Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԻՐ, ՔԱՆԶԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՁԵՌՔՈՒՄԴ Է»

ՀՀԿ 11-րդ համագումարի ժամանակ օրհնելով հանրապետականներին՝ Պողոս առաքյալի այս խոսքերը մեջբերեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը: Շաբաթ օրը «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության 11-րդ հերթական համագումարը: Դեռ մարզադահլիճից շատ հեռու եւ համագումարի սկզբից շատ կանուխ, վաղ առավոտյան արդեն իսկ զգացվում էր, որ երկրում տեղի է ունենում իշխող կուսակցության համագումարը: Դեպի մարզադահլիճ ճանապարհները հսկվում էին ոստիկանների

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈԼՇԵՎԻԶՄԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

«Եթե շատ ես, ուրեմն ճշմարի՞տ ես»,- հարցնում է ԱԺ մեծամասնությանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: «Բարգավաճ Հայաստանի» անդամ, իրավաբանական գիտությունների դոցենտ, 35-ամյա Արեւիկ Պետրոսյանը երեկ ստանալով 79 ձայն՝ ընտրվեց ԱԺ փոխնախագահ, դառնալով առաջին կին փոխնախագահը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատմության մեջ: Արեւիկ Պետրոսյանի մրցակիցները դարձյալ կանայք էին: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն առաջադրեց ՀՀԿ խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանի թեկնածությունը:

ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Սիրելի հայրենակիցներ, ս.թ. նոյեմբերի 16-ին, ժամը 17-ին, ձեզ հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու մեր կազմակերպած հանրահավաքին: Ինչպես նախորդ հանրահավաքի նախօրյակին, իշխանության ներկայացուցիչները՝ ոստիկանները, թաղապետարանների աշխատակիցները, հարկային տեսուչները կփորձեն սպառնալիքներով, անօրինական ստուգումներով, վարչարարական ճնշումներով ձեզ ետ կանգնեցնել առաջիկա հանրահավաքին մասնակցելու մտքից: Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ անհատական պատասխանատվություն են կրում իրենց յուրաքանչյուր գործողության համար, եթե

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ քսանչորսերորդ  ՁՄԵՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶԸ Եթե կեսգիշերային ԱԼՄ-ով որեւէ երազաբան կամ այլ տարօրինակ արարած ելույթ չի ունենում, ինձ դժվարությամբ է հաջողվում ինքնուրույն ու մենմենակ թոթափել բուքմեյքերական ամենավերջին տպավորություններս՝ անկախ շահելուս կամ տուժելուս հանգամանքներից, եւ եթե ԱԼՄ-ի տվյալ գիշերվա կրկնվող հյուրը երազաբան կամ ավելի տարօրինակ մեկն է լինում, ինձ հեշտուհանգիստ հաջողվում է

Փախուստ՝ Սեւանի գաղութից

Այս տարվա սեպտեմբերի 10-ին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկից փախուստ է եղել: Սկզբից լուրեր էին շրջանառվում, թե փախուստի դիմողները երեքն են: Սակայն հետագայում ճշտվեց, որ 27-ամյա Արմեն Հակոբյանից բացի, ոչ ոք փախուստի չի դիմել: ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում սկսվեց ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվեց հետեւյալը: Սեպտեմբերի 10-ին, առավոտյան ժ.9.30-10-ի սահմաններում,

«ԿԱՐԴԱՑԵՔ, ՆԱԽԱՆՁԵՔ, ԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ»

Երեւանցի մի քանի տասնյակ երեխաներ այդ բանը չեն կարող ասել «Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան եւ քաղաքացիության իրավունք»- սա «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի» 6-րդ հոդվածում է ամրագրված: Երեխայի ծննդյան փաստը, այս նույն օրենքի պահանջով, գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեւանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սեդա Բարսեղյանի տվյալներով, սակայն,

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Բաթումում անցկացվեց թենիսի «Բաթումի Գավաթ» պատանեկան ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին տանտերերի, Քութայիսի, Թելավիի, Թբիլիսիի, Մոսկվայի, Երեւանի եւ Զապորոժիեի 8-16 տարեկան թենիսիստները: Մեր հավաքականը համալրված էր մայրաքաղաքի «Մասթեր Կլաս», «Արարատ» եւ «Ֆիզիկայի ինստիտուտ» ակումբների ինը սաներով, որոնց մրցավայր ուղեկցել էին ավագ մարզիչ Պետրոս Գարբուզյանը եւ մարզիչ Վահե Ավետիսյանը: Մեր պատանի թենիսիստները

Մրցելու են լրատվամիջոցները

«Հաշմանդամ մարդկանց հասարակական կազմակերպությունների դաշինքը» նոյեմբերի17-22-ը զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ կազմակերպում է ֆուտզալի մրցաշար, որին մասնակցելու հայտ ներկայացրել է յոթ լրատվամիջոց: Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ԶԼՄ-ներն են ի վիճակի ամբողջական թիմեր կազմավորել, կազմակերպիչները կանոնադրությունով նաեւ հավաքական թիմեր հայտավորելու իրավունք են ընձեռել: Դա մի քանի լրատվամիջոցների հնարավորություն է տվել հանդես գալ միավորված թիմերով: Մասնավորապես, «Առավոտ» օրաթերթը

Հարցումները տարբեր են լինում

Նախեւառաջ՝ ըստ նպատակների Վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար հրապարակվում են սոցիոլոգիական բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ, որոնց շուրջ ծավալվում են տարաբնույթ քննարկումներ, արվում են «բացահայտումներ»: Բայց մեծամասամբ այդ ամենը ընթանում է ոչ թե հետազոտությունների արդյունքների, այլ դրանք իրականացնող կենտրոնների շուրջ: Փորձեր են արվում համեմատել տարբեր կենտրոնների ստացած արդյունքները՝ միաժամանակ ուշադրություն չդարձնելով, սակայն, դրանց ստացման տեխնոլոգիաներին ու սկզբունքներին:

ՄՆԱՑԻՆՔ ՆԱՄԱԿԻԴ ՍՊԱՍՈՂ

Կենտրոն թաղապետարանը 6,5 տարի չի պատասխանում «Մոնթե Մելքոնյան» հ/կ-ի նամակին Կենտրոնի թաղապետարանը տարիներ շարունակ հրաժարվում է պատասխանել «Մոնթե Մելքոնյան» բարեգործական կազմակերպության նամակներին: 6 տարի է արդեն, որ «Մոնթե Մելքոնյան» բարեգործական հ/կ-ի Երեւանի գրասենյակի հարցը Կենտրոն թաղապետարանի կողմից թողնվում է առկախ եւ անորոշ: Քանի որ նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակն է, եւ կառավարության որոշմամբ այն

Երեւանում՝ 78 անչափահաս իրավախախտ

Հիմնականում նրանց հանցագործության են դրդում սոցիալական պայմանները «2007թ. 9 ամիսների տվյալներով՝ Երեւանում 78 անչափահասի կողմից կատարվել է 201 հանցագործություն, ինչը կազմել է ընդհանուր հանցագործությունների 9.5 տոկոսը: Վերոնշյալ հանցագործությունների թվում արձանագրվել են 163 գողության, 4 կողոպուտի, 11 մարմնական վնասվածք պատճառելու եւ 1 խարդախության դեպքեր: Գրանցվել է ավտոմեքենա գողանալու 15 դեպք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ փաստեց Երեւանի

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ «ԳԻՆ» ՉՈՒՆԵ՞Ն

Պետությունը վատ է ֆինանսավորում դպրոցին՝ կուրսանտների թվով դասավանդող ուսուցիչներին Էջմիածնի մանկապատանեկան ռադիոդպրոցը, ինչպես փաստում է դպրոցի տնօրեն Թամարա Մկրտչյանը, հանրապետությունում միակն է, որը պաշտպանության նախարարության եւ մարզատեխնիկական հասարակական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա 1999 թվականից ռադիոհեռագրողներ (կապավորներ) է պատրաստում ազգային բանակի համար: Ըստ պայմանագրի, դպրոցը պարտավոր է գարնանային եւ աշնանային զորակոչի համար պատրաստել 36-ական

Ամեն մարդու բան չէ

Դուք համարում եք, որ սեքսը անձնակա՞ն գործ է: Միանշանակ՝ ոչ: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ օրենքներ, որոնք կարգավորում են սեռական հարաբերությունները տարբեր վայրերում եւ իրավիճակներում: Այսպես, ԱՄՆ Մինեսոտայի նահանգում չի կարելի սեքսով զբաղվել, եթե զուգընկերներից որեւէ մեկը բուրում է սոխով կամ սխտորով: Յուտայում արգելվում է սեքսը այն տղամարդու հետ, որին տանում են վերակենդանացման բաժին: Մոնտանայում արեւը

«ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՍՐԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ»

Սովորաբար այդպիսի բառերով են տուժածի ներկայացուցիչները հարձակվում ամբաստանյալի փաստաբանի վրա ՀՀ Սահմանադրության «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները» գլխի 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածներով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր ազատությունները եւ իրավունքները պաշտպանելու համար օրենքով չարգելված բոլոր միջոցներից օգտվելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Ի տարբերություն պետության, որի շահերը պաշտպանելուն կոչված բազմաթիվ պետական կառույցներ

«Բուդկեն» գործարանին վնա՞ս է

Գործարանն էլ է զբաղվում առեւտրով Գյումրու «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի (իրավահաջորդ՝ «Ասատրյանների Սախա-Լենա» ՓԲԸ) սեփականատեր Գարեն Ասատրյանին, չգիտես ինչու, վերջին տարիներին սկսել են անհանգստացնել գործարանի պատի երկայնքով տեղադրված «Լիլիթ» ՍՊԸ-ի առեւտրի սպասարկման կետերը, որտեղ աշխատանք գտած մարդիկ՝ հաշմանդամներ, միայնակ մայրեր, անօթեւանի կարգավիճակով ընտանիքներ, մի կերպ իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Ինչպես է «Լիլիթ» ՍՊԸ-ն հայտնվել գործարանի պատի

ՄԵՂՔԸ ՉԻ ՄՆՈՒՄ ԱՆՊԱՏԻԺ

«Ռեժիմը չի ուղղում մարդկանց, ընդհակառակը՝ մարդիկ են սրբագրում, փոփոխում ռեժիմը»,- ասել է Գարեգին Նժդեհը: Հայաստանի Հանրապետության առջեւ Եվրախորհրդի կողմից առաջադրված պահանջներին մաս են կազմում նաեւ կալանավայրերում տիրող պայմանների բարելավման վերաբերյալ բավական կտրուկ պահանջները։ Հայաստանի կառավարությունը ընդունելով, որ, իսկապես, առաջադրված չափանիշներով ուղղորդվելը ապահովելու է պատժի կիրառման ավելի քաղաքակիրթ, մարդկային ու արդյունավետ համակարգ, այս ուղղությամբ սկիզբ դրեց

Հին թշնամանք՝ տնտեսական հողի վրա՞

Սկսվել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատաքննությունը Անցյալ տարի հունիսի 22-ին Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում օրը ցերեկով ինքնաձիգի կրակահերթից սպանվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը, որը ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի նախագահն էր: Այդ հանցագործությանը զոհ դարձավ նաեւ պատահական մի անցորդ՝ երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Մալաթիայի բնակիչները, ովքեր տեղյակ էին Զատիկյանների եւ Հակոբյանների

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Փորձում է մատուցել իր գրքերում լրագրող Գոհար Քալաշյանը – Անշուշտ, շատերն են կարդացել ձեր «Բանկի գործը» (2002 թ.) եւ «Մանկասպանները» (2005 թ.) գրքերը։ Տիկին Քալաշյան, ի՞նչը դրդեց ձեզ անդրադառնալ այդ աղմկահարույց թեմաներին։ – Երկար տարիներ դատական գործերի լրագրողական հետազոտությամբ զբաղվելով, ոլորտի մարդկանց հետ շփվելով՝ պարզեցի, որ ժամանակին մեծ աղմուկ հանած քրեական գործերը կամաց-կամաց մոռացվում են,

«Մեկ ցենտ էժան էլ չեմ վաճառի»

Իր՝ «Մարգարտյա մանյակով աղջիկը» գեղանկարի մասին ասում է ամերիկահայ երիտասարդ տաղանդավոր նկարիչ Արա Տօնան: 2007թ. ամռանը Գլենդելի «Նոր Հայաստան» օրաթերթը տեղեկացրել էր հայազգի երիտասարդ գեղանկարիչ Արա Տօնայի «Flamingo Dancer» աշխատանքի մասին, ընդամենը նշելով, որ Արան Գլենդելի ավագ դպրոցի շրջանավարտ է, նրա նկարները վաճառվում են տասնյակ հազարավոր դոլարներով: Ըստ պարբերականների՝ «Արան ունի բոլոր տվյալները՝ դառնալու վաղվա

«ՔՐՄՈՒՀԻՆ» «ՕՍԿԱՐԻՑ» ՈՒՇԱՑԱՎ

Ըստ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, մեղավորը մրցանակաբաշխության կազմկոմիտեն է, իսկ Վիգեն Չալդրանյանի համոզմամբ՝ մեր նախարարությունը: Օրերս ԵՊՀ մշակույթի կենտրոնում, երբ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հանդիպեց ուսանողներին, «Առավոտի» հետ զրույցում հայտնեց իր մտահոգությունը, թե իր «Քրմուհին» չի ընդգրկվել «Օսկարի» ներկայացված ֆիլմերի ցանկում: «Հոկտեմբերի 23-ին ինտերնետում հրապարակվել էր այդ ցանկը, բայց հայկական ֆիլմն այնտեղ չկար: Փաստաթղթերը պիտի

Հերունին դժգոհեց “կառավարությունից

Ակադեմիկոս Հերունին պնդում է, որ պետական այրերը անտարբեր են իր նախագծերի, մեր երկրի գիտական ու մշակութային ներուժի հանդեպ: «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Պարիս Հերունին էր: Նա անդրադարձավ իր՝ արեւի կիսակառույց էլեկտրակայանին, որը տեղակայված է Արագածի լանջին գտնվող Բյուրական գյուղի շրջակայքում: Պ. Հերունին հիշեցրեց, որ արեւի էլեկտրակայանի շինարարությունը ընդհատվել է դեռեւս 10

«ԵՐԿՐԻՑ» ՊԱՏԻՎ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Լրագրողն իրեն պատշաճ պատասխանող չի համարում Իրենց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ակնհայտ սուտ տեղեկություններ տպագրելու համար հերքումի պահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան են դիմել Մանյա Կնյազյանն ու Գոհար Գեւորգյանը: «Երկիր» շաբաթաթերթում սեպտեմբերի 14-ին տպագրվել է լրագրող Նաիրա Պողոսյանի «Դպրոցը ընտանեկան սեփականություն չէ» հոդվածը: Հոդվածագիրն անդրադարձել է Երեւանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի

Ժանտախտից ԼՂՀ-ն էլ տուժեց

Ղարաբաղի խոզերը հազարներով սատկում են Խոզերի աֆրիկյան ժանտախտը հասել է Լեռնային Ղարաբաղ ու քանի որ արցախցիների մեծ մասը հիմնականում խոզաբուծությամբ է զբաղվում, ուստի համաճարակը գյուղացիներին հսկայական վնասներ է հասցրել: Չնայած ընդամենը երկու շաբաթ է, ինչ ժանտախտը Ղարաբաղ է հասել, սակայն արդեն մոտ 4500 գլուխ խոզ հիվանդության պատճառով սատկել եւ ոչնչացվել է: Այս օրերին մի շարք

ՄԱՇՏՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ «ՕՏԱՐՎԵԼՈՒՆ» ՀԱՐՄԱՐՎԵԼ ԵՆ

Նրանք համապատասխան փոխհատուցում ստանալու դեպքում չեն պատրաստվում ոչ արյուն թափել, ոչ ինքնահրկիզվել, ոչ էլ հացադուլ հայտարարել: Մաշտոցի պողոտայի մթերային շուկայի հարակից տարածքը կառավարության որոշմամբ հայտարարվել է իրացման գոտի: Մայրաքաղաքի մյուս իրացման գոտիների բնակիչները սվիններով են սպասում քաղաքապետարանի աշխատակիցներին ու երդվում են, որ իրենց բնակարանները «պետական կարիքների» համար կզիջեն միայն իրենց դիակի վրայով: Որքան էլ զարմանալի

Բարձի տակ դրամ պահեք

Դոլարի կուրսի անկումը ձեռնտու է նույնիսկ ԱՄՆ-ին, ուստի մեր երկրում դոլարով խնայողությունները պահելը խիստ ռիսկային է: Կենտրոնական բանկը, արդեն որքան ժամանակ է՝ Հայաստանում վարում է գնաճի նպատակադրման եւ ազգային դրամի կայունացման քաղաքականություն: Որքան էլ ներկայումս մեր երկրում արգելվում է արտարժույթով առեւտուր անելը, կան ապրանքներ, որոնք մարդիկ, միեւնույն է, շարունակում են գնել դոլարով: Օրինակ, բնակարան կամ

«ԲՋՆԻ» ՈՒ «ՆՈՅ» ՈՉ ԿՍՏԱՆԱՔ, ՈՉ ԿԾԱԽԵՔ

Խոշոր սուպերմարքեթները Սուքիասյանների արտադրանքին բոյկոտ են հայտարարել «Բջնի» հանքային ջրերի գործարանին պատկանող «Բջնի» հանքային եւ «Նոյ» բնական ջրերի վաճառքն այս օրերին մայրաքաղաքի մի շարք սուպերմարքեթներում արգելված է: «Առավոտի» տեղեկություններով՝ Երեւանի շատ սուպերմարքեթների տնօրեններ վերեւից հրահանգ են ստացել, որպեսզի «Բջնի» գործարանի արտադրանքն իրենց խանութներում ընդհանրապես չվաճառեն, ու սառնարաններն էլ ցուցադրությունից հանեն եւ պահեստներում մնացած արտադրանքի հետ

Զ. Բարան. «ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին»

Շարունակվում են վերջին օրերին Վրաստանում ստեղծված ներքաղաքական կացության վերաբերյալ ստացվող միջազգային արձագանքները: «Մեդիամաքսի» փոխանցմամբ, երեկ այս կապակցությամբ հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Նա, մասնավորապես, ասել է. «Ժողովրդավարության եւ տնտեսության համախմբման տեսանկյունից Վրաստանում դեռ շատ անելիք կա: Այնտեղ ժամանակին նախագահ է փոխվել, եւ բոլորին թվում էր, որ այդ

Ընդդիմադիր բեւեռը ձեւավորվել է

Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Երեկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, հայտարարել է, թե հակված չէ առաջադրել իր թեկնածությունը, որովհետեւ գիտակցում է, որ որեւէ թեկնածու ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում հաղթելու շանս չունի, եթե այդ թեկնածուի նպատակը հաղթելն ու երկրում իրական փոփոխությունների հասնելն է: Նա կարեւորել է ընդդիմադիր դաշտում ուժեղ

ՆԵՏՎԱԾ ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՉԵՆ ՏԱ

Երեկ «Առավոտին» տված հարցազրույցում վրաց ընդդիմության անունից հավաստիացրեց Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Իվլիան Խաինդրավան: Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է Միխայիլ Սահակաշվիլու հրամանագիրը՝ երկրի ողջ տարածքում 15 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այդ որոշման օգտին քվեարկել են 225 անդամ ունեցող խորհրդարանի՝ նիստին ներկա բոլոր 149 պատգամավորները: Մինչ այդ, հինգշաբթի օրը Վրաստանի նախագահը հայտարարել էր 2008թ. հունվարի

«ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉՄՆԱՑ»

ՀԱԿ-ում դեռ վիճում են, իսկ Տիգրան Ուրիխանյանին արդեն պաշտոն են տալիս «Առավոտի» ունեցած տեղեկություններով, Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանն օրերս նշանակվելու է վարչապետի օգնական: Ինքը՝ Տիգրան Ուրիխանյանը, ի պատասխան մեր հարցադրմանն՝ ասաց. «Այս պահին ես ունեմ երկու առաջարկ, երկուսն էլ վերաբերում են գործադիր իշխանությունում աշխատելուն: Երկուսն էլ քննարկման արժանի առաջարկներ են, եւ

Լրահոս
Անպոչ գդալի բարդույթը

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031