Օրվա լրահոսը
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների՝ Ումրանիյեում 2007թ. հունիսին հայտնաբերված զինամթերքի գործով կատարվող հետաքննության շրջանակում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստամբուլում եւ Թուրքիայի 6 այլ շրջաններում իրականացրած լայնամասշտաբ գործողության արդյունքում ձերբակալվել է 33 մարդ: Այդ մասին, «Նոյյան տապանի» փոխանցմամբ, հայտարարել է Ստամբուլի գլխավոր դատախազ Այքութ Ջենգիզ Էնգինը: Հիշեցնենք, որ թուրքական մամուլը նախօրեին հաղորդել էր 40-60
Առաջնահերթությունը՝ սոցիալական ծրագրերին
Վարչապետի հանդիպումները Սյունիքի մարզում «Ես թոշակառու եմ, ստանում եմ 32 հազար դրամ, բայց նվազագույն զամբյուղը 38 հազար դրամ է, մնացած 6000-ը ինձ ո՞վ պետք է տա»,- Քաջարանի մշակույթի տանը վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այցելության առթիվ կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ թեկնածուին այսպիսի հարցով դիմեց քաղաքացիներից մեկը: Պարոն Սարգսյանը նրա հարցին պատասխանեց՝ ասելով. «Եթե թոռներդ թոշակդ չտանեն,
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱ ԳԵՂԱՄՅԱՆԸ
Ըստ «Ազգային միաբանության» անդամների՝ որովհետեւ նման անալիտիկ ճկուն միտք մեր երկրում քչերն ունեն «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակը, որը նաեւ շտաբ է ծառայում նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի համար, մշտապես մարդաշատ է՝ մարդիկ գալիս են «Արարման ծրագիրը» ստանալու, Արտաշես Մամիկոնովիչի ձեռքը սեղմելու եւ հաջողություն մաղթելու: Երեկ էլ, թեպետ կուսակցության առաջնորդը քարոզչական հանդիպումների էր մեկնել Ալավերդի, գրասենյակը գործում
«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԱՎ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ»
Վահան Հովհաննիսյանը նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է մեկ տարի անց այնպես փոխել երկիրը, որ հայերը չճանաչեն այն: Վերջինս երեկ վաղ առավոտից քարոզարշավի էր դուրս եկել Շիրակի մարզի մի քանի համայնքներ՝ Սառնաղբյուր, Պեմզաշեն, Արթիկ ու Ախուրյան: Բացի Սառնաղբյուրից, որը հայտնի է որպես դաշնակցականացված գյուղ, ու բնակիչները հատուկ եկել էին իրենց թեկնածուին «դուխ տալու», մնացած բոլոր տեղանքներում
ՇՈՒՆՆ ՈՒ ՄՍԱԳՈՐԾԸ
«ՀՀՇ-ական շարժումը որ աշխարհ եկավ, նրա դրոշին գրված էր՝ կործանել սոցիալիզմը: Հիմա, երբ ոչնչացված է այն կուսակցությունը, որը սոցիալիզմի գաղափարակիրն էր, ես ինչպե՞ս կարող եմ կողմնորոշվել այս կամ այն ոչնչացնողի կողմը»,- վրդովված՝ տարատեսակ կոմկուսների այս կամ այն թեկնածուին պաշտպանող հայտարարություններից, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ոգով կոմունիստ Նորիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ մայր Կոմկուսը ընտրություններին չի
«Մենք բարդույթ ունենք, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է»
Արձանագրում է «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը Ինչպես արդեն հայտնել ենք, «Ֆորին փոլիսի» ամսագիրը «Խաղաղության հիմնադրամի» օգնությամբ աշխարհի մի շարք երկրներում, շուրջ 12 ցուցիչներով՝ ժողովրդագրական ազդեցություն, փախստականներ, դժգոհ զանգվածի գործոն, կտրուկ կամ խորը տնտեսական անկում, պետության քրեականացում, պետական գործառույթների շարունակական վատացում, մարդու իրավունքների համատարած խախտում, կլանային վերնախավի ազդեցության մեծացում, օտար երկրների միջամտություն կամ արտաքին գործոններ,
ԱՐԹԻԿՑԻՆԵՐԸ ԿԸՆՏՐԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ՞Ն
Երեկ նման խոստումներ էին տալիս արթիկցիները իր ծննդավայր քարոզարշավի եկած Արթուր Բաղդասարյանին Վերջինս Շիրակի մարզում իր քարոզարշավը սկսեց հենց այս քաղաքի մշակույթի տնից, ուր տեղակայված էր նաեւ ՀՀԿ-ական մրցակցի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: «Արթուր, նախագահ» բացականչությամբ էլ սկսվեց նրա հանդիպումը ընտրազանգվածի հետ: Իսկ վերջիններս հիմնականում տարեց մարդիկ էին, որոնք «ուղնուծուծով» գիտեին Արթուրի նախնիներին: «Մեր համակրանքը
«Քանդվում է ողջ համակարգը»
Գիտնականները ՀՀ կառավարությանը կոչ են անում տեր կանգնել մտավոր ներուժին Երեկ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) բարեգործական կազմակերպության երեւանյան գրասենյակում հայտարարվեցին ՀՕՖ-ի գիտական դրամաշնորհ- ծրագրի 2008 թ. հաղթողների անունները: Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) փորձագիտական հանձնախմբին 2008 թ. ուղղված 200 հայտից այս անգամ հաղթող էր ճանաչվել 21-ը: Նշենք,
«ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ՆԵՈԱՎԱՆԳԱՐԴԻԶՄ ՉԷ
«Հին» օպերաները նորովի բեմադրելն ու արտահայտիչ ներկայացնելը ճաշակի խնդիր է Թատերարվեստի ոլորտում 1970-80-ական թթ. տիրապետող դարձավ ռեժիսոր-համահեղինակ մենիշխանության գաղափարը, այսինքն՝ ռեժիսորը ոչ թե ուրիշի գաղափարների գեղարվեստական ձեւի ներկայացնողն է, այլ համահեղինակը: Այստեղից էլ սկիզբ առավ նեոավանգարդիզմը թատերարվեստում: Դրա դրսեւորումները հանդիպել ենք մեր ազգային թատրոնում, օրինակ՝ ժամանակին Խորեն Աբրահամյանի բեմադրած «Պեպոյում», որտեղ սունդուկյանական մեկնաբանության արդիականացումը եւ
Ասա որտեղ է շտաբդ, ասեմ՝ ով ես դու
Նախագահական ընտրապայքարը Վանաձորում վեր է ածվել քաղաքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաների միջեւ մղվող պայքարի: Ընտրապայքարի շունչը մի փոքր ուշ է մայրաքաղաքից հասնում մարզեր: Երեւանում թեկնածուներն անպայման ունենում են նախընտրական շտաբներ, եւ այն էլ՝ ժամանակից շատ շուտ: Թեեւ քարոզարշավն արդեն սկսված է, որոշ թեկնածուներ Վանաձորում դեռեւս շտաբներ չունեն: Պատճառները հասկանալի են՝ ֆինանսական սղություն, տարածքի, մարդկային ռեսուրսների
ԻՆՉՊԵՍ «ՑՐԵԼ» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Հաճախ այս խնդիրն են փորձում լուծել մամուլի քարտուղարները Ի պաշտոնե գերատեսչությունների մամուլի քարտուղարներն ու հասարակայնության հետ կապերի բաժիններն ու վարչությունները, առաջնորդվելով մի շարք օրենքներով (Մամուլի, Տեղեկատվության ազատության, Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին եւ այլն), պարտավոր են ապահովել ԶԼՄ-ների եւ հասարակության հետ իրենց գերատեսչության կապը, հանրությանը իրազեկելու համար տարածել հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն: Նրանցից ոմանք, սակայն, հաճախ
«Անիրատեսական ծրագրեր»
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբի պետ Էլեոնորա Ասատրյանը խորհուրդ է տալիս աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման խոստումներ չտալ: Էլեոնորա Ասատրյանն առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքացիներին՝ քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Մենք ոչ թե պետք է այսօր նախագահ ընտրենք եւ ասենք՝ խոստումներ տուր, թե այսքան թոշակ կբարձրացնես, աշխատավարձ եւ այլն, վաղն էլ ասենք՝ խոստումդ չկատարեցիր՝
ԿՅԱՆՔՆ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԻ, ԱՊՐՈՒՍՏԸ ՁՐԻ՞
Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը վստահ է, որ հենց ինքն է այն քաղաքական ուժը, որը կարող է մեր երկիրը տանել դեպի պայծառ ապագա: Իրենց նախընտրական ծրագրերում նախագահի բոլոր թեկնածուները խոստանում ու երաշխավորում են, որ եթե ժողովուրդը վստահի ու քվեարկի իրենց օգտին, ապա նախագահ դառնալու դեպքում իրենք ժողովրդին հուսախաբ չեն անի: Ըստ հրապարակված ծրագրերի, Հայաստանը կդառնա սոցիալապես ապահով
ՈՎ ԿԵՂԾԻ, ՈՎ ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾ ԱՆԻ
«Բոլոր կթվորուհիները քեզ հետ են, մեծն Ստալին»,- այս զուգահեռով էր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ծաղրել այն երեւույթը, երբ կազմակերպությունները հերթով իրենց աջակցությունն են հայտնում իշխանության թեկնածուին: Իշխող մեծամասնության արձագանքը չուշացավ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն «Առավոտին» ասաց, թե ՀՅԴ թեկնածուն այնքան է մտել ընդդիմադիր քաղաքական ուժի դերի մեջ, որ կարծես այրում
Հայտարարություն
«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության խորհուրդը հունվարի 22-ին, կառավարության նիստերի դահլիճում գումարված հայրենակցական միության խորհրդի ընդլայնված նիստում, որոշեց Հայաստանի Հանրապետության նախագահի առաջիկա ընտրություններում սատարել Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Ազատի Սարգսյանին եւ կոչ է անում կազմակերպության 105 հազար անդամներին, բազմահազար համակիրներին, ընտրողներին 2008 թվականի փետրվարի 19-ին իրենց ձայնը տալ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նիստի
2012 թվականին ծայրահեղ աղքատներ չեն լինելու
Երեկ Վայոց ձորում խոստացավ Սերժ Սարգսյանը Երեկ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հաստատեց, որ մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք. «Ղարաբաղի հարցը, մեր երկրի ներսում կարգուկանոնի հաստատումը, օրինական ընտրությունների անցկացումը»: Իսկ թե ինչո՞ւ էր նա իր ընտրարշավը սկսել հենց Վայոց Ձորի մարզից, Եղեգնաձոր քաղաքում, իր ելույթի
«ՍԱ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ԵՎ ՌԵԺԻՄԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկ ընդդիմության նախաձեռնած հանրահավաք-երթից հետո Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երեկ Երեւանում 12 աստիճան ցուրտ էր: Այդուհանդերձ, ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հրավիրած երեկվա հանրահավաքը իսկապես աննախադեպ մարդաշատ էր՝ նույնիսկ աշնանային հանրահավաքների համեմատությամբ: Մարդիկ Ազատության հրապարակ էին եկել «Հայ ազգը ոտքի է կանգնել», «Թալինի շրջանը
«ՀԻՆ ԸՆԿԵՐԸ»՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանն իր մարզային առաջին այցի ընթացքում հարցական դիտեց՝ արդյոք տա՞ք են հագնվում ու ջրո՞ւմ են ծառերը Արմավիրի մարզի բնակիչները: ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ հարկադրված էր մարզային քարոզարշավը սկսել, «Իրավունքի» մի դիպուկ բնութագրմամբ, իբրեւ «մառոզարշավ», եւ Արմավիր քաղաքի ընտրողների հետ իր հանդիպումն անցկացնել բացօթյա՝ այս սառնամանիքի պայմաններում: Արդեն հաղորդել ենք, որ Արմավիրի
ԵՐԹԸ ՀԻՇԵՑՐԵՑ 88-Ի ՇԱՐԺՈՒՄԸ
Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան աջակցող ուժերը Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո երթ անցկացրին: Դրա մասնակիցներին, որոնք պարբերաբար վանկարկում էին «Լեւոն» կամ «Հաղթանակ», երբեմն միանում էին նաեւ կանգառներում կանգնած մարդիկ, փողոցներին հարակից՝ տարատեսակ խանութ-օբյեկտներից դուրս եկած մարդիկ նվազագույնը լայն ժպիտով էին դիմավորում երթի մասնակիցներին, իսկ իրենց լուսամուտներից թամաշայի դուրս
Արոնյանը հաղթեց Ռաջաբովին
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Corus Chess» անվանումը կրող գերմրցաշարի մասնակիցներն անցան ճանապարհի նաեւ երկրորդ հատվածը: Ուժեղագույնների՝ «A» խմբի 6-8-րդ տուրերում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նախ սեւերով զիջեց աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, այնուհետեւ սպիտակներով գեղեցիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ, որից հետո սեւերով ոչ-ոքի արեց նրա հայրենակից Շախրիյար Մամեդյարովի հետ: Երեկ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՏ ՊԵՏՔ ՈՒՆԻ»
Հրանտ Դինքի հիշատակին Երբ մարդու հետ սովորել ես նույն դպրոցում, նստել ես նույն նստարաններին, ստացել ես նույն կրթությունը նույն դասատուներից, որոնք քո մեջ կաթիլ առ կաթիլ հայություն են ներարկել, այդ վարժարանի անունը քո համար անփոփոխ հավերժություն է դառնում. Սուրբ Խաչ Դպրեվանք – Կ.Պոլիս: Հրանտին ճանաչել եմ 1970-ական թվերից եւ 1915 թ. հետո Արեւմտյան Հայաստան եւ
Միրզախանյանի համար ամեն ինչ պարզ է
ՀՌԱԿ նախկին ատենապետը չխոսեց քաղաքական թեմաներով «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրն էր Թեքեյան մշակութային միության ՀՀ կենտրոնական վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանը: Նա նախ խոսեց միության գործունեության մասին, հետո անդրադարձավ ամենամյա Թեքեյան մրցանակաբաշխության արդյունքներին: Երեկվա հանդիպումը պատահական չէր ընտրված, քանի որ հունվարի 21-ին լրանում է բանաստեղծ, հասարակական- քաղաքական գործիչ Վահան Թեքեյանի ծննդյան 130-ամյակը: Այս կապակցությամբ մարտին Թեքեյան
«ՄԵՐԿ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, «ԿՈՂՊՎԱԾ» ՄԱՐՄԻՆՆԵՐ
Րաֆֆի Դավթյանի «Մարդկության դռներ» նախագծի վիդեոֆիլմը Նյու Յորքում առաջին մրցանակ է շահել: Անցյալ տարվա վերջին Երեւանում, «Ավանգարդ» ֆոլկ ակումբում բացվեց իրանցի արվեստագետ Րաֆֆի Դավթյանի «Մարդկության դռներ» խորագրով ցուցահանդեսը: Ինքնատիպ այս նախագիծը ներառում էր տարածության մեջ ինստալացված, բազմակի պատկերավորությամբ ներկայացված ֆոտոօբյեկտներ, մարդկային ֆիգուրներ եւ inter-est, (Միջեւ-եւ) անունը կրող տեսաֆիլմը: Ներկայացված էր մարդկային մերկ ֆիգուրներ պատկերող 27
Գրադարաններում ցրտից ուշաթափվում են
Ըստ դրանց տնօրենների, ջեռուցման խնդրի լուծումը միայն իրենցից չի կախված Հայտնի մի համոզմունք կա, թե մարդկային ուղեղը սառը պայմաններում թարմ եւ երիտասարդ է մնում: Եթե այս իմաստնությամբ դատենք Հայաստանի հանրային գրադարաններում տիրող իրավիճակը, ապա կստացվի, որ այստեղ հաճախող ընթերցողների եւ աշխատակիցների «բախտը բերել է»: Պատճառն այն է, որ գրադարանների տարբեր սենյակների ջերմաստիճանը հազիվ հասնում է
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ
Ասում է ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցողների թիմը համալրած իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: – Թվում է, թե իրավապաշտպանը քաղաքական գործընթացներում այս կամ այն քաղաքական ուժի եւ թեկնածուի նկատմամբ կողմնորոշում չպետք է դրսեւորի: Ինչո՞ւ որոշեցիք հրապարակավ հայտնել ձեր նախընտրությունների վերաբերյալ, առավել եւս պաշտպանել ՀՀ նախկին նախագահին, որի իշխանավարության տարիներին էլ իրավապաշտպանները առանձնապես «պարապուրդի»
Ընտրակաշառքի եւ «Գալայի» մասին
Շաբաթ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց Շիրակի մարզում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի այցին Շիրակի մարզի պատասխանատուները պատրաստվել էին «բարձր» մակարդակով: Չնայած մարզում տիրող սառնամանիքին, գյուղապետերը հոգ էին տարել, որ իրենց գյուղերի բնակիչները՝ նորածիններից մինչեւ տարեցներ, դեռեւս մեկ ժամ առաջ վարչապետին կազմ ու պատրաստ դիմավորեին: Մեզ հետ զրույցում հանրապետականների դրոշները ծածանող, մրսած դպրոցականները խոստովանեցին, որ
«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ»
Երեկ իր իշխանավարության տարիները վերագնահատելով՝ ե՛ւ Արթիկում, ե՛ւ Աշտարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երեկ պաշտոնապես մեկնարկեց փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը: ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավը սկսեց Շիրակի եւ Արագածոտնի մարզից՝ հանդիպումներ ունենալով Արթիկ, Ապարան եւ Աշտարակ քաղաքներում: Նախատեսված էին կարճատեւ հանդիպումներ նաեւ Մանթաշ, Ծաղկահովիտ, Ալագյազ, Քուչակ,
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ 2-ՐԴ ՓՈՒԼՈ՞ՒՄ
Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ գրավոր պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության՝ դեռեւս դեկտեմբերի 18-ին առաջադրված հարցերին, թեեւ դրանք այսպես էր բնորոշել իր կայքէջում. «Որոշ հարցեր շատ են հիշեցնում ԱՄՆ մուտք գործելու վիզա ստանալու նպատակով լրացվող անկետայի հարցերը»: Հունվարի 19-ի հայտարարությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը արձանագրել էր, որ թեկնածուները չեն պատասխանել հանրային իրազեկման իրենց հարցաշարին, եւ տեղեկացրել էին
Ստախոսություն՝ առանց սահմանների
Վրացիների հասցեին ԿԸՀ քարտուղարի հնչեցրած վիրավորանքի պատասխանատվությունը փորձում են բարդել լրագրողների վրա: ԿԸՀ քարտուղար, այդ կառույցում ՀՀԿ-ն ներկայացնող Աբրահամ Բախչագուլյանը հունվարի 18-ին լրագրողներին հայտարարել է, թե հունվարի 16-ին մամուլի ազգային ակումբում վրացիների մասին իր ասածը խեղաթյուրվել է. «Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ միտումնավորություն են դրսեւորել։ Իմ խոսքից առանձնացնելով մի բառակապակցություն եւ այն օգտագործելով այլ համատեքստում՝ նրանք փորձել
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում օրը սկսվեց Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի ներկայացմամբ եւ ավարտվեց Վահան Հովհաննիսյանի ծրագրի շնորհանդեսով: Կնվազեցնի հարկերը՝ կավելացնի թոշակնե րը Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագիրն ունկնդրելու էին եկել «Օրինաց երկիր» կուսակցության ակտիվիստները, որոնք իրենց առաջնորդի ելույթը բազմիցս ընդհատեցին ծափահարություններով եւ բացականչություններով: Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրից առանձնացնենք, որ նա հրատապ է համարում 5 ազգային-ռազմավարական