Օրվա լրահոսը
ԴԱՏԱԽԱԶԸ ԿԴԻՄԻ՞
Վարդենիսի զորամասում 2007թ. օգոստոսին անհայտ հանգամանքներում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը մերժեց ՊՆ քննչական վարչության ավագ դատախազ Հարութ Հարությունյանի վերաքննիչ բողոքը: Տուժողի իրավահաջորդները վերաքննիչ բողոք չէին բերել, ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ օրվա համարում: Պարզ չէ, սակայն, դատախազը կդիմի՞ ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ այս գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ՝ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԴԵՄ
ՀՀ կառավարության 1995թ. նոյեմբերի 24-ի թիվ 83 որոշման հիման վրա «Ժպիտ» ստոմատոլոգիական պոլիկլինիկա» վարձակալական ձեռնարկության արտադրական կոոպերատիվը սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվի կողմից, որի հիման վրա էլ գրանցվել է «Ժպիտը»: ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչությունը 1995թ. դեկտեմբերի 28-ին թիվ 2220 գրությամբ «Ժպիտի» կոլեկտիվին արել էր առաջարկություն՝ 23 միլիոն 922 հազար 381 դրամ
Սկեսուրը՝ որպես բռնարար
Արարատի մարզի բնակչուհի Ա. Գ.-ն ամուսնության 15 եւ ավելի տարիների ընթացքում ապրելով ամուսնու, սկեսրոջ եւ սկեսրայրի հետ նույն տանը, պարբերաբար ենթարկվել է ծեծի, հոգեբանական բռնության՝ ոչ միայն ամուսնու կողմից, այլ նաեւ սկեսրոջ, որը որդեգրելով բռնարարի կերպար, տարիներ շարունակ նվաստացրել է հարսին եւ ի վերջո հասել իր նպատակին՝ բաժանել իր տղային կնոջից: Ա. Գ.-ի հետ զրույցի
Բեռը մինչ պահեստ հասնելը
Մաքսային պետական կոմիտեն նոր խախտումներ է գտել «Կոկա-Կոլա Հելլ. Բոթլ. Քամփ. Արմ.» ՓԲԸ բեռի նախնական զննման ժամանակ ընկերության ապրանքը տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի կշիռը Բագրատաշենի մաքսակետում կազմել է մոտ 38 հազար կգ, մինչդեռ «Ապավեն» մաքսային պահեստ տեղափոխելուց հետո բեռի քաշը պակասել էր շուրջ մեկուկես տոննայով: Զննման արդյունքում պարզվել էր, որ բեռնախցիկի անթափանցելիությունն ապահովված չի եղել: Մեկ
Վետերանների ժառանգներն առաջարկում են
Վերջերս մեր կառավարությունը մի որոշում կայացրեց, ըստ որի՝ Հայրենական պատերազմի բոլոր ողջ մնացած վետերանները կարող են ստանալ ԽՍՀՄ խնայբանկերում ներդրած իրենց ավանդները: Դա ճիշտ որոշում է եւ հասարակությունը հավանություն է տալիս նման վերաբերմունքին: Ցավալի է միայն, որ այդ արտոնություններից չեն կարող օգտվել այն վետերանները, որոնք հեռացել են այս աշխարհից՝ վիրավորանքը սրտում, քանի որ չստացան իրենց
ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող, 3 տարվա ազատազրկման դատապարտված, Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը որովայնի շրջանում ունի սուր ցավեր: Դեռ անցյալ տարի նա դիմել էր ՔԿՀ վարչակազմին՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու եւ բուժզննման ենթարկվելու խնդրանքով, սակայն տեղափոխել էին դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց: Ստուգման ժամանակ նրա մոտ կասկածել էին շագանակագեղձի քաղցկեղ, ինչը, բարեբախտաբար, չի հաստատվել:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Արձագանքելով «Առավոտի» նախորդ համարում հրապարակված «Եվրամիության ճանապարհին էլ կմնանք» հրապարակմանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին. «Քաղաքացի Ժորա Հակոբյանը ընդունելության է եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի մոտ՝ ներկայացնելով սովորական թղթերի վրա գրված դեղամիջոցների ցանկ: Նախարարը, որպես բարի կամքի դրսեւորում, քաղաքացուն խոստացել է աջակցել դեղորայքով՝ պայմանով, որ նա ներկայացնի իր անվամբ
ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԼԱՑ ԵՂԵԼ
16 հազար ընտանիք հանվել է ընտանեկան նպաստ ստացողների ցուցակներից: Երեկ այս մասին ասուլիսին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը՝ պատասխանելով «Արմինֆոյի» թղթակցի հարցին: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ ընտանիքներն ավելի շատ եկամուտներ են ստանում եւ չեն համապատասխանում «Փարոս» համակարգի սահմանված չափանիշներին: Նախարարը հավաստիացրել է, որ ստուգումները կշարունակվեն: Նշենք, որ երեկ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՂՋԻԿԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ
Մեր տեղեկություններով, երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դուստր՝ Արմինե Հարությունյանը նշանակվել է թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:
Կանգառները տեղափոխում են՝ առանց իրազեկելու
Լավ նախաձեռնության վատ իրականացումը Տասը օրից ավելի է, ինչ երթուղային տաքսիների վարորդները կանգառ չեն կատարում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսում տարիներ շարունակ գործող կանգառներում՝ հարուցելով ուղեւորների դժգոհությունը: Վարորդները դա պատճառաբանում են նրանով, որ կանգառ կատարելու դեպքում պետավտոտեսչության կողմից կտուգանվեն 10 հազար դրամով: Արդյունքում՝ բազմաթիվ անտեղյակ քաղաքացիներ, սովորականի նման կանգնելով նշված կանգառներում, ստիպված են լինում իրենց
ՓՈԽՆԱԿ ՄՈՐԻՑ ԿԼՈՆ ՉԻ ԾՆՎՈՒՄ
Վստահեցնում են մասնագետներն ու ասում՝ ավելի լավ է այդ մեթոդով երեխա ունենալ, քան՝ «լեւի» գնալով Փոխնակ մայր կարող է դառնալ վերարտադրողական տարիքի՝ 18-35 տարեկան յուրաքանչյուր կին, սակայն չի կարելի այս մեթոդը կուրորեն կիրառել, քանի որ շատ երիտասարդ տարիքի կանանց ներգրավումն այս ծրագրի մեջ ռիսկային է՝ նրանց հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստված չլինելու պատճառով: «Առավոտի» հետ զրույցում
Մարդահամարը կանցկացվի՝ ամեն դեպքում
«Ինչ էլ լինի, փորձնական մարդահամարը հոկտեմբերի 28-30-ը անցկացվելու է, եթե անգամ դոնոր պետություններ եւ կազմակերպություններ չլինեն»,- երեկ «Ա1+»-ին ասել է ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ նշելով, որ մարդահամարի անցկացման համար իրենց կողմից ամեն ինչ նախապատրաստվել է: Փորձնական մարդահամարը պետք է անցկացվեր ապրիլի 14-23-ը, սակայն հետաձգվեց, քանի որ միջազգային դոնորները
Ապրիլի 1-ից՝ բոնուսներ
ՀՀ պետեկամուտների կոմիտեից հաղորդում են, որ ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ հաստատված կարգով անցկացված վիճակահանությունների արդյունքում չշահած՝ 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրամադրված ՀԴՄ կտրոնների խմբաքանակների դիմաց բոնուս ստանալու նպատակով 2010թ. ապրիլի 1-ից կարող են դիմել «Հայփոստ» ՓԲԸ-ի, «ԱԳԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գրասենյակներ եւ մասնաճյուղեր:
Մեկ տարում կյանքը 8,8%-ով թանկացել է
Մարտ ամսին գները՝ նախորդ տարվա մարտի համեմատությամբ, աճել են 8,8%-ով: Իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,8 տոկոսով: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական վարչությունը հրապարակել էր ամենամսյա հաշվետվությունը՝ «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2010թ. հունվար-մարտին»: Համաձայն այդ հաշվետվության՝ 2010թ. մարտին, 2009թ. մարտի համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 108.8%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝
Դրամը կայուն արժեզրկվում է
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տվյալներով՝ մարտի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 660 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 401.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 400 դրամ: Երեկ բանկերի փոխանակման կետերում դոլարը վաճառվում էր 400 դրամից բարձր գնով՝ 402, 403, անգամ 405 դրամով:
Միավորեցին
«Ամերիաբանկի» եւ «Կասկադ Բանկի» բաժնետերերը (Ռուբեն Վարդանյանը եւ Ջերարդ Գաֆեսճյանը) երեկ կնքել են երկու բանկերի միաձուլման պայմանագիր: Երեկ ասուլիսի ժամանակ «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ասել է, որ Հայաստանի ֆինանսական շուկայում այս միաձուլման գործարքն աննախադեպ է: Միաձուլման երկփուլ գործընթացը այս տարվա ընթացքում կավարտվի: Երկու բանկերի միաձուլման արդյունքում «Ամերիաբանկը» իր ֆինանսական ցուցանիշներով կհայտնվի Հայաստանի բանկային համակարգի
«ՆԱԻՐԻՏԸ» ԼՈՒՌ Է
Ըստ «Ա1+»-ի՝ ներկայումս «Նաիրիտ» գործարանը արտադրանք չի տալիս: «Նաիրիտի» մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Հարությունյանը ասել է, որ «պատճառները խիստ տարբեր են, հիմա չեմ կարող նշել»: Բայց, չնայած արտադրանքի բացակայությանը, Ա. Հարությունյանը վստահեցրել է, որ գործարանի աշխատակիցները հարկադիր պարապուրդում չեն: Մարտի կեսերին հոսանքի անջատումների պատճառով դադարեցվել էր գործարանի աշխատանքը: Պատճառը «Հայաստանի էլեկտրացանցերին»
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ՝ ՄԵԾԱՄՈՐԻՆ
Մեծ Բրիտանիան եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (IAEA) ավարտել են ՀՀ-ում ատոմային անվտանգության մի ծրագրի իրագործումը: Մեծ Բրիտանիան իր «Համաշխարհային վտանգի նվազեցում» ծրագրի միջոցով ֆինանսավորել էր €1.58 մլն արժողությամբ ծրագիրը, որի նպատակն է բարելավել Մեծամորի ատոմակայանի ֆիզիկական պաշտպանվածությունը: Ինչպես «Ա1+»-ը տեղեկացել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից՝ այդ ծրագիրն իրագործել է IAEA-ի Միջուկային անվտանգության ֆոնդը: Մեծամորի
Նկատելի են զարգացման միտումներ
«Հետճգնաժամային պայմաններում ռուսական եւ եվրոպական շուկաներն արթնանում են, իսկ այս գործընթացում մենք պետք է մեր շուկաները գտնենք, այս համատեքստում կարեւոր է ձեւավորել ազատական շուկա եւ ապահովել համապատասխան քանակությամբ արտադրանք եւ հումք, որ հայ գործարարը կարողանա իրացնել իր արտադրանքը միջազգային շուկայում»,- երեկվա ասուլիսում ոսկեգործությունն ու ադամանդագործությունը զարգացնելուն անդրադառնալով՝ նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարարության Առեւտրի եւ արդյունավետ
ԲԱՆԱԿՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ՉՈՒՆԵՆ
Վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը Ազգային ժողովի պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովը երեկ լսումներ էր անցկացնում «ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դատախազության տեսանկյունից թմրամիջոցների դեմ պայքարի մանրամասները ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե հայոց
«Ո՛չ նալին, ո՛չ մեխին»
Երեկ պարզվեց, որ ՍԴ-ն հերթական անգամ հենց այսպիսի որոշում է ընդունել «Առավոտը» երեկ տեղեկացրել էր, որ մարտի 30-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ բավարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումները՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի՝ արդարացվածին պատճառված վնասի հատուցման կարգը սահմանող 67-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված՝ «Արդարացվածին պատճառված
«ՄԻ ՊԱՀ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԱՆՔՆԵՐԻՑ»
Խորհուրդ է տալիս արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը – ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի «Դատավարությունների դիտարկում» զեկույցի առնչությամբ քննարկումները բավականին ակտիվ են: Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ արդարադատության նախարարությունը ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով որեւէ գործառույթ չունի ոչ դատարանների արդարադատության իրականացման, ոչ էլ հետաքննության ու նախաքննության մարմինների գործունեության, առավել
ՀՀԿ-Ի ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԻՋԵՎ ԲԱՆԱՎԵՃԻՑ
«Ձեր տանն էլ, եթե կոնֆլիկտ է լինում՝ Դուք գնում եք ինչ-որ փոխզիջման: Դա որեւէ խնդիր չէ». ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը երեկ «Հենարան» ակումբում այսպես հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին: Վերջինս հիշատակեց, որ «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձի մասին: «Ինձ թվում է՝ Դուք նկատի ունեք
Յուրացրել է եկեղեցու փողերը
ԼՂՀ-ում քրեական գործ է հարուցվել «ՀՀ հոգեւոր մշակութային վերածնունդ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի նկատմամբ: NEWS.am-ը տեղեկանալով ԼՂՀ գլխավոր դատախազության կայքէջից՝ պարզել է, որ Ա. Նիկողոսյանը եկեղեցիների շինության աշխատանքների համար շինանյութ հայթայթելու եւ ԼՂՀ տեղափոխելու մասին համաձայնություն ձեռք բերելով Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ՝ թեմի կողմից ապառիկ ստացած 49.484.880 դրամի դիմաց 2007թ. սեպտեմբերից մինչեւ
Պահանջում են վարչապետի հրաժարականը
«Մենք գտնում ենք, որ փոփոխություններ պետք է նախաձեռնել ներհայաստանյան կյանքում, այնպես, ինչպես պաշտոնական Երեւանը նախաձեռնեց արտաքին քաղաքականության նորացված կուրսը: Հայաստանի ներքին քաղաքական ոլորտն այսօր ունի նույն նախաձեռնողական քաղաքականության խնդիր՝ փոփոխությունների առումով»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Հակառակ դեպքում, ներքին փոփոխությունները բանախոսը պայմանավորում է արտաքին զարգացումներով եւ մտավախություն հայտնեց, որ դրանք
ՀՀՇ-ն՝ Եվրախորհրդարանում եւ ԵԽԽՎ-ում
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀՇ վարչության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ կուսակցությունը մարտի 12-ից անդամակցում է Եվրոպական լիբերալ-դեմոկրատական-ռեֆորմիստական կուսակցությանը: Այս կուսակցությունն ունի բավականին ներկայացուցչական կազմ` ԵԽԽՎ-ում, Եվրախորհրդարանում, այլ եվրոպական կառույցներում: Եվրոպական այդ կառույցն ունի 4 վարչապետ, տասնյակ նախարարներ, հարյուրավոր պատգամավորներ: Այսպիսով, ՀՀՇ-ն հնարավորություն է ստացել ԵԽԽՎ-ում եւ Եվրախորհրդարանում անձամբ բարձրացնել իրեն եւ հայ հասարակությանը հուզող հարցերը: Նախկին
ԱՄԵՆԱՇԱՏԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2009 թվականի զեկույցի համաձայն՝ ավելացել է ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքների թիվը: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) 2008թ. զեկույցում կոչ կար ՀՀ իշխանություններին՝ խստորեն պատժել մարտի 1-ին ձերբակալվածների նկատմամբ ոստիկանությունում քննության ընթացքում բռնություն կիրառածներին: Սակայն կառավարությունը՝ ի դեմս դատախազության, պատասխանել
«Է՞ՇԸ ԿՍԱՏԿԻ, ԹԵ՞ ԻՇԱՏԵՐԸ»
«Ժառանգության» առաջարկից ՀՀՇ-ում ոգեւորված չեն, ավելին՝ հակընդդեմ կոչ են հնչեցնում «Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը եղել է Լեռնային Ղարաբաղը բանակցային պրոցեսից հանելու գործը»,- ի հեճուկս ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակի օրերս տարածած ԼՂՀ հարցի վերաբերյալ պարզաբանումներին՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: «Այդ նախապայմանը եղել է կոնկրետ. եթե չեմ
ՊՐԱԿՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԲԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Ոչ թե պետք է փորձել ԱԺ-ից դուրս ինչ-որ ֆորմատներ ձեւավորել, այլ միանալ ՀԱԿ-ին, պահանջել անհապաղ հրաժարական եւ բոլոր մակարդակների ընտրությունների անցկացում, ինչը հնարավորություն կտա ձեւավորել այնպիսի ԱԺ, որն արտահայտում է քաղաքական հարաբերակցությունը: Պրակտիկ քաղաքական մոտեցումը, թերեւս, դա պետք է թելադրեր եւ ոչ թե լրացուցիչ ֆորմատների ձեւավորում»,- երեկ մամուլի ասուլիսում «Ժառանգության» առաջարկի վերաբերյալ իր «փիլիսոփայական նկատառումները»
Մարտի 31
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել


















































