Օրվա լրահոսը
«ՈՐԵՎԷ ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԿԱ»
«Զուտ քաղաքագիտական առումով ընկալելի չէ այդ երկու ուժերի միասին հանդես գալը, քանի որ ՀՀՇ-ն համարվում է ծայրահեղ աջ ուժ, իսկ ՀՅԴ-ն ավելի ձախ է, եւ այդ երկու ուժերի ալյանսը ես քաղաքագիտական առումով այդքան էլ չեմ պատկերացնում: Սակայն յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր տակտիկան ու ստրատեգիան, եւ եթե Դաշնակցությունը իր տակտիկական խնդիրների շրջանակում է
ԱՄՆ պետքարտուղարներին հետեւեցին պաշտպանության նախարարները
Հետեւելով նախկին պետքարտուղարների օրինակին՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին երեք նախարարներ եւս նամակ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով կանխել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, ԱՄՆ ռազմական գերատեսչության նախկին ղեկավարներ Ֆրենք Քարլուչին, Ուիլյամ Քոհենը եւ Ուիլյամ Փերին համատեղ նամակում մտահոգություն են հայտնել, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ
Կոմունիստները դեռ չեն կողմնորոշվել
Բայց Տեր-Պետրոսյանի վերադարձին դեմ են «Կոմունիստական կուսակցությունը սթափ գնահատելու է իրավիճակը. նախագահական ընտրություններին մասնակցե՞լ, թե՞ ոչ, ինչ-որ նոր ֆորմատ առաջարկե՞լ կամ արժե՞, որ ՀԿԿ-ն թաթախվի այն հոսանքների մեջ, որոնք չգիտես որտեղից են գալիս, ում թելադրանքով եւ ուր են հոսում, ով՝ ում է ծառայում: Այս հարցերի պատասխանները կտա համագումարը, որը տեղի կունենա նոյեմբերի վերջերին»,- այսպես պատասխանեց
ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ-ն պայմանավորվեցին առաջիկա ընտրությունների ժամանակ մղել քաղաքակիրթ պայքար Սեպտեմբերի 29-ի առավոտյան տեղի ունեցավ մի հանդիպում, որը դժվար էր պատկերացնել 1994-1998 թվականներին. շուրջ 40 րոպե մի սեղանի շուրջ նստած էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք բանտում էին այդ թվականներին, եւ Հայաստանի 1-ին նախագահ Լեւոն
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՈԳԵՇՆՉՎԵԼ Է ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐԵՐԻՑ
«Ազգային միաբանություն» կուսակցության կոնֆերանսը որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտաշես Գեղամյանին: Գեղամյանը իր որոշման մասին կխոսի նոյեմբերին: ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը շաբաթ օրը կայացած կուսակցության 10-րդ հոբելյանական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ ինքը թշնամական վերաբերմունք չունի ո՛չ Սերժ Սարգսյանի եւ ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, եւ առաջնորդվելով հռոմեական կայսր Մարկոս Ավրելիուսի պատգամներով՝ որոշել է սիրել իրեն
ՀՅԴ-Ն Է՞Լ Է ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԴԱՐՁԵԼ
ՀՅԴ ղեկավարներն ու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 29-ի հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ անկախ իրենց գաղափարական ու քաղաքական տարաձայնություններից՝ փորձելու են ընտրությունների ընթացքում բանավեճ վարել բացառապես գաղափարների, առաջարկների եւ ծրագրերի շուրջ եւ զերծ մնալ հասարակությանն օգուտ չտվող հարցադրումներից: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, թե այս պայմանավորվածությունն ավելի հեշտ է կյանքի կոչել
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնութերորդ ՀԻՆԳՇԱԲԹՎԱ ՎԿԱՆԵՐԸ Երբ Բիձեն գնացել էր իրենց էդ «Հինգշաբթի օրվա վկաներ» ընկերության կնիքը պատվիրելու, իրեն ասել էին, որ էդ կազմակերպությունը նախ Կրոնի պետական կոմիտեն պիտի հաստատի, եւ երբ Բիձեն բացատրել էր, որ իրենց ընկերությունը որեւէ առնչություն չունի Եհովայի վկաների հետ, նրա էդ բացատրությունը համոզիչ չէին համարել, եւ երբ երկրորդ
ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար սենսացիոն նորությունները բացառված չեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործերն այսօր ինքնահոսի մի թողեք: Ավելորդ ինքնավստահությունը խանգարում է ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ավելի շատ կգործի ձեր բանականությունը, քան հուզականությունը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեզ անհանգստացնող հարցերի մի ամբողջ շարք արդեն անցյալ կդառնա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքնակրթության օր է կյանքի բոլոր բնագավառների համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր սկսած բոլոր
Երբ ստիպված ես ու պարտավոր
Ինչու էր լռում Տեր-Պետրոսյանը Նորմալ մարդը՝ մի բանը մի անգամ է ասում: Նորմալ մարդուն՝ մի բանը մի անգամ են ասում: Ավելը՝ անոմալիայի արտահայտություն է: Էնպես որ՝ միանգամայն սխալ եւ հիմնազուրկ են այն պնդումները, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ չի արել, որ չի խոսել շուրջ 10 տարի: Ի՞նչ խոսեր: Էն, ինչն ինքն ասել է՝ հրաժարականի հայտարարությունը ներառյալ,
«Եկավ խոսելու ժամանակը»
Անցած գիշեր Թաիլանդից վերադարձած ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը «Զվարթնոց» օդանավակայանում այս խոսքերով սկսեց հարցազրույցը «Առավոտի» հետ: – Պարոն Մխիթարյան, Թաիլանդում մեր ծանրորդների մրցելույթները ձեզ գոհացնո՞ւմ են: – Եկավ խոսելու ժամանակը: Ես խոստումներիս մեջ, սովորաբար, զուսպ եմ: Հիմա կարող եմ խոսել: Իմ կարծիքով, տղաների հավաքականը կատարեց իր պարտականությունը: Ես Չանգ Մայ մեկնելուց
ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ
Մեքսիկայում շախմատային թագի համար աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարն ավարտվում է: Ցավոք, հայաստանցի Լեւոն Արոնյանը, արդեն վստահ կարելի է ասել, չեմպիոնական տիտղոսը նվաճելու այլեւս ոչ մի հեռանկար չունի: 12-րդ տուրում նա այս մրցաշարում երկրորդ անգամ զիջեց Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդին եւ 5,5 միավորով Մորոզեւիչի ու Լեկոյի հետ բաժանում է 4-6-րդ տեղերը (հունգարացի Լեկոն պարտվեց
ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ ԿԼԻՆԻ
Մեկնաբանում է Տիգրան Հակոբյանը – Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում զանգվածային ցույցեր էին՝ ի պաշտպանություն Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի, որը ձերբակալվել է երեկ ուշ երեկոյան: Նա մեղադրվում է դրամաշորթության, փողերի լվացման, պաշտոնական դիրքի չարաշահման եւ անփութության մեջ: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ Օքրուաշվիլին հայտարարել էր. «Նախագահ Սահակաշվիլին մեկ անգամ չէ,
Գրաֆիկը կա, ջուր չկա
Ըստ «Երեւան ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկի, մայրաքաղաքի մի շարք համայնքներ պետք է շուրջօրյա ջրամատակարարում ունենան, սակայն 2 ժամ էլ չունեն: Օրերս «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը հայտարարեց, որ Երեւանում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար իրենց ընկերությունն արդեն $8 մլն է ծախսել, որի արդյունքում մայրաքաղաքի համայնքների ջրամատակարարման գրաֆիկներում 40%-ի բարելավում է տեղի ունեցել: Չնայած Ս.Պոպոֆֆի
ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ «ԿՈՐԶՈՒՄ»
Սակայն ոչ թե քաղաքական, այլ «առողջապահական» նպատակներով Այս օրերին մայրաքաղաքի պոլիկլինիկայի բժիշկները տնետուն ընկած՝ բնակիչներից անձնագրային տվյալներ են հավաքում: Բանն այն է, որ եկող տարվա հունվարի մեկից յուրաքանչյուր բնակիչ պետք է ընտանեկան բժիշկ ունենա, իսկ ընտանեկան բժշկի աշխատավարձը կախված է լինելու «պացիենտների» թվից: Չնայած բնակիչների՝ ընտանեկան բժիշկների մոտ գրանցման ժամկետը մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ն
Պատգամավորներից շատերը կարդալու հետ սեր չունեն
ԱԺ գրադարանից հատուկենտ պատգամավորներ են օգտվում Ազգային ժողովում պատգամավորների համար գործում է գրադարան, բայց մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք օգտվում են այդ գրադարանից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Ազգային ժողովի տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ասատրյանը, իրենց գրադարանի ընթերցասեր այցելուները հիմնականում հանձնաժողովների նախագահներն են եւ մի քանի պատգամավոր. «Նրանց հետաքրքրում է, թե այս
ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱԿԸ՝ ԱՎՏՈՇՈՒԿԱ
Շաբաթ-կիրակի օրերին «Էրեբունի» թանգարանի հարակից փողոցի մայթերը ավտոմեքենաներով բռնագրավված են Նուբարաշենի խճուղում գործող ավտոշուկան այնքան է իր սահմաններից դուրս եկել, որ հասել է թանգարանի մատույցներ: Մինչդեռ շուկան «Էրեբունի» թանգարանից մոտ 300 մետր հեռավորության վրա է գտնվում: Ավտոշուկան աշխատում է շաբաթ եւ կիրակի: Եվ հատկապես այդ օրերին է, որ թանգարանը մեծաթիվ այցելուներ է ունենում: Բացի այն,
Նախնիների հետքը կկորչի
Արմավիրի մարզի արխիվային գործերն այնպիսի անբարենպաստ պայմաններում են պահվում, որ շուտով արմավիրցիներն իրենց նախապապերի մասին որեւէ գրավոր տեղեկություն չեն ունենա: Ազգային արխիվի Արմավիրի մարզային մասնաճյուղում պահոցները չեն բավականացնում, ինչի հետեւանքով արխիվային գործերը թափված են գետնին ու միջանցքներում: Արխիվը, որը տեղակայված է գազի գրասենյակի շենքում, արտաքին աշխարհից որեւէ կերպ պաշտպանված չէ: Անգամ պատուհանների ապակիներն են բացակայում:
«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՂԲԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ»
Սնունդ հայթայթելու նպատակով Աշտարակից մայրաքաղաք տեղափոխված բոմժերը հույս ունեն, «որ ոնց էլ լինի»՝ մայրաքաղաքի աղբանոցներում ուտելու բան կճարվի: Մեկ տարուց ավելի է, Կոմիտասի անվան այգում՝ Պանթեոնի հարեւանությամբ, բաց երկնքի տակ բնակվում են Սերգեյ եւ Իրինա ամուսիններն ու նրանց ընկերը՝ Պյոտրը: Անօթեւան մնացած այս մարդիկ տարիներ առաջ Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից: Պյոտր Յակովը ծնունդով Կրասնոդարից
Առավելությունն իր աշխատակցին է տվել
Իջեւանի քաղաքապետը պատճառաբանելով, որ իր ենթական Իջեւանում անգամ մի տաղավար չունի, օբյեկտի համար տարածք է հատկացրել: «Օրեր առաջ Իջեւան քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ ծառաջարդ էր տեղի ունենում: Աբովյան 14 հասցեում, տարածքի մաքրման աշխատանքներ իրականացնելու պատրվակով՝ հատվել է 3 հաստաբուն ծառ»,- երեկ պատմեց «Առավոտի» խմբագրություն եկած իջեւանցի Հայկազ Ալավերդյանը: Նա հարեւանությամբ գտնվող խանութի
«ԼՈՄԲԱՐԴՆԵՐՈՒՄ» ԳՐԱՎԱԴԻՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ ԽԱՂԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ
Ոչ մի երաշխիք չկա, որ գրավ դրած ոսկյա զարդերը հետ կստանաս այնպես՝ ինչպես հանձնել ես Հայաստանում գրավատների բիզնեսը գնալով ծաղկում է: Պարզվում է՝ սա բավականին եկամտաբեր գործ է, քանի որ գրավատան տնօրինությունն է որոշում, թե ինչ տոկոսադրույք եւ արժեք առաջարկի այս կամ այն իրի համար: Եվ քանի որ գրավատների ծառայություններից հիմնականում օգտվում են այն մարդիկ,
«Ես հարուստ եմ եւ չեզոք»
Տիգրան Կարապետիչը առաջարկում է այս հատկանիշների համար իրեն նախագահ ընտրել «Հեյ գյուղապետ, գյուղապետ, ստախոսության վարպետ,/ Իշխանավորը հենց ժպտա, մտածում ես՝ սիրտը մտա:/ Խիղճդ մեռնի, գյուղապետ Կորյուն, բա ասում էիր մտքե՞ր ունեմ ուրույն, /Կարմրաթուշ գյուղապետ Սուրեն, քո ժողովրդական մտքերն ո՞ւր են, /Իսկ դու գյուղապետ Մինաս, սասունցու հպարտությունդ ո՞ւր մնաց: /Ապշեցնում ես եւ դու, գյուղապետ Վարդան, էս
ՄԻ ՔԻՉ ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Մկրտչյանը երեկ խոստովանեց, որ որոշ հարցերում ԿԳ նախարարությունը թերացել է Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) երեկվա հյուրը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էր, թեման՝ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առկա խնդիրները: Լ. Մկրտչյանի խոսքերով, հասարակության ամենադրական հատկանիշն այն է, որ այսօր կրթական համակարգը բոլորին մտահոգում է: Նա հաջող որակեց խորհրդային կրթահամակարգը, իսկ անկախ Հայաստանի կրթահամակարգի մասին
Տապան կառուցողները շատացել են
Նոյ Նահապետի փրկության խորհրդանիշը շահավետ բիզնես է խոստանում «Մերօրյա տապան Արարատ լեռան դիմաց» հոդվածում («Առավոտ», 09.04.2007) տեղեկացրել էինք, որ մասնագիտությամբ երաժիշտ Գեւորգ Ներսիսյանի մտահղացմամբ, Արարատի մարզի տարածքում՝ Արարատ լեռան դիմաց, համապատասխան գումարների հայթայթման դեպքում «Նոյյան տապան» հուշահամալիր կկառուցվի: Գ. Ներսիսյանն ասել էր, որ 1990-ից աշխատել է այդ ծրագրի վրա, որը «տարիներ շարունակ հետաձգվել ու անուշադրության
ԱՄԵՆԱԱՐԱԳԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԶԳԵՍՏԱՓՈԽՎՈՒՄ
Սոս Կրտսեր եւ Վիկտորյա Պետրոսյանները գրանցվել են Գինեսի գրքում Վերջերս «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի որդին ու հարսը՝ Սոս Կրտսեր եւ Վիկտորյա Պետրոսյանները, երկու րոպեի ընթացքում 16 անգամ զգեստափոխվելով, արժանացել են Գինեսի գրքի լոնդոնյան ժյուրիի հիացմունքին եւ գրանցվել որպես «ամենաարագ զգեստափոխվողները» աշխարհում: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ, երբ Սոս Կրտսեր
Գերադասում են մեծ բացվածքներ անել
Հայաստանի վիրաբույժներից քչերն են բժշկական նորամուծություններն ընդունում Էնդոսկոպիկ վիրաբուժությունն ամբողջ աշխարհում մեծ թափով զարգանում է: Չնայած այն Հայաստանում ներդրվել է դեռեւս 1992-ից, այնուամենայնիվ, մեր երկրում ըստ էության չի կիրառվում: Պատճառը, նախեւառաջ, սարքավորումների պակասն է եւ բժիշկների վերապատրաստված չլինելը: «Շատ բժիշկներ վիրահատություն են անում դեռ ավանդական մեթոդով, այսինքն՝ մեծ կտրվածքներով, իսկ էնդոսկոպիկ մեթոդով վիրահատությունները թույլ են
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔՈՉԻՆՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՍԱՐԵ՞Ր Է ՇՈՒՌ ՏՎԵԼ
Լոռու նոր մարզպետը, իր խոսքերով՝ առողջապահական, կրթական ու սոցիալական ոլորտները կաշառակերներից մաքրել է: Արդեն մոտ 1 տարի է՝ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանից հետո այդ պաշտոնում է նշանակվել Արամ Քոչարյանը: Դեռեւս տարեսկզբին մեր թերթին տված հարցազրույցում մարզպետը դժգոհել էր, որ Քոչինյանի ղեկավարած մարզում շատ ոլորտների աշխատանքն իրեն դուր չի գալիս: Մասնավորապես, մարզպետին անհանգստացրել էր սոցիալական ծառայությունների
Մրցանակները բաշխվեցին
Երեւանին եւ Չարենցավանին՝ ոսկե բանալի, Արմավիրին՝ ժանգոտ կողպեք Արդեն հինգերորդ տարին է՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն է անցկացնում, որի ժամանակ հրապարակվում են փակ եւ հրապարակային գերատեսչությունների անունները: Սովորաբար ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջների կատարումը, տեղեկատվություն ստանալու հարցումներին պատշաճ ձեւով ընթացք տալը, իրենց գործունեության մասին պարբերաբար տեղեկատվության հրապարակումը, բնականաբար՝
ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀ ՈՒՆԵՆ
«Գերագույն խորհուրդ» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը վստահ է, որ որոշ ընդդիմադիր գործիչներ գլուխ են բարձրացրել, որովհետեւ անձնական շահ ունեն: Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուբեն Թորոսյանին բարեւ չի տալիս եւ ժամանակին որոշ հարցերում իրեն խանգարել է, սակայն պարոն Թորոսյանը վստահ է, որ այսօր միակ ճիշտ տարբերակը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է. «Չնայած ինձ անձնապես վնասից բացի օգուտ չի
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՅԻ ՕՐ՝ ԱԺ-ՈՒՄ
ԱԺ այս քառօրյայում վերջապես քննարկվելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2006 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը դեռ այս տարվա փետրվարին էր ներկայացվել խորհրդարանին: Ներկայացված հաղորդման համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության հիմնական նպատակներից է եղել «ապահովել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, զվարճալի, գիտաճանաչողական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվությունն ազատորեն
ՈՉ ԹԵ «ՄԹԻ ՈՒ ՑՐՏԻ» ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ, ԱՅԼ՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ
Գնահատելով նորանկախ Հայաստանի՝ 1990-ականների առաջին կեսի պատմությունը՝ ասաց Երջանիկ Աբգարյանը Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվա առիթով ՀՀՇ-ի կազմակերպած հանդիսավոր արարողությանը մասնակցած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջ 10 տարվա լռությունից հետո խոսեց եւ կոշտ գնահատականներով համեմված անդրադարձ կատարեց երկրում այսօր տիրող իրավիճակին եւ գործող իշխանություններին, իշխանական քարոզչամեքենան երկու օր լռությունից հետո