Օրվա լրահոսը
Ժառանգությունը չեն գրանցում
Կադաստրի կողմից տրված սխալ տեղեկանքների պատճառով մարդիկ տարիներով քաշքշուկի մեջ են ընկնում: Արդեն քանի տարի է՝ Երեւանի Էրեբունի համայնքի Դիմիտրովի 115 հասցեի բնակիչ Արեւհատ Խաչատրյանը փորձում է հոր մահից հետո ժառանգած անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատել, սակայն առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացն իրականում վերածվել է երկար տարիների անհասկանալի քաշքշուկի: «Բնակարանը պատկանել է ծնողներիս,
ՀՆԴԻԿՆԵՐԻՆ ՃՆՇՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Վարդան Այվազյան-«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» բախումներին միացել է հարկայինը Հնդիկ գործարար, մեծահարուստ Անիլ Ագարվալին պատկանող «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ հակամարտությունը թեւակոխել է նոր փուլ. ձեռնարկությունը, կարելի է ասել, արդեն հայտնվել է փակուղու առջեւ: Ընկերության տնօրինությանն այլ ելք չի մնում, քան, պարզապես, վաճառել ձեռնարկությունն ու հեռանալ Հայաստանից: Խնդիրն այն է, որ
Հետընտրական «ռազբորկաներ»
Գյումրիում եւ Սիսիանում Քննելու փոխարեն՝ շորթեցին Գյումրիում քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ մայիսի 20-ին տեղի ունեցած փոխհրաձգության առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ոստիկանությունը «լայնածավալ աշխատանքներ» է իրականացրել: Փոխհրաձգության հետ առնչություն չունեցող մի քանի տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել մարզային ոստիկանության ռեգիոնալ վարչություն: Վարչությունում գտնվող որոշ գյումրեցիներ, որոնք խնդրեցին չհրապարակել իրենց անունները, մեզ տեղեկացրին, որ այդ ամենը
ՄԻ ՔԱՆԻ ԿԻԼՈ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Այսքան ծանր են կշռում ՍԴ դիմած քաղաքական 4 ուժերից միայն մեկի ներկայացրած փաստաթղթերն ընտրախախտումների մասին: Սահմանադրական դատարանի երեկվա աշխատակարգային նիստում որոշվեց, որ 4 ընդդիմադիր ուժերի դիմումները քննելու են միասին: Քննությունը կսկսվի հունիսի 1-ին, առավոտյան ժամը 10-ին: ՍԴ-ում «Օրինաց երկրի» շահերը պաշտպանելու են կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Հովհաննես Մարգարյանը, Արտաշես Ավոյանը եւ Գուրգեն Սարգսյանը: «Ուսումնասիրելով վստահված
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՆՍ ՈՒՆԻ»
Հարցազրույց «Ազգային վերածնունդ» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանի հետ – Շատ քաղաքական գործիչներ խորհրդարանական ընտրությունների մասին գնահատականներում ասում են, որ սա ոչ թե իշխանության հաղթանակն էր, այլ ընդդիմության պարտությունը. դուք կիսո՞ւմ եք այս կարծիքները: – Չհամաձայնել այդ գնահատականի հետ՝ շատ դժվար է, որովհետեւ խնդիրն այն չէ, թե ինչքան ձայն հավաքեց իշխանությունը, այլ այն, թե վստահության
ՔԼԻՊԻ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ ԿԱԽՎԵՑ
Երեկ «Առավոտը» տեղեկություն էր ստացել, որ ինքնասպան է եղել «ԷմՓի Ռեյ» ռոք խմբի անդամներից մեկը: Սակայն խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը մեր թերթին հայտնեց, որ մահացողը ոչ թե երաժիշտ է, այլ իրենց վերջին` «Դու չկաս» տեսահոլովակի հերոսուհու դերը կատարող Աննա Սագրադովան, որն իսկապես երեկ կախվել է: Այս տխուր պատմության մեջ խորհրդանշականն այն է, որ «Դու չկաս»-ում
ԽՈՅ 21.03-20.04: Ձեզ համար ժամը 10-12-ը կլինի օրվա ամենահաջող ժամանակը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր բնական հմայքը կօգնի հասնել ցանկալի արդյունքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանիքում դրական տեղաշարժեր կկատարվեն ու կհասնեք ներդաշնակության: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական կայուն վիճակը հնարավորություն է տալիս վստահ նայել վաղվա օրվան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտյան չնախատեսված ծախսեր կկատարեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աստղերն այսօր ձեր կողքին կլինեն ու պատիժները
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵԼ Է
Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ութամսյա ընդմիջումից հետո վերադարձավ ռինգ եւ կանադացի Սեբաստիան Դեմերսի հետ մենամարտի երրորդ ռաունդի ավարտին տեխնիկական նոկաուտի ենթարկելով նրան՝ պաշտպանեց չեմպիոնական իր գոտին: Բոլորն էլ անհամբերությամբ էին սպասում անցած տարվա սեպտեմբերին ծնոտի երկու կոտրվածք ստացած հայաստանցու վերադարձին, իսկ շատերն էլ չէին հավատում, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտում նման վնասվածքից
Ասիայի հաղթարշավը՝ Կաննում
Հեղինակավոր կինոփառատոնի մրցանակների գերակշիռ մասին տիրացան ասիացի կինոգործիչները: Կիրակի օրը կայացավ Կաննի հոբելյանական՝ 60-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը, որը ուղիղ հեռարձակվում էր «Արմենիա» TV-ի եթերով: Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված էր շուրջ 2 տասնյակ ֆիլմ: Մասնագետների գնահատմամբ, Կանն-2007-ը տարբերվեց նրանով, որ այս տարվա ֆիլմերն իրենց գեղարվեստական արժանիքներով գերազանցում էին նախորդ տարիների նկարներին: Ժյուրիի կազմում էին իտալացի
ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏՈՒՄ ԷԼ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐ ԿԱՆ
Շվեդահայ մասնագետ Մաթիլդա Մեթթելեն կարեւորում է նրանց առաքելությունը 20-րդ դարի վերջերից Ամերիկայում, իսկ 21-ի սկզբից՝ Եվրոպայում, երաժշտարվեստում ի հայտ եկան նոր մասնագետներ՝ երաժշտագետ-սոցիոլոգներ: Այս օրերին հայրենիքում է շվեդաբնակ մեր համերկրացի, երաժշտագետ-սոցիոլոգ Մաթիլդա Մեթթելեն: «Առավոտը» նրանից խնդրեց ներկայացնել վերոհիշյալ մասնագիտության նպատակն ու անհրաժեշտությունը: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ ինքը հաճախել է Լունդ քաղաքի համալսարան, սովորել դաշնամուրի,
Գաֆեսճեանը կապ ունի՞ Մատենադարանի հետ
Համառ են լուրերը, թե ամերիկահայ մեծահարուստ կոլեկցիոներն է կանգնած ձեռագրերի թվանշայնացման գործարքի հետեւում: Դեռ չէին հանդարտվել կրքերը Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սբ. Հովհաննես վանք- համալսարանին կից Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ ստորագրված պայմանագրի շուրջ, երբ մամուլում գրվեց այն մասին, որ Մատենադարանի խառնաշփոթ պատմությունների հետեւում կանգնած է ամերիկահայ մեծահարուստ Ջերարդ Գաֆեսճեանը: ԿԳ նախարարությունից մեզ չհաջողվեց այս
ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Գյումրիում մարմնավաճառությունն այնպիսի թափ է առել, որ այլեւս չեն ամաչում հին մասնագիտությամբ զբաղվել նույնիսկ քաղաքի կենտրոնում՝ Ջորջ Բայրոնի անունը կրող անգլիական դպրոցի հարեւանությամբ: Վերջին շրջանում Շիրակի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործերից պարզվում է, որ Գյումրին ոչ միայն կրիմինալ քաղաք է, ուր անարգել կարելի է զենք կրել ու հաշիվներ մաքրել միայն իրար «գյուլլելով», այլեւ բարոյականությունը հետզհետե
Հաստատագրված հարկը հանելուն պատրաստ չենք
Կառավարությունն այդ հարկատեսակն առայժմ ուզում է փոփոխել ու վերանայել, բայց՝ չհանել: Օրերս կառավարությունը հաստատեց «ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009 թթ. եռամյա ծրագիրը» եւ որոշեց վերանայել ու փոխել հաստատագրված վճարների ինստիտուտը: Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն այս առնչությամբ լրագրողներին մեկնաբանել էր, որ Հայաստանում հաստատագրված վճարների համակարգը զարգացման կարիք ունի, քանի որ ծառայությունների եւ ապրանքների
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՃՈԽ ՔԵՖ ԵՆ ԱՆԵԼՈՒ
Այս տարի էլ տասներորդցի երեխա ունենալը ծնողների վրա թանկ կնստի Համաձայն քաղաքապետի որոշման, այս տարի դպրոցների շրջանավարտներին «վերջին զանգից» հետո արգելվում է ավարտական երեկոների ու խնջույքների կազմակերպումը: Չնայած սրան, տասներորդցիները, այնուամենայնիվ, խնջույքները ճոխ են նշելու: Համենայնդեպս, այդ մասին են վկայում Երեւան քաղաքի մի շարք ռեստորանների ու սրճարանների աշխատակիցներ, որոնք «Առավոտին» հավաստիացրին, որ ավարտական երեկոների պատվերներ
ԿՓՐԿԵ՞Ն ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն օրերս «ԺԵ»-ի թղթակցի հարցին՝ «Հոգեբանորեն արդեն պատրաստվե՞լ եք լքել նախարարի աթոռը», մասնավորապես պատասխանել էր. «Դեռ համոզված էլ չեմ՝ լքո՞ւմ եմ, թե՞ ոչ»: Եվ մյուս հարցին՝ «Ձեզ պաշտոնից հեռացնելը միայն քաղաքակա՞ն դրդապատճառներով կարող է լինել, թե՞…»՝ պատասխանել էր. «Միանշանակ՝ այո: Այլ ի՞նչ խնդիր կարող է լինել»: Իհարկե, էլ ի՞նչ խնդիր կարող է
Ահաբեկչություն
Այրել են թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանի բնակարանի դուռը: Մայիսի 28-ի գիշերը, ժամը 02:30-03:00-ի սահմաններում, փորձել են հրդեհել Լարիսա Փարեմուզյանի բնակարանը, որը 5 հարկանի շենքի 2-րդ հարկում է: Եվ միայն երջանիկ պատահականությամբ արթնանալով ծխով լցված բնակարանում՝ նա օգնության է կանչել հարեւաններին եւ մարել կրակը: Լարիսա Փարեմուզյանն «Առավոտին» պատմեց,
«ԽԺՌՈՒՄ» ԵՆ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ
ՀՀ իրավապահ համակարգում իրար տակ փորելն ավանդույթ է Այն, որ ՀՀ ոստիկանության բաժիններում կամ ժամանակավոր պահման մեկուսարաններում թեկուզ մեկ անգամ ոտք դրած քաղաքացին ստորացուցիչ եւ մարդկային արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի, ծեծի ու խոշտանգումների է ենթարկվում՝ նորություն չէ: Որ անցած ավելի քան տասը տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ ոստիկանություն մտած ողջ-առողջ մարդն իր հարազատներին վերադարձվել է
ԱՅՈ՛, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ ԵՆՔ ԼՈՒԾՈՒՄ
Խոստովանում է ՀՅԴ ղեկավար անդամը Գյումրիի դեպքերի լուսաբանման առնչությամբ եւ պարզաբանում, թե որն է այդ հարցը: Մենք ծանոթ էինք մեր լրագրող գործընկերների դժգոհություններին, որ Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Ռոմիկ Մանուկյանը մայիսի 20-ին Գյումրիում քաղաքապետի տղայի մասնակցությամբ փոխհրաձգությունից հետո խուսափում է լրագրողների հետ հանդիպումներից ու հարցազրույցներից: Իսկ ահա թե երեկ ինչպես ընթացավ նրա հետ զրուցելու մեր
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մայիսի 26-ին Ներքին Չարբախցի Արթուր Աբրահամը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանության մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթեց կանադացի Սեբաստիան Դեմերսին, իսկ Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցամարտում երկու տուրից հետո 1,5:0,5 հաշվով հաղթում է նորվեգացի Մագնուս Կարլսենին: Հայաստանցի այս մարզիկների մայիսյան հաղթանակների մասին կարդացեք
Դենիսը կրկին Երեւանում է
Երեւանում շարունակվող «Ազգային պատկերասրահ» միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում այսօր պատկերասրահի Որմնանկարների դահլիճում հանդես կգա գերմանաբնակ երիտասարդ թավջութակահար Դենիս Ժդանովը:Նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում «Առավոտը» երաժշտից հետաքրքրվեց՝ անցյալ տարի մասնակցելով Երեւանում կայացած Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթին՝ արժանացաք ընդամենը «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, այն դեպքում, երբ արդեն ունեիք հեղինակավոր այլ մրցույթներին մասնակցելու փորձ ու քանիցս շահել էիք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ քսաներկուերորդ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈՆ Հիմա Պողոսիկը տարվա հալալ կեսն իր ու մեր մինուճար հայրենիքում է անցկացնում, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, Լոսում աշխատելն ու Հայաստանում ապրելը շատ ձեռնտու է, մանավանդ որ՝ վերջին շրջանում արդեն Պողոսիկը տարվա հալալ կեսը հայրենիքում ո՛չ միայն ապրում, այլեւ աշխատում էլ է. վերնիսաժի լավագույն նկարիչների գործերն էժանով
Հետքերը ո՞ւր են տանելու
30-ամյա Էդուարդ Նիկողոսյանի անհետ կորչելու մասին մենք անդրադարձել էինք 2005թ. փետրվարի 2-ի «Առավոտում» («Չորս ամիս կորած» հոդվածում): Մեր հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչպես են Էդուարդ Նիկողոսյանին հեռախոսազանգով դուրս կանչել Բուզանդի 22 հասցեի իր բնակարանից: Մաշտոցի պողոտայում նրան դիմավորել էր արտասահմանյան գրասենյակներից մեկի ավտոմեքենան: Տեղեկացրել էինք նաեւ, որ նրա ծնողները, որոնք այդ ժամանակ Մոսկվայում էին,
$12.750-Ը ԴԱՐՁԱՎ 74.750 ԴՐԱՄ
ԴԱՀԿ-ի եւ դատական համակարգի չորս տարվա «համառ աշխատանքի» շնորհիվ «Մի ամբողջ համակարգի ձեռնոց եմ նետել. համակարգ, որը մինչեւ կոկորդը կաշառակերության եւ խարդախության մեջ թաղված է: 2003-ին որոշված կատարողական ակտն իրականացնելու փոխարեն արդեն 4 տարի է՝ դատարաններով են տանում-բերում: Բայց ես ետ չեմ կանգնելու եւ, եթե հարկ լինի, նույնիսկ Եվրոդատարան կհասնեմ»,- ասում է Արա Պետրոսյանը: 2003
Մեր առյուծը ոչխարի է նման, արծիվն էլ՝ բադի
Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությանը եւ գործածման կարգին հասարակությունը ծանոթ չէ, որի արդյունքում Հայաստանի պետական խորհրդանիշը խեղաթյուրվում է: Ամսագրերում, օրացույցներում, հատկապես պետական-իրավական փաստաթղթերում եւ մի շարք ցուցապաստառների վրա հաճախ են հանդիպում զինանշանի բազմապիսի պատկերներ: Դրանք չեն համապատասխանում ՀՀ զինանշանի պատկերի գործածման կարգին, որը կարգավորվում է օրենքով: Օրենքի համաձայն, «ՀՀ զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են
ԵՐԲ ԽԱԽՏՎՈՒՄ Է «ԿՐՈՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»
Ինչ պատժաչափեր են նախատեսված արտերկրում «աստվածանարգության» համար Օրեր առաջ ադրբեջանցի երկու լրագրողի՝ Ռաֆիկ Թաղիին ու Սամիր Սադաղաթօղլիին դատապարտեցին, համապատասխանաբար, 3 եւ 4 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվեցին իսլամը, Մոհամեդ մարգարեին վիրավորող հրապարակումների համար: Տարբեր երկրների իսլամական արմատականները լրագրողների համար պահանջեցին նույնիսկ մահապատիժ, չնայած Ադրբեջանում մահապատիժը վերացված է: Մյուս կողմից էլ՝ աշխարհի իրավապաշտպան կառույցները գտնում էին, որ
Դասական խարդախություն
13 ամիս մեկուսարանում գտնվող ԱՄՆ քաղաքացին պնդում է, որ իրեն բազմիցս «քցել» են Շառը, պարզվում է, որքան էլ անհեթեթ, սակայն կարող է աղետալի փորձանք դառնալ՝ կախված նրանից, թե շառ անողը որքանո՞վ է իր արարքը համաձայնեցրել իրավապահ մարմինների հետ: Իմացեք հասցեն՝ ք. Երեւան, ոստիկանության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի քննչականը, որտեղ ցնորամիտ թվացող մեղադրանք կարող է ուզածդ
ԵՐԲ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՐԴԻՆ
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չի բացառում, որ նման դեպքեր կարող են լինել ՀՀ փաստաբանների պալատն ունի 673 փաստաբան, նրանցից 22-ի արտոնագրի գործողությունը կասեցվել է: 651 գործող փաստաբաններից մեկն էլ կալանավորված է: «Բնական է, ինձ համար տհաճ է, երբ փաստաբանների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: Այս պահին քրեական գործ է հարուցվել փաստաբան Արմեն Ճուղուրյանի նկատմամբ:
Իրանցիներին աղջիկ է մատակարարում
Շահամոլ «թարգմանչուհին» մարմնավաճառներ էր գտնում «Ալեն-Էլեն» սրճարանում ՀՀ քաղաքացի Լենա Թավաքալյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության թրաֆիքինգի բաժնում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանքի հիմքում դրվել է այն, որ տիրապետելով պարսկերենին, պարբերաբար հանդիպել էր Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հետ, նրանց մատուցել է բազմապիսի ծառայություններ: Քրեական գործը երեկ ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Նախաքննության ժամանակ
ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅԼԵՎՍ ՔՆՆԻՉ ՉԷ
Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանի հետ: – Պրն Դանիելյան, «Դատախազության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտավ այս տարվա մայիսի 1-ից: Ինչպիսի՞ նորություններ տեղ գտան այդ օրենքում: – Պետք է ստեղծվեր մի այնպիսի համակարգ, որը հնարավորինս զերծ մնար կոռուպցիոն երեւույթներից. ինչին մասամբ նպաստում է այն, որ պետական մարմինների միջեւ հնարավոր են
Արտյոմ Այրումյանը՝ ռուսական «տուսովկայում»
Հայ ջութակահարը հանդիպեց տեղի էլիտային Մոսկվայի հեղինակավոր «Ֆորում հոլլում» ռուսաստանյան շոու-բիզնեսի «պարագլուխներից»՝ դիզայներ, բեմադրիչ եւ պրոդյուսեր Բորիս Կրասնովի ծննդյան 45-ամյակի առիթով վերջերս կազմակերպված հանդիսությանը հրավիրվածների թվում է եղել նաեւ հայաստանցի ջութակահար Արտյոմ Այրումյանը: Հյուրընկալել էինք ջութակահարին, որը ներկայումս հանդես է գալիս երեւանյան «Օպերա» ակումբում: Հետաքրքրվեցինք, թե ինչպես երաժիշտը պատիվ ունեցավ ներկա գտնվել Կրասնովի ծննդյան երեկոյին