Օրվա լրահոսը
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐԱՎԵ՞Լ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ
Սա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներից մեկի հերթական հայտարարությունն է: Նման պնդումները հայ պատվիրակները գերազանցապես թողնում են անարձագանք: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հունիսի 27-ին գրավոր հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որը վերնագրված է՝ «Լուրջ վտանգներ, որոնք վերաբերում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նկատմամբ Հայաստանի ագրեսիվ պլաններին եւ Եվրոպայի խորհրդի պատասխանատվությանը»: Այս գրավոր հարցում նշված
ՍԱ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ
Երեկ մեկնաբանելով ԱԺ-ում քննարկման դրված օրինագծերը՝ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Առավոտին» ասաց, որ «Ա1+»-ի եւ «Ազատության» փակումը նույն գործընթացի շարունակությունն է, եւ գնալով այդ գործընթացն ավելի խիստ դրսեւորումներ է ունենալու, եւ, ի վերջո, նրա կանխատեսմամբ, Հայաստանը վերադառնալու է կոմունիստական դարաշրջան: «Սխալ է, երբ ասվում է, թե այսօր գրաքննություն չկա, որովհետեւ այն վախը, որ ներարկեցին
«ԹՇՆԱՄԻ», ԱՆՈՒՆԴ ՄԱՐԴ Է
Ընդամենը կես ժամ տեւեց «Թշնամին» խաղարկային-կարճամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն այդ 30 րոպեանոց ֆիլմում ասվեց այնքան բան, որ տարիներ շարունակ չեն կարողանում ի մի բերել երկու թշնամացած ժողովուրդները՝ հայերն ու ադրբեջանցիները: Դավիթ Մաթեւոսյանի սցենարով, բեմադրությամբ եւ պրոդյուսերությամբ իրականություն դարձած ֆիլմը, որի նախատիպը Վսեվոլոդ Գարշինի «Ջրհորի մոտ» պատմվածքն է՝ պատերազմ-մարդկային արժեքներ հայտնի
Երկու տնօրեն՝ նույն թատրոնում
Վ. Աճեմյանի անվան թատրոնի այս «յուրահատկությանը» մշակույթի նախարարությունում նույնիսկ տեղյակ չեն: «Առավոտում» (21.06.2007) լույս տեսած «Ո՛չ թատրոնների KBH-ացմանը» հոդվածից հետո խմբագրություն զանգահարեցին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներ (հասկանալի պատճառով անունները չենք հրապարակում)՝ հայտնելով, որ իրենց էլ են հասել մարզային թատրոնների լուծարման մասին լուրերը: Նրանք կատակով հավելեցին, թե իրենց թատրոնին դա չի սպառնում,
«ՅՈՒՐԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴ ԷՐ»
Այսօր Յուրի Բախշյանը 60 տարեկան կլիներ Այսօր Կամերային երաժշտության տանը կնշվի պետական, քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի ծննդյան 60-ամյակը: Միջոցառման կազմակերպիչը նրա տիկինը՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն է: Երեկոյի ժամանակ կկայանա Դանիել Երաժշտի մշակումների՝ «Հայաստանը երգերում» գրքի երրորդ հատորի շնորհանդեսը, որ տպագրվել Բախշյան-Ժամկոչյան ընտանիքների հովանավորությամբ, կցուցադրվի 15 րոպեանոց ֆիլմ Յուրի Բախշյանի մասին. այն բաղկացած է 3
«Եթե պարտվեմ, ապա միայն Րաֆֆիին»
Ասում է ՀՅԴ համամասնական ցուցակի 33 տեղը զբաղեցրած եւ ԱԺ չանցած Գուրգեն Շահինյանը, որն այս անգամ պատգամավոր դառնալու համար պայքարում է թիվ 15 ընտրատարածքի կրկնակի ընտրություններում: – Պարոն Շահինյան, ի՞նչ քաղաքական կենսագրություն ունեք: – 1991-ից ՀՅԴ-ի շարքերում եմ, վերջին երկու տարում ակտիվ քաղաքականություն եմ վարում կուսակցության շարքերում, վերջին ընտրություններին եղել եմ նաեւ կուսակցության համամասնական ցուցակում:
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԴԵ՞Մ Է
Այսօր խորհրդարանում կքննարկվեն օրինագծեր, որոնք դեմ են խոսքի ազատությանը Երեկ ամբողջ օրը լրագրողներն անհամբեր սպասում էին, թե երբ են քննարկվելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Սակայն խորհրդարանը երեկ մինչեւ ժամը 19-ը տեւած նիստի ընթացքում այս հարցերին չանդրադարձավ: Մինչդեռ պատգամավորների շրջանում եւս
Գյուղացիներին խաբել են
Զինվորների համար կարտոֆիլ վաճառելը շիրակցիների վրա թանկ է նստել Ամեն տարվա պես, 2005-ի հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողներին կարտոֆիլով ու բանջարեղենով ապահովելու նպատակով, ՀՀ «Գնումների մասին» օրենքի համաձայն, հայտարարել էր մրցույթ: Այն շահել էր Նաիրիի շրջանի Բյուրեղավան գյուղի բնակչուհի Արեւիկ Հարությունյանը: Նա մրցույթը շահելուց հետո իր «ամուսնու»՝ Սամվել Մարգարյանի հետ գնացել էր Շիրակի մարզի Շիրակ
ՔԱՐՏ ԳՆԵԼԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ
«Իզի» եւ «ալո» քարտերի բաժանորդները կընկնեն քաշքշուկների մեջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ից բջջային կապի երկու օպերատորները՝ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը», պետք է իրենց կանխավճարային «իզի» եւ «ալո» քարտերը վաճառեն գրավոր պայմանագրերով: Իսկ այն բաժանորդները, ովքեր արդեն ունեն կանխավճարային քարտեր, պետք է մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը իրենց օպերատորների հետ պայմանագիր կնքեն,
«Ժառանգությունը» շարունակեց «գրոհը»
Արշակ Սադոյանի տեղը թափուր չի մնացել Խորհրդարանական առաջին քայլերն անող անգամ «Ժառանգությունը» երեկ եւս ակտիվ ելույթներ էր ունենում, եւ ամբողջ խմբակցությունը մեկ մարդու նման մասնակցում էր անգամ երկրորդ թվացող հարցերի քննարկումներին: Լրագրողներն արդեն սկսել են կատակել, որ եթե ԱԺ-ն աշխատի «Ժառանգության» ակտիվությամբ, ապա տասը տարին էլ չի բավականացնի խորհրդարանի մեկ գումարման համար: Խմբակցության ղեկավար Րաֆֆի
ՎԱՐԴԱՆԻԿԸ ՆԵՂՆ Է ԸՆԿԵԼ
Գյումրիում այսպես են բացատրում վերջերս նրա կազմակերպած ցուցադրական կերուխումը Գյումրիում խուսափում են խոսել մայիսի 20-ին քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց փոխհրաձգության մասին, որի անմիջական մասնակիցն ու կազմակերպիչներն են եղել Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, քաղաքապետի եղբոր՝ Գեւորգի որդին՝ Կոլյա Ղուկասյանը, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդին՝
ԼՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԷԼ ՊԻՏԻ ՆԵՐԳՐԱՎՎԵՆ
Լեո Պլատվոետն անհրաժեշտ է համարում անհետ կորածների խնդրով զբաղվող աշխատանքային համակարգող խմբին Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը: Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը, որը ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ բնակչության կոմիտեի զեկուցողն է՝ մշակել է եւս մի փաստաթուղթ, որը վերաբերում է մեր երկրին: «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորածները Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների ընթացքում» զեկույցը քննարկվել է
ԿՍԵՂՄԵՆ «ՃԻՇՏ ԿՈՃԱԿԸ»
Անդրադառնալով այսօր քննարկվելիք «Պետական տուրքի» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքներում փոփոխություններին, որոնցով, ըստ էությամբ, դադարեցվելու է «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակումը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ «Առավոտին» ասաց. «Շատ կարեւոր է, թե պատգամավորները ինչ կասեն եւ ինչքանով նրանց ասածը լրացնելու անհրաժեշտություն կառաջանա, եւ երկրորդ՝ ուղղակի ամբողջական գնահատական ես չեմ կարող տալ «Ազատություն» ռադիոկայանին: Իմ եւ «Ազատություն»
Կարապետիչը նորից Սեւան է տանում
Նրա կարծիքով, այդ կերպ հնարավոր է ձերբազատվել ընտրական դեպրեսիայից, իսկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանը հայտարարում է, որ կոմունիստները մշտամնա են: Երեկ «Հայելի» ակումբում բանավիճեցին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, թեման 2007-ի խորհրդարանական ընտրություններն էին ու հետագա զարգացումները: Ռ. Թովմասյանն ասաց, որ ինքը դեռ 2006 թվին էր
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ
Լիբանանահայ Ճարտարագետ Փիեռ Գույումճյանի նվերը ավելի մեծ հնարավորություններ ունի, քան «Հիլլի»՝ կասկածելի պայմաններով առաջարկած տեխնիկան: «Անգամ գաղափարը, որ օտար կազմակերպությունը՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից Հիլլ ձեռագրերի գրադարան-թանգարանը պիտի թվայնացներ մեր ձեռագրերը, արդեն անընդունելի էր ինձ համար»,- լիբանանահայ բարերար, մասնագիտությամբ ճարտարագետ Փիեռ Գույումճյանը երեկ «Առավոտին» պարզաբանեց, թե ինչու է որոշել իր միջոցների հաշվին
ԼՂ-ՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«Բեյզ Մեթըլսի» շնորհիվ ԼՂ-ում հիմք է դրվել պղնձարդյունաբերությանը Օրերս «Վալլեքս գրուպ» ընկերությունը հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների համար այց էր կազմակերպել ԼՂ-ի Դրմբոն գյուղ, որտեղ 2002 թվականից գործում է «Բեյզ Մեթըլս» (հիմնական բաժնեմասը պատկանում է «Վալլեքս գրուպին») ընկերությունը, որը, փաստորեն, Ղարաբաղի տարածքում ամենախոշոր լեռնամետալուրգիական ձեռնարկությունն է: «Ի տարբերություն անդրկովկասյան լեռնահանքային այլ ընկերությունների, որոնք ստեղծվել են դեռեւս
Նպատակային վարկը օգտագործվել է ոչ նպատակային
Գործադիր տնօրենը կենթարկվի պատասխանատվության «Միավորված բանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Հովսեփ Գալստյանի նկատմամբ այս տարվա մայիսի 2-ին հարուցվել էր քրգործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելու եւ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու համար: Ըստ մեղադրանքն առաջադրած մարմնի՝ գործադիր տնօրենը խախտել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի «Միավորված բանկ» ԲԲԸ-ի վերաբերյալ 1999թ. դեկտեմբերի 21-ի թիվ 59 գ
ԹԱՂԱՊԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐՆԵՐԸ
Շենգավիթի փոխթաղապետի կարծիքով կհաղթի այն թեկնածուն, ում կողքին կկանգնի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո թափուր է մնացել Երեւանի Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը, որովհետեւ նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն այլեւս ԱԺ պատգամավոր է: Այժմ շրջանառվում են այդ պաշտոնին հավակնող անձանց անուններ, այդ թվում Ռուբեն Մասումյան (Բենզին Ռուբո), Սարգիս Հովհաննիսյան (Կադիլակ Սերոժ) եւ Սերժիկ
Օրբելիի մայթերը բռնագրավել են
Ինչի արդյունքում հետիոտնը փողոցով է երթեւեկում Օրբելի 10/1 հասցեում՝ անմիջապես մայթի վրա կառուցված պարիսպը խոչընդոտում է հետիոտնի երթեւեկությանը: Հարակից շենքի բնակիչների ներկայացմամբ, պարսպի առկայությունից վտանգի տակ են հատկապես երեխաները, որոնց դպրոցի ճանապարհն այդ հատվածով է. «Այս փողոցով ամեն առավոտ հարյուրավոր երեխաներ են անցուդարձ անում: Մեր երեխաների համար ոչ մի րոպե հանգիստ չենք կարող լինել, քանի
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՑԻՑ ԿԿՏՐԻ
«Փափախ» տաքսիների վարորդները վստահեցնում են, որ իրենք ամեն ինչ կանեն՝ լիցենզավորումից խուսափելու համար: Այսօրվանից տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիները պետք է դիմեն տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ ստանալու արտոնագիր եւ դեղին պետհամարանիշ՝ վճարովի հիմունքներով ուղեւոր փոխադրելու իրավունքը ստանալու համար: Այս տարվա օգոստոսի 2-ից սկսած՝ այն տաքսիները, որոնք չեն ունենա համապատասխան արտոնագիր, կպատժվեն 20 հազար դրամով, իսկ
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
Երեկ առավոտյան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հանդիպեց լրագրողներին: Եվ պատասխանելով հայ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կարող են Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ազդել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա՝ մասնավորապես ասաց, թե մայիսի 12-ի ընտրությունները, ճիշտ է, քննադատվեցին, բայց այնուամենայնիվ՝ բարելավում էին մեր երկրում տեղի ունեցած նախորդ ընտրությունների համեմատ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համար օգտակար պիտի
ԴԱՐՁՅԱԼ «ՔԱՄԻ ՏԱՏԱՆՈՂՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Երեկ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն ամենից ակտիվն էր: Խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախ դժգոհեց, որ նիստի մասին իրենց հեռախոսով են տեղեկացրել, իսկ ծրագիրը իրենց է հասել նախորդ օրվա կեսից հետո, այնուհետեւ անդրադարձավ հետեւյալին. «Պարոն վարչապետ, թե՛ առաջարկված փաստաթղթի եւ թե՛ ձեր խոսքի մեջ ընդունվեցին որպես հիմնադրույթներ օրենքի բացարձակ եւ անվերապահ իշխանությունը, ժողովրդավարական
Աչքի փուշը
Օրինագիծ՝ Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու մասին: Հունիսի 27-ին հրավիրված է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում, ի թիվս այլ օրինագծերի, ներառված է առաջին հայացքից անմեղ մի նախագիծ: Խոսքը վերաբերում է ՀՀ օրենքին՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին: Փոփոխությունը հետեւյալն է. «Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՍԵՐ՝ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ
Երեկ Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության գործունեության հինգ տարվա ծրագիրը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը հիշեցրեց Ներսես Շնորհալու այս խոսքերը եւ ասաց, որ սա է ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություն կառուցելու հոգեւոր հենքը: Սերժ Սարգսյանի կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանը ընդունեց 94 կողմ, 7 դեմ («Ժառանգություն») եւ 9 ձեռնպահ (8-ը՝ ՕԵԿ, 1-ը՝ Վիկտոր Դալլաքյան) ձայներով: Ծրագրի ընդունումից հետո իշխանամետ պատգամավորները ծափահարեցին:
…ՄԻ ՀԱԼԻ ԵՆՔ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համար էլ է խնդիր այն, թե ինչպես ավելացնեն նիստերին պատվիրակների մասնակցությունը: ԵԽԽՎ նիստում երեկ քննարկումների կեսը «կանացի» դեմքով էր, որոնց ընթացքում հիմնական զեկուցողներից մեկն էլ այս կառույցում Հայաստանի պատվիրակ Հերմինե Նաղդալյանն էր: Բայց նախ ելույթ ունեցավ նրա թուրք գործընկերուհին՝ ԵԽ տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորությունների կոմիտեի ներկայացուցիչ Գյուլսուն Բիլջեհանը, որի զեկույցի
ՄԵԿԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել եւ կալանավորվել է մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակից եւ հետախուզման մեջ գտնվող չորս անձանցից մեկը՝ նախկինում դատապարտված 26-ամյա Թելման Կարապետյանը (լուսանկարում): Հիշեցնենք, որ երկկողմանի փոխհրաձգությանը մասնակցել էին մի կողմից՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր պետք է լինել նախաձեռնող, ակտիվ եւ համառ: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեզ մոտ ամեն բան կստացվի: Սակայն զգուշացեք ինքնասիրահարվածությունից եւ եղեք կարգապահ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարմար օր է պաշտոնական անձանց հետ համագործակցության շուրջ բանակցելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ընդհանուր առմամբ վատ օր չէ ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Եթե օգնություն խնդրեք՝ նպայման կստանաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աստղերն այսօր
Գալահամերգ՝ առանց «Հույսի»
Հանրապետությունում շարունակվում են երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգները Երրորդ տարին է, ինչ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դասատուներից կազմված Մայքլ Գանյանի անվան «Հույս» կամերային նվագախմբի հետ, որպես մենակատար հանդես են գալիս տարբեր երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտները: Այս տարին էլ բացառություն չէ: 2001թ. հիմնված կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Սուրեն Միրզոյան)
ՈՒԵՖԱ-Ն ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵՑ
ՈՒԵՖԱ-ն Հոլանդիայի Հերենվեն քաղաքում կայացած գործադիր կոմիտեի հերթական նիստում վճռեց «Եվրո 2008»-ի որակավորման փուլի Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների խաղը չանցկացնել եւ չկայացվող խաղերի համար երկուսին էլ միավոր չտալ: Դրանով վերջակետ դրվեց երկու երկրների մեկուկես տարի տեւած դիմակայությանը: Եվրոպական ֆուտբոլի ղեկավար գերատեսչությունը ստեղծված իրավիճակում ընտրեց «ավելորդ գլխացավանքից, շառից ու փորձանքից հեռու» տարբերակը: Հայաստանն այս ընթացքում, ի տարբերություն
Ապագան կերտում են այսօր
Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանն իր ուրույն տեղն ունի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Համալսարանը հիմնադրվել է 1996թ., 2000-ին ստացել ՀՀ կառավարության անժամկետ լիցենզիա: 2004-ին հավատարմագրվել են բուհի բոլոր մասնագիտությունները, եւ շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ, որը համարժեք է ՀՀ պետական բուհերի դիպլոմներին եւ համարվում է պետական ավարտական փաստաթուղթ՝ ՀՀ բոլոր պետական եւ բյուջետային հիմնարկ-ձեռնարկություններում