Օրվա լրահոսը
ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ՆՈՐ ԱԼԻՔ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Հունաստանում գործադուլների նոր ալիք է սկսվել: Երեկ գործադուլ են հայտարարել պետծառայողները, չի աշխատել հասարակական տրանսպորտը, փակ են եղել օդակայանները, դպրոցներն ու հիվանդանոցները: Սպասվում է, որ համընդհանուր գործադուլը կտեւի մի քանի օր: BBC-ին հիշեցնում է, որ Հունաստանում բողոքի ակցիաների պատճառ են դարձել կառավարության կողմից պետական բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարի շրջանակներում պետական ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները: Հունաստանում
Բեռլուսկոնին տարերքի մեջ է
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Մարտի 10-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, որին, բացի Բեռլուսկոնիից, ներկա է եղել նաեւ Իտալիայի պաշտպանության նախարար Իգնացիո Լա Ռուսսան, լրագրող Ռոկկա Կառլոմանյոն մի քանի անգամ փորձել է հարց տալ վարչապետին, սակայն նրան թույլ չեն տվել մոտենալ բարձրախոսին: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, լրագրողը փորձել է բարձր ձայնով պնդել
Իրանը ռուս օդաչուներից պահանջել է լքել երկրի տարածքը
Ռուս օդաչուները շարունակում են Իրանում աշխատել սովորական ռեժիմով, չնայած այն բանին, որ այդ երկրի ղեկավարությունը վերջիններիս խնդրել է լքել Իրանը: Թեհրանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աղբյուրը «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ին փոխանցել է, թե որեւէ պաշտոնական ծանուցում՝ առ այն, որ Իրանն այլեւս օտարերկրյա օդաչուների կարիք չունի, ռուսական ավիացիոն ձեռնարկությունը չի ստացել: «Ռուսական անձնակազմերի աշխատանքն Իրանում շարունակվում է սովորական ռեժիմով, ՌԴ
Եվրամիությունը ողջունել է Վրաստանի նոր ռազմավարությունը
Եվրամիությունը ողջունել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ Թբիլիսիի նոր ռազմավարությունը: APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար, բարոնուհի Քեթրին Էշտոնը: Դեռեւս հունվարի 28-ին Վրաստանի կառավարության հավանությանն արժանացած եւ «Մասնակցություն՝ համագործակցության ճանապարհով» վերնագրված այդ ռազմավարությունը նպատակ ունի հասնել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի լիակատար «դեօկուպացիային», եւ կանխելու ՌԴ կողմից
«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ ուսանողների հետ անմիջական շփման ձեւաչափով հանդիպումները շարունակվում են: Ընկերության կառավարման մշակույթին այս անգամ էլ ծանոթացել են ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողները: «Մեր առաքելությունը դրսեւորվում է մեր առօրյա աշխատանքում կիրառվող հիմնարար արժեքներով: Քրտնաջան աշխատանքի եւ շարունակական կատարելագործման շնորհիվ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք է բերել հայաստանյան շուկայի առաջատարի համբավ: Այնուամենայնիվ, ընկերության համար դա դեռ վերջնական նպատակ
ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու հատուկ ներկայացուցիչը՝ ԵՊՀ-ում
Նրանք հուսով են, որ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ լուծում կունենա «Հայաստանը հարավկովկասյան երկրների մեջ ունի լավ հեռանկարներ, բայց ունի ձեզ քաջատեղյակ որոշ խնդիրներ: Դուք այն արտոնյալ սերունդն եք, որ մեծացել եք անկախ Հայաստանում: Սա ոչ միայն արտոնություն է, այլեւ պարտավորություն»,- երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղի հակամարտության գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Խոսելով
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԱՍԱՑՈՒՑԱԿ ԵՎ 31 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Ամերիկյան այս շռայլությունների մասին հայաստանյան դպրոցները կարող են միայն երազել Օրերս ՀՀ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու ավագ դպրոցների համակարգը: «Առավոտը» լսեց ԱՄՆ մեկնած ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի եւ թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկումները: Տիկին Հովհաննիսյանը պատմեց, որ ԱՄՆ-ում աշակերտներն ուսումնասիրում են
25. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Տեսարան Սարի թաղի «երբեմնի անտառից»: Սարի թաղի 8-րդ փողոցի բնակիչ Սամվել Թովմասյանը: ԱՄՆ-ում բնակվող սարիթաղցու տուն: Կրկին անտառ մտա: Ավելի շուտ՝ «երբեմնի անտառ» պիտի ասեի: Քսան տարի առաջ այնքան խիտ անտառ էր այստեղ, որ ընդմիջման ժամին հեռուստաստուդիայից հանգստանալու նպատակով այստեղ գալով, ձգտում էինք չկորցնել արահետը: Առանց բացատ դուրս գալու՝ անհնար էր ներքեւում փռված քաղաքը տեսնել:
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեկ տեղեկացրել ենք, որ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Կապան-Գորիս ճանապարհահատվածում մարտի 9-ին տեղի ունեցած սողքի պատճառով վտանգավոր է դարձել այդ հատվածով երթեւեկելը: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ թեւեւ ճանապարհահատվածը երթեւեկելի է, բայց վտանգ, այնուամենայնիվ, կա: Այժմ տեղում շարունակվում են ճանապարհի լայնացման հողային աշխատանքները, տեղադրված են երթեւեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Երեկ դեպքի վայրում էր
Եկեղեցի դարձած իմ կինոթատրոն
Արմավիրում գտե՞լ են մեծահարուստին շահագրգռելու ձեւը «Առավոտը» բազմիցս անդրադարձել է Արմավիր քաղաքում եկեղեցի կառուցելու ձգձգվող խնդրին: Սակավականաչ քաղաքի ավագանին, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու համառությանը տեղի տվեց ու որոշեց եկեղեցու համար 4500 քմ տարածք առանձնացնել մարզպետարանի հարեւանությամբ գտնվող այգում: Հիմա էլ՝ որոշումն ու նախագիծը կան, հաստատվել են, բայց շինարարության համար գումար չկա: Ներդրողներ են փնտրվում: «Առավոտի»
ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆ ԱԶԱՏՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը քննարկել եւ նկատի ունենալով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի` երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, ինչպես նաեւ մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, որոշել է նրան ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
ՌԵԿԵՏ ՊԵՏԱԿԱ՞Ն ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ըստ գործարարի՝ Ղարաբաղի ԱԺ փոխնախագահը հալածում է իրեն, վերջինս հերքում է այդ հայտարարությունները եւ պնդում, որ կդիմի դատարան: Ղարաբաղյան պատերազմի մասնակից եղբայրներ Ռոբերտ, Ռուդիկ, Ռոման Բաղդասարյաններից Ռոմանը, նրա մայրը՝ Ալվարդ Աթալյանը եւ մորեղբայրը՝ Կամո Աթալյանը, հույսները կտրած Լեռնային Ղարաբաղի արդարադատությունից, Հայաստանում են արդարություն որոնում: Պատերազմից հետո Ռոմանը մորեղբոր հետ մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու: 2007-ին նրանք
ԴՊՐՈՑՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի, Տերյան փողոցի 4-րդ շենքի, ինչպես նաեւ Արվեստի դպրոցի տանիքները` մոտ 1300 քմ ընդհանուր մակերեսով: Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Ջուսին ծեծել են
Երգչուհի Ջուսը կապտուկներով է նշել Մարտի 8-ը: Ինչպես տեղեկացնում է kamoblog.am-ը, նա ծեծի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել «Սայաթ-Նովա» ակումբում, որտեղ աշխատում է Ջուսը: Նրա գործընկեր, «Blef» ծրագրի ռեժիսոր Արթուրը, «հումորի» արդյունքում ջարդել է երգչուհու քիթը: Kamoblog.am-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ չդիմանալով ցավին, նկարահանումների ընթացքում սկսել է գոռալ եւ հայհոյել հաղորդման ռեժիսորին,
Համաներումս «վաճառեցին»
Մեծարգո նախագահ, ճարահատված անձամբ Ձեզ եմ դիմում, որպեսզի գոնե Դուք լիարժեք պատասխանեք՝ ե՞րբ պետք է վերջապես վերանան այս անարդարություններն ու բռնությունները, մինչեւ ե՞րբ պետք է ոտնահարվեն մեր իրավունքները: Մեծարգո նախագահ, հիշեք եւ մի մոռացեք, որ նման բռնություններով իրավական պետություն չի կառուցվի, նման քայլերով Հայաստանը առաջ չի գնա, այլ կկործանվի: Մեր պապերից ժառանգած այս մնացած փոքր
Հավաստիացրեց՝ սրբապատկերի տակ
Երեկ «Դուպլեքս» ակումբում ասուլիս էր հրավիրել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը: «Առավոտի» հնչեցրած՝ «Այսօր արդեն ճանապարհային ոստիկանները արձանագրում են Մանկավարժական համալսարանի դիմաց, մայթեզրին կատարված իրավախախտումները՝ վարորդների եւ հետիոտնի կողմից կատարված: Լինելո՞ւ եք հետեւողական, թե՞ դա ոստիկանության հերթական շոուն է լինելու» հարցին Մարգար Օհանյանը պատասխանեց. «Հանրապետության ոստիկանապետը ծանոթացել է «Առավոտի»՝ օրերս հրապարակված նյութին եւ
Տարվեցին տուգանային հրապարակ
Երեկ առավոտյան ժամը 8.30-ից ՀՀ ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ իրենց ծառայությունն էին կատարում Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում, Մանկավարժական համալսարանի դիմաց: Այդտեղ, հենց մայթեզրին տեղադրված են ցուցանակներ, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը: Սակայն վարորդները, «չնկատելով» ցուցանակը, մշտապես կանգնում էին այդ հատվածում, իսկ ճանապարհային ոստիկանները չէին արձանագրում հաճախակի դարձած իրավախախտումները: Երեկ 9 վարորդի բախտը ակնհայտորեն
ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ
Անուղղակի՞, թե՞ ուղղակի դիտավորություն Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ավարտվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննությունը: «Ազատամտություն» թերթում պատգամավորին վիավորանք հասցնելու փաստի առթիվ անցյալ տարվա հուլիսի 28-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում: Սակայն քննիչ Աշոտ Մխիթարյանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի
ԾԵՐԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ից մեկնարկել է «Կարմիր խաչ» ընկերության նախաձեռնած «Նրանք սպասում են մեզ» կարգախոսով քարոզարշավը: Այս ակցիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել հանրակացարաններում բնակվող միայնակ ծերերի սոցիալական, առողջական եւ հոգեբանական խնդիրների վրա: Քարոզարշավի ընթացքում կիրականացվի իրազեկում եւ դրամահավաք: Հավաքագրված միջոցներով կօգնեն առավել կարիքավոր սոցիալական խմբերին: Panorama.am-ը, հղում անելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներին, հայտնում է,
ՀԱՂԹԵՑ «ՄՐԳԱՁՈՐԸ»
Նախօրեին տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողովը ամփոփել է այս տարվա փետրվարի 26-ին կայացած Երեւան-Գորիս-Երեւան, Գորիս-Երեւան-Գորիս, Կապան-Երեւան-Կապան, Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան եւ Երեւան-Քաջարան-Երեւան՝ թափուր երթուղագծերի մրցույթի արդյունքները: Առաջին 2 եւ Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան, ինչպես նաեւ Երեւան-Քաջարան-Երեւան երթուղիներն այսուհետեւ սպասարկելու է «Մրգաձոր» ընկերությունը, ապահովելով բարձր գնահատականներ: Մրցույթին մասնակցող «Ֆրանս պարկ» ընկերությանը չի ներկայացվել հիմնական տրանսպորտային միջոցը, չնայած նրան, որ
Գյուղապետերն ընդդեմ կառավարության
Անիի տարծաշրջանի 22 000 ազգաբնակչությանը զրկում են միակ հիվանդանոցից Ինչպես տեղեկացրել ենք, կառավարության N1052 որոշման համաձայն, մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը նախատեսված է փակել Մարալիկի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը, որը 70 տարի սպասարկում է 17 համայնքի ազգաբնակչությանը: Այն գտնվում է Գյումրի-Երեւան մայրուղու վրա ու հատկապես ծառայում է ավտոպատահարներից տուժածներին: Հիվանդանոցից ստացած տվյալների համաձայն, միայն անցած տարի
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԱՋԸ ԿՏՐԵԼ Է
Սակայն դա էլ չի օգնել, որպեսզի քաղաքացու հարցը լուծվի ՀՀ իշխանությունների գործելակերպից տուժած քաղաքացիներն իրենց բողոքներին արդարացի լուծումներ չստանալով, ստիպված ծայրահեղ միջոցների են դիմում. հացադուլ կամ նստացույց են անում, ինքնահրկիզվում են եւ այլն: Երեւանի բնակիչ Վալենտինա Զաքարյանն էլ, սպառելով բոլոր իրավասու մարմիններին դիմելու իր փորձերը, ստիպված է եղել ժամերով սպասել հանրապետության նախագահին ու նրա ծառայողական
«ԺԵՆԳՅԱԼԱՀԱՑՈՎ» ՅՈԼԱ ԳՆԱՑԵՔ
Panorama.am-ի տեղեկություններով՝ մսի գնի կտրուկ աճը ոչ միայն ՀՀ-ում է խնդիր դարձել, այլեւ ԼՂՀ-ում: Ստեփանակերտի մսավաճառները ասում են, որ միս ձեռք բերելն արդեն դժվար է: Դա էլ վերջին մեկ ամսում նպաստել է մսի գնի 40-45%-ով աճին. այժմ տավարի մսի 1 կգ-ը Ստեփանակերտի խանութներում արժե 2000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն, ոչխարի մսի 1 կգ-ն արժե
ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՅԻ ԴԵՄ
ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությունների կանոնակարգման դաշտում մի շարք փոփոխություններ է նախատեսել, որոնցից մեկը դոլարիզացիայի դեմ պայքարի միջոցառումների շարքում լինելու է արտարժույթով արտահայտված ակտիվների նկատմամբ ԿԲ մոտեցումների փոփոխությունը. բոլոր արտարժույթով արտահայտված ակտիվները, մեծամասամբ՝ վարկերը, պետք է ավելի բարձր ռիսկի կշիռ ունենան՝ մոտ 50%-ով: Այս մասին, ըստ aysor.am կայքի, երեկ ասել է ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԶՈՒ
Երեկ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Պետական գույքը մասնավորեցնելու եւ օտարելու մասին» հարցը: Խոսքը լուրջ գույքի մասին չէ, այլ ընդամենը «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ «Ամասիայի ԲԿՏ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած եւ համապատասխանաբար՝ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին ռւ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված գույքի օտարման մասին է, ավելի ճիշտ՝ այդ որոշման
Նախընտրական ծրագրի կատարման ժամանակն է
նԵրեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ նա նախարարներին հանձնարարել է իրենց հսկողության տակ վերցնել միջնաժամկետ ծախսային ծրագրեր, որոնք պետք է համադրվեն հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ: Նա ասել է, որ բոլոր նախարարները պետք է առաջիկա երկու շաբաթների ընթացքում իրեն ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների
Ճգնաժամը, փաստորեն, չի ավարտվել
2009թ. ընթացքում մասնավոր հատվածի ընկերություններն ամբողջ աշխարհում կրճատել են իրենց աշխատողների թիվը: Համաձայն «Գրանթ Թորնթոն» ընկերության ուսումնասիրությունների՝ 2003-ից ի վեր այժմ առաջին անգամ է, որ աշխատողներին կրճատող գործարարների թիվը գերազանցում է աշխատողների քանակն ավելացնողներին: 36 երկրների շուրջ 7 400 մասնավոր ընկերությունների հարցումը ցույց է տալիս, որ համաշխարհային հաշվեկշիռը -8% է՝ ի համեմատ 2009 թ. +21%-ի
ԿԱՆԳԱՌԱՍՐԱՀՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ
Այս տարի կանգառատեղիները կավելանան Եթե նախորդ տարիներին կանգառասրահները գողացվում էին ու որպես մետաղի ջարդոն հանձնվում, ապա վերջին տարիներին պարզապես ապամոնտաժվում են: Ազատության 25 հասցեում գտնվող կանգառասրահն էլ նախորդ տարի ապամոնտաժվեց, հիմա դրանից հիշատակ է մնացել միայն ծռմռված նստարանը: Ի դեպ, հենց Արաբկիրի թաղապետարանի կողմից ապամոնտաժված կանգառասրահի մասին թաղապետարանում ոչինչ չգիտեին, խորհուրդ տվեցին դիմել Երեւանի քաղաքապետարան:
Շիրակ-դեսպան հեռակա երկխոսությունը
«Կառուցողական» լինելու պատկերացումները՝ ըստ վրացի եւ հայ գործիչների «Կառուցողական լինել, այսինքն՝ առկա խնդիրների մասին բարձրաձայն չխոսել եւ որոշ մարդկանց նման ասել, որ հայ-վրացական հարաբերություններում ամեն ինչ նորմա՞լ է». երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տավատաձեի՝ Մամուլի ազգային ակումբում արած հայտարարություններին այսպես արձագանքեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Իսկ դեսպանը՝
Ի՞ՆՉ Է EPP-Ն, ՈՒՐ ՁԳՏՈՒՄ Է ՈՂՋ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Նժդեհական հանրապետականներն իրենց տե՞ղն են համարում «Եվրոպական քրիստոնյա դեմոկրատների քաղաքական ընտանիքը»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարտի 3-ի հանդիպման ժամանակ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Վիլֆրիդ Մարթենսն ասել էր, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել էր, թե առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն՝


















































