Օրվա լրահոսը
ԴԵՄՔԻ ԾԵՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ծերացման արտաքին դրսեւորումներն առաջին հերթին պայմանավորված են ոչ թե մաշկի եւ դեմքի նուրբ հյուսվածքների տոնուսի իջեցմամբ, որոնք հեռացվում են ժամանակակից վիրահատական միջոցներով, այլ դիմային ոսկորների ձեւի, մասնավորապես՝ ներքեւի ծնոտի փոփոխություններով: Ռոչեստերի համալսարանի պլաստիկ վիրաբույժը հետազոտել է տարբեր տարիքային խմբերի պատկանող 120 մարդու դեմք: Հետազոտության համար ընտրվել է կանանց եւ տղամարդկանց
«Մեր հին դաշնամուրը» տրագիկոմեդիան
Կամ՝ լավատեսության սինդրոմ Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» պիեսի բեմադրության երեւանյան պրեմիերան: Ներկայացման առաջնախաղը կայացել է փետրվարի 20-ին՝ Գյումրիում. 2 գործողությամբ տրագիկոմեդիան բեմադրել է տեղի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, բեմադրությունը Ռաֆայել Գրիգորյանինն էր: Գլխավոր դերակատար Միքայելին մարմնավորում էր
ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ «ԶԱՊ» ՈՏՔԵՐՈՎ ՀԱՐԹԱԹԱԹ ՍԵՐՈՒՆԴ
Որոշ բիզնեսմենների կողմից շուկայում լցված կոշկեղենի «շնորհիվ» հնարավոր է մեր երեխաներն ունենան հոդերի կառուցվածքի հետ կապված լուրջ խնդիրներ: Եթե հայ ազգի երեխաների մի զգալի մասը դառնա հարթաթաթ, ծուռթաթ կամ ավելի բարդ հիվանդություններ ձեռք բերի, 15 տարեկանում սկսի քայլել 80 տարեկանի պես, կամ բալետի գնա, բայց ունենա ֆուտբոլիստի ծուռ ոտքեր՝ ոչ մի զարմանալի բան չի լինի:
ԱՌԱՆՑ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
Սամբոյի Հայաստանի հավաքականի չորս անդամներ մարտի 25-27-ը Մոսկվայում մասնակցեցին Անատոլի Խառլամովի՝ մարզական եւ մարտական սամբոյի հուշամրցաշարին, որտեղ հանդես էին գալիս նաեւ կանայք: 48 կգ քաշային Ժաննա Վարդանյանը, որ մեր թիմի միակ կին ներկայացուցիչն էր, բաժանեց 5-8-րդ տեղերը: Տղամարդկանց պայքարում համեմատաբար հաջող հանդես եկավ Վաչիկ Վարդանյանը (68 կգ), որը երրորդ տեղի համար մարտում պարտություն կրեց եւ
ԿՊԱՅՔԱՐԵՆ ԳԱՎԱԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների ակումբները հաջող են հանդես գալիս իրենց երկրների ազգային առաջնություններում եւ գավաթային խաղարկություններում: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում է Հենրիխ Մխիթարյանը, Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Դոնեցկի «Շախտյորին» եւ մայիսի 16-ին պատվավոր ավարին տիրելու համար հանդիպելու է Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ: Ի դեպ, 1994 թվականից հետո սա
ՉՈՐՍ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Լիբանանաբնակ հայ շախմատիստուհիներ Քնարիկ եւ Սուսան Մուրադյանները գերազանց մրցելույթ են ունեցել այդ երկրի կանանց առաջնությունում: Միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը մեկ տարվա ընդմիջումից հետո վերադարձրել է չեմպիոնուհու կոչումը, իսկ Սուսանը դարձել է փոխչեմպիոն: Զուգահեռաբար անցկացված արագ շախմատի Լիբանանի պատանեկան առաջնությունում ՀՄԸՄ անդամ երեք հայ պատանիներ նույնպես հավասարը չեն ունեցել: Ըստ տարիքային խմբերի՝ չեմպիոնի կոչում նվաճել են
ՈՐՈՇԵՑ ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐԸ
Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից մեկը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որ Խարկովում անցկացված Ուկրաինայի ազգային իրավաբանական ակադեմիայի «Ռեկտորի գավաթ» միջազգային 12-րդ ներկայացուցչական մրցաշարում նախավերջին օրը 4,0 միավորով բաժանում էր 2-3-րդ տեղերը, վճռորոշ՝ 7-րդ տուրում սեւերով պարտվեց միանձնյա առաջատար Աննա Ուշենինային (Ուկրաինա) եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց երրորդ հորիզոնականում:
Դոպինգի համար ներում չի լինի
Օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու դոպինգի դեմ պայքարին եւ այն ոչնչով չի տարբերվելու մեծահասակների շրջանում կազմակերպվող ստուգումներից ու պատժամիջոցներից: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: Նրա խոսքերով, խիստ մտահոգիչ է դարձել, այսպես կոչված, տարիքային դոպինգի օգտագործման դեպքերի հաճախակի դառնալը: Եվ եթե պատանի մարզիկներից որեւէ
Սինգապուրը պատրաստ է
Օրերս Սինգապուրում աշխատանքն ավարտեց պատանեկան անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի մասնակից երկրների ազգային օլիմպիական կոմիտեների գերագույն կոմիսարների սեմինար-խորհրդակցությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Խաղերի գործադիր կոմիտեի նախագահ Մինանգը ներկաներին ծանոթացրել է խաղերի օրերին սահմանված կարգուկանոնին: Մասնավորապես, փողոցներում արգելվելու է ծխելը, շրջակա միջավայրն աղտոտելը, սնվելը: Փողոցներում բացառվելու են տրանսպորտային խցանումները, իսկ խաղերի մասնակիցները քաղաքային
MMA-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Կարատեիստ, սեւ գոտի 3-րդ դան, կասկադյոր Էրիկ Օհանյանը 2009 թվականին Հայաստանում հիմնադրեց MMA (Mixed Martial Arts) ֆեդերացիան եւ այդ մարտարվեստով զբաղվողների թիվը հանրապետությունում արդեն բավական մեծ է: MMA ֆեդերացիայի դռները բաց են վեց տարեկանը լրացած տղաների եւ աղջիկների առջեւ: Էրիկ Օհանյանն այժմ աշխատում է Հայաստանում մեծահասակների պրոֆեսիոնալ լիգայի զարգացման ուղղությամբ: – Ի՞նչ է ներկայացնում MMA-ն:
ՇԱՆԹԻ ՊՈԵԶԻԱՆ
«Առավոտը» Էլեկտրոնային փոստով ստացել է սփյուռքահայ մեր հայրենակից Շանթ Նորաշխարյանի նամակը (Shant Norashkarian, [email protected]): Հեղինակը ցանկություն է հայտնել, որ իր չափածո ստեղծագործությունների մասին տեղյակ լինեն նաեւ մայր հայրենիքում: Դրա համար բավական է այցելել https://www.poetryofnorashkharian.com/YEARS/MYPOEMSINARMENIAN.html: «Երազ մը երազի մը մեջ», «Գարուն է», «Կը կանչեմ ձեզ», «Կար սէր մը», «Փոքրիկներս» եւ մյուս ստեղծագործություններն աչքի են ընկնում զգացմունքայնությամբ,
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ՝ ՀՈՒՄՈՐՈՎ
Այսօր Արամ Խաչատրյանի արձանին հարակից տարածքում տեղի կունենա Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի բացօթյա ասուլիսը: ՀՀ կառավարության՝ 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվեց որպես հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր: Նշանակալի այս քայլով պետությունը, ըստ էության, կարեւորեց հասարակական-մշակութային կյանքում, ինչպես նաեւ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման գործում հումորին եւ երգիծանքին վերապահված դերը: Ապրիլմեկյան միջոցառումների կազմակերպման
«Նկարը դարձել է զարդարելու միջոց»
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի երեւանյան ցուցահանդեսը՝ 14 տարի անց Մշակույթը ետին պլանում է հայտնվել, իսկ նկարիչներն ու նկարչությունն առհասարակ պետական ուշադրությունից դուրս են: «Առավոտի» հետ զրույցում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը նաեւ նկատեց, որ վերջին շրջանում արվեստի բարձրարժեք գործերի փոխարեն «գնողունակ» հասարակությունը միայն դեկորներ է պահանջում՝ շքեղ առանձնատները կահավորելու համար. «Խոսքս իհարկե լուրջ կոլեկցիոներների մասին չէ, ովքեր, իսկապես,
ՍԻՄՖՈ-ՊՈՊՈՒԼՅԱՐԸ ՉԻ ՔԱՐՈԶՎՈՒՄ
Այդ ժանրում ստեղծագործող կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը դա պայմանավորում է կազմակերպչական խնդիրներով «Առավոտը» 2000թ. անդրադարձավ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացած սիմֆո-պոպուլյար երաժշտության համերգին, որի ընթացքում ներկայացվեցին կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նշված ժանրի տեղծագործությունները՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, էթնիկ ու էլեկտրոնային գործիքների եւ SNG ստեպ խմբի (ղեկավար՝ Սարգիս Գալստյան) կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): Թվում էր, թե Հայաստանում առաջին անգամ
ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ 8-17 ՏԱՐԵԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ
Մեքսիկայում, Դուրանգո նահանգի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի վրա, որի արդյունքում 7 երեխա եւ 3 երիտասարդ է սպանվել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հանցագործները փորձել են ավտոբուսը կանգնեցնել ավտոմայրուղու՝ բնակավայրերից հեռու մի հատվածում, եւ այն բանից հետո, երբ վարորդը չի ենթարկվել նրանց պահանջին, հանցագործները կրակ են բացել ավտոբուսում գտնվողների ուղղությամբ ու նաեւ մի քանի պայթուցիկ
ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ՊԱՏԱՆՈՒ ԵՆ ՍՊԱՆԵԼ
Երեքշաբթի օրը, Գազայի հատվածում գտնվող Յասիր Արաֆաթի անվան օդակայանի մոտ պաղեստինցի մի պատանի է գնդակահարվել: Պաղեստինյան աղբյուրները պնդում են, որ իսրայելցի զինվորականները 15-ամյա Մուհամմեդ Զիդանին գնդակահարել են անկլավի անվտանգության արգելապատնեշին մոտենալիս: Անկլավի Փրկարար եւ շտապօգնության ծառայության ղեկավար Մուավիա Խասանեյնի մատուցմամբ, պատանին փորձել է թափանցել օդակայանի տարածք: Պաղեստինյան աղբյուրները հավանական են համարում, որ տղան փորձել է
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐ
Չինաստանում, Ցզինին քաղաքի մերձակայքում գտնվող գետի մոտ հայտնաբերվել են ավելի քան 20 նորածին, այդ թվում՝ արատներ ունեցող երեխաների դիակներ: Չինական պետական ԶԼՄ-ների մատուցմամբ, հարուցվել է քրեական գործ, որի հետաքննությունը վարող մարմինը, ամենայն հավանականությամբ, կզբաղվի քաղաքի մերձակա հիվանդանոցներով: Նորածիններից ութի մարմինների վրա կան տեղի բժշկական հիվանդանոցի նշագրումներ, իսկ պարկերից մեկի վրա էլ հստակորեն երեւում է հիվանդանոցի
Սերբերը բոսնիացիներից ներողություն են խնդրում
Մարտի 30-ին Սերբիայի խորհրդարանը քննարկել է 1995 թվականին Սրեբրենիցա բնակավայրում հազարավոր բոսնիացի մահմեդականների սպանության համար ներողություն հայցելու խնդիրը։ Իշխող կուսակցությունների կողմից շրջանառության մեջ դրված բանաձեւի նախագծով Սերբիան ցավակցություն է հայտնում ողբերգության զոհերի համար եւ ներողություն խնդրում Բոսնիայի սերբական զորքերի իրագործած սպանությունները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար։ Բանաձեւը, սակայն, խուսափում է կոտորածները «ցեղասպանություն» բնորոշելուց։
Մերկելին չի հաջողվել համոզել Թուրքիային
Թուրքիայի լիարժեք անդամակցությունը Եվրամիությանը նպատակահարմար չէ, սակայն անդամակցության բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: News.am-ի մատուցմամբ, ԵՄ մուտք գործելու գործընթացը արագացնելու համար, Մերկելի խոսքով՝ Անկարան Կիպրոսի հունական հատվածի համար պետք է բացի իր նավահանգիստները եւ օդանավակայանները։ Մերկելը
Չեչնիայի խորհրդարանի խոսնակը մեղադրել է հատուկ ծառայություններին
Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Դուկուվահա Աբդուռահմոնովը մարտի 29-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի համար մեղադրել է «մոսկովյան հատուկ ծառայություններին»: «Ռոսբալտի» փոխանցմամբ, խորհրդարանի նիստի ժամանակ Աբդուռահմոնովը հայտարարել է, թե՝ պայթուցիկ սարքերը մոսկովյան մետրո են բերվել մետրոպոլիտենի աշխատակիցների, անվտանգության ծառայությունների կամ իրավապահ մարմինների «բացարձակ անփութության» կամ հանցակցության արդյունքում: «Եթե բարձրաստիճան անձինք իրենց ղեկավարներին ներկայացվող հաշվետվություններում այսօր, որպես
ԿԳՆ-Ն ՈՒ Հ/Կ-ՆԵՐԸ
ՀՀ ԿԳ նախարարությունում մարտի 29-ին տեղի է ունեցել նախարարի հրամանով ձեւավորված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր նախարար Արմեն Աշոտյանը: Վերոնշյալ խորհուրդը ստեղծվել է քաղաքացիական հասարակության կառույցների առաջարկով: «Յուրաքանչյուր երեխայի եւ յուրաքանչյուր դպրոցի խնդիրը պետք է լինի բոլորիս սեփականությունը, եւ ծագած յուրաքանչյուր հարց ու խնդիր պետք է լուծենք
«Առանձնահատուկ» Արագածոտնը
Օրերս ԿԳ նախարար Ա. Աշոտյանը աշխատանքային այցով գտնվում էր Արագածոտնի մարզում, տեղեկանում ենք edu.am-ից: Նա փաստել է, որ այստեղ շատ են թերկոմպլեկտավորված դպրոցները, ինչը ազդում է աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության վրա, որը հանրապետությունում ամենացածրն է այս տեսակետից՝ 7/1 հարաբերակցությամբ: Ի դեպ, դրա հետեւանքով լուրջ խնդիրներ են առաջացել՝ դպրոցների ֆինանսավորման հետ կապված: «Ներկայումս մշակվում է 2011-2013 թթ. միջնաժամկետ
«Պետությունը եւ տալիս է, եւ պահանջում»
Կամ՝ ինչու պետք չէ տագնապ հնչեցնել Չնայած ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանի հարցազրույցի միայն վերջում է («Առավոտ», 20.03.2010 թ., «Պետությունը ոչ տալիս է, ոչ էլ պահանջում»), որպես ամփոփում, անվճար միջնակարգ կրթության մասին խոսելիս, նշված վերնագրի տեսքով դժգոհություն հայտնվում, բայց այդ միտքը կա ամբողջ հարցազրույցում: Մենք ճիշտ հակառակ կարծիքի ենք, որովհետեւ պետությունը եւ տալիս է, եւ պահանջում:
ՎԱՌ ԳՈՒՅՆԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Հայ ուսանողներն ու աշակերտները նման պայմաններում են ուզում պարապել «Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է «Հայկական դպրոց» թեմայով բաց քննարկումները: Երեկվա հանդիպումը ավագ դպրոցի աշակերտների եւ ուսանողների հետ էր, մասնակիցների մեծ մասը օլիմպիադաներում ակտիվորեն հանդես եկածներն են: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը «Առավոտին» ասաց, որ հանրային քննարկումների շարքից հետո որոշակի դասեր կքաղվեն, եւ այս
Ներողություն խնդրեք
Երեկ «Առավոտը» ստացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գյոզալյանի նամակը՝ ուղղված ՀՀ Արդարադատության խորհրդին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահին: Փաստաբանը նախընտրել է իր նամակը կոչել «Դիմում, առաջարկ, հորդորանք (Օրենքի առջեւ բոլորի հավասարության վերաբերյալ կամ օրինականության քարոզում)»: Դիմումում, մասնավորապես գրված է. «Ուսումնասիրելով 17.03.2010թ.-ի ՀՀ պաշտոնական
Ո՛Չ՝ ԱՄԲՈԽԱՀԱՃՈՒԹՅԱՆ ՄՈՒՐՃԻՆ
Բոլոր մայրաքաղաքները բովանդակային համապատասխանության մեջ են իրենց պետականությունների հետ: Ներկա սերնդին է տրված Հայաստանի պետության համար ընտրելու՝ անկա՞խ պետականության բովանդակություն, թե՞ գաղութի կամ ծայրագավառի: Ազատ եւ ինքնիշխան պետության մայրաքաղաքը պետք է նպաստի դրական սելեկցիային, ո՛չ՝ բացասական: Ժողովուրդների բազմությունների համար կա սուրբ Երուսաղեմ, կա երազների Հռոմ, բայց կա նաեւ Բաբելոն՝ «մայր երկրի պոռնիկների եւ գարշելիների» (Յայտնութիւն,
30 հազար՝ մեկ տարում
Լեհաստանի դեսպանատունը Սյունիքում ծրագրեր կիրականացնի Մարտի 29-ին եւ 30-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ-ում Լեհաստանի փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին: Այցի հիմնական նպատակը Սյունիքում այս տարի իրականացվելիք զարգացման ծրագրերի քննարկումն էր՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ փոխդեսպանի, 2010 թվականին Լեհաստանի դեսպանատունը Հայաստանում նախատեսում է իրականացնել զարգացման 12 ծրագիր, ընդհանուր՝ 30 հազար եվրո կամ մեկ միլիոն զլոտի
Աշխատենք միասին
Անցած 10 օրում «Առավոտում» մի քանի հրապարակում եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի վիճակի մասին: Հ/կ-ները պնդում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող, Շղարշիկ բանավանով անցնող, տեղ-տեղ քայքայված թափոնատարից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների
Ով է նա, ով է նա, ով է նա
Մարտի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստորագրեցին «ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության համագործակցության մասին» համաձայնագիր, իսկ մարտի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Սփյուռքի փոխնախարար նշանակվեց Վարդան Մարաշլյանը, ով ծնվել է Երեւանում, մեծացել՝ Մոսկվայում, նաեւ աշխատել Արա Աբրահամյանի «Սոգլասիե» ընկերությունում, մասնագիտությամբ տնտեսագետ է: Թե ինչպես կաշխատի Վարդան
ՏՈՒՆ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ՏԱՆՏԵՐ ՉԵՆ
Պետությունը տվել է համայնքին, համայնքի հնարավորությունը չի ներում Էջմիածնի Աթաբեկյան 1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները վերջին երեք տարվա ընթացքում հասցրել են հեռակա ծանոթանալ հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին: Երբ 2007 թվականի մայիսին կառավարության որոշմամբ հանրակացարանները հանձնվեցին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքներին, սեփական միջոցներով դրանք վերանորոգելու եւ հանրակացարանի բնակիչներին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով, էջմիածինցի հանրակացարանաբնակները օր


















































