Օրվա լրահոսը
Գիրք կարդալն ու սափրած գլուխը պարտադիր չեն
«Սպիտակ արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահը՝ թիկնապահներին ներկայացվող պահանջների մասին: «Կարեւոր չէ, որ թիկնապահը գիրք կարդա, հետո էլ մոռանա: Նա կարող է լսել ու միանգամից սովորել: Երբեմն թիկնապահների մասին ասում են, թե դեմքներից երեւում է, որ խելացի չեն։ Իրականում դա թյուր կարծիք է»,- «Առավոտին» ասաց «Սպիտակ արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահ Արսեն Դավիդյանը: Նա տեղեկացրեց, որ թիկնապահներ
ԱՌԱՆՑ ԴԱՍԱՄԻՋՈՑԻ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
«Բյուրակն» կրթահամալիրի առանձնահատկությունները Տղաները նկարում են իրենց հույզերը: Փոքրիկ Սաթենիկը հետաքրքրված է շումերների պատմությամբ: Վերջերս Հայաստան ժամանած ՌԴ ԿԳ նախարարության վերահսկողության դաշնային պետ Վիկտոր Բոլոտովը դրական արտահայտվեց Երեւանի «Բյուրակն» կրթահամալիրի մասին, այն որակելով առանձնահատուկ: Վ. Բոլոտովն ասաց, որ այդ դպրոցի փորձը օգտակար կլինի Ռուսաստանում կիրառելը: «Բյուրակն» կրթահամալիրում (Վահրամ Ղազարյան) աշակերտներն աշխատում են՝ սովորեցրու,
Հատուկ կարիքներով` առանց պայմանների
Որոշ հանրակրթական դպրոցներում ներառական կրթության համար ստեղծված պայմաններ դեռ չկան: Թիվ 150 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արտակը դպրոց է գնում սայլակով, թիվ 20 դպրոցի սաներ՝ 2-րդ դասարանցի Լիլիթը, 5-րդ դասարանցի Ռուզաննան ունեն նյարդային համակարգի խանգարման եւ լսողության հետ կապված խնդիրներ: Նրանք, եւ էլի շատերը, որոշ հանրակրթական դպրոցներում սովորում են առողջական որեւէ խնդիր չունեցող երեխաների հետ
ՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ
Մարտունեցի երիտասարդների տխուր առօրյան «Ամեն առավոտ ժամը ութին արթնանում եմ, տունը հավաքում, նախաճաշ պատրաստում: Հետո նորից եմ տունը մաքրում, հեռուստացույց դիտում: Էդ սերիալները փրկություն են, թե չէ՝ պարապությունից կխելագարվեի»,- այսպիսին է ոչ միայն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 22-ամյա բնակչուհի Հռիփսիմե Սամվելյանի առօրյան, այլեւ շատերինը: Մարտունիում չկան ժամանցի վայրեր: Գոյություն ունեցող մի քանի սրճարաններում տղաներն են
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ալպիական մանուշակից» ու Չարենցից մինչեւ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն «Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց պարզել քաղաքական գործիչների գրական-ստեղծագործական նախասիրություններն ու հնարավորությունները: Ստացանք ինքնատիպ պատասխաններ: Ազատ Արշակյան, ՔԴՄ նախկին նախագահ, նախկին քաղբանտարկյալ. «Իմ ամենատպավորիչ շարադրությունը Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակն» էր… Դա գրեցի մի տարիքում, երբ նոր էի որոշ իմաստով հասունացել: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է
«Իրար դեմ չենք»
Ասում են հարեւան գյուղերի դպրոցի տնօրենները, բայց իրենց գործողությունները հակառակն են ապացուցում ակն են«Առավոտը» անդրադարձել էր Արմավիրի մարզի Ծիածան-Հովտամեջ գյուղերի դպրոցների «սառը պատերազմին», որի մեջ մեղքի բաժին ունի նաեւ Արմավիրի մարզպետարանը: Հիշեցնենք, որ Հովտամեջ գյուղը տարիներ շարունակ դպրոց չի ունեցել, եւ գյուղի աշակերտները հաճախել են հարեւան Ծիածան գյուղի դպրոց: Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի պաշտոնավարության
ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՈՒ ԿԱՏԱԿԵՑԻՆ
Ռուսաստանցի արվեստագետները ԵՊՀ-ում պատմեցին իրենց «հայկական» հուշերը Երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպեցին ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պյատրովսկին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը, ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան Իգոր Կոստոլեւսկին, ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը եւ այլք: Հանդիպումը վարում
Վաղարշակին հեռացրել են
«Ազգային վերածնունդում» ՀՌԱԿ դառնալու համար ջանքեր չեն խնայում «Ազգային վերածնունդ» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպությունը նոյեմբերի 1-ին որոշում է կայացրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին կուսակցությունից հեռացնելու մասին: Որոշման մասին հայտնի դարձավ երեկ, երբ Վ. Հարությունյանը հայտարարեց, թե կուսակցության քաղխորհրդի նիստ չի եղել, ուստի դեկտեմբերի 5-ին կայանալիք համագումարը անօրինական է: «Առավոտի» հետ զրույցում Ալբերտ Բազեյանը պարզաբանեց,
«ՈՒԴԻՆ» ԱՅԴՊԵՍ ԷԼ ԹՈՇԱԿ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ
45 տարվա «ստաժ ունեցող» նախկին դատապարտյալ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի գրառումներից Կոմունիստական «պայծառ» գաղափարի համաձայն, եթե նախկինում դատապարտված ես եղել, ուրեմն, թեկուզ չնչին զանցանքի դեպքում, անպայման կհայտնվես բանտում: Այդ գաղափարի «տարածմանը» արժանացա ես: Դատեցին, տարան կայարան ու 1905թ. ներքին գործերի նախարարի հնարած ու հենց իր անունով կոչված Ստոլիպինի վագոնով տեղափոխեցին Ղափան (Կապան), որտեղից էլ Օխչի գյուղ՝ «Վորոնոկով»,
«Շները մարդկանցից շատ են»
Կենտրոն համայնքում շներն արդեն ոհմակներով են շրջում Շուրջ երկու տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը թափառող շների դեմ լուրջ պայքար է սկսել: Չնայած քաղաքապետարանի ենթակայությամբ այժմ գործում է մրցույթով անցած շուն հավաքող երկու կազմակերպություն՝ «Դամի-Արգ» եւ «Յունի գրաֆ», այնուամենայնիվ, մայրաքաղաքից թափառող շները չեն պակասում: Օրերս «Առավոտին» էին դիմել Տերյան 25 հասցեի եւ նորակառույց Հյուսիսային պողոտայի մի խումբ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ԳԱԼԱՅԻՆ» ՎՌՆԴՈՒՄ Է
Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ակտիվ աշխատում է Գյումրիի «Գալա» անկախ հեռուստաալիքը փակելու ուղղությամբ: ՀՀ իշխանությունները, պարզվում է, գտել են «Գալա» հեռուստաալիքը փակելու «օպտիմալ» տարբերակը: Ինչը ծրագրել են իրականացնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «թեթեւ ձեռքով»: Քաղաքապետն էլ իշխանություններին իր հավատարմությունն ապացուցելու համար, մեծ հաճույքով համաձայնել է: Վ. Ղուկասյանն օրերս դատի է տվել «Գալայի» սեփականատեր «ՉԱՊ»
ՁԻԱՀ-ի 99 նոր դեպք
Մեր երկրում գրանցված վարակակիրների թիվը պակասելու փոխարեն տարեցտարի ավելանում է Այսօր ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ մի շարք հասարակական կազմակերպություններ պայքարում են դարի հիվանդության դեմ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում համաճարակի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում: Միայն այս տարի Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՞
Հայաստանում հարկերից խուսափելու ամենահեշտ ու տարածված ձեւը աշխատողներին թաքցնելն է Սոցիալական ապահովագրության վճարներից խուսափելը Հայաստանում շատ ընդունված ու արդեն արմատացած երեւույթ է: Որպես կանոն, աշխատողներին չեն թաքցնում միայն պետական կազմակերպությունները՝ բուժհիմնարկները, գիտական կառույցներն ու ուսումնական հաստատությունները: Ըստ Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր ապահովադիրների ցանկի, այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ առողջապահության նախարարության Հոգեբուժական բժշկական կենտրոնը,
ԵԱՀԿ ՄԽ. «Վերջին տարաձայնությունները հաղթահարելու ժամանակը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել ղարաբաղյան դիմակայության երկու կողմերին ուղղված նոր կոչով՝ հորդորելով «անմիջապես դադարեցնել այնպիսի հայտարարությունների տարածումը, որոնք ենթադրում են, որ պատերազմը կարող է հակամարտության լուծման միջոց դառնալ»: Ըստ «Մեդիամաքսի», դրանում նշվում է, որ նախարարական հանդիպումից առաջ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ինչպես նաեւ
«Բավականաչափ ուրախալի առիթներ ունեցա»
Երեկ ասաց Սերժ Սարգսյանը՝ իր մրցակիցների մասին հարցերին ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե սպասո՞ւմ էր ՀՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ից նման քննադատություն՝ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իր ելույթները լսում են ոչ թե դահլիճում եղած 300-500 մարդիկ, այլ նաեւ մեր հասարակությունը, եւ ինչպես թեկնածուներից մեկն ասաց՝ դատավորը ժողովուրդն է (Սա Վահան
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարեց Վահան Հովհաննիսյանը, որը երեկ ընտրվեց ՀՅԴ թեկնածու նախագահական ընտրություններում Դաշնակցությունը խորհրդարանական կուսակցություն դառնալուց հետո աստիճանաբար հրաժեշտ է տալիս հեղափոխական գործելակերպին: Փոփոխությունները հանգեցրին նրան, որ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը երեկ անցկացրեց ամբողջովին բաց Գերագույն ժողով: Ճիշտ է, այս ժողովի օրակարգում միայն մեկ հարց էր՝ նախագահի թեկնածուի ընտրությունը, սակայն այնուամենայնիվ հետաքրքիր էր լսելը, թե դաշնակցականներն իրենց ժողովներում
«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՖԻԳՈՒՐԸ ԿԱՐՈՂ Է ՀՈՒՅՍ ԱՐԹՆԱՑՆԵԼ»
Ասում է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը – Արդյոք Ժիրայր Սեֆիլյանի՝ մեր թերթում հրապարակած բաց նամակը նախկին ԱԳ նախարար Ա. Արզումանյանին նախապես համաձայնեցվա՞ծ է եղել ձեր կազմակերպության այլ անդամների հետ, թե՞ դա նրա անձնական դիրքորոշումն է: Բացի այդ, կասկածներ կան, որ ձեռագիրը իրենը չէ: – Անկասկած է, որ բաց նամակի հեղինակը Ժիրայր Սեֆիլյանն
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ
Վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու փոխնախագահ Գալուստ Սահակյանը ոտքի չկանգնեցին, երբ կառավարության նիստերի ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին՝ ողջունելով ինքնաբացարկ հայտարարելու նրա քայլը: Սակայն վարչապետը մեկ այլ դեպքում շատ բացահայտ դրսեւորեց իր վերաբերմունքը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե երկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթը մինչ օրս չի գործում,
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք գտնել նրանց, ովքեր կիսում են ձեր տեսակետները։ Դա անհրաժեշտ է գործի համար։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հարմար օր է անելիքները պլանավորելու եւ կենցաղային հարցերը լուծելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նպաստավոր ազդեցություն կունենա ձեր ողջ մտավոր գործունեության համար։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է՝ կոմերցիոն ինչ-որ հաջողություն եւ եկամուտ ունենաք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Գործընկերների հետ ֆինանսական քննարկումներ պետք
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Լեւոնն ու Վլադիմիրը շարքում են Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկության ամեն մի տուրի ավարտից հետո մասնակիցների թիվը հիսուն տոկոսով կրճատվում է: Ասպարեզում մնում են միայն ուժեղները, թեեւ համեմատաբար անփորձներից ոմանք արդեն իսկ անակնկալներ են մատուցել: Մասնավորապես, երկրորդ տուրից հետո ճամպրուկները ստիպված եղավ կապել առաջատարների շարքը դասվող ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը: Բարեբախտաբար, Հայաստանի երկու լավագույն
«Թուրքերը չեն ընկալում»
Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ թուրքերը կփոխեն իրենց քաղաքականությունը, եթե մենք էլ դիմենք այդ քայլին: «Թուրքերը չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն եւ գերմանացիների հետ դասվել այնպիսի պետությունների շարքում, որոնք ցեղասպանություն են իրականացրել: Այս հարցում ամենաէականը թուրքական ազգային անհատականությունն է, իսկ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարցը կախված է քաղաքական որոշումներից: Թուրքը չի ընկալում, որ ինքը երբեւէ կարող
ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ԱԺ
Պատգամավորները դժգոհ են հայ բեմի ներկայացուցիչներից, իսկ «աստղերը» ոմանց մոտ սրտխառնուք են առաջացնում Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե ինչ նախասիրություններ ունեն մեր ժողովրդի ընտրյալները: Արդյունքները մտահոգիչ էին: Անահիտ Բախշյան, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցություն. «Մշակութային նախասիրությունների թվում ինձ համար առաջին տեղում դասական երաժշտությունն է: Եթե ազատ ժամանակս թույլատրում է, ապա այն տրամադրում եմ հիմնականում Թոփչյանի
«Գանգատվում են չար կատվի վրա»
Ստեղծագործում են օմբուդսմենի «պատվին» Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանն ունի 2004 թվականից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել բոլորը՝ անկախ սոցիալական դրությունից, ազգությունից եւ անգամ պաշտոնից: Առայսօր, սակայն, չի արձանագրվել գոնե մեկ դեպք, երբ որեւէ պաշտոնյա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնդրի զբաղվել իր խախտված իրավունքների հարցով: Փոխարենը պաշտոնյաները աջուձախ, մանրածախ ու մեծածախ խախտում են ՀՀ
ԱՂԱՆԴԸ «ԲՈՒՅՆ» Է ԴՐԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ
Թիվ 26 դպրոցում աղանդավոր ուսուցչուհին հայ եկեղեցու պատմություն է ուսուցանում «Արմենակյանը ցույց կտա» լուրում («Առավոտ», 27.11.2007) տեղեկացրել էինք Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի «աղանդավորացված» լինելու մասին, ինչը, սակայն, տնօրենը՝ Ա. Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը հերքել էր ու նաեւ սպառնացել, թե ցույց կտա նման լուրեր տարածողներին: Հանդիպեցինք Նորք-Մարաշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր
«Ում ձայն եք տվել՝ նրան էլ դիմեք»
Վեդիի քաղաքապետը, ըստ բնակիչների, նախընտրական խոստումները չի կատարում «Ամեն ընտրությունների ժամանակ մեր տարածքի պատգամավորության թեկնածուները սկսում են խոստումներ տալ, իբր թե գազ կքաշեն կամ մեր կոյուղագծերը կվերանորոգեն, բայց հենց ընտրվում են՝ ուրանում են: ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանն էլ ընտրվելուց առաջ խոստացավ, որ մեր թաղամասը կգազիֆիկացնի, հենց ընտրվեց՝ մեզ մոռացավ»,- «Առավոտին» բողոքեցին Վեդի քաղաքի Անդրանիկավան թաղամասի
ՀՀՇ-ԻՆ ՈՒ ՀՅԴ-ԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ
Շիրակի մարզում հիմա էլ սկսել են ՀՀՇ-ականներին հալածել Մեր աղբյուրների հավաստմամբ՝ վերջերս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հավաքել է իր հավատարիմ ենթականերին ու խիստ նախազգուշացրել, որ ուշի-ուշով հետեւեն իրենց համակարգում աշխատող ՀՀՇ-ամետ աշխատակիցներին եւ թույլ չտան, որ վերջիններս կարողանան իրենց թիկունքում ՀՀՇ-ի օգտին քարոզարշավ իրականացնել: ՀՀՇ-ականների նկատմամբ սկսել են խիստ վերահսկողություն սահմանել եւ նույնիսկ հալածել Շիրակի
«ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ»
2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկությունը բարձրաձայնած, հանուն դրա իր վաստակած մեդալները վաճառելու կամ գրավադնելու պատրաստ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն, բազմաթիվ մրցույթներում, խաղերում հաղթած Իսրայել Հակոբկոխյանը երեկ լրագրողներին փոխանցեց իր նամակը, որն ուղղված է Ռոբերտ Քոչարյանին: Իր բոլոր հաղթանակները ոտքի վրա տարած եւ տոնած բռնցքամարտիկը նամակը ընթերցեց կանգնած: Իսրայել Հակոբկոխյանի խոսքը առաջիկա նախագահական
10 ԱՌԱՋԱՐԿ՝ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ
Երեկ Մադրիդում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահները: Ավելի ուշ նրանց են միացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղարի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Խազար Իբրահիմը «Թրենդին» հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ համանախագահները Օսկանյանին ու
Կոմունիստներն ընտրությունների չեն մասնակցի
ՀԿԿ կենտկոմի բյուրոն որոշում է ընդունել առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրել եւ չպաշտպանել որեւէ մեկի թեկնածությունը: Երեկ՝ Հայաստանի սովետականացման 87-րդ տարեդարձի օրը կայացած ՀԿԿ 37-րդ համագումարը հաստատեց բյուրոյի այս որոշումը: «Անցած 17 տարիները ցույց են տվել, որ Հայաստանում ոչ մի ընտրություն՝ սկսած գյուղապետից մինչեւ հանրապետության նախագահի, ոչ մի անգամ չի եղել ազատ, արդար, թափանցիկ:
ՀՅԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
Հույս ունենալով, թե այս համագործակցությունն այլընտրանք կլինի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունը ներկայացնող թեկնածուներին: Նախանձելի գաղտնապահություն դրսեւորեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, երբ երեկ հետաքրքրվեցինք, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է «Ժամանակ-Երեւանի» հրապարակած լուրը, որ նոյեմբերի 25-ին Սիլիկյան թաղամասի «Թերջան» հյուրանոցային համալիրում կայացել է ընդդիմադիրների մասնակցությամբ ՀՅԴ նախաձեռնած նախընտրական բլոկի կամ, ինչպես դրա մասնակիցներն են ձեւակերպում՝ 3-րդ բեւեռի