՓԼՎԻ
«Կենտրոն» համատիրությունը ափսոսում է շենքի վրա գումարներ ծախսել, ինչ է թե՝ մի օր այն իրացվելու է Արդեն 70 տարուց ավելի է՝ Պուշկինի 4-րդ շենքը ճանաչվել է 4-րդ կարգի վթարային: Այդ աստիճանը ամենածայրահեղն է. այսինքն՝ անգամ 4-5 բալ երկրաշարժի դեպքում այդ շենքին վտանգ է սպառնում: Չնայած դրան, այդ շենքի համար պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈՐԴԵԳՐՈՒՄ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգը թերթելիս բավականին հետաքրքիր կետերի հանդիպեցինք: Նախ, մեզ գրավեց 16 եւ 17-րդ կետերում գրված «Որդեգրման մասին» կարճ ծանուցումը: Անհասկանալի է, թե ի՞նչ՝ «որդեգրման մասին» օրե՞նք, կառավարության որոշո՞ւմ, քննարկո՞ւմ… Ընդ որում, ըստ 16-րդ կետի, «Որդեգրման մասին» պիտի խոսեր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ինչն ինքնին հասկանալի է, իսկ 17-րդ կետով անցնող «Որդեգրման մասինը» պիտի
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՎԱՅՆԱՑՎԻ
Առաջիկայում կառավարությունը կքննարկի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը բխում է ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվայնացման հայեցակարգից: Երեկվա ասուլիսում հեռարձակման թվայնացման տեխնիկական խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանն ասաց, որ թվայնացման նախագծի արժեքը կազմում է 12 մլրդ դրամ, իսկ արտադրանքը թվային ֆորմատով ապահովելը հեռուստաընկերությունների համար կարժենա $300-400 հազար: Նա նաեւ ասաց, որ
Շահելու հավանականությունը կկրկնապատկվի
Կարծում ենք, մեր ընթերցողներին կհետաքրքրի այսօր կառավարության նիստում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներկայացնելիք հարցը: Նա կառավարությանն առաջարկում է 2008թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1330 որոշման մեջ փոփոխություն կատարել: Այս փոփոխությունն առնչվում է շահող կտրոններին: Եթե կառավարությունը այսօր ընդունի այդ փոփոխությունը, այսուհետ, այսինքն՝ որոշման պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, շահող կտրոնների բազային պարգեւավճարներ կտրվեն ոչ միայն կտրոնի
Հիմնովին կասֆալտապատեն
2010 թվականին մայրաքաղաքում նախատեսված է շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Ծրագրում ներառված են Երեւանի բոլոր վարչական շրջանները: Ասֆալտի ծածկույթը հիմնովին փոխվելու է 26 փողոցներում, ինչը կազմում է ընդհանուր ծրագրի մեկ երրորդը: Իսկ տեղային եւ փոսային ասֆալտի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը մոտ 400 հազար քմ է նախատեսված: Բացի այդ, քաղաքապետարանի կողմից նախատեսվում է հիմնանորոգել
ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Անբարենպաստ եղանակի պատճառով գյուղացու բերքը անձրեւը տարավ Ապրիլի 28-ից մայիսի 3-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզում տեղացած ձյան ու անձրեւների հետեւանքով 467 միլիոն 445 հազար 600 դրամի վնաս է հասցվել այգեգործությանը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Խաչիկ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենաշատ վնասը կրել են հատկապես Սիսիանում, Գորիսում, Կապանում: Պարոն Խաչատրյանի խոսքով,
906 ՄԼՆ ԴՈԼԱՐ՝ ԲԱՆԿԵՐՈՒՄ
Հայաստանի առեւտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալները 2010-ի առաջին եռամսյակում աճել են 7%-ով՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով 362,9 մլրդ դրամ կամ $906,1 մլն: Ըստ «Արմինֆո» ռեյտինգային մարկետինգային •գործակալության կազմած՝ ՀՀ առեւտրային բանկերի Ռենկինգի՝ ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ ծավալները մարտի 31-ի դրությամբ գրանցել է HSBC Բանկ Հայաստանը՝ 73 մլրդ դրամ կամ $182,4 մլն: Երկրորդ տեղում է
Ճապոնական ուղեղի մասին
Արձագանք «Առավոտ» օրաթերթի մայիսի 12-ի «Եվս մի «Չուկոտկայի շաման»՝ ճապոնացի գիտնական» հրապարակման վերաբերյալ: Հարգելի պարոն Աբրահամյան, նախ ցանկանում եմ իմ երախտիքի խոսքերը հղել Ձեզ օրաթերթում լեզվի խնդիրներին հետեւողական ուշադրության եւ, մասնավորապես, «Եվս մի «Չուկոտկայի շաման»՝ ճապոնացի գիտնական» նյութը պատրաստելու համար, որն ինչպես նշված է՝ «Հատուկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար» է: Ցանկանում եմ
ՄԵՆՔ ՀՈՍԱՆՔԻ ԴԵՄ ԹԻԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՐՑ ՈՒՆԵՆՔ
Ասում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, Կանադայում բնակվող ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: – ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովում ունեցած ելույթում նշեցիք, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքը շատ է դժվարացել։ Իսկ ե՞րբ է հեշտ եղել: – Առհասարակ ճիշտ է նշումը, որ միշտ էլ դժվարություններ ունեցել ենք այդ ճամփի վրա,
ԵԽԽՎ ԱՅԼ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ին փոխանցեց, որ նաեւ անդրադարձել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից նրա հրաժարվելու թեմային. «Մենք հարցրինք դրա մասին, քանի որ տարբեր՝ հակասական տեղեկատվություն կար: Ինքը մեզ պարզաբանեց, որ նման պարտադրանք չէին դրել ԵԽԽՎ այլ նախագահների առջեւ»: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար
ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ
«Առավոտի» խնդրանքով պարզաբանելով, թե ինչու որոշեցին այնուամենայնիվ հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլիին՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ընդհանրապես բացակայությունը խաղը տանուլ տալուն է հավասարազոր՝ սա մարզական օրենք է, որը կիրառելի է նաեւ քաղաքականության մեջ: Եվ եթե խուսափում ես հանդիպումից, ուրեմն՝ դու թույլ ու տանուլ տված կողմ ես: Երբե՛ք չեմ խուսափել հանդիպումներից: Քաղաքականությունն այն վայրը
ԻՆՉՈ՞Ւ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՇՈՏՅԱՆԻՆ
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է պատճառաբանում այն փաստը, որ իր հանրապետական գործընկերները ձեռնպահ են մնում պաշտպանել կառավարության նախաձեռնությունը՝ Հայաստանում օտարալեզու ուսումնական հաստատություններ հիմնելու վերաբերյալ, ասաց. «Համաձայն չեմ այդ կարծիքին, թե ՀՀԿ գործիչները չեն սատարում կամ քիչ են սատարում այս նախաձեռնությունը: Ես ինքս ՀՀԿ խորհրդի անդամ եմ, կառավարության մեծամասնությունը
«Պոստ-ֆաքտում» ծանուցագիր
Երեկ Շամշյանին, իբր, հարցաքննության էին հրավիրել Փետրվարի 24-ին հերթական անգամ, այս դեպքում՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ, բռնության էր ենթարկվել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Գագիկ Մարգարյան անուն-ազգանունով ոստիկանը դատախազության շենքի մոտ հարձակվել էր իրեն լուսանկարող Շամշյանի վրա՝ փորձելով խոչընդոտել նրա աշխատանքին, սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով՝ ձեռքին եղած պայուսակով մի քանի
«ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ, ՈՐ ՄԻ ՐՈՊԵ ԿԱՆԳ ԱՌՆԵԻՆՔ ՈՒ ՄՏԱԾԵԻՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Ասում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը – Մայիսի 7-ին կոչով դիմեցիք Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին՝ մայիսի 12-ից սկսած դադարեցնել հակամարտության կողմերի միջեւ քարոզչական պատերազմը, «թշնամական գործողությունները»: Ո՞րն էր տեղեկատվական դաշտում հրադադար կնքելու ձեր նախաձեռնության իմաստը։ – Իրական կարգավորմանը, շատ ավելի կոնկրետ՝ պատերազմի վտանգի չեզոքացմանը նպաստելը։ Երբ ժամանակ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈ՞ՒՄ Է ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ
Ըստ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի՝ այո: Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ԵԱՀԿ արտգործնախարարների՝ անցյալ դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Աթենքում ընդունված հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ»: ԱԳ նախարարը
ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ
«Մարտի 1»-ի 10 զոհերի հարազատները երեկ ամբողջ օրվա ընթացքում ԵԽ երեւանյան գրասենյակից փորձել են պարզել՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն այսօր՝ մայիսի 13-ին, իրենց կընդունի՞, թե՞ ոչ, բայց այդպես էլ որեւէ հստակ պատասխան չեն ստացել: Այդ մասին երեկ փոխանցել է «Ա1+»-ը: «Մենք գիտենք, որ Չավուշօղլուն հանդիպելու է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, որը նրան
Բերլուսկոնին համաձայնել է ապահարզանի պայմաններին
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ավարտել է իր արդեն նախկին կնոջ՝ Վերոնիա Լարիոյի հետ ապահարզանի գործընթացը: Նա պարտավորվել է իր նախկին կնոջը տարեկան վճարել 3,6 մլն եվրո: Այս ապահարզանի մասին իտալական «La Stampa»-ն արձանագրել է՝ նախկին ամուսինների հարաբերություններում հաղթեց ողջախոհությունը: Ինչպես փոխանցում է «Newsru»-ն, ձեռք բերված համաձայնությունը անհամեմատ քիչ է այն ակնկալիքներից, որոնք ուներ Բերլուսկոնիի նախկին
Մայիսի 12
ԽՈՅ (21.03-20.04)- Կամակորություն անելու փոխարեն՝ բարձրացրեք հարազատների տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անմոռանալի երեկո անցկացնելու համար մի մերժեք ձեր սիրելիին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ նրանք ուշ վերադարձնելու մտադրություն ունեն: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԿԱՎԱՅՐԵՐ
Համշեն (Համամաշեն) Ռիզեի նահանգ Պատմական տեղեկությունների համաձայն՝ 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ, Արագածոտն, Կոտայք եւ Վասպուրական նահանգների գավառներից շուրջ 12 000 հայ Շապուհ եւ Համամ Ամատունի իշխանների եւ մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում եւ բնակություն է հաստատում Սեւ ծովի հարավարեւելյան մասում՝ Ֆորթունա գետի հովտում: Այստեղ Համամ Ամատունին, ըստ hamshen.org կայքի, վերականգնելով
ՆԱՎԹՈՎ ՀԱՂԹԱՆԱ՞Կ ԵՆ ԳՆԵԼ
Ադրբեջանը նավթային դոլարներով «Եվրատեսիլ» երգի մրցույթում ապահովել է իր մասնակցի՝ Սաֆուրայի հաղթանակը: Այս մասին վերջին օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում ռուսական ֆորումներում։ Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում անելով ռուսական կայքերին, որոնք պնդում են, թե այս գործին ակտիվ մասնակցություն ունի ադրբեջանական մաֆիան: «Նման կերպ ադրբեջանական մաֆիան ցանկանում է ռեւանշ վերցնել ռուսական մաֆիայից, որի ջանքերով Եվրատեսիլում


















































