Օրվա լրահոսը

ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՂԵՔ

Առաջարկում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց տներից զրկված ու համարժեք փոխհատուցում չստացած Կենտրոնի բնակիչներին: Նոյեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր այն անձանց, որոնց սեփականությունն օտարվեց այդ պողոտայի կառուցման համար. «Կարծում եմ, ներողամիտ պետք է լինեն մարդիկ, որոնք համարում են, թե բավարար չափի չեն ստացել փոխհատուցում: Առաջին քայլերն

«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ» Է, «ՄԵՐԺԵԼԻ» Է, «ՇԱՆՏԱԺ» Է

Երեկ քաղաքական որոշ ուժեր այսպես են արձագանքել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական ուժերին ուղղված կոչին: Նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ին՝ ի դեմս Հրանտ Մարգարյանի, Վազգեն Մանուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին անվանապես, նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկնածուներին դիմելով՝ կոչ էր արել «միանալ քոչարյանա-սերժական ավազակապետության

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵՑԻՔ

Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց օտարման գոտում հայտնված ու իրենց սեփականությունից զրկված քաղաքացիներին ներողամիտ լինել՝ անբավարար փոխհատուցում ստանալու համար: «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում այս կապակցությամբ մի զուգահեռ տարավ. «Շատ կներեք, սա նման է նրան, որ գող մտնի տունդ, ունեցվածքդ գողանա, եւ հետո

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսանհինգերորդ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ Եվ ահա Վերայի Կարինեից Սարյանի էդ ասածը լսելով՝ միանգամից հասկացա, որ Սարյանն էդ երկուսուկես բառանոց նախադասությունն ասելով՝ ասել է այն, ինչն իմ էս հարյուրավոր նախադասություններով չկարողացա ասել, եւ Կարինեի ու Սարյանի էդ նախադասությունից հետո անմիջապես հիշեցի էս վերջին շաբաթվա ընթացքում տեսածներս, որ ուրիշ ժամանակ կարող էի չտեսնել

Հարկային գործիքների օգտագործմամբ

«ԳԱԼԱ» ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ սեփականատեր Վահան Խաչատրյանի հայտարարությունը Նոյեմբերի 14-ին, ժամը 15-ին, ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը օպերլիազորների հետ ներկայացել է «ԳԱԼԱ» ՀԸ եւ պաշտոնապես ինձ հանձնել «ՉԱՊ» ՍՊԸ-ում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը իրենց իրականացրած ստուգումների վերաբերյալ եզրափակիչ արձանագրությունը: Ըստ այդ արձանագրության, «ՉԱՊ» ՍՊԸ իբր թաքցրած եկամուտների

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՄԵԾ ՀԱՅ

«Մի հարցրու հայրենիքից, թե ինչ կարող է անել քեզ համար, այլ հարցրու, թե դո՛ւ ինչ կարող ես անել հայրենիքի համար». Ջոն Քենեդու այս խոսքերը ամբողջովին արդարացված են Լեւոն Ահարոնյան անունը կրող մարդու դեպքում: Նա ոչ միայն հարցրեց, այլեւ կատարեց ու կատարում է գործեր հայրենիքի բարգավաճման համար: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա իր աչալուրջ հայացքը մշտապես պահում

«Վերադառնում եմ Անգլիա»

Ճանաչված դերասանուհի Ժենյա Ներսիսյանը խռոված է հայ հանդիսատեսից Բեմի վրա կեսդարյա կյանք ապրած դերասանուհի Ժենյա Ներսիսյանը սիրված եւ ընդունված է բոլորի կողմից: 40 տարուց ավելի բեմ դուրս գալով Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ դերասանուհին ծանոթ էր հանրապետության բոլոր թատերասերներին, հատկապես իր հեռուստատեսային ներկայացումներով եւ ռադիոբեմադրություններով: Հազարավոր փոքրիկներ ամիսներ շարունակ սպասում էին ռադիոյով նրա «Բարի գիշեր» հաղորդմանը: Տարիներ

ԷՍՏՈՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ԿԵՐԳԵՆ

Աշխարհահռչակ «Հորտուս մյուզիկուս» անսամբլը կներկայանա հայ հանդիսատեսին Եվրամիության փառատոնային ասոցիացիայի անդամ, «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) ութերորդ տարին է՝ Հայաստան է հրավիրում դասական երաժշտության ոլորտում համաշխարհային աստղերի: Հերթական հյուրը էստոնական ճանաչված «Հորտուս մյուզիկուս» անսամբլն է, որի եզակի համերգը կկայանա «Ա. Խաչատրյան» համերգասրահում՝ նոյեմբերի 21-ին: «Առավոտը» հանդիպեց «21-ի հեռանկարներ» փառատոնի գլխավոր

Հերոսների անվամբ լսարաններ եւ կիսանդրի՝ ԵՊՀ-ում

Արցախյան ազգային ազատագրական պայքարում զոհվել է 26 համալսարանական ԵՊՀ-ում երեկ բացվեցին Արցախյան ազատագրական շարժման երեք հերոսների անվան լսարաններ: Տնտեսագիտական ֆակուլտետի երկու լսարան անվանակոչվեց ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկներ Վաչագան Ավակիմովի եւ Ֆուրման Գեւորգյանի անուններով: «Համալսարանական հերոսամարտիկների թիվը 26-ն է: Այժմ մեր բուհի 10 լսարան անվանակոչվել է նրանց անուններով, իսկ մինչեւ տարեվերջ կբացենք եւս 3-ը: Մենք՝ համալսարանականներս, երջանիկ ենք,

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

Իսկ կարիերիստները վախենում են զորակցության խոսք ասել Նարեկ Գալստյանին «Առավոտը» փորձեց կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներից եւ կառույցներից պարզել, թե ինչպես են գնահատում օրեր առաջ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության երիտասարդական թեւի ատենապետ Նարեկ Գալստյանի հետ կատարված ֆիզիկական հաշվեհարդարը: Մեզ հետաքրքրող հարցին որոշ իշխանամետ կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ չցանկացան հեռախոսով պատասխանել, փոխարենը հետաքրքրվեցին, թե ինչպես

Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել

Որդեկորույս հորը նախարարը չի ընդունում Օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասերից մեկում հոսանքահարվել ու մահացել էր ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նա հասցրել էր 9 ամիս ծառայել ազգային բանակում: Տ. Օհանջանյանը մինչ այդ բնակվել էր Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում, սովորում էր տեղի պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսների եւ էկոնոմիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Տիգրանը 13 տարի մարզվել էր ձյուդո մարզաձեւով, եղել

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

Հայաստանի որսորդների միության նախագահ Սայադ Դավթյանի սպանությունը, այնուամենայնիվ, նաեւ քաղաքական շարժառիթներ է ունեցել: Նոյեմբերի 8-ին, Կոմիտասի պողոտայում, Արաբկիրի շուկայի մոտ սպանվել էր Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ ակտիվիստ Սայադ Դավթյանը: Նրա ուղղությամբ հրազենից արձակվել էր երեք կրակոց: Գլխի մասում ստացած վնասվածքներից Ս. Դավթյանը մահացել էր: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նույն օրը, ժամը 18:00-ին, ոստիկանության Երեւան

Իսկ որոշ մարդկանց մուրազը փորը մնաց

Համաշխարհային բանկից 40 մլն դոլար ստանալու՝ ՀՀ իշխանավորների երազանքը գրվեց սառույցին: Այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ոստիկանական համակարգում մեծ փոփոխություններ եղան: Այդ փոփոխությունները սկսվեցին, մասնավորապես, պետավտոտեսչության անցակետերի փակումից: Ոստիկանությունը նախատեսում էր համակարգի այս բոլոր «բարեփոխումներն» իրականացնել մինչեւ 2007-ի ավարտը, բայց արդեն տարեվերջն է, եւ, կարելի է ասել, ըստ էության, ոչինչ չի փոխվել. պարզապես ավելացել է

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԲԱՑՎԵՑ

Թամանյանի եւ Երեւանի քաղաքապետերի երազանքն այլեւս իրականություն է Հնաբնակ երեւանցի Կառլեն Բաբայանին հաճելի է տեսնել, թե օր օրի ինչպես է շենանում եւ գեղեցկանում Երեւանը: Նա հույս ունի, որ այս զարգացումները կհասնեն նաեւ ծայրամասեր ու երեւանցիներն ու հյուրերը կհիանան ոչ միայն Երեւանի կենտրոնով: Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանն էլ ասում է, որ Հյուսիսային պողոտան կառուցելը եղել

ԳՆԱՑՔ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը չվերադառնալ «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի նախագահական ընտրություններում, ուրեմն ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում»,- ասել էր Հրանտ Խաչատրյանը հոկտեմբերի սկզբներին: Խաչատրյանի տարակուսած ինքնախոստովանությունից մինչեւ Տեր-Պետրոսյանի առաջադրման հայտարարումը՝ անցավ ընդամենը երկու-երեք տասնօրյակ: Ժամանակային այդ ակնթարթում Հայաստանի էքսնախագահը ոչ միայն երկրի քաղաքական կյանքը վերարթնացրեց 2003-ին հաջորդած 5-ամյա շիրմաքարային անշարժությունից, այլեւ իր շուրջ կենտրոնացրեց իրադրությունն ու

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

որեւէ հանցանք կատարած լինեին ու քրեական հետապնդումներից վախենալու բան ունենային, ապա ինչո՞ւ պիտի այդպես հեշտուհանգիստ հրաժարվեին պաշտոններից՝ հաստատապես գիտենալով, որ թշնամանքով ու քինախնդրությամբ լցված ներկա գավառամիտ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայելու իրենց չգործած հանցանքները բացահայտելու համար: Եվ իսկապես էլ ջանք չխնայեցին: Մի քանի տարի շարունակ ստուգումներ կատարեցին վերը նշված բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ անձամբ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

2007 թվականի նոյեմբերի 16-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Նախ եւ առաջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այն բոլոր կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, որոնց ղեկավարները քիչ առաջ հրապարակեցին իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ կայացրած իրենց որոշումները: Նրանցից ոմանք եղել են իմ եւ նախկին իշխանությունների ամենախիստ քննադատները: Ուստի եթե նրանք այսօր կանգնած են այս հարթակում, դա նշանակում է, որ

ՆԿԱՏԵԼԻ Է ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր եւ լրագրողների հարցերին նրա պատասխանները բացառապես տնտեսությանն էին առնչվում: Քանի որ պարոն Բոստանջյանը խոսում է խիստ մասնագիտական լեզվով, հարմար գտանք ներկայացնել «Առավոտի» հարցերին տրված պատգամավորի պատասխանները: Հայտնի է, որ կոալիցիոն հուշագրի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը նախագահական ընտրություններում պետք է պաշտպանի Հանրապետական կուսակցության

Կարող էր ավելի վատ լինել

Ավելի վատը կարող էին լինել այն փոփոխությունները, որոնք երեկ, բարեբախտաբար, չկատարվեցին «Ընտրական օրենսգրքում»: Ակնհայտ էր շտապողականությունը, որով ԱԺ-ն ձեռնամուխ եղավ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին: Այդ նպատակով երեկ արտահերթ նիստ էր գումարվել: Բացի այդ՝ նախատեսվում է, որ այս օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Նպատակը պարզ է՝ նոյեմբերի 21-ին սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը:

«ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ»

Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակը Ալեքսանդր Արզումանյանին Ալիկ ջան. Ընդունելով հանդերձ բաց նամակի ձեւով ինձ ուղղված երկխոսության կոչը, դժվար էր վշտիս օրերին գրիչ վերցնել: Սակայն նկատի ունենալով մեր երկխոսության լրջությունն ու կարեւորությունը, կարողացա ուժ գտնել եւ անցնել գործի: Օգտվելով առիթից, ընդունելով քո եւ բազմաթիվ ընկերների ցավակցությունը, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր կիսեցին

«ՎԵՐԱԴԱՐՁ ԼՐՋՈՒԹՅԱՆԸ»

Այսպես ձեւակերպեց ՀՀ առաջին նախագահի վերադարձը քաղաքականություն գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հրավիրած երեկվա մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքը բացեց Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ վերջին ամիսները Հայաստանի ժողովրդի համար դարձան ապաքինման եւ հանրային, քաղաքացիական, ժողովրդական, ապագայի նոր զարթոնքի արթնացման շրջան, իբրեւ դրա կրողների՝ մատնանշեց այն մարդկանց անունները, որոնք

«ԱՆԶԳՈՒՅՇ ՔԱՇՔՇՈՒԿ» ՉԵՂԱՎ

Երեկ Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւ նրան ուղեկցող չինովնիկները պողոտայով շրջելիս, հասնելով Թումանյան փողոց՝ շրջանցեցին բողոքի ցույցը, որը կազմակերպել էին այդ պողոտայի՝ իրենց տներից վտարված բնակիչները: Նրանց հայրենի ոստիկանները՝ կարմիր բերետավորների հետ միասին, արդեն աքցանի մեջ էին առել: Բայց ցուցարար մի տիկին՝ Ալվարդ Ավագյանը, փորձեց անվտանգության աշխատակիցների շղթան ճեղքել եւ մոտենալ Քոչարյանին:

Կյանքի Անանցը

Հաղթանակը հազար տեր ունի, պարտությունն անտեր է: Այնինչ, այդ երբ էր, որ միջնադարյան թանձր քնից արթնացած Խաչատուր Աբովյանը հայտնի վեպի առաջաբանում հրահրում-բորբոքում էր սեփական ժողովրդի թմրած գիտակցության մեջ ազգային արժանապատվությունն ու հերոսական անցյալը, որ միավորի, ոտքի հանի հռոմեական ու պարսկական կայսրությունների դեմ անսասան կանգնած իր ցեղի մարմրող, մոռացվող անցյալը: Հուշում-խնդրում էր վեր կանգնել անձնականից եւ

ԽՈՅ 21.03-20.04: Օրը բավականին թեթեւ կանցնի։ Կամ դուք ինչ-որ տեղ հրավերք կունենաք, կամ ինքներդ հյուրեր կընդունեք։ ՑՈՒԼ 21.04-21.05: Մի կասկածեք ձեր ուժերին։ Դուք կարող եք կարեւոր դեր կատարել մարդկանց կյանքում։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ձեզանից շատերը ծայրահեղ հոգնած տեսք կունենան։ Դրա համար հիմնավորապես զբաղվեք սեփական առողջությամբ։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հաշտությունների օր է` տանը, աշխատանքի վայրում, ընկերական շրջապատում։

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ 13-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԹԻՎ ՉԷ

Եկող տարվա ամռանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված ամիսներ են մնացել: Ու չնայած տարբեր մարզաձեւերում ուղեգրերի հիմնական մասի համար պայքարը դեռ առջեւում է, բայց այժմվանից ՄՕԿ-ի անդամ ազգային օլիմպիական կոմիտեները լրջորեն վերլուծում են արդեն իսկ արվածը, հաշվարկում վերջնական հավանական արդյունքները: Այսօրվա դրությամբ Հայաստանն արդեն 2008 թվականին օլիմպիական խաղերում 5 մարզաձեւերից 13 ուղեգիր ունի:

ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ

Գեղասահորդների համար մրցաշրջանն սկսվել է դեռեւս օգոստոսի վերջերից՝ պատանիների եւ մեծահասակների աշխարհի գավաթի առաջնության փուլային մրցումներով, յուրաքանչյուր տարիքային խմբում 6-ական փուլով: Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն «Առավոտին» պատմելով մեր գեղասահորդների առջեւ դրված ծրագրերի մասին, ասաց. «Աշխարհի գավաթի պատանիների առաջնության փուլերից մեկում, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, արդեն հանդես է եկել մենասահորդուհի Արմինե Ստամբոլցյանը, որի

Եվս մեկ «անտուն» թատրոն

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մաքսիմ Մարտիրոսյանը հույսն արդեն կորցրել է «Առավոտը» 2004թ. հունվարի 21-ին անդրադարձել էր Խորեոգրաֆիայի պետական թատրոնի ներկայացրած «Հավերժություն» ներկայացմանը՝ ըստ Ա. Խաչատրյանի ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի, որը բեմադրել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանը: Հիշեցնենք նաեւ, որ 1987թ. հիմնված անօթեւան թատրոնի ներկայացումը

«ՀՀԿ-ԱԿԱՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ՔԱՐՈԶ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»

Երեկ հավաստիացրին բուհերի ուսխորհուրդների կուսակցական նախագահները «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ռուբինա Բոստանջյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը, թեման՝ «Միասնության ծառատունկ 2007-ը»: Ռ. Մակարյանը հայտնեց, որ արդեն 3-րդ տարին է,

Խախտումներ լավագույն տնօրենի դպրոցո՞ւմ

Գյումրիի քաղաքապետի կուսակցի դպրոցն էլ են ստուգել ՀՀ ԿԳՆ տեսչության մոտ երեսուն հոգանոց հանձնաժողովը օրերս ավարտեց իր ուսումնասիրությունները Գյումրիի բոլոր հանրակրթական ու արհեստագործական հաստատություններում (թվով 50): Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց հանձնախումբը ղեկավարող կրթության տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը, Գյումրի կատարած այցելության նպատակը ստուգելն էր, թե աշակերտների ընդունումը, փոխադրումը, ավարտելն ու այլ դպրոցներ տեղափոխվելը որքանով են համապատասխանում գործող

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸ

Օգոստոսի 17-ին Ժաննա Խեմչյանի, Ռիտա Սարգսյանի, Առաքել Կիրակոսյանի, Մարուս Փաշինյանի, Հերիքնազ Ենգիբարյանի եւ Ա. Հ.-ի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը հարուցել էր քրգործ: Ժաննա Խեմչյանը մեղադրվում էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2004 եւ 2006 թվականներին իր նորածիններին վաճառելու փաստի առթիվ: Մեղադրական եզրակացությունը կազմվել էր օրեր առաջ՝ նոյեմբերի 1-ին: Նախաքննությամբ պարզվել էր, որ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031