Օրվա լրահոսը
Հետաձգվեց վերջին անգամ
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցչուհի Նաիրա Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի՝ աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջով: Օրինաչափություն դարձած հետաձգումն այս անգամ պայմանավորված էր այն հանգամանքով, որ պատասխանող կողմի ներկայացուցիչ Արշակ Թովմասյանը չէր եկել դատական նիստին եւ ներկայացրել
«Փողատերերին ասեք՝ ամո՛թ է»
«2010-ին երջանիկների թիվը պակասելու է, նրանց թիվը, ովքեր ուզում էին լքել հայրենիքն ու գնալ օտար երկրներ՝ աշխատելու, ավելանալու է»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի կանխատեսում արեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ի տարբերություն էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այն հայտարարությանը, թե ճգնաժամն ավարտվել է, Բ. Ասատրյանի համոզմամբ՝ իսկական ճգնաժամը մեր երկրում դեռ նոր է սկսվում. «Դեռ 2008-ի
ՓՈՐՁԱԳԵՏԸ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ՉԻ ՏԱՐԲԵՐԵԼ
Տիգրան Օհանջանյանի կասկածելի մահվան կապակցությամբ հերթական դատաքննությունը ավարտվեց Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Արշակ Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց 2007թ. օգոստոսի 30-ին ՊՆ թիվ N զորամասում անհասկանալի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննությունը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունվարին այս գործով մեղադրյալներ Ռուստամ Ասատրյանին եւ Կարեն Թովմասյանին անպարտ է ճանաչել: Նրանք, որ մեղադրվել
ԹՐԱՖԻՔԻՆԳԻՑ ՏԵՂՅԱ՞Կ ԵՆ
Ի պաշտպանություն երեխաների իրավունքների, երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության մեծ դահլիճում ներկայացվել են «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում» հետազոտության արդյունքները: Նպատակն է եղել ուսումնասիրել, թե մեր երկրում երեխաները որքանով են իրազեկված թրաֆիքինգ երեւույթի մասին: Հետազոտությունն իրականացվել է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից: Ըստ միջոցառման կազմակերպիչների, ուսումնասիրության ժամանակ թրաֆիքինգի դեպքերի հայտնաբերման խնդիր չի դրվել: 1200 տնտեսությունների շրջանում անցկացված
ՀԱՆՈՒՆ ՍԵՎԱՆԻ
Սեւանա լճի մաքրությունն ապահովելու նպատակով, 2009-ի սեպտեմբերից Սեւան, Վարդենիս, Մարտունի, Գավառ եւ Ջերմուկ քաղաքներում սկսվել են կոյուղագծեր եւ մաքրման կայաններ կառուցվել: 2010 թվականի մարտի 22-ի դրությամբ նախատեսված 21 հազար գծամետր կոյուղու խողովակաշարից արդեն կառուցվել է 12 հազար մետրը, որից 3 900 մետրը՝ Սեւանում, 2 200 մետրը՝ Գավառում, 950 մետրը՝ Վարդենիսում, 2 250 մետրը՝ Մարտունիում, 2
ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԲԵՆԶԱԿԱԼՈՆԿԱ» ՏԱՏԻԿՆԵՐԻՑ
Այս օրերին մայրաքաղաքում, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մի քանի տատիկներ նոր բիզնես են սկսել. նրանք հերթով մտնում են տարբեր օբյեկտներ՝ խանութներ, սուպերմարկետներ, սրճարաններ, խորովածանոցներ, ու վարորդներին առաջարկում գնել իրենց կողմից շշալցրած բենզին: Սրտից թույլ վարորդները, հաշվի առնելով, որ վաճառողը տարեց կին է՝ տեղի են տալիս ու գնում են պլաստմասսայե շշով բենզինը: Սակայն օգտագործելուց հետո են միայն
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԷԼ ԿՄՆԱՆՔ
Քանի դեռ մեր երկրում աղքատի հաշվին անվճար վիրահատվում կամ բուժօգնություն է ստանում նախարարը, ԱԺ պատգամավորը կամ պետական որեւէ չինովնիկ, սոցիալական ոլորտներում բարեփոխումներ անելու մասին ՀՀ իշխանությունների վստահեցումները պարզապես անիրական են: Մի անգամ Բրյուսելի փողոցներից մեկով անցնելիս նկատեցի, թե ինչպես են 3-4 բուժաշխատող մեծ համբերատարությամբ համոզում սուպերմարկետի պատի տակ կուչ եկած մի «բոմժի», որպեսզի նրան տանեն
ԿԵՂԾ ԿՈՆՅԱԿ ԵՎ ԱՆԿԵՂԾ ԳԻՆԻ
Ինչպես տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեից՝ օրերս «Դանիելյան Նարինե» ԱՁ-ից հայտնաբերվել եւ առգրավվել է 54 շիշ կեղծ ակցիզային դրոշմանիշերով կոնյակ: ՊԵԿ մամուլի ծառայությունից պարզաբանում են. քանի որ հանցագործության պահին արտադրանքի արժեքը գերազանցել է 200 000 դրամը, ուստի այն ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ համարվում է խոշոր չափերի կեղծում, որի համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի
ԿԱՆԳԱՌՆԵՐԸ ԿՇԱՏԱՆԱՆ
Երեկ Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են երեւանցիներին հուզող մի շարք հարցեր: Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվականից՝ հաշվի առնելով բնակիչներից ստացված դիմումները, մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում մայրաքաղաքի մի քանի հատվածներում ավելացվել են հասարակական տրանսպորտի կանգառները: Բացի այդ՝ համաքաղաքային կապիտալ նորոգման ծրագրերի շրջանակներում շուտով կսկսվի Մյասնիկյան պողոտայում անձրեւաորսիչների կառուցումը: «Կանաչ Երեւան» ծրագրի շրջանակներում շարունակվում են
Թունաքիմիկատները սպառնում են
Երեւանի մերձակայքում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը սողանքային գոտու վրա է եւ շրջակա միջավայրի համար լուրջ վտանգ է ներկայացնում: 1982-ին կառուցված գերեզմանոցում թաղվել է ավելի քան 500 տոննա թունաքիմիկատ, այդ թվում՝ 50% կայուն քլորօրգանական միացություններ, իսկ գերեզմանոցի հարեւանությամբ բնակելի ավաններ են: Երեկվա ասուլիսում այս մասին ասաց «Հայ կանայք հանուն առողջապահության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ գործադիր տնօրեն
«Տխուր եւ անմխիթար վիճակ»
Այսպես բնութագրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տրանսպորտի եւ կապի նախարարությանը պետբյուջեից հատկացված միջոցներով որոշ ծրագրերի կատարման վիճակը: Երեկ Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կողմից տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարություններում մի շարք ծրագրերով պետբյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները: Պարոն Զաքարյանի
ԴԱԳԱՂ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Գազի գնի բարձրացումը 1239 գյումրեցու հարկադրել է դիմել դատարան Գազի թանկացումը խուճապ ու ծայրահեղ հոռետեսական տրամադրություններ է առաջացրել հատկապես Գյումրիում: Ճիշտ է՝ այստեղ հանրահավաքներ կամ երթեր չեն կազմակերպվում, սակայն գյումրեցիները լրագրող տեսնելուն պես՝ կառավարության հասցեին ամենավերջին անեծքն են հնչեցնում: Նրանց զայրույթը հասել է նրան, որ առաջարկում են մեկական դագաղ նվիրել ու ժողովրդին թաղել: Իսկ այս
ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՄՆԱ ԵՄ ԴՌՆԵՐԻ ՄՈՏ
«Թուրքիային Եվրամիություն չեն ընդունում, որովհետեւ մահմեդական երկիր է»,- «Նոյյան Տապան»-ի հաղորդմամբ, երեկ նման վերնագրով հոդված է տպել ամերիկյան «Wall Street Journal» թերթը: «Թեեւ եվրոպացի չինովնիկները բարձրաձայն չեն ասում, որ հիմնական պատճառը Թուրքիայի՝ մահմեդականություն դավանելն է, սակայն դա ամենամեծ խոչընդոտն է անդամակցության ճանապարհին»,- գրում է թերթը՝ նշելով, որ ԵՄ առաջնորդները երկյուղում են, որ, ԵՄ անդամ դառնալով,
ԱՊՐԻԼԻ 13-Ը՝ ՎՃՌՈՐՈՇ ՕՐ
ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների համար վճռորոշ ամսաթիվ է լինելու ապրիլի 13-ը: Այդ մասին news.am-ի մատուցմամբ, գրել է CNNTurk-ը՝ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին նվիրված վերլուծական հոդվածում: «Անկարան Երեւանից, իսկ Երեւանն էլ Անկարայից է սպասում որոշակի պարտավորությունների ստանձնում: Կարգավորման ցավոտ գործընթացի համար վճռորոշ ամսաթիվը ապրիլի 13-ն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ օրը լինելու է Միացյալ
ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՆՀԵՐՔԵԼԻՆ
Ինչպես երեկ արդեն հայտնել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել էր Ստեփանակերտում արած իր հայտարարությունն առ այն, թե՝ հայկական կողմն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ, եւ որ՝ ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ բացի 4 կետերից: Երեկ, թերեւս, ի պատասխան այս հերքման, «Ազատություն» ռ/կ-ն իր կայքում
«Հնչակյանները դուռը չեն փակելու»
Էռնեստ Սողոմոնյանը պերկուպերկյանական հնչակյանների համար էլ է «փակված թեմա» «Չնայած ինձ են մեղադրում իշխանամետության մեջ, բայց տիկին Սարգսյանի հայտարարություններն առ այն, որ կասկած չունի, թե դատավճիռը հօգուտ իրեն չի լինելու՝ այլ մտածմունքների տեղիք են տալիս»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նորընծա հնչակյան ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը: «Առավոտի» դիտարկմանը, որ տիկին Սարգսյանն իր հայտարարություններում հենվում է առկա
ԳԱԼՈՒՍՏԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ իրենք ավելի կոշտ են Ղարաբաղի հարցում, քան առաջին իշխանությունները: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին, պարզվում է, բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ինչպես եղավ, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Ըստ Գալուստ Սահակյանի. «Ոչ միայն բավարարեց. ասեմ հետեւյալը՝ այդ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԼՈՐ ՍԵՂԱՆ
«Ժառանգությունը» երեկ հետեւյալ կոչով դիմել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին. «Ժառանգություն» կուսակցությունը, բովանդակ հայ ժողովրդի հետ մեկտեղ խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից եւ առկա սպառնալիքներից, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբեւէ եղել է 1993-ից ի վեր:
ԸՆԴԴԵՄ ՇԻՐԻՆՕՂԼՈՒԻ
Մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը բողոքի ալիք է բարձրացրել ստամբուլահայերի շրջանում: Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ մի խումբ ստամբուլահայեր հայտարարություն են տարածել ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության, թե՝ իբր, հայերը Թուրքիայում անվտանգության մեջ են իրենց զգում: Ստամբուլահայերի խումբը, ընդդեմ Շիրինօղլուի հայտարարության, էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել,
ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ
Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ամփոփվել է 2009 թ. ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը: Ա. Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսված են բարեփոխումներ 190 ուղղություններով, որոնք ներառում են 277 գործողություններ. «ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում 2009-ին զգալի աշխատանք
Մեղադրեց բոլորին
Սամվել Բաբայանի կարծիքով՝ մեր քաղաքական դաշտի 90 տոկոսը վաղուց պետք է թոշակի գնացած լիներ: «Այո, ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհը: Այն լկտիությունը, որը ունի Ադրբեջանը՝ որեւէ բան չտալ, ամեն ինչ ստանալ, խոսում է այն մասին, որ նա տանում է դեպի պատերազմ: Այո, վտանգավոր է իրավիճակը: Այո, ցանկացած րոպե կարող է վերսկսվել պատերազմը»,- երեկ
ԾՈՎԻ ԱՄԲՈՂՋ ՋՈՒՐԸ ՉՊԻՏԻ ԽՄԵՍ՝ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ, ՈՐ ԱՅՆ ԱՂԻ Է
Արդարադատության ներկայացուցիչների պնդումներին, թե դատական համակարգի վերաբերյալ զեկույցներում առանձին բացթողումներ մատուցվում են որպես ընդհանուր օրինաչափություններ՝ այսպես է հակադարձում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 17-ի նիստում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել էր, թե ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, այնպես էլ դատական համակարգի դիտարկման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը պարունակում են կարեւոր
ԱՆԱԿՆԿԱԼ ՈՐՈՇՈՒՄ
ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը նաեւ նախկին քաղկալանավորներին հնարավորություն կտա պահանջելու, որ իրենց նկատմամբ կայացվեն արդարացման որոշումներ: Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումները՝ Հայաստանի Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն՝ «Քրեական
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈ՞ՒՆ Է
«Պատերազմի վերսկսման մասին լուրերը ծնվում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմատենչ կոչերից: Չեմ կարծում, թե այդ կոչերը պետք է հիմք հանդիսանան պատերազմի վերսկսման մոտալուտ սպառնալիքների մասին եզրակացությունների համար»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, այդ մասին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԼՂՀ ՊՆ «Գոյամարտ» ծրագրին հարցազրույցում: «Այսօր պատերազմի վերսկսման մասին խոսելու հիմք չկա, քանի որ
Մարտի 30
ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ռոմանտիկ երեկո անցկացնելու հնարավորությունը ձեր ձեռքից բաց չթողնեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Արտասահմանում բնակվող բարեկամները ձեզ հաճելի
ԻՆՉՊԵՍ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԹՆԱՑՆԵԼ
Հաբերը, ներարկումները եւ ժամանակակից բժշկության մյուս նվաճումները կարող են (գոնե ժամանակավոր) վերադարձնել պոտենցիան: Բայց դրանք գործնականում չեն մեծացնում սեռական գրավչությունը: Գոյություն ունեն աֆրոդիզիակներ՝ որոշակի խոտաբույսեր եւ սննդամթերք, որոնք բնորոշվում են սեռական ցանկություն արթնացնելու հիանալի հատկությամբ: Նման օգտակար հատկության գաղտնիքը «թաքնված» է դրանց բաղադրության մեջ մտնող զանազան ալկալոիդների մեջ, քանի որ վերջինները գրգռում են մարմինը: Ապացուցված
Ով չերգի՝ նա կշահի
Կամ հատուցում են պարտքերը… Մարտի 26-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ առանց կարմիր գորգի ու «լիմուզինների»: Երգիչ-երգչուհիները համերգասրահ ներկայանում էին իրենց սեփական մեքենաներով: Դահլիճը սովորականի պես լեփ-լեցուն չէր… Նստած հանդիսականի մեծամասնությունն էլ հրավիրվածներ էին: Տարվա երաժշտական գլխավոր իրադարձությունը բացեց ՀՀ օրհներգի էստրադային տարբերակը: Հանդիսականը թյուրիմացության մեջ ընկավ եւ հիմներգի միայն
ԿՆՈՋ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ
Կուսաթաղանթի վերականգնման տեսակները Հայկական ավանդական ընտանիք հարս գնալու համար պետք է աղջիկն անպայման կույս լինի, թե չէ՝ տվյալ ընտանիքում տույժերի ու նվաստացումների կենթարկվի ամուսնու եւ սկեսրոջ կողմից: Սակայն նշենք, որ սեռական կյանքով ապրող յուրաքանչյուր կին, շնորհիվ մերօրյա զարգացած պլաստիկ վիրաբուժության, կարող է կրկին կույս դառնալ եւ առանց որեւէ խոչընդոտի հայկական խիստ ավանդական ընտանիք հարս գնալ:
ԲՐՈՆԶԵ ԱՎԱՐՏ
Ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչների համար մրցաշրջանն ավարտվում է: Եվ ուրախալի է, որ մեր դահուկավազորդներն այն եզրափակում են լավ ցուցանիշներով: Մասնավորապես, Վանկուվերի օլիմպիական խաղերի մասնակից, աշոցքցի դահուկավազորդ, ՖԻՄԱ-ի անդամ Սերգեյ Միքայելյանը օրերս Մուրմանսկում մասնակցելով «Հյուսիսային տոն» ամենամյա միջազգային մրցաշարին, որը նաեւ համարվում է Ռուսաստանի ոչ պաշտոնական առաջնություն, 1992-93 թթ. ծնվածների պայքարում 10 կմ ազատ ոճով վազքում եզրագիծը
ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Սլովենիայի Վելենյե քաղաքի «Օբ Վելենյե» ստադիոնում հանդիպեց տեղի ընտրանու հետ եւ պարտվեց 0:1 նվազագույն հաշվով: Հատկանշական է, որ մեր ֆուտբոլիստուհիները հարազատ պատերի ներքո նույն մրցակցին զիջել էին 1:5 հաշվով:


















































