Օրվա լրահոսը
Նրանց «մասնագիտականը»
Խոսքն այն անձանց մասին է, ովքեր, «քննելով» իշխանության պատվերով իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահանջով հարուցված քրեական գործը, այն կարճել են «մասնագիտական» հետեւյալ եզրահանգմամբ՝ հեղինակները վիրավորելու նպատակ չեն ունեցել, այդ կերպ արտահայտել են իրենց վերաբերմունքը պատգամավորի մասնագիտական գործունեության հանդեպ, հանցակազմ չկա: Առանց այն էլ ժողովրդի շրջանում հեղինակազրկված եւ
ՀՀ վերաքննիչ դատարանը՝ ընդդեմ արդարադատության
Լոս Անջելեսի «Հայ քաղաքացիական հասարակություն. Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը» երեկ տարածել է հայտարարություն՝ կապված Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետ: «Հետեւելով ՀՀ վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դատաքննության ընթացքին, ընկերակցությունը արձանագրել է, որ վերաքննիչ դատավորների կողմից իրականացվել է ՀՀ քրեադատավարական օրենսգրքի հիմնարար սկզբունքների միտումնավոր խախտումներ, չի պահպանվել դատավարության կողմերի հավասարությունը, խոչընդոտվել է կողմերի միջեւ
Նկարչին դատապարտեցին Բրիտանացի նկարիչ Մայքլ Դիքինսոնը Թուրքիայում դատարանի առջեւ է կանգնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի համար: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, Ստամբուլի դատարանը որոշել է, որ Էրդողանին կենդանու (շան) մարմնով պատկերելը վիրավորում է վարչապետի պատիվն ու արժանապատվությունը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Դիքինսոնին դատապարտել են 425 օրվա ազատազրկման, սակայն խափանման միջոցը փոխարինվել է տուգանքով: Աղջիկների բռնաբարությունը հոր վրա
ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ
Երբեմն դատական համակարգը «զարմացնում է»՝ հանդես չգալով որպես իրավապահների կցորդ Երեկ «Առավոտը» ստացավ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդագրությունը, որում, մասնավորապես, ասվում էր. «2010թ. մարտի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի եւ փաստաբան Արա Զոհրաբյանի համատեղ բողոքը՝ «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակից Արա Զոհրաբյանի համակարգչի պրոցեսորն առգրավելու մասին
ԱՇԽԱՏՈՂԸ ԹՈՂ ԻՐ ԳԼԽԻ ՃԱՐԸ ՏԵՍՆԻ
Աշխատանքային օրենսգրքի մոտ 109 հոդվածների փոփոխության նախաձեռնությունը քննարկման փուլում է: Երեկվա ասուլիսում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը օրենսգրքի փոփոխություններից կարեւորեց հատկապես աշխատավորների ներկայացուցչական գաղափարին վերաբերող կետը. «Բացի արհեստակցական միություններից, ցանկալի է, որ ձեռնարկություններն ունենան նաեւ աշխատավորների ներկայացուցիչների մարմին, որոնք համատեղ կպայքարեն աշխատավորների շահերի համար, իսկ միջազգային կոնվենցիան պարտադրում է ներպետական օրենսդրություն, որ
ՄԱԿՆՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Երեկ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանն անդրադառնալով սպառողների իրավունքներին՝ նշել է, որ ոչ պարենային ապրանքների 90%-ը մակնշված չէ: Կազմակերպությունը նշյալ ապրանքների մակնշման եւ շուկայում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով մշակել է նախագիծ եւ ներկայացրել ՀՀ վարչապետին: Ըստ այդմ, պարոն Եղոյանը առաջարկում է ոչ պարենային ապրանքների հայերեն մակնշման նախագծի առաջին փուլն իրականացնել այս տարվա հուլիսից,
ԳՈՆԵ ՄՆԱՑԱԾԸ ՓՐԿԵՆ
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը երեկ հրավիրած ասուլիսում կարծիք է հայտնել, որ մեր մայրաքաղաքը էկոլոգիապես ծանր վիճակում է: Դրա համար ասոցիացիան Երեւանի քաղաքապետարանի հետ ստեղծելու է էկոլոգիական խորհուրդ՝ Երեւանում ինչ հնարավոր է փրկելու համար: Բնապահպանի խոսքերով, Հայաստանում մի ձեռքով ստորագրում են բոլոր համաձայնագրերն ու պարտավորությունները, մյուսով՝ շատ հարցերում հակառակ ուղղությունն են առաջ
«Միլանոն» էլ իրացրին
Երեկ Աբովյան փողոցում գտնվող «Միլանո» խանութ-սրահի ապրանքները հարկադիր ծառայության աշխատակիցները հանում էին, որ տարածքն ազատեն: Ըստ ընկերության սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, չկա կնքված որեւէ երկկողմ պայմանագիր, ըստ որի՝ ինքը սուսուփուս տարածքը կազատեր, եւ այդ է պատճառը, որ գործին խառնվել է ԴԱՀԿ-ն: Բացի այդ, ըստ խանութի սեփականատիրոջ, կան նաեւ այլ անորոշ բաներ, օրինակ՝ այն, որ իր խանութը
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏԸ
Դրանց միջոցով անչափահասներին ներքաշում են մարմնավաճառության մեջ «Մենք մեր կենտրոնում մի երեխա ունենք, որը տանը կոնֆլիկտային իրավիճակ է ունեցել մոր հետ, ինչպես նաեւ մոր զուգընկերոջ կողմից բռնության է ենթարկվել եւ հենց այդ ժամանակահատվածը համընկել է մի կնոջից հեռախոսով «շքեղ» առաջարկ ստանալու հետ: Այդ երեխան գնացել է նրա հետ հանդիպման: Արդյունքում սկսել է մարմնավաճառությամբ զբաղվել, այդ
ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ՝ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ
Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանում բավական զիջում է իր հարեւաններին: News.am-ը փոխանցում է speedtest.net-ի տվյալները, համաձայն որոնց՝ 181 երկրների շրջանում անցկացված հետազոտության համաձայն՝ Հայաստանը լայնաշերտ ինտերնետի ոլորտում 99-րդ տեղում է գտնվում՝ 1,92 մեգաբիթ/վայրկյանում արագությամբ: Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Վրաստանը գտնվում է 35-րդ տեղում՝ 6,87 մեգաբիթ/վայրկյանում, Ադրբեջանը՝ 54-րդ տեղում՝ 4,29 մեգաբիթ/վայրկյանում, իսկ Թուրքիան՝ 59-րդ տեղում՝
ԿԳՈՐԾԻ՞ ԵՐԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔ
«Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵՈՒ) ուսումնասիրում է Երեւանը Հրազդանի հետ կապող տակտային էլեկտրագնացքի գործարկման հնարավորությունը: Այս մասին երեկ տեղեկացրեց ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունը: Հարցը քննարկվել է նախօրեին՝ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանի եւ ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի հանդիպման ընթացքում, Երեւանի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ: Քննարկվել է Երեւան-Հրազդան տակտային էլեկտրագնացքի գործարկման հնարավորությունը, որը կմեկնարկի Երեւանի «Ալմաստ» ավտոկայանից, եւ
«ԱՐՄԱՎԻԱՆ» ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
«Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք չեն կատարում: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Դոմոդեդովոյին» «Արմավիան» պարտքեր ունի: «Ա1+»-ին ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ասել է, թե «Ելնելով կոմերցիոն նպատակահարմարությունից՝ «Արմավիա» ավիաընկերության տնտեսագետները առաջարկել են բիզնես վարելու նման գործելաոճ: Թե երբ կվերականգնվեն «Դոմոդեդովոյում» վայրէջքները՝ կորոշեն մեր կոմերցիոն ծառայությունում»: Ներկայումս «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռները վայրէջք են կատարում միայն Մոսկվայի
ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ
Բրիտանական Times Online պարբերականն անդրադարձել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի հայտարարությանը, թե Ռուսաստանը կարող է անվավեր համարել ռուբլին եւ Ղազախստանի ու Բելառուսի հետ ստեղծել միասնական արժույթ: Ըստ Times-ի, որին մեջբերել է tert.am-ը՝ ընդհանուր միասնական արժույթը Վլադիմիր Պուտինին կընձեռի հզոր տնտեսական լծակներ՝ հնարավորություն տալով մարտահրավեր նետել դոլարին եւ եվրոյին, քանի որ այն
Կվերակառուցեն եւ գուցե՝ կառուցեն
Ինչպես երեկ տեղեկացրել ենք՝ 2010-ից ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման 15 մլն եվրո արժողությամբ ծրագիր: 5 մլն եվրոն՝ որպես դրամաշնորհ, տրամադրում է ԵՄ հարեւանության ներդրումային ծրագիրը, 5-ական մլն եվրոյի չափով վարկեր տրամադրվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից: Նախատեսվում է թարմացնել մետրոյի շարժակազմը, նորոգել ռելսերի
ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ
Փետրվարի վերջին Թուրքիայում հրապարակվեցին այնտեղ գտնվող հայ փախստականներին վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացվել էին Ստամբուլի մշակույթի համալսարանին կից Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի եւ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ջանքերով: Ուսումնասիրությունների պարզաբանման վերաբերյալ հրապարակային ելույթով հանդես է եկել գրող-վերլուծաբան Ալին Օսինյանը: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները տեւել են հինգ ամիս՝ սկսվել են 2009 թվականի ապրիլին եւ ավարտվել նոյեմբերին:
«Դուք ազատ եք՝ տարածելու, Հուսեյնովն էլ՝ արձագանքելու»
Պատասխանել է Էնդրյու Մակինթոշը Նաիրա Զոհրաբյանին, սակայն հիշեցրել, որ ԵԽԽՎ-ն դատապարտել է ատելության քարոզչությունը: ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մակինթոշը փետրվարի 24-ին պատասխանել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի փետրվարի 15-ի նամակին: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը նրան գրել էր. «ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում
«ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԶԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսպես է բացատրում գործարարների մղումը խորհրդարան ՀՀԿ խմբակցության ղեկավարը Հայտնի է, որ ՀՀ Սահմանադրությունը արգելում է գործարարներին զբաղվել պատգամավորական գործունեությամբ, սակայն գաղտնիք չէ նաեւ, որ այսօր մեր խորհրդարանի 131 պատգամավորների գոնե կեսը գործարար է եւ հսկայական հարստության տեր: Մերոնք ձեւը գտել են՝ հայտարարում են, թե իրենք գործարար չեն, բիզնես չունեն՝ իրենց անունը դնելով հիմնադիր-նախագահ կամ
Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ՝ ԸՍՏ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ
«Եվ Ադրբեջանում, եւ Հայաստանում հասկացել են, որ չլուծված հակամարտությունները թանկ են նստում, երբ խոսքը գնում է մարդկային տառապանքների մասին»,- ըստ news.am-ի՝ ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: «Ես նախկինի պես լավատես եմ այս տարի հակամարտությունը լուծելու հնարավորության վերաբերյալ: Իմ ակնկալիքներն այդպիսին են, քանի որ
ԱԺ-ՈՒՄ ՀՍՏԱԿՎԵՑ
Անցած շաբաթ մենք անդրադարձել էինք Սամվել Ֆարմանյանի, Արմեն Արզումանյանի, Արմեն Ամիրյանի հնարավոր նոր պաշտոններին: Թեեւ այդ լուրերը նորանոր հաստատումներ են ստանում, նշանակումների մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան: Նույնը չի կարելի ասել Ազգային ժողովի մասին, որտեղ ամեն ինչ հստակվեց: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել արդեն մոտ մեկ տարի այդ տեղում պաշտոնակատար Գոհար Պողոսյանը,
ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ
Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն արդեն ավարտված է, քանի որ աշխարհում ոչ ոք արդեն չի կասկածում այդ փաստում, եւ եկել է ժամանակը Ցեղասպանության հարցը միջազգային-իրավական ոլորտ տեղափոխելու համար. «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նա ընդգծել է, որ հայկական կողմն անպայման պետք է բարձրացնի Ցեղասպանության հետեւանքներից վնասի փոխհատուցման
ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԵԴԱԼԻ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 10-ին ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ: «Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, նախապատրաստվում է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր»,- ասել է Ա. Բաղդասարյանը: Ալեքսանդր Մանիլովը ներկայացրել է
ՄԵ՞Ծ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման իրական վտանգ գոյություն ունի. «Այսօր լուրջ վտանգ կա, որ իրավիճակը կապակայունանա։ Մինչ այս ոչ Բաքվում, ոչ Երեւանում իրավիճակի սրացում չէին ուզում։ Ալիեւի աշխատակազմն իր առաջ լուրջ առաջադրանք է դրել, որին հասնելու համար նա կարող է ռիսկի
Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին
Պաշտոնական աղբյուրներն ասում են, որ «մանրամասն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է Ֆրանսիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ
ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՆՑԿԱՑՎԻ 2010-Ի ՀՈՒԼԻՍԻՆ
ԵԽ նախարարների կոմիտեն նոր որոշում է հրապարակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ա1+»-ի գործով կայացրած վճռի կատարման մասին՝ առաջարկելով ՀՀ կառավարությանը տեղեկացնել մրցույթի անցկացման ընթացքի վերաբերյալ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ներկայացուցիչները մարտի 2-4-ն անցկացրեցին Մարդու իրավունքներին նվիրված այս տարվա առաջին հանդիպումը: Նման հանդիպումների ընթացքում ավանդաբար անդրադառնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, իրավունքի հաստատված
252 ԲԱՆԱՁԵՎՆ ԷԱՊԵՍ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՆԱԽՈՐԴՆԵՐԻՑ
ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համամիտ է, որ բանաձեւի ընդունումը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: – ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո թուրքական կողմից սպառնալիքի նմանվող հայտարարություններ են հնչում, որ դա կարող է հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համար խոչընդոտ լինել: Ինչպե՞ս պետք է բանաձեւը խանգարի երկու երկրների միջեւ հարաբերությունների ստեղծմանը:: –
ՓՈՐՁԵՔ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿԻՐ ԱՊՐԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼ
«Իմ ծանոթներից մեկը փորձել էր պահածո ներմուծել զարգացած տնտեսությամբ մի երկիր, ուսումնասիրությունները կատարված էին, եւ պահանջարկը կար: Այդ երկրի համապատասխան պետական մարմինը որոշել էր, որ պետք է բացել եւ ստուգել յուրաքանչյուր պահածոյի բաղադրությունը, քանի որ մի շարք բաղադրիչների պարունակությունը պետք է համապատասխանի պետության կողմից սահմանված ցուցանիշներին, իսկ այդ ցուցանիշները փոփոխվում են համարյա թե ամեն տարի:
Մարտի 10
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ամբողջ օրվա ընթացքում լարված կլինեք: Զգուշացեք կոնֆլիկտներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար հարմար օր չէ, սկսած սիրախաղը ժամանակավոր բնույթ կկրի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր վերջապես կկարողանաք վայելել ձեր հանգիստը: Երեկոն ավելի հետաքրքիր կանցնի, եթե անցկացնեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հիշողությունների գիրկն ընկնելու փոխարեն՝ ձեզ համապատասխան զուգընկեր գտեք: Ապրեք ներկայով, անցյալը հիշել
ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ
(Սկիզբը՝ նախորդ համարներում) «Մոխրոտիկը» հեքիաթում խորթ մայրն ու քույրերը շարունակ դժվարացնում են Մոխրոտիկի ամուսնությունը: Ղազարոս Աղայանի «Հազարան Բլբուլ» հեքիաթում երեք քույրերից երկուսը խանգարում են երրորդի ամուսնանալուն, նրա երեխա ունենալուն, իսկ հետո էլ երեխայի կյանքի պահպանմանը: Գրեթե նույն սցենարն է զարգանում «Սալթան թագավորի մասին հեքիաթում», որը վերամշակվել է ռուսական միջավայրում: Հայ իրականությունում սեռային հողի վրա զարգացող
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
«Շնորհավոր ձեր տոնը, սիրելի կանայք». այս նշանաբանով մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ դահլիճում անշահախնդիր ելույթ ունեցավ «Էրեբունի-Երեւան» ժողգործիքների ժողովրդա-աշուղական համույթը՝ հիմնադիր տնօրեն, ասմունքող Անուշ Խաչատրյանի եւ գեղարվեստական ղեկավար Հայկ Սաֆարյանի նախաձեռնությամբ: Դահլիճը ջերմացել էր աշուղական հաճելի երգ ու երաժշտությամբ՝ այն աստիճան, որ մայրիկ-տատիկների հետ եկած երեխաները, մոռանալով իրենց հյուր լինելը, պարում էին ոգեւորված: Ահա
«Տաք» թեմաներ
Կրկին հեռուստաեթերի «բացերի» մասին Երեկ Հանրային խորհրդին կից գործող՝ հեռուստաեթերի մոնիտորինգի եւ խորհրդատվության մշտական հանձնախմբի քննարկման առանցքում հեռուստատեսության ազգային մրցանակաբաշխության անցկացման անհրաժեշտության հարցն էր, նաեւ քննարկեցին հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկական կողմերը կարգավորող հռչակագրի նախագիծն ու հայկական հեռուստաեթերի բարելավման միջանկյալ զեկույցի դրույթները: Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանի կարծիքով, նախորդ ամիս հեռուստաեթերի շուրջ քննարկումները «ամենատաք» թեմաներից էին. «Նկատելի


















































