Օրվա լրահոսը
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ՉԵՆ ՀԵՏԱԶՈՏՎԻ
Այս փոփոխությունն առայժմ դուրս մնաց «ԱԺ կանոնակարգից» Խորհրդարանի օրակարգում երկու նախագծեր կան, որոնք միտված են լրացնել այն թափուրը, որն առաջացավ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, երբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց դրա այն դրույթները, որոնք վերաբերում էին ԱԺ նիստերի հեռարձակմանը: Մի նախագիծն ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանինն է, որն առաջարկել է մրցույթ հայտարարել Ազգային ժողովի
ՄԱՔՐԱՍԵՐ ՉԻՆՈՎՆԻԿԸ
Օրերս ՀՀ կառավարության շենքի դիմաց իր անձնական օգտագործման 90 LS 020 պետհամարանիշի «Օպելի» մաքրման աշխատանքներ էր կատարում ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Ղազարյանը: Հիշեցնենք, որ նա մի քանի շաբաթ առաջ, երբ ՀՀ կառավարության շենքի դիմաց տաքսու վարորդներն իրենց մեքենաների լիցենզավորման մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույց էին անում,
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պարտվելու դեպքում ՀՖՖ նախագահը հրաժարակա՞ն կտա Երեկ ադրբեջանական «azerisport.com»-ը, վկայակոչելով հայկական «Ֆուտբոլ 356» թերթը, հրապարակել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը, ըստ որի՝ պարոն Հայրապետյանը, պատասխանելով թերթի աշխատակցի՝ ֆուտզալի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների եկող տարի կայանալիք հանդիպումների ճակատագրին վերաբերող հարցին, ասել է. «Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Դուք գիտեք, թե Ադրբեջանն ինչ հիստերիա է
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հարցադրումներ, նկատառումներ, դիտողություններ եւ առաջարկություններ ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ Առաջին դիտարկումս այսպիսին է. բուն ծրագրի եւ ծրագրի մասին ՀՀ վարչապետի ելույթի միջեւ առկա է անհամապատասխանություն. ելույթում հռչակված գերակայություններն իրենց համարժեք արտահայտությունը չեն գտել ծրագրում: Այսպես, ծրագրից հասկանալի չի դառնում, օրինակ, թե ինչպես է կառավարությունը էլ ավելի ապահով դարձնելու մեր ազգային անվտանգությունն ու կայուն զարգացումը: Ուղղակի
ՏՆՏԵՍԱԿԱՆԱՃԻ ՊԱՐԱԴԻԳՄԸ
Հարցազրույց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ – Պ-ն Բագրատյան, կառավարությունը հուլիսի կեսերին ԶԼՄ-ների միջոցով դիմել էր ՀՀ քաղաքացիներին. կազմակերպվել էր ծրագրի վերաբերյալ հասարակական հարցում: Ձեր ներկայացրած նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները ըստ էության նոր ծրագիր են: Արդյոք դա ինչ-որ այլընտրա՞նք է կառավարության ծրագրին: – Ամենեւին ոչ: Այսօրվա իշխանություններին այլընտրանքային սոցիալ-տնտեսական ծրագիր ես, իհարկե, ունեմ: Դա գաղտնիք
Իրացման գոտի
«Անեծքի վրա տուն չեն կառուցի»,- Սիրում էր ասել տատս ողորմած: «Վայիս չեն լինի ուրիշի հացին»,- Միշտ խրատում էր պապս ողորմած: Բայց նոր տերերին դա չեն բացատրել, Ու մեծացել են նրանք աչքածակ, Քաղաքն առել են, դարձել հողատեր Ու իրենք էլ են կարգին զարմացած: Թունդ թիկնապահված ջիփատերերն են Հիմա անդադար վխտում քաղաքում, Հին Երեւանը նրանք կերել են,
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՑԱՌՈՒՏՆԵՐՈՒՄ
Հրապարակախոսի հայացքով Այսօրվա եւ երեկվա իրողությունները տարբեր են: Այսօր պետություններ են նվաճում ոչ միայն զենքով ու զորքով, ոչ միայն եկվորների բարձր ծնելիության հաշվին չբազմացող կամ չափավոր բազմացող բնիկներին պատմական տարածքներից դուրս մղելով (ինչպես եղավ սերբերի պարագայում, ինչպես կլիներ Հայաստանում, եթե ազերիները մնային ու շարունակեին նույն տեմպերով բազմանալ), այլեւ տնտեսությամբ, մշակույթով: Տնտեսության մասով խոսքը ոչ
«ACP»-ն պարտատոմսեր է թողարկել
Ոլորտի պատասխանատուների կարծիքով, դա կնպաստի արժեթղթերի շուկայի եւ մեր տնտեսության զարգացմանը: Սեպտեմբերի 25-ին Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ընկերության կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխման շնորհանդեսը: Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչ եւ գլխավոր տեղաբաշխող է հանդիսանում «Արմսվիսբանկը», որը երաշխավորել է տեղաբաշխել 500 մլն դրամի չափով պարտատոմսեր: Շնորհանդեսին մասնակցած ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը
13%-Ը ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ
Եթե հաշվի առնենք հասարակության անտարբերությունը Չնայած նախագահական ընտրությունները նախատեսված են փետրվարին, սակայն դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկեց ոչ պաշտոնական քարոզարշավը: Բնականաբար, ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռ վաղ է: Ուստի սահմանափակվենք ընտրազանգվածի նախնական տրամադրությունների վերլուծությամբ: Նման վերլուծության հիմք են ծառայում APR Group-ի կողմից Երեւանում կատարած հարցումները (առաջին հարցումն անց է կացվել այս տարվա ապրիլի 28-ից
ՈՒՐԱՑՈՒՄԸ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ Է
Կրկին՝ «ցրտի ու մթի» մասին Ինչո՞ւ են ազգերն ու ժողովուրդներն այդքան ուշադիր սեփական պատմության նկատմամբ: Ինչո՞ւ են հատկապես հակված հերոսականացնել սեփական պատմությունը, տարփողել հաղթանակները, դրանցից կարեւորների համար տոնական օրեր սահմանել: Հարցերը հռետորական են, եւ պատասխանները՝ ակնհայտ. որովհետեւ դրանք օգնում են պահպանել ազգային ինքնությունը, բարձրացնում են ժողովրդի ոգին ու կենսունակությունը, ազգային հպարտության զգացում ծնում, հավատ ներարկում,
«Հայաստանի համար ծրագիր չունեմ»
Երեկ հայտարարեց ճանաչված դիրիժոր Լորիս Ճգնավորյանը՝ հավելելով, որ Իրանում իրեն լավ է զգում Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 1989-2000թթ. գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Լորիս Ճգնավորյանն էր: Խոսելով ծրագրերից՝ դիրիժորն ասաց. «Բազմաթիվ ստեղծագործություններ ունեմ, որոնք պատրաստվում եմ ի մի բերել: Շուտով Իրանի կառավարության հովանավորությամբ դրանք կհրատարակվեն»: Լ. Ճգնավորյանը նշեց, որ այնտեղ
ՀԱՅ ԵՐԳԻՉԸ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՍՈՒՊԵՐՍԹԱՐՈՒՄ»
Մարատ Հայրապետյանը հույս ուներ դառնալ «Ամերիկայի կուռք» Դեռեւս անցյալ դարի կեսերից ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում FOX հեռուստաընկերությունն անցկացնում է 16-28 տարեկան երգիչների «American IDOL» մրցույթը, որը «նախահայրն» է հայ հեռուստադիտողին հայտնի բրիտանական Pop IDLE հեռուստամրցույթի: Հայաստանում առաջինը «Շանթ» TV-ն 2006թ. թույլտվություն ստացավ «տեղայնացնել» բրիտանական նախագիծը՝ «Սուպերսթար» անվամբ: Հայաստանյան շոու-բիզնեսում հայտնի անուն՝ երգիչ Մարատ
«Տեղեկատվությունը երշիկի նման է»
Ըստ ռուս փորձագետի, երկուսի սպառումն էլ կախված է թարմությունից եւ որակից Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» մեկնարկեց «Տեղեկատվական դաշտի ընդհանրությունները ԱՊՀ տարածքում» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ «ՌԻԱ նովոստի» ռուսական լրատվական գործակալության նախաձեռնությամբ: «Սա այն եզակի դեպքն է, երբ փորձում ենք ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Ասում են, որ
ԽՈՍՈՒՆ ԹՎԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ
Ըստ ԳԹԿ տվյալների, ամենաշատը Երեւանն է «խաբել» «Խայտառակ պատկեր դպրոցներում» հոդվածում («Առավոտ» 11.09.2007) տեղեկացրել էինք, որ ծաղկաձորյան խորհրդաժողովի ժամանակ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կանոնակարգային մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը հայտարարել էր, թե ԳԹԿ-ն ունի հայաստանյան բոլոր դպրոցների պատկերը՝ ըստ ավարտական ու միասնական քննությունների, եւ ամենաանմխիթարը երեւանյան դպրոցների վիճակն է: ԿԳ նախարար Լեւոն
Դաշնակցականներից ազատվում է
Նորանշանակ մարզպետը սկսել է «ազատվել» նախկին մարզպետի՝ Ռոմիկ Մանուկյանի կադրերից եւ նրանց բոլորին մարզում զբաղեցրած իրենց պաշտոններից հերթով կրճատում է: Երեկ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն աշխատանքից ազատել է «ռոմիկական» միանգամից երկու կադրերի՝ առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանին եւ իր օգնական, դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանին: Տեղեկացնենք, որ այս երկուսին պաշտոնաթող անելու խոսակցությունները Գյումրիում պտտվում էին Լիդա Նանյանի
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ Է
Քաղաքացիները գոհ են Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգից ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը՝ ով մեր այցելության պահին արդեն իսկ մուտքագրել էր իր դիմումը Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգում, հեռանում էր գոհունակությամբ. «Մի ժամանակ մարդիկ գալիս էին եւ հաճախ նույնիսկ չգիտեին ո՞ր պաշտոնյային պետք է մոտենալ, ի՞նչ ասել. հիմա շատ լավ կազմակերպված է՝ եւ խորհրդատվությունը, եւ ընթացակարգը:
ԽԱՂԱՏԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ
Մոսկվայի Տվերի միջշրջանային դատախազությունում, որի վարույթում է գտնվում սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Great Valley ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի դեմ իրականացված մահափորձի փաստի առիթով հարուցված քրգործը, մշակվում է տեղի ունեցածի երկու հիմնական վարկած, որոնցից մեկով հանցագործությունը կատարվել է` կապված պատգամավորի մասնագիտական գործունեության հետ, մյուսով՝ հարձակումը կատարվել է պատգամավորին ծանոթ մարդկանց կողմից: Ինչպես փոխանցում է «Ռեգնում»
Սերգեյն ու Կոնդին էլի կռվեցին
Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հրապարակային լեզվակռիվն արդեն որոշակի ավանդույթի է վերածվում: Վերջին անգամ Կոնդոլիզա Ռայսն ու Սերգեյ Լավրովը միմյանց երկրների կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսերի առնչությամբ կծու խոսքեր էին փոխանակել ամիսներ առաջ Մեծ ութնյակի շրջանակում Գերմանիայում կայացած մի համաժողովի ժամանակ: Երկու «թոփ» դիվանագետների միջեւ օրերս Նյու Յորքում տեղի ունեցած շփումը եւս այս
«Ցուրտ ու մութ տարիներն անցել ենք միասին»
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն ասում է, որ ՀՀԿ-ն աշխատում է հաղթելու համար: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունն իր հայտարարություններով՝ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, պարզապես կրկնում է «Օրինաց երկիր» կուսակցության ոչ հեռավոր անցյալի պահվածքը, երբ լինելով իշխանության մաս՝ «Օրինաց երկիրը» հանդես էր գալիս
Ո՞ՒՄ ԿԸՆՏՐԵՆ «ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ»
Պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձեւակերպմամբ՝ «պատմական հերոս ու հաղթած հրամանատար» Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին: Դեռ 2003թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ իբրեւ ՀՀ նախագահի հավանական թեկնածուի դարձյալ շրջանառվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, «երկրապահական» առանձին շրջանակներ մասնավոր զրույցներում ասում էին, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրվել, իրենք ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելի հետ միասին
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Պնդում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը Թեեւ «Ժառանգությունը» սեպտեմբերի 24-ին ողջունեց Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքացիական վերադարձը, եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, թե քաղաքական դաշտում հետագա զարգացումները պայմանավորված են նախագահական ընտրություններին առաջադրվելու Տեր-Պետրոսյանի վերջնական որոշումից՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նույն օրը «ՆՏ»-ին ասել էր, որ Հայաստանի առաջին նախագահի ելույթը լսելուց
ՆՍՏԵԼ ԵՆ ԹԱԽՏԻՆ՝ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՏԻՆ
Դատելով մեր երկրի մայրաքաղաքի գլխավոր՝ Հանրապետության հրապարակի հե՛նց կենտրոնում երեկ տեղադրված այս բազմոցից եւ նրա վրա լավ «տեղավորված» մարդկանց հանգիստ ու լուրջ դեմքերից՝ պետք է ենթադրել, որ նրանք «լրջորեն» են նախապատրաստվում առաջիկա նախագահական ընտրություններին: Այսպես նստած մեր հայրենակիցների թիվը, թերեւս, շատանա նախագահական ընտրությունների ժամկետի մոտենալուն եւ նախագահի թեկնածուների թիվը շատանալուն զուգահեռ:
ՏՂԱՆԵՐԻ՝ ՀԻՆԳ ԵՎ ԿԱՆԱՆՑ՝ ԱՌԱՅԺՄ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
Երեկ Թաիլանդից «Առավոտին» հեռախոսով տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Չանգ Մայ զանգահարեցինք, երբ աշխարհի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 19-րդ առաջնության եզրափակիչ օրը +105 կգ քաշային կարգում «B» խմբում ընդգրկված Ռուբեն Ալեքսանյանը նոր էր ավարտել մրցելույթը: Ֆեդերացիայի նախագահի տրամադրությունը վատ չէր: «Ռուբենը քիչ առաջ երկամարտի 395 (175+220) կիլոգրամով խմբում
«Հարցը կարող են լուծել կոճակ սեղմողները»
Ստեղծագործողները կարծում են, որ հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրները պիտի պետական ռազմավարական մակարդակով լուծվեն: «Հեղինակային իրավունքների պաշտպանության մասին օրենքը լավն է, բայց Հայաստանում դրա կիրառման մեխանիզմներն անկատար են: Հեղինակներն էլ հետեւողական չեն իրենց իրավունքների պաշտպանության հարցում, ինչը հաճախ պայմանավորված է ֆինանսական, ժամանակային ռեսուրսների բացակայությամբ, ինչ-որ բանի հասնելու անվստահությամբ»,- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան Արթուր Մելիքյանը «Առավոտին» այսպես
ՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ՄԻԱՍԻՆ
Հոկտեմբերի 1-13-ը հանրապետությունում իրականացվելու է կարմրուկի եւ կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումների արշավ՝ 6-27 տարեկանների շրջանում: Չնայած այսօր ողջ աշխարհում կարմրուկի հիվանդացության նվազեցմանն ուղղված զանգվածային միջոցառումներ են իրականացվում, այնուամենայնիվ, այն շարունակում է մնալ մանկական մահացություն բերող հիմնական վարակիչ հիվանդություններից մեկը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում արձանագրված մանկական մահացության 10%-ը բաժին է ընկնում
«Ինտերպոլականները Շերլոք Հոլմս չեն»
Երեկ ասաց ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանը Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում ասուլիս էր հրավիրել ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) պետ Վարդան Եղիազարյանը, թեման՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց եւ առեւանգված ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքներն էին: Վ. Եղիազարյանը մինչ բուն նյութին անցնելը լրագրողներին ասաց, որ ստիպված է հիասթափեցնել. «Նախ կցանկանայի
«ՄԵՆՔ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆԱԽԱԳԻԾ ՉԵՆՔ»
Հայտարարում է մեկամյա «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետը Սեպտեմբերի 22-ին լրացավ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հիմնադրման մեկամյակը: «Առավոտը» միության ատենապետ Նարեկ Գալստյանից հետաքրքրվեց՝ «կոլեգա» ուսանողական միություններից շնորհավորանքներ ստացվե՞լ են. «Մենք բարձրաձայն չենք հայտարարել այդ մասին եւ մեր ծնունդը նշել ենք «նեղ շրջանակով»: Ընդդիմադիր ջահելներից միայն ՀՀՇ երիտասարդական թեւի հետ ենք լավ ընկերներ,
Անչափահաս այցելուներին չեն խրտնեցնում
Քանի դեռ չի ստեղծվել տուգանող մարմինը, օբյեկտներում, խանութներում ու տեսաերիզների վաճառակետերում անչափահասներին ազատ վաճառում են ալկոհոլային խմիչք, ծխախոտ, «պոռնո» կամ սարսափ բովանդակության տեսաերիզներ: «18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկա բովանդակող գրականության եւ տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաեւ 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը՝ առաջացնում է
ՄԻ ԱՆԳԱՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԱՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ԵՐԿՈՒ ՀՐԴԵՀԻ
Մեր երկրում վերանորոգում անելու համար ամուր նյարդեր են պահանջվում Հայաստանի տնտեսության մեջ ստվերի ամենամեծ մասնաբաժինը շինանյութի վաճառքի շուկայում է: Պատահական չէ, որ տասնյակից ավելի գործարար պատգամավորներ հենց այդ շուկայում են բիզնես անում: Շինանյութերի վաճառքի գինը, որակը, արտադրությունն ու ներկրումը դուրս է պետական վերահսկողությունից: Ու քանի որ մեր երկրում լայն թափով շինարարություն է իրականացվում՝ շինանյութերի շուկայում
ՄԱՀԱՓՈՐՁ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ
Ռուսական ինֆորմացիոն աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվայի կենտրոնում`«Մետրոպոլ» կազինոյում, սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել: Մոսկվայի իրավապահ մարմինները կազինոյում փոխհրաձգության վերաբերյալ ահազանգ են ստացել ժամը 4.22-ին: Ականատեսների վկայությամբ, կազինոյում վիճաբանություն է սկսվել երեք կովկասցիների միջեւ, որոնցից մեկը երկու անգամ կրակել է մյուսի վրա: Վերջինս տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան շտապօգնության ինստիտուտ: Փոխհրաձգության հետեւանքով