Օրվա լրահոսը

«ԼՂՀ ճանաչումն անհամաչափ պատասխան է»

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ «Մինսկի խմբի առաջարկները քննադատող մարդիկ տեղյակ չեն դրանց բովանդակությանը»: Ըստ «Մեդիամաքսի», ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է ԱՄՆ-ում հրապարակվող Armenian Reporter թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով վերջերս Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին հնչող քննադատությունը: «Բանակցային սեղանին է գտնվում արդարացի եւ հավասարակշռված փոխզիջում. այն իր մեջ պարունակում է

Անպատասխան հարցեր

Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու: «ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը» ծավալուն հոդվածում նշում է, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելով՝ վերջ դրեց «վիճելի որոշումների եւ ակնհայտորեն անպատասխան մնացած հարցերի այդ օրվան»: Եվ շարադրում

ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ապագա վարչապետի ընտրությունը հեշտ չի լինելու Անցած շաբաթվա վերջում մի հրապարակում էինք տպագրել, որում փորձել էինք ընթերցողին ներկայացնել այն ակնկալիքները, որ նոր կառավարությունից ունեն քաղաքական ուժերը կամ գործիչները, ներկայացրել էինք որոշ անուններ, որոնք, հավանական է, կառավարությունում որոշակի տեղեր կզբաղեցնեն, սակայն հատուկ շեշտել էինք, որ չենք հավակնում վերջնական ճշմարտություններ հրապարակել՝ դրանք ընդամենը խոսակցություններ են, եւ նշված

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»

Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը «Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի գնահատել ողբերգության, այս սարսափելի հանցագործության մասշտաբները»,- մարտի 1-ին տեղի ունեցածի եւ դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, նախագահական ընտրությունները

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ

Այս ցուցարարին, որի գլխին առավոտյան «խուզարկության» հետեւանքով նման վերք էր բացվել՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանը լուսանկարել էր մարտի 1-ին: Նա այդ օրը զրուցել էր կատարվածի բազմաթիվ ականատեսների հետ: Ի դեպ, նաեւ այն կնոջ, որին փնտրում էր դատախազությունը՝ Ազատության հրապարակում սպանված երեխայի մասին պնդում անելու համար: Կարդացեք վաղվա համարում:

ՀԱՂԹԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող շախմատի «Amber» ավանդական ներկայացուցչական մրցաշարում երեկ հանգստյան օր էր: Իսկ նախորդ օրը աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներն իրենց հարաբերությունները որոշեցին ութերորդ տուրում: «Կույր» շախմատում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ «արագ» շախմատում բաժանեց միավորը: Այսօր կայանալիք իններորդ տուրից առաջ Արոնյանը «արագ» շախմատում 6,0 միավորով գլխավորում

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՈՊԻՆԳԻՑ ՈՒԺԵՂ Է

Ապրիլի 11-24-ը Իտալիայի Լիգնանո Սաբբիադորո քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների առջեւ լուրջ խնդիրներ են դրված: Դրանց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Պարոն Խաչատրյան: Մրցաշրջան 2007-ում Հայաստանի ծանրորդներն աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են

Ասուլիսի հինգ առիթ

Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը խոսեց առաջիկայում կայանալիք միջոցառումների մասին: Գ. Գյուրջյանը հայտնեց, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն 46 եզակի նմուշների կրկնատիպեր: Նշենք, որ բրոնզի արվեստը Չինաստանի 5000-ամյա քաղաքակրթության անքակտելի բաղկացուցիչներից է: Մարտի 26-ից մայիսի 4-ը կանցկացվի Թավջութակի երաժշտության հանրապետական առաջին փառատոնը՝ նվիրված ՀՀ ժողովրդական

ՍԵՔՍԻ ԱՅԲՈՒԲԵՆ ՉՈՒՆԵՆՔ

Ըստ մասնագետների, դեռ պարզ չէ, թե երբ ենք այդ հարցով «տառաճանաչ» դառնալու Որոշ մասնագետների ծառայությունները խորհրդային ժամանակներում ոչ միայն պահանջված չէին, այլեւ նրանց դիմողները շրջապատում կարող էին ենթարկվել ծաղրի: Օրինակ, մինչեւ 1988թ. երկրաշարժը, հոգեբանի կարիք ունեցող մարդուն դիտում էին իբրեւ խելագարի: Իսկ, ա՛յ, սեքսոլոգների ու սեքսապաթոլոգների այցելուների աճ սկսվել է նկատվել վերջին տարիներին միայն: Ինչպես

Դասախոսը՝ մեղադրյալի աթոռին

Դատավճիռը կհրապարակվի այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս, փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանի դատավարությունը: Քալանթարյանը Լոռու մարզի ՀՀՇ կառույցի նախկին նախագահ եւ ներկայիս ակտիվիստ Վանիկ Մանուկյանի կինն է: Փետրվարի 19-ին թիվ 30/22 հանձնաժողովի նախագահ Էդուարդ

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԶԱՏԻԿԻ ՕՐԸ

Դիվանագետ Լեւոն Սարգսյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում: Կիրակի օրը, Սուրբ Զատկի տոնի առիթով, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի պետք է այցելեր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ժամը 12-ից սկսած եկեղեցի էին գալիս ազատության մեջ գտնվող եւ ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունեցող ընդդիմության ներկայացուցիչները՝ Լեւոն Զուրաբյանը, Բագրատ Ասատրյանը, Ստեփան Գրիգորյանը, Ղուկաս

«Պիցցա դի Ռոմայի» գանձապահը՝ կանանց գաղութում

Սուքիասյանների հետ գործ ունեցողներին կալանավորում են Հարկային պետական ծառայության քննչական բաժնի աշխատակիցները մարտի 21-ին ձերբակալել են Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պիցցա դի Ռոմայի» երկու գանձապահներին՝ Անուշ Ղավալյանին եւ Սիրուն Դիմաքսյանին՝ «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյանին աջակցելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր նախորդ տարի՝ հոկտեմբերի 22-ին: Հարկայինը կատարած ստուգումների արդյունքում արձանագրել էր, որ Գ.

ԵԹԵ «ԼԱԴԱ»՝ ՈՒՐԵՄՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ «ԳԼՈԲԼ ՄՈԹՈՐՍ»-ԻՑ

Հետխորհրդային շատ երկրների պես ռուսաստանյան ամենահայտնի ավտոհսկաներից մեկի՝ «ԱվտոՎազ»-ի կողմից արտադրվող ավտոմեքենաների տեսականին շարունակում է իր ուրույն տեղը պահպանել նաեւ հայաստանյան շուկայում: Դրան նպաստում են մի շարք գործոններ, որոնցից կարեւորագույնը, թերեւս, այս ավտոմեքենաների գնի եւ որակի ավանդական ճիշտ հարաբերակցությունն է, գնորդների համար ավտոմեքենաների համեմատաբար գնային մատչելիությունը եւ պահեստամասերի ու սպասարկման գների անհամեմատ էժան լինելը: Պատահական

ՀԱՆԳԱՎ՝ ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՎ ԲՈԼՈՐԻՍ

Անդրանիկ Մարգարյանի՝ ազգային ու պետական նվիրյալ գործչի կյանքի եւ գործի բուն գնահատականը, անկասկած, կտան պատմությունն ու ժամանակը: Բայց այսօր արդեն պարզ է, որ նախախնամությունը որոշակի դեր էր վերապահել նրան հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, եւ նա փայլուն կատարեց իր առաքելությունը: Ամենուր՝ խորհրդային շրջանի ընդհատակյա գործունեության մեջ թե Արցախի ազատագրության ու Հայաստանի անկախացման համար պայքարում, կուսակցական

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ

Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է նաեւ մեկ տարի հետո անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ԱԺ նախագահին է հանձնել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, գաղափար կա այդ հանձնաժողովում ընդգրկել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչին: Մինչ այս, պարոն Դալլաքյանը հանդես էր եկել նաեւ այլ

ԶԲՈՍԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Իրավապահներին նյարդայնացնում էին Ազատության հրապարակում պարողները, իսկ այժմ էլ՝ Հյուսիսային պողոտայում երգողները: «Միակ հենքը սվիններն են» Մարտի 22-ի, 23-ի, 24-ի երեկոյան Հյուսիսային պողոտայի Ազատության հրապարակին հարակից հատվածում կարելի էր ականատես լինել միեւնույն տեսարանին: Հավաքվում էին մի քանի խմբեր՝ կանայք, երիտասարդներ, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից քաղաքական գործիչներ եւ այլք: Երբեմն հնչում էին «Լեւոն-Լեւոն» բացականչություններ: Երիտասարդներն էլ երբեմն

ՀԱՆԳԱՎ` ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՎ ԲՈԼՈՐԻՍ

Այսօր լրանում է նշանավոր քաղաքական եւ պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: Կարդացեք

Ով՝ ինչպես է նշում տոնը

Հայաստանում արդեն իսկ ակնհայտ է Սուրբ Զատիկի տոնը նշելու ծիսակատարությունը, արդյո՞ք տոնակատարությանը նույնկերպ են մասնակցում մեր սփյուռքահայ հայրենակիցները: Օրինակ, սիրիահայ Մովսես Խեչոն կարոտով է հիշում, երբ Զատիկի հինգշաբթի գիշերն իրենք եկեղեցի էին գնում ու հետեւում, թե ինչպես են եկեղեցականները, Հիսուս Քրիստոսի նման, խորանի մոտ լվանում 10-12 տարեկան երեխաների ոտքերը. «Իսկ շաբաթ օրը Հալեպում բոլորը շարականներ

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Ի հակադրություն իշխանական քարոզչության եւ մասնավորապես փոխքաղաքապետ Կամո Արեյանի հայտարարությունների, թե մարտի 1-ի դեպքերի առիթով լուրջ վնասներ է կրել Մոսկվայի տունը, Մյասնիկյանի արձանի բազալտե սալահատակն ամբողջովին ոչնչացվել է, ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես հաջորդ օրը քայլել եմ այդ ճանապարհով, զրուցել եմ այդ ընտրովի կոտրտված խանութների պահակների հետ, նաեւ Մոսկվայի տան

Հայաստանում կբացվի նոր համալսարան

Լոնդոնի Քավենդիշ քոլեջը կունենա իր մասնաճյուղը Վերջերս Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Քավենդիշ քոլեջի միջազգային կապերի զարգացման բաժնի ղեկավար Սիամակ Թասլիմին: Նա տեղեկացրեց, որ շուտով Երեւանում էլ կբացվի Քավենդիշ համալսարան: «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այս հաստատության ծնունդը, մանավանդ Հայաստանում արդեն կան արտերկրի բազմաթիվ բուհերի մասնաճյուղեր, պրն Թասլիմին պատասխանեց. «Մենք չենք գալիս ձեր երկիր ինչ-որ մեկին

«ԱԿԱՄԱՅԻՑ ԹԵՔՎՈՒՄ ԵՄ ԴԵՊԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Երեկ հայտարարեց Կարապետիչը ու բանաստեղծություն ձոնեց նախկին ընդդիմություն Արթուր Բաղդասարյանին: «Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Բանախոսն անդրադառնալով կոալիցիոն ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից կառավարությունում ստորագրած երեկվա համաձայնագրին, ասաց, որ ինքն ամենեւին էլ չի փոշմանել, որ այնտեղ չէ: «Լավ հասկանում ու ըմբռնում եմ, թե ով ինչ է ակնկալում: Օրինակ, Վահան

Ով՝ ում էր խփել

Երկու շաբաթ շարունակ Հյուսիսային քրեական դատարանում դատում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածքային նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանին: Վերջինս մեղադրվում էր ընտրությունների օրը Մարալիկում տեղակայված թիվ 36/34 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծելու, նրան մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ ընտրական գործընթացին խոչընդոտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ եւ 149 հոդվածի 2-րդ մասի

ՄԵՔԵՆԱՆ ԱՅՐԵՑԻՆ «ԳԱԼԱ»-ԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

Երեկ գիշեր անհայտ անձինք այրել են Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի մեքենան: Իսկ Լեւոն Բարսեղյանը, ինչպես հայտնի է, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ու խոսքի ազատության պաշտպանության շտաբի համակարգողն է, ով վերջին երեք օրերին նախաձեռնել էր հեռուստաընկերությունը Գյումրիի հարկային տեսչության ճանկերից փրկելու հեռուստամարաթոնը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո հարկային տեսչությանը

Ժամկետանց թեյը ակցիայով են վաճառում

«Alokozay-Tea»-ի ժամկետը կեղծում են եւ սպառողին վաճառում որպես թարմ թեյ Այս օրերին Երեւանի մի շարք խանութներում, ակցիայի անվան տակ, սպառողների վրա ժամկետանց թեյ են «սաղացնում»: Թեյ իրացնողները ժամկետը կեղծելու հնարամիտ միջոցներ են գտել: Խոսքը մասնավորապես «Alokozay-Tea»-ի մասին է: «Alokozay-Tea»-ի տուփին իրական ժամկետի վրա կարմիր պիտակով փակցված է նոր ժամկետը, ըստ որի՝ թեյը օգտագործման համար պիտանի

ԿՐԿԻՆ ԳՆԱՃ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Հայաստանի պաշտոնյաները թանկացումները կապում են միջազգային շուկայի գնաճի, չինացիների ու հնդիկների շատակերության հետ: Որպես կանոն, Հայաստանում նախագահական կամ պատգամավորական ընտրություններից հետո սպառողական շուկայում գները սկսում են բարձրանալ: Այս տարվա փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններն էլ այդ առումով բացառություն չէին, եւ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո արդեն մի շարք ապրանքատեսակներ թանկացան: Բնականաբար, «գնաճի զսպման գծով» համապատասխան

«Ազգային» երկակիություն

Հատկապես վերջին տասնամյակի ընթացքում միջազգային քաղաքականությունն ուղղակի խեղդվում է աշխարհի զանազան հատվածներում երկակի ստանդարտների կիրառման հետեւանքով առաջացող հսկայական անհարմարություններից: Գաղտնիք չէ, որ հաճախ Հայաստանն էլ դառնում է այդօրինակ, մեղմ ասած, անարդարացի մոտեցումների զոհը: Սակայն մի բան է, երբ երկակի ստանդարտները մեր նկատմամբ կիրառվում են օտարների, միանգամայն այլ բան՝ քո իսկ հայրենակիցների կողմից: «Նոյյան տապանի» փոխանցմամբ,

Ոչ թե քաղաքական պայքար, այլ՝ համաժողովրդական շարժում

«Այսօր մենք այլեւս գործ չունենք ուղղակի քաղաքական շարժման հետ: Սա անգամ ոչ թե համաժողովրդական շարժում է, այլ ամբողջ ժողովրդի եւ հասարակության պայքարը հանցագործ, հակաօրինական, հակասահմանադրական ռեժիմի, բռնապետության դեմ»,- վերլուծելով հետընտրական զարգացումները՝ երեկ Մամուլի ազգային ակումբում նման համոզմունք արտահայտեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Բանախոսը, ընդհանրապես, նախընտրական եւ հետընտրական ուղին երեք փուլի է բաժանում: Մինչեւ

ԻԲՐ ՎԵՐԱՑՐԵ՞Լ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Տարակուսեց արձակագիր Բաղիշ Հովսեփյանը՝ տեսնելով ոստիկանության զորքի կուտակումը երեկ Ազատության հրապարակում Արտակարգ դրության վերացումից հետո էլ՝ երեկ այս տեսքն ուներ Ազատության հրապարակը: Ոստիկանական զորքերը՝ վահաններով եւ ռետինե մահակներով, զբաղեցրել էին ոչ միայն բուն հրապարակը, այլ նաեւ դրան հարող փողոցների մայթերը՝ թույլ չտալով քաղաքացիների կուտակումներ: Ոստիկանության զորքեր էին տեղակայվել նաեւ Հանրապետության եւ Շահումյան հրապարակներում, եւ ընդհանրապես՝

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵՖՈՐՄԱՏՈՐ

Այս օրերի քննարկվող հիմնական հարցերից է, թե ով կնշանակվի երկրի վարչապետ՝ ապրիլի 9-ից հետո, սակայն որոշ հարցերի պատասխանները պարզ կլինեն Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո: Երեկ ստորագրվեց քառակողմ կոալիցիոն հուշագիրը Հանրապետականի, «Օրինաց երկրի», «Բարգավաճ Հայաստանի» եւ Դաշնակցության միջեւ: Կողմերը պնդում են, որ դրանում ամրագրված են համատեղ աշխատելու սկզբունքները, եւ, իբր, դեռ ոչ մի խոսակցություն չի

ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ ցույցից հետո՝ հավաքվածները փորձեցին Մաշտոցի պողոտայով բարձրանալ դեպի Ազատության հրապարակ: Սակայն Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ ոստիկանները բարձրախոսով զգուշացրին. «Ձեր երթը անօրինական է, դադարեցրեք»: Այնուհետեւ ոստիկանությունը շղթա կազմելով փակեց Մաշտոցի պողոտան՝ թույլ չտալով երթի մասնակիցների հետագա տեղաշարժը: Տեղ-տեղ երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բռնկված վեճերի արդյունքում ոստիկանությունը կիրառեց էլեկտրաշոկ: Ավելի վաղ Հյուսիսային

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031