Օրվա լրահոսը
ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ՝ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԻԹ
Հայաստանի «Անկախության գավաթի» խաղարկության 18-ամյա պատմության ընթացքում երբեւէ եզրափակիչում չէր գրանցվել 4:0 խոշոր հաշիվ: Ու դա բնական է, միանգամայն բացատրելի. պայքարելով «ջունգլիների օրենքներով»՝ մասնակիցներից եզրափակիչ են հասնում ուժեղագույն երկու թիմերը: Այդպես է Հայաստանում, այդպես է ողջ աշխարհում: Գոլառատությունն էլ խաղի տրամաբանությամբ է պայմանավորվում՝ երկու թիմերի գրանցած հաջողություններով, եւ ոչ թե միակողմանի դարպասի գրավմամբ: Իհարկե, հազվադեպ
ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ԱՄՅԱԿԻՆ
Մայիսի 14-17-ը «Մոսկվա» կինոթատրոնում ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ կկայանա կինոփառատոն՝ «Հաղթանակը բոլորինն է» խորագրով: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող խորհրդային ռեժիսորների լավագույն ֆիլմերը: Կինոփառատոնի կազմակերպիչն է «Սովէքսպորտֆիլմ» ընկերությունը: Փառատոնը նվիրվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Նախատեսված են ցուցադրումներ Ուկրաինայում, Բելառուսում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում եւ Թուրքմենստանում: Ծրագրում ներկայացված
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ՀԱՏԸՆՏԻՐ
Երաժշտագետ Արաքսի Սարյանը կազմել է Հայ քաղաքային ժողովրդական երգերի հատընտիր: Քաղաքային երգարվեստը հայ ժողովրդի երաժշտական ստեղծագործության ճյուղերից մեկն է: Ստեղծված լինելով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին, այդ երգերն աչքի են ընկնում իրենց թեմատիկ եւ ոճական առանձնահատկություններով: Ըստ կազմողի, քաղաքային երգարվեստը գեղջկականի նման կոլեկտիվ ստեղծագործության արդյունք է: Ժողովածուում տեղ են գտել հայ քաղաքային երգերի
ՏԱՐԻՆԵՐ՝ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱՐՄԱՆ
58 տարեկանում հանկարծամահ եղավ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) հիմնադիր անդամ եւ անփոփոխ գործադիր տնօրեն Գրիգոր Կիրակոսյանը: Չնայած Գրիգոր Կիրակոսյանը եղել է պրոֆեսիոնալ մեխանիկ-մեքենաշինարար՝ զբաղեցնելով պատասխանատու մասնագիտական պաշտոններ մի շարք գործարաններում, այսուհանդերձ, մենք հատկապես արժեւորում ենք մեկ այլ կարեւոր էջ նրա կյանքում. 1988 թվականի աղետալի երկրաշարժից եւ պատերազմից տուժած հայրենակիցներին օգնելու անկեղծ մղումով՝
10-ամյակը՝ սեփական հարկի տակ
Թեեւ «Օրրանի» հիմնադրման 10-ամյակը լրացել է ապրիլի 19-ին, սակայն բարեգործական կազմակերպությունն իր հոբելյանը նշում է այսօր, սեփական հարկի ներքո՝ Եկմալյան 6 հասցեում: Հրավիրված են «Օրրանի» բարեկամ դեսպաններ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, բարերարներ, որոնք 10 տարիների ընթացքում «Օրրանի» կողքին են եղել: Այս տարիներին «Օրրանը», որը հիմնադրել են Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները, օգնել է հազարավոր կարիքավոր մարդկանց
ՊԱՏԿԵՐԱՊԱՏՄԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Օտարերկրացիները զարմացած են հայերի նկարելու ցանկությամբ «Պատկերապատումը ծաղրանկար չէ եւ դրա հետ ոչ մի կապ չունի, սա պատմություն է նկարների տեսքով»,- ասում է պատկերապատող Ագատա Բադալյանը: Մայիսի 14-16-ը Երեւանում կանցկացվի Պատկերապատման երկրորդ միջազգային փառատոնը: Երեկ այս մասին «Նովոստի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները: Փառատոնի կազմակերպիչ, պատկերապատման գծով լրագրող, Հայաստանում պատկերապատման զարգացման միության համահիմնադիր
ԷՐԴՈՂԱՆՆ ԷԼԻ ՀԻՇԵՑ ԻՍՐԱՅԵԼԻՆ
Իսլամական կոնֆերանս կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի գործադիր կոմիտեի արտահերթ նիստում ելույթ ունենալով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Իսրայելին եւ հայտարարել. «Ամբողջ աշխարհում երեխաները գրկում են իրենց մայրերին եւ նրանց ծաղիկներ են տալիս, միայն պաղեստինցի երեխաներն են, որ գրկում են իրենց մայրերի գերեզմաններն ու ծաղիկները դնում նրանց շիրիմներին: Դա ամենամեծ անարդարությունն է, որին
ՖԻԼԻՊԻՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՑԻՆ
Մայիսի 10-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է ընտրություններում հիմնական թեկնածու համարվող Բենինյո Ակինո-կրտսերը (նկարում): AFP-ի մատուցմամբ, այդ մասին հայտնի է դարձել մայիսի 11-ին՝ ընտրությունների արդյունքների հաշվարկից հետո: Ակինո-կրտսերը ստացել է ֆիլիպինցի ընտրողների ավելի քան 40 տոկոսի վստահության քվեն, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնված նրա մրցակից, նախկին նախագահ Ջոզեֆ Էստրադան ստացել է անհամեմատ քիչ՝ ընդամենը
ՀԱՅ-ՂՐՂԶԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրիլյան հեղաշրջումից հետո Ղրղըզստանի իրավապահները ձերբակալել են այն ութ դիպուկահարներին, որոնք ապրիլի 7-ի զանգվածային անկարգությունների ընթացքում փորձել էին պաշտպանել գրոհի ենթարկվող կառավարության շենքը: Այդ մասին, lenta.ru-ի մատուցմամբ, տեղեկացրել է ղրղզական «24kg» գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովին: Դեռ հայտնի չէ, ձերբակալվածներին մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, բայց Բեկնազարովը հայտարարել է, թե նրանք արդեն ցուցմունքներ են
Էլի մի գաղտնի բանտ
Միացյալ Նահանգները Աֆղանստանում, Բահրամի ռազմաօդային հենակետի տարածքում հատուկ բանտ են ստեղծել: BBC-ի մատուցմամբ, ի պատասխան BBC-ից ստացած հարցմանը, այդ փաստը հաստատել են նաեւ Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները՝ հավելելով, որ ամերիկյան իշխանությունները 2009թ. օգոստոսից ի վեր իրենց փոխանցում են այն կալանավորների անունները, որոնք պահվում են Բահրամի առանձին բանտում: Այդ բանտի 9 նախկին կալանավորներ BBC-ին փոխանցել են,
Գորդոն Բրաունը հրաժարական կտա
Մեծ Բրիտանիայի դեռեւս գործող վարչապետ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Գորդոն Բրաունը հայտարարել է, թե մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը՝ կուսակցության համաժողովի անցկացումը, լեյբորիստները նոր առաջնորդ պետք է ընտրեն: Նա հայտարարել է, որ կուսակցության առաջնորդի պաշտոնում ինքն այլեւս չի առաջադրվի եւ որեւէ մեկի թեկնածությունը չի պաշտպանի: Բրաունը, որը 2007թ.-ից գլխավորում էր երկրի կառավարությունը, նաեւ հայտարարել է խորհրդարանական
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ համալսարանում
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ երեկ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ Միջազգային տնտեսական հարաբերությունների համալսարանի ուսանողների առջեւ: Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրեց կառավարման մշակույթի իր տեսլականը: Դասախոսության ընթացքում, որին մասնակցեցին համալսարանի բոլոր ֆակուլտետներից 150 ուսանող եւ դասախոս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը ներկայացրեց ընկերությանը հաջողության բերած ուղին եւ այդ
Փառք մեր պապերին
Մեծ հայրենականի վետերան Ռիանոս Մկրտչյանը այսօրվա պես հիշում է, թե պատերազմի տարիներին ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ինչպես էին ոգեշնչվել եւ միմյանց հերթ չտալով միաձայն կամավոր գրվել: «Առավոտի» հետ զրույցում նա մտաբերեց. «Պատերազմի սկզբից դեռ մի ամիս չանցած, մեր կուրսի բոլոր աղջիկները գնացին պատերազմի դաշտ՝ որպես բուժքույր, կուրսում մնացինք երեք տղաներով ու սպիտակ ագռավների
Հաղթանակի տոնը՝ թիվ 16 դպրոցում
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը եւ Շուշի քաղաքի ազատագրումը տեղի են ունեցել տարբեր թվականներին, սակայն նույն օրը՝ մայիսի 9-ին: 65 տարի առաջ եւ մեր ժամանակներում տեղի ունեցած այս երկու իրադարձությունները բովանդակային համադրումով եւ հետաքրքիր ու հուզիչ լուծումներով նշվեցին Երեւանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 միջն. դպրոցում: Դահլիճում գտնվող հյուրերը, ծնողները, ուսուցիչները, ինչպես նաեւ N զորամասի զինվորները՝
Ռուսական լիցեյ չի լինի
Հայաստանի ԿԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությունը՝ երկրում վերաբացել օտարալեզու դպրոցները, արդեն մեծ արձագանք է ստացել: lragir.am-ի մատուցմամբ, մայիսի 5-ին հրավիրած ժողովում Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը աչքալուսանք էր տվել, թե ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից իր ղեկավարած կրթօջախն աշակերտության առջեւ դռները բացելու է որպես ռուսական լիցեյ: ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝
ԱՂԱՆԴ՝ ԿՐԹԱԿԱՆ ՔՈՂԻ ՏԱ՞Կ
Կամ «Մահարիշի վեդայական կենտրոն»-համալսարանի առեղծվածը Նորաշենի 16-րդ թաղամաս, շենք 45, 12-րդ հարկ, բնակարան 84. այս հասցեում է գործում տրանսցենդենտալ մեդիտացիայով զբաղվող «Մահարիշի» համալսարանը կամ ինչպես նրա երկրորդ անվանումն է՝ «Մահարիշի վեդայական կենտրոնը»: Այս կազմակերպությունը կրթական քողի տակ մասնակցում է բոլոր կրթական ցուցահանդեսներին, անգամ նրանց, որոնք կազմակերպվում են ԿԳՆ-ի կողմից: Այնինչ՝ նրանց իրականացրած տրանսցենդենտալ մեդիտացիան հայ
ՈՒՐԱՆԻ ՄԱՍԻՆ ԴԵՌ ԿՔՆՆԱՐԿԵՆ
«Առավոտը» երեկ ստացել է «Էկոլուր» կազմակերպության հայտարարությունը, որում, մասնավորապես, գրված է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ հունիսի առաջին կեսերին Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն պատրաստ է շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նորից քննարկում անցկացնել Կապանում: Այդ մասին խոսվում է էներգետիկայի եւ բնական պաշարների 07/ 24.1/ 833-10 համարով պատասխան նամակում, որը
ՈՒՍԱՆՈՂԻՆ ԴՐԴԵԼ ԷԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
Հատուկ քննչական ծառայությունից երեկ տեղեկացանք, որ ավարտվել է Ոստիկանության ակադեմիայի ուսանողի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Գործն ուղարկվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան: Պարզվել է, որ 2010թ. հունվարի 19-ին, ժամը 09:30-ի սահմաններում, Վ. Գ.-ն ինքնասպանություն կատարելու նպատակով
ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊԻԿԱՐՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳ ներկայիս նախարարը «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է օրենքով թույլ տալ Հայաստանում հայազգի քաղաքացիների համար բացել օտարալեզու հանրակրթական դպրոցներ: Նախագծի սխալաշատ ու կիսագրագետ «Տեղեկանք-հիմնավորման» մեջ կան այսպիսի արտահայտություններ. «Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ եւ նրա կողմից
Հերթը հասավ Նոբելին
Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 16 գրքի հեղինակ է: Նա գիրք-ներբողներ է գրել Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի, Պետրոս Մեծի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ընդունած Ջոն Էվանսի մասին: Հիմա ավարտել է 241 էջանոց «Ալֆրեդ Նոբել» պոեմը, որն անգլերեն է թարգմանել Իջեւանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Գեղեցիկ Գուլակյանը: Չիբուխչյանը բավական օրիգինալ ոճ
Անձնագրեր՝ համայնքներին
Ըստ «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության, ներդրողները սիրում են աշխատել միակամ ու համախմբված համայնքի հետ 2009 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Օգնենք, որ օգնեք» հրապարակմամբ տեղեկացրել ենք արդեն 10 տարի Հայաստանում աշխատող «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության յուրօրինակ ծրագրի մասին: Կազմակերպությունը գյուղացուն հղի կով է նվիրում, պայմանով, որ նա կաթից բաժին կհանի նաեւ հարեւանին, իսկ երեք տարի անց մեկ այլ հղի
ՄԱՐԶԵՐԻՆ ԿԳՆԱՀԱՏԵՆ
ՏՄՊՊՀ-ն խոստանում է, որ մարզերի գործարարները դեղ ներկրողների «բախտին» չեն արժանանա Այս տարվա հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովը նախատեսում է այս տարի հանրապետության մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: «Փորձելու ենք լայնածավալ գործունեություն իրականացնել մարզերում՝ հասկանալու, թե իրականում ինչպիսին է այնտեղ իրավիճակը»,-
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ՀԱՆԵԼ Նախորդ օրը, ժ.16.30-17-ի սահմաններում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Մարտիրոսյան ազգանունով մեկը դուրս է հանել Գյումրիից Երեւան եկած Մելիքսեթ Գաբոյանին: Վերջինս իր անձնագրի, 2008թ. թիվ 36/56 ընտրատարածքում ծագած վեճի, իր դեմ մահափորձի (հրազենով կրակել են ոտքին) հարցերով դիմել էր օմբուդսմենին, խնդրելով ընդունելություն: Մ. Գաբոյանը դիմել է իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին:
Վկայից դարձավ մեղադրյալ
Փորձագետն ասում է, որ Աբելյանը թմրանյութ չի օգտագործում Այս քաշքշուկը, որի մեջ ընկած է արցախյան պատերազմի հերոսը, յուրահատուկ է մեր օրերի դատաիրավական համակարգի որոշ պաշտոնյաների գործունեությանը: Յուրահատուկ է, որովհետեւ նման փաստերով լեցուն է մեր մամուլը, փաստերը բազմաթիվ են եւ աղաղակող, հաճախ՝ նաեւ անհավատալի, որովհետեւ շատ դեպքերում դատաիրավական համակարգի որոշ պաշտոնյաների գերխնդիրը դառնում է ոչ թե
«ՕՍՎԵՆՑԻՄՈՒՄ» ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ «ՆԱՌՆ» ՈՒՆԵՐ
Քրեակատարողականի աշխատակիցների դատավարությունն ավարտվեց Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Ա. Գաբրիելյանի նախագահությամբ) ավարտվեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ Աղասի Սմբատյանի, Սմբատ Արթինյանի, Վանիկ Հարությունյանի, Սերժիկ Թամրազյանի, Արա Աթաբեկյանի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի՝ անցյալ տարվա նոյեմբերին իրականացրած փախուստի գործով պաշտոնական անփութության համար, որն
ԴԵՂ ԿԵՂԾՈՂՆԵՐԻՆ ԿՊԱՏԺԵՆ
Ամբողջ աշխարհում դեղերը կեղծվում են: Կան երկրներ, որտեղ 2-12% են կեղծվում, որոշ երկրներում էլ՝ 20-40%: Մասնագետների հավաստմամբ, մեր երկիրը, բարեբախտաբար, 2-12%-ի մեջ է մտնում: Նախօրեին այսպիսի տվյալներ է հրապարակվել դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Ըստ կենտրոնի տրամադրած տեղեկատվության, կենտրոնի ավագ փորձագետ Մ. Շաքարյանը ներկայացրեց վերջերս Բազելում Եվրախորհրդի կողմից կազմակերպած բժշկական
ՉԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ 1 ՄԻԼԻՈՆ ՏՈՒԳԱՆՔ
Երեւանում գործող պաշտոնապես գրանցված 47 կարուսելներից միայն 13-ն է անցել փորձաքննություն: Երեկ այս մասին տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանը. «Հաղթանակի զբոսայգում տեղակայված ոչ մի կարուսել փորձաքննություն չի անցել, փորձաքննություն չեն անցել նաեւ Վանաձորի կարուսելները, Կապանի կարուսելներն էլ փորձաքննության արդյունքում ստացել են բացասական գնահատական»: Երեւանի տեխնիկական անվտանգության ծառայության պետ
Էկոտուրիզմ՝ քարուքանդ ճանապարհներո՞վ
Շիրակի մարզի ամենախուլ գյուղում ազգային պարկ են կառուցում «Արփի լիճ» ազգային պարկ կառուցելու ծրագիրը մշակվել էր դեռեւս 3 տարի առաջ, սակայն շինաշխատանքները մեկնարկեցին երեկ: Շիրակաի մարզի ամենամեծ լճի՝ Արփիի ափին գտնվող Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղում դրվեց պարկի վարչական շենքի հյուրատան առաջին հիմնաքարը: Քանի որ ծրագիրը բնապահպանական է եւ ֆինանսավորվում է Գերմանական վերակառուցման բանկի (KFW) միջոցներով,
«ՓԱՐՎԱՆԱՊՐՈՄԸ» ԷԼԻ՞ ԿՀԱՂԹԻ
Պետական լաբորատորիայի հիմնանորոգումը ստանձնած ու գործը «պրավալ» տված այս ընկերությունը հիմա էլ փորձագիտական շենքն է ուզում նորոգել: Պետական գնումների գործակալության սահմանած մրցույթների համար ընկերությունները գլուխ են ջարդում, թե ով պետք է մրցույթը շահի: Սա պատահական չէ, քանի որ մրցույթում հաղթելը ընկերությունների համար զուտ թասիբի հարց չէ, պարզապես նրանք էլ են գիտակցում, որ կարող են մեծ
300 հազարը եւս կհեռանա՞ն
Ինչպես տեղեկացնում է panorama. am կայքը՝ երեկ «Միգրացիա եւ մարդկային զարգացում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» ազգային զեկույցի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան նշեց, թե ճիշտ կառավարման դեպքում միգրացիան կարող է դրականորեն ազդել տնտեսական աճի վրա, սակայն առայժմ տեղի են ունենում բացասական երեւույթներ, օրինակ՝ ուղեղների արտահոսք: «Համաձայն տարածված կարծիքի՝ 1991թ.-ին՝ միգրացիայի


















































