Օրվա լրահոսը
Եկամուտներն ավելացել են, ծախսերը՝ նույնպես
Հաջորդ տարվա բյուջեի նախագծից նախարարներ Միքայել Հարությունյանը, Աղվան Վարդանյանը, Ներսես Երիցյանը եւ Հարություն Քուշկյանը դժգոհելու տեղ չունեն: 2008թվականի պետբյուջեի նախագիծն այս տարվա բյուջեից ավելի լավն է: Համենայնդեպս, այդպես են կարծում մի շարք պաշտոնյաներ՝ վստահեցնելով, որ այդ նախագծում հաշվարկները շատ գրագետ են արված եւ թույլ են տալիս ծախսերն ավելի թափանցիկ կատարել: Նկատենք, որ 2008-ի բյուջեի նախագիծը
ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՌԱՔՎԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ
Կրպակների ցուցափեղկերում թերթը երեւացող տեղում ցուցադրելու համար խմբագրությունները պետք է ավելի շատ վճարեն: «Երբ թերթերին առաջարկում ենք տպաքանակը նվազեցնել, քանի որ լավ չեն վաճառվում եւ ստիպված ենք լինում վերադարձնել, չեն համակերպվում, մտածում են՝ մենք իշխանության պատվերն ենք կատարում: Սակայն մենք պարզապես անհանգստանում ենք մեր բիզնեսի տեսանկյունից: Եթե թերթը տպագրվում է 4000 տպաքանակով, բայց մեր կրպակներում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇՎԵԼ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
«Առավոտին» ասում է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը – Հետաքրքիր է, թե որպես սկիզբ առած նախագահական ընտրապայքարին չմասնակցող քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդների նախնական հնարավորությունները: Երրորդ կողմի հայացքը միշտ անաչառ է լինում: – Իմ կարծիքով, առաջիկա նախագահական ընտրապայքարը նմանվելու է ոչ թե նախորդ՝ 2003-ի, այլ 1998-ի ընտրություններին: Այն ժամանակ նույնպես
ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը չվերադառնալ Անշուշտ, Ռուսաստանը բարբարոսական երկիր է նախ իր սահմանների ներսում՝ Կուստյինի նկարագրած ժամանակներից մինչեւ այսօր, երբ այդ երկրի անգամ մայրաքաղաքային երիտասարդները կարող են բոլորովին անծանոթ մարդու վրա հարձակվել ու դանակով, երկաթով, ապակու կտորտանքով տանջամահ անել. ընդսմին ոչ ոք չպատժվի, ոչ մի պաշտոնյա ներողություն չխնդրի: Սակայն հետեւանքների առումով ավելի էական է այն, որ
ՐԱՖՖԻԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆՓՈՓՈԽ
«Մեդիամաքս» գործակալությունը դիմել էր ՀՀ նախագահի մամուլի ծառայություն՝ խնդրելով հայտնել երկրի ղեկավարի վերաբերմունքը «Ժառանգություն» կուսակցության նոյեմբերի 21-ին տարածած հայտարարության վերաբերյալ: Հայտարարությունում հույս էր հայտնվում, որ Ռոբերտ Քոչարյանն «անմիջապես կբավարարի հանրային պահանջը»՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին 1991 թվականից սկսած ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը գրավոր պատասխան
Հայրիկյանը վիրավորված է
Ըստ նրա՝ ընդդիմադիրների մի մասը «սրիկա է, մյուսը՝ տգետ կամ ծախված» Oրեր առաջ տեղի է ունեցել «Մետելիցայի», ըստ նախաձեռնության կնքահայր Պարույր Հայրիկյանի, «վերջին հանդիպումը»: Հանդիպմանը մասնակցել են հինգ կուսակցությունների ղեկավարներ՝ ԺՈՒԿ, ԱԺԴ, ԱՄ, ԱԻՄ եւ Մարքսիստական կուսակցության: Ի սկզբանե դրված երկու նպատակներից՝ գործնական՝ ժողովրդավարական ուժերի համախմբում, եւ վերլուծական, վերջինս ի կատար է ածվել: Գոնե այդքանով
«ԱՔՍՈՐՎԵ՞Լ» Է, ԹԵ՞ ՉԻ «ԱՔՍՈՐՎԵԼ»
Հայաստանի ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի՝ 1993 թվականին Ղարաբաղը լքելու փաստի առնչությամբ մեկնաբանությունները տարբեր են: Նոյեմբերի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահը անդրադառնալով իրեն ուղղված հարցին, թե՝ ինչպե՞ս եղավ, որ նա Ղարաբաղից Հայաստան բերեց մասնավորապես Սերժ Սարգսյանին, ասել էր. «Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից: Ս.
ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Վերջինիս պնդումը, թե նախկին իշխանության օրոք իրեն ցանկացել են վերացնել, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչները համարում են ինքնագովազդի միջոց: ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը վերջերս իր լուման ներդնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության գործին, «Իրավունքին» ոչ միայն ասել էր, թե առաջին նախագահի իշխանության օրոք էր, «որ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ամիսը մեկ գնում էր Շվեյցարիա, հայտնի
ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն անդրադառնալով իրենց հայտարարությանը նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանին, որտեղ նշվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 2001 թվականին, այդ ժամանակ էլ ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ «ԱրմԻնֆո»-ին ասել է. «Մեր առաջնորդը ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով դիմել էր 1991 թվականին: Այդ ժամանակ, համաձայն օրենսդրության, պարտադիր չէր անմիջապես հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից:
ԽՈՍՔԻ ՀԱՅՐԵՆԻՔ
Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ եւ քո ձեռքից թռնում է ջահելության՝ այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանոմ մոռացության ջրերում, զգում ես, թե ինչպես ես ազատվում երկրային փառքի ձգողականությունից եւ հայտնվում խոսքի Հայրենիքում: Գիտակցելով, որ քո ետեւում, քո ապրած ծիրի մեջ,
ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ՝ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17-ին, Սունդուկյան 15/2, բն 18 հասցեում: Իսկ նոյեմբերի 24-ին, Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի կունենա վերջին հրաժեշտը գրողին: Նրա դին կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
ԽՈՅ 21.03-20.04: Մտերիմների հետ հարաբերություններում եղեք անկեղծ եւ անկաշկանդ: ՑՈՒԼ 21.04-21.05: Զբաղվեք ֆիզիկական աշխատանքով, բայց այնպիսի, որը ձեզ հաճույք կպատճառի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գործընկերների հետ ընթացիկ գործերը կարգավորելը գերադասելի է նոր ծանոթություններ հաստատելուց: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական ասպարեզում օրը ձեզ երջանկություն կպարգեւի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է՝ քրտնաջան մասնագիտական աշխատանքի դիմաց այսօր ձեզ վարձահատույց լինեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր
ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2008 թվականի եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարն ավարտեց սեփական հարկի տակ Ղազախստանից կրած 0:1 հաշվով պարտությունով: Վերջին շրջանում մեր թիմի ցուցադրած արդյունավետ խաղերի ֆոնի վրա այս անհաջողությունը սառը ցնցուղ էր հայ ֆուտբոլասերների համար: Ճիշտ է, բառացիորեն մի քանի օր առաջ մեր տղաները արտագնա ծանր հանդիպում էին ունեցել Պորտուգալիայի հետ, որից հետո
Ախոռները պետք է մաքրել 1996-ից
Հակառակ դեպքում «մաքրողին» չեն հավատա «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից, ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նախագահ ընտրել: Ընդ որում, այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է ԱԺ նախագահը: Երեք տարին ինձ անհրաժեշտ է ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքերի
ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Գյումրիի թիվ 41 դպրոցի կոլեկտիվը արդեն երրորդ օրն է՝ հանրապետական մարզպետ Լիդա Նանյանից պահանջում է տնօրենի պաշտոնում վերականգնել դաշնակցական Արտակ Ավետիսյանին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Շիրակի մարզպետը պաշտոնից ազատել է ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արտակ Ավետիսյանին, որն էլ անչափ զայրացրել է թե՛ կոլեկտիվին եւ թե՛ թաղի ծնողներին: Վերջիններս ստորագրահավաք կազմակերպելով ու անժամկետ դասադուլ
Կարապետիչն առաջատար է «ԱԼՄ»-ում, Ծառուկյանը՝ «Կենտրոնում»
Ըստ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի դիտարկումների, ՀՀ նախագահին վերաբերող հիշատակումները հիմնականում բացասական են: «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն էր, թեման՝ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի եւ ԵՄԱ-ի իրականացրած դիտարկումները, որոնք վերաբերում էին 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին՝ հայաստանյան ԶԼՄ-ների հոկտեմբեր ամսվա աշխատանքին: Դիտարկվել են 4 համապետական TV՝ Հ1, հ2, «ԱԼՄ», «Արմենիա», 3 մայրաքաղաքային՝
ՔՐԳՈՐԾ ՉԵ՞Ն ՀԱՐՈՒՑՈՒՄ
Օպերատորը նույնպես սեղմել էր կոկորդը Չնայած Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքից՝ հարկային տեսչության օպերլիազոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակվելուց անցել է ուղիղ կես ամիս, սակայն մարզի ոստիկանության քննչական բաժնում փաստի առթիվ դեռեւս քրգործ հարուցված չէ: Ինչպես հայտնի է, հեռուստաընկերությունում ստուգումներ անցկացնող վերոհիշյալ հարկայինի պաշտոնյան խախտել էր Քրեական օրենսգրքի 164 հոդվածը՝ մասնագիտական
ՀԲ-ն ու «Երեւան ջուրը» փողե՞ր են կերել
Հայաստանում իրականացրած ապօրինությունների համար Ռոբինսոնին ու Վոլքինգին հնարավոր է Անգլիայում դատեն: «Համաշխարհային բանկը, ըստ էության, կոռումպացված է ու իր տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցների չարաշահումներով զբաղվող կառույց է»,- երեկ այսպիսի սենսացիոն հայտարարություն արեց անգլիացի վերլուծաբան Բրյուս Թասկերը, որը Հայաստան է եկել դեռեւս 2003-ին՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հրավերով: Հազարավոր բնակիչների բողոքների հիման վրա նա ուսումնասիրել
ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼ
Մանկատան տղաներն ուզում են գեներալ դառնալ, աղջիկներն էլ՝ մանկատան դաստիարակչուհի Երբ լուսանկարում էինք Հովհաննեսին, նա խնդրեց, որ իր գլխավերեւում կախված Հիսուս Քրիստոսի նկարն էլ երեւա. «Ես Աստծուն շատ եմ սիրում, նա մեզ ամեն օր ուտելիք է տալիս»: Արգիշտին վերջերս քեռի է դարձել, ուստի այդ պատճառով նրա քույրը չի կարողանում եղբորն այցելել: Կարինեն հույս
ՏԵՍԱԾԸ «ՌԱԶՎԱԴՆՈՅ ԿԼՅՈՒՉՆ» ԷՐ
«Ամեն մարդ իր մակարդակի, իր կրթական ցենզի սահմաններում կարող է հասկանալ «գործիք» ասածը: Մարդ կա, որ իրեն ավելի հասկանալի լինի, գործիք ասելով պատկերացնում է «կվալդ» կամ «ռազվադնոյ կլյուչ»: Մեկ ուրիշը կհասկանա, որ պետությունը գործիք է ազգի ձեռքին: Խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր արտահայտվում են, իրենց ուղեղներն իբրեւ գործիք օգտագործեն, որ որեւիցե հոդաբաշխ նախադասություն կարողանային արտահայտել:
Ըստ «Ստրատֆորի», Բաքուն «զինվում է», իսկ Երեւանը՝ «ուշադիր հետեւում»
Էներգակիրների հարցում Ադրբեջանը Ռուսաստանի մրցակիցն է դառնում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, այսպիսի կարծիք են հայտնել «Ստրատֆոր» հեղինակավոր հետազոտական կենտրոնի վերլուծաբանները՝ բխեցնելով, թե «Մոսկվան առավել նկատելի դարձած հետաքրքրություն ունի ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինելու, այլեւ անկայուն Ադրբեջան տեսնելու հարցում, ինչը վերջինիս հակամարտության մեջ ներքաշելու հնարավորություն կտար»: «Ստրատֆորի» մեկնաբանների վկայությամբ, նախօրեին Վրաստանում տեղի է ունեցել ոչ միայն
Ինչո՞ւ շտապեցին
Ընտրությունների նախօրեին «Ընտրական օրենսգրքում» կատարված հապճեպ փոփոխություններն էին պատճառը, որ երեկ Երեւանի մամուլի ակումբը, «Ընտրությունը քոնն է» եւ «Տրանսպերենսի ինտերնեյշնլ- Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Նրանց հուզել էին ոչ այնքան կատարված բուն փոփոխությունները, որովհետեւ դրանք հիմնականում դրական որակվեցին, որքան դրանց իրականացման գործընթացը: «Տրանսպերենսի ինտերնեյշնլ-Հայաստանի» ղեկավար Ամալյա Կոստանյանին վրդովեցրել է հատկապես այն, որ
ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՏԱՓԵՏԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ
Արձանագրելով, որ 1995-96թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ կեղծիքներ են եղել, նա փաստորեն ընդունեց իր մեղքը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում անհրաժեշտ էր համարել ու առաջարկել էր ընտրակեղծիքներից խուսափելու, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար «Ընտրական օրենսգրքում» երկու փոփոխություն անել՝ բոլոր ընտրությունների քվեաթերթիկները, միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ, տպագրել արտասահմանում՝ բացառելու
ՕԵԿ-Ն ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՍԱՄԲ
Արթուր Բաղդասարյանն այնուամենայնիվ առաջադրվելու է նախագահական ընտրություններում, եւ նրան պաշտպանելու է «Արդարությունը»: Երեկ երեկոյան գումարվեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, քննարկվեցին նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկները՝ իրեն՝ որպես նախագահի թեկնածու, միանալու եւ ընտրախախտումները կանխելու համար ընտրական օրենսդրությունը կատարելագործելու վերաբերյալ: ՕԵԿ մամուլի ծառայությունը կայացած քննարկումների վերաբերյալ տարածել է
ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՔԱՆԴԵԼ
Նոյեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայի հանդիսավոր բացման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ կոչ էր արել «պետական կարիքների զոհ» դարձած եւ համարժեք փոխհատուցում չստացած բնակիչներին ներողամիտ լինել: Իսկ երեկ Երեւանի Կենտրոնում քանդվում էր եւս մեկ քաղաքացու տան տանիքը, ընդ որում՝ ապօրինաբար, առանց սեփականատիրոջը գնային առաջարկ անելու եւ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքելու, եւ այն պահին, երբ տանտերը տանը
ՀԱՂԹՈՂԸ ՈՐՈՇՎԵԼՈՒ Է ԱՅՍՕՐ
«Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության» հասարակական կազմակերպությունների դաշինքի եւ «Արեւածաղիկ» ամսաթերթի՝ զանգվածային լրատվամիջոցների միջեւ կազմակերպված «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով ֆուտզալի մրցաշարն այսօր կհատի եզրագիծը: Տասնմեկ լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված յոթ հավաքական թիմերը նախնական փուլում բաժանվել էին երկու ենթախմբի: Կիսաեզրափակիչ անցնում էին խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցնողները: Երկու օր տեւած պայքարի արդյունքում առաջին արգելքը հաղթահարեցին «Ազատ Առավոտը»,
Արվե՞ստ, թե՞ անառակություն
Վուլգար ներկայացումներն ու հեռուստանախագծերը շատացել են Մեր մշակույթը, չնայած երկրի բարգավաճմանը, անկման եզրին է: Վերջերս ներկա գտնվեցի մի բեմադրության, որի թեման ինձ չէր կարող չհուզել. խոսքս Երեւանի երաժշտական թատրոնում տեղի ունեցածի մասին է՝ «Սերոժիկ» վերնագրով: Ի՞նչ ենք մենք ուսուցանում եւ մատուցում մեր սերունդներին, ի՞նչ օրինակ ենք ծառայում նրանց: Մի՞թե կարելի է նման ներկայացումներ բեմադրել: Սերգեյ
«ԱՐՏՄԻՔՍԸ» ՆԱԵՎ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
Նորաստեղծ պատկերասրահի տնօրեն Արթուր Ավագիմյանը «փակագծերը» կբացի առաջիկայում Նոյեմբերի 20-ին հայաստանյան մասնավոր պատկերասրահների թիվը ավելացավ եւս մեկով: Այսուհետեւ Պարոնյան 9 հասցեում՝ Փարաջանովի տուն-թանգարանից ոչ հեռու, կգործի «Արտմիքս» պատկերասրահը: Պատկերասրահի տնօրեն Արթուր Ավագիմյանն «Առավոտին» հայտնեց, որ ի տարբերություն նմանօրինակ մշակութային օջախների, «Արտմիքսը» չի դնելու ժանրային, ոճական կամ իզմային խտրականություն. «Մեր պատկերասրահի նպատակը բարձրակարգ արվեստ ներկայացնելն է
Գալաջյանը վերականգնվեց
Անսպասելի շրջադարձ՝ «ապտակի» գործով Նոյեմբերի 20-ին Հրանտ Խաչատրյանը ներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ որպես ամբաստանյալ: Պարոն Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 136 հոդվածով՝ տուժող Հայկ Բաբուխանյանին սույն թվականի փետրվարի 8-ին ապտակելու համար: Գործով դատական նիստը սկսվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ ՍԻՄ կուսակցությունում Խաչատրյան-Բաբուխանյան «փոխհրաձգությունը» սկսվեց դեռ տարեսկզբին. կողմերը միմյանց
ՕՐԸ ԿՍԿՍԵՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՈՎ
Ըստ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության նորանշանակ գործադիր տնօրեն Նիկոլայ Դավթյանի, առավոտյան Արցախի նախագահը կողջունի, իսկ երեկոյան՝ բարի գիշեր կմաղթի իր ժողովրդին: «Միր» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Դավթյանն այլեւս Արցախի հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենն է: Բազմափորձ մասնագետն ասաց, որ որոշել է ոչ միայն եթերային ժամանակահատվածը երկարացնել, այլեւ բովանդակային փոփոխություններ անել: «Առավոտը» նորանշանակ տնօրենից հետաքրքրվեց՝ անձերի եւ թեմաների