Օրվա լրահոսը

«ԼՈՌՎԱ ՁՈՐԸ»՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ

«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւս իր միջոցառումների շարքը կունենա՝ նվիրված իր մեծանուն հայրենակցի՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին: Մասնավորապես, մեր օժանդակությամբ կձգտենք իրականություն դարձնել «մաթեւոսյանական» մոտիվներով մոնոներկայացման բեմադրությունը: Այն, մեր համոզմամբ, պետք է լինի ներկայացում, որը կճամփորդի երկրով մեկ՝ ժողովրդին հասցնելով Հրանտ Մաթեւոսյանի արձակի ոսկե էջերը: Սկսելով Լոռուց՝ այդ ներկայացումը կցուցադրվի երկրի մեծ ու փոքր բնակավայրերում:

«Պարադոքսալ իրավիճակի ելքերը»

Հ անրային խորհրդի երեկվա լիագումար նիստի օրակարգում կրկին քննարկման առանցքային հարցերն էին. ինտերնետի որակի բարձրացման եւ սակագների իջեցման խնդիրը, հեռուստաեթերի որակական եւ բովանդակային արժեհամակարգը: Քննարկվեց նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-տնտեսական վիճակը: Վետերան Հրանտ Հովհաննիսյանի համոզմամբ, Հայաստանում վետերանները ամենաստորացված վիճակում են, եւ իրենց սերնդակիցների գնահատման խնդիր կա, որն էլ գնալով մեծանում է: Ժուռնալիստների միութան նախագահ

ԻՆՔԸ

«ԳԻՏԵ՞Ս ԻՆՉ, ԿՅԱՆՔ Է՝ ԵՎ ՄԻ ԱԿՆԿԱԼԻՐ ԱՆՓՈԹՈՐԻԿ ԾՈՎ. ԵՎ ԵԹԵ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ ԵՍ՝ ՄԵՂՔԸ ՔՈՆՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՓՈԹՈՐԻԿԻՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈԹՈՐԻԿԸ ԾՈՎՆ Է: Ո՞ՒՐ Է ԽԱՐԻՍԽԴ: ԽԱՐԻ՛ՍԽԴ»: «ՄԵԾԱՄՈՐ» Վերջին շաբաթներն էին, ու մենք համարյա գիտեինք, որ նա իր երկրավոր կյանքի վերջին ծեսն է ծրագրել՝ հրաժեշտ տալու ծառին ու խոտին, քարին ու ջրին, որոնց

BONJIORNO ՏԱՎՈՒՇ

Ավելի քան մեկ ամիս է, ինչ ավարտվել է Նոյեմբերյան քաղաքում գտնվող Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի հիմնանորոգումը: Այս նպատակով շուրջ 200 միլիոն դրամ է ծախսվել: Չնայած շենքի նորոգումը դեռ Ամանորից առաջ է ավարտվել, սակայն դատարանի շենքը ներկայումս դատարկ է: Խոսակցություններ կան, որ նորոգված շենքը, որտեղ արդեն արտաքին հսկողության տեսախցիկներ կան տեղադրված, պիտի   հագեցվի նոր

ԱՄԵՆԱԱԿՏԻՎԸ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑՆ Է

Փետրվարի 11-ին Հայաստանի չորս՝ Կապանի, Գյումրու, Վանաձորի եւ Երեւանի «Ամերիկյան անկյունները» հանրությանը ներկայացրին  իրենց ամենաակտիվ, մշտական հաճախորդ եւ դրա արդյունքում 100 000-րդ դարձած այցելուներին: Կապանում դա «Առավոտ» օրաթերթի Սյունիքի մարզի թղթակից Մերի Սողոմոնյանն էր: Այս առթիվ մեր թղթակիցը, ինչպես մյուս «Ամերիկյան անկյունների» 100 000-րդ այցելուները, ԱՄՆ դեսպանատան կողմից կստանան հավաստագրեր եւ ամերիկյան մշակույթի ու արժեքների

Նոր բողոքի ալիք «Դինո գոլդ մայնինգում»

Կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրել են գործադուլ նախաձեռնած եւ աշխատավարձի բարձրացման համար պայքարում հաղթած հանքափորները: Փետրվարի 10-ի երեկոյան Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ մի խումբ հանքագործներ դարձյալ աշխատանքի դուրս չեն եկել: Բայց եթե մինչ այս հանքափորների գործադուլը մեկ պահանջով էր՝ աշխատավարձերի բարձրացում, եւ կարծես համաձայնություն ձեռք բերվել է, այս անգամ հանքագործները գործադուլի

ԼՈՌԻՈՒՄ ՀՀԿ-Ի «ԾԱՌԵՐԸ» ԾԱ՜ՂԿՈՒՄ ԵՆ

Ի տարբերություն Կոտայքի մարզում ամրացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը հաղթարշավ է իրականացնում գրեթե առանց ընտրարշավի, ու հանրապետականն էլ կարծես առանձնապես չի դիմադրում, լոռեցի նժդեհականներն իրենց «մարտական» դիրքերը գրավում են լուրջ եւ ուժեղ ընտրապայքարների արդյունքում: 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պայքարի էին դուրս եկել անկուսակցական Արկադի Համբարձումյանը եւ «Դաշինք»

ԱԶԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Մարդու իրավունքների համաժողովին, որը կկայանա ապրիլի 6-8-ը՝ Հայաստանում: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանի տեղեկացմամբ, Ադրբեջանի ներկայացուցիչները չեն հրաժարվել մասնակցել Երեւանում անցկացվելիք համաժողովի աշխատանքին: Իսկ հրավերը նրանց, ինչպես նաեւ մյուս բոլոր մասնակիցներին, ուղարկվել է Փարիզում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գրասենյակից: Երեւանում

ԵՐԵԽԱՅԻ ՀԵՌԱԽՈՍՆ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

«Դար 21» հեռուստաընկերության մոտ 2 երիտասարդ ծեծի են ենթարկել Նարեկ անունով մի երեխայի, հափշտակելով նրա 66 000 դրամ արժողության բջջային հեռախոսը: Երեկ ՀՀ ոստիկանության ՏՎ-ն տեղեկացրեց, որ պարզվել է հանցագործների ինքնությունը. նրանք Վարդան եւ Ստեփան Իշխանյաններն են:

Ո՞Վ ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԻ

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի, փետրվարի 5-ին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից գրություն է ստացվել, որ Երեւանի բնակչուհի, 1984 թ. ծնված Աշխեն Մ.-ն դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ ոչ ներգաղթային մուտքի արտոնագիր ստանալու խնդրանքով, ներկայացնելով փաստաթղթերի փաթեթ, այդ թվում նաեւ իր անվամբ թիվ AD 009891 ԵՃՇՊՀ դիպլոմը, որի իսկությունը կասկածներ է

Հայց՝ հայկական եկեղեցու դեմ

tert.am-ը, հենվելով «Ankara» գործակալության տեղեկությունների վրա, գրում է, թե թուրքական Turk Buro-Sen հասարակական կազմակերպությունը հայց է ներկայացրել ընդդեմ Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու։ Կազմակերպությունը «ժողովրդի շրջանում թշնամանք հրահրելու եւ վիրավորելու» մեղադրանք է առաջ քաշում եւ արդեն դիմել է Անկարայի դատախազություն։ Turk Buro-Sen-ի նախագահ Ֆահրեթթին Յոքուշը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եկեղեցու համացանցային կայքէջում հայկական

Սեռական-աշխատանքային շահագործմամբ

2009 թ. ընթացքում ոստիկանության կողմից վարույթ է իրականացվել՝ 15 քրեական գործերով։ Դրանցից 7-ը 2008 թ. հարուցված եւ 2009 թ. փոխանցված գործեր են։ 6 գործով հայտնաբերվել եւ տուժող է ճանաչվել եւս 21 զոհ եւ նոր 2 անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132 եւ 1321 հոդվածներով, 1 գործ (աշխատանքային թրաֆիքինգ) կարճվել է։ 3 քրեական գործ նախորդ

Հայտնաբերվել եւ առգրավվել է 7 կգ հերոին

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության, Երեւանի վարչության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի ափիոն եւ հերոին տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք: Քրեական գործի նախաքննությամբ ի հայտ եկած տվյալների իրացման արդյունքում՝ փետրվարի 8-ին Արտաշատ-Երեւան մայրուղուց բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի,

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՐՀԻ 8-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ ՍՏԵՂԾԵԼ»

Ասում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործադիր տնօրեն Կառլեն Թորոսյանը Օրեր առաջ «Թե ինչպես են «աջակցում» դատապարտյալին» հրապարակմամբ անդրադարձանք ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներին, որոնք անցկացվել էին «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում: 2001թ. սեպտեմբերի 22-ից ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծված «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախագահը 2007թ. ապրիլից ՆԳ նախկին փոխնախարար Կառլեն Թորոսյանն է: Վերահսկիչ պալատի հաշվետվությունում խոսք էր գնացել

ՀԱՄԱՏԵՂ «ԱԼԱՎԵՐԴԻ»

Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացրին, որ երկօրյա աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտնել է, թե կինոռեժիսոր Մարիա Սահակյանի «Ալավերդի» գեղարվեստական կինոնկարի ֆինանսավորումն ու աշխատանքները կիրականացվեն ԱՊՀ մի քանի երկրների վարչապետների կողմից վավերացված համատեղ ֆիլմարտադրության համաձայնագրի շրջանակներում: «Ալավերդիի» համար Հայաստանի ազգային կինոկենտրոնը հատկացնելու է 65 հազար եվրո, ռուսական կողմը՝ 195 հազար

ԴԵԲԵԴԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ամեն առավոտ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից արտանետումների պատճառով՝ Դեբեդ գետը մոխրագույն է դառնում: Այրում քաղաքի բնակիչների խոսքով, այդ արտանետումները շարունակվում են մինչեւ կեսօր: 2008թ. օգոստոսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի Պտղավան այցի ժամանակ այգեգործներն ասել էին, որ դեղձի այգիները ջրում են Դեբեդի ջրով, իսկ ջուրը քանի գնում՝ ավելի է աղտոտվում: Այն ժամանակ

ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ

Երեկ կառավարության շենքի մոտ դարձյալ հավաքվել էին պետական կարիքների համար իրենց բնակարաններից զրկված Բուզանդի փողոցի նախկին բնակիչները: Նրանց շահերը պաշտպանող «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանի խոսքերով՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի ուզում իրենց լսել անգամ եւ պատճառաբանելով, թե ինքը նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի գործերի համար պատասխանատու չէ՝ ձեռքերը լվանում է: Արդեն 6

Կոռուպցիայի դեմ պայքարը սխալ են հասկանում

«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում երեկ տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում փաստաբան-փորձագետ Արա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ կոռուպցիան վերացնելու համար մեր պետությանը նախեւառաջ անհրաժեշտ են գրագետ կադրեր՝ սկսած տաքսու վարորդներից մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, բացի այդ, հարկավոր է, որ մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի

ՆՈՐ ՀԱՐԿԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԵՌԸ ՉԵ՞Ն ԱՎԵԼԱՑՆԻ

Նոր օրինագիծը Ազգային ժողով ներկայացրած պաշտոնյաները գտնում են, որ քննադատություններն անտեղի են Վերջերս Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրած «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը բուռն քննադատության արժանացավ թե՛ իշխանական թեւի եւ թե՛ ընդդիմադիր պատգամավորների կողմից: Որոշ պատգամավորներ փոփոխությունների այդ փաթեթը որակեցին կուլակաթափության նման մի

ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ

Երեկ կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի տարածքում ինքնակամ շինարարությունների դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որտեղ շարադրված են ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, անհրաժեշտ է երկար սպասված այս հայեցակարգը հավուր պատշաճի ներկայացնել նաեւ ԱԺ պատգամավորների ուշադրությանը, քանի որ դրան հետեւելու են օրենսդրական

ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ՉԵՆՔ ԹԱՆԿԱՑՆԻ

«Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր ակունք» ընկերությունները օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խմելու ջրի սակագնի վերանայման համար հայտ են ներկայացրել: Նրանք ուզում են թանկացնել խմելու ջուրը՝ պատճառաբանելով, թե ծախսերի տակից չեն կարողանում դուրս գալ, թե աշխատավարձերն են ուզում բարձրացնել, էլեկտրաէներգիայի ծախսը մեծ է եւ այլն, չնայած հասկանալի է, որ այդ ընկերությունները հանձնաժողովին դիմել են «ՀայՌուսգազարդի»՝ գազի

Որոշել են Ճապոնիայի հյուպատոսություն բացել

Քանի որ Հայաստանում չկա Ճապոնիայի հյուպատոսություն, այդ երկիր մեկնող ՀՀ քաղաքացիները ստիպված են դիմել Մոսկվայում գտնվող Ճապոնիայի դեսպանատուն: Չնայած ճապոնական հյուպատոսություն կա նաեւ Բաքվում եւ Թբիլիսիում, միեւնույն է, հայերը այդ երկիր մեկնելու համար պետք է փաստաթղթեր ուղարկեն կամ մեկնեն Մոսկվա, որն ավելի ժամանակատար է:  Սա, «Արմենիան բիզնես կենտրոնի» նախագահ Արա Խաչատրյանի մեկնաբանմամբ, մեր քաղաքացիների համար

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԷԼ ԿԹԱՆԿԱՑՆԻ

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը «Առավոտի» խնդրանքով վերլուծում է գազի թանկացման հնարավոր հետեւանքները՝ մեր տնտեսության վրա: Ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մտադիր է բնակիչների համար գազը թանկացնել 40 դրամով եւ 1 խմ գազի դիմաց, 96 դրամի փոխարեն, գանձել 136 դրամ, իսկ խոշոր սպառողների համար թանկացնել 16 դրամով՝ 81-ից դարձնելով 97 դրամ: «ՀայՌուսգազարդի» առաջարկը

Վերջ դրվեց Լ. Քոչարյանի բարոյական տառապանքներին

«Հայկական ժամանակը» երեկ վճարել է 3 միլիոն 600 000 դրամը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցը ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, որով նա օրաթերթից պահանջում էր հերքել Դուբայում հարբած վիճակում իր ձերբակալության վերաբերյալ տպագրած լուրն ու վճարել 12,5 միլիոն դրամ տուգանք, դատարան մտավ անցյալ տարվա ապրիլին: Մայիս ամսին արդեն կայացվեց դատավճիռը, որով

ՀԻՄՔԵՐ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն ընդառաջ՝ ՀՅԴ խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել մի օրենսդրական նախաձեռնություն, որով ԱԺ-ին հնարավորություն է ընձեռվում առնվազն վերապահումներ անելու դրանց վերաբերյալ: ՀՅԴ խմբակցության պատգամավորները երեկ պաշտոնական շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում իրենց առաջարկած լրացումներն ու փոփոխությունները: Մասնավորապես առաջարկվում է մի լրացում, որի անհրաժեշտությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ի

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՍԵՔՍ» ՉԿԱ

Վերջին օրերին Ադրբեջանի քաղաքների եւ գյուղերի փողոցներից սկսել են անհետանալ արտադրամասերի անվանումներով տախտակները: Պատճառը զավեշտական իրավիճակն է, որում հայտնվել են Ադրբեջանի իշխանությունները: Ըստ «aysor.am»-ի, ինչպես «Թուրան» գործակալությանը հայտնել է օտարերկրյա պատվիրակություններից մեկում ունեցած աղբյուրը, բարձրաստիճան օտարերկրյա առաքելության ընդունելության ժամանակ երկրի ղեկավարը սկսել է պատմել Ադրբեջանի՝ օրինակը չունեցող ձեռքբերումների մասին: Ի պատասխան, օտարերկրյա հյուրերից մեկը հեգնանքով

ԻՆՉՈ՞Ւ ՓՈԽՎԵՑ TERT.AM-Ի ՊԱՏԿԵՐԸ

«Tert.am» քառալեզու կայքէջի լրահոսում վերջին 2 ամիսների ընթացքում շեշտակի պակասել են ընդդիմությանն առնչվող լուրերը: Ընդհանուր առմամբ՝ կայքն իր գործունեության շուրջ 2 տարիները նկատի առնելով՝ բովանդակային առումով բավական փոփոխություններ է ապրել՝ որոշակիորեն նմանվելով այլ՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող կայքերին: Այս ամենի պատճառը, մեր ունեցած տեղեկություններով, այն է, որ անցած տարեվերջին «tert.am»-ի հիմնադրի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով

ԴԱՏԱՐԿ ԹՎԱՑՈՂ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԸ

Հաճախ, թերեւս, գուցե առհասարակ, մենք չենք էլ գիտակցում, որ մեզ անընդհատ հետեւում է հավերժության դատարկ հայացքը, որի փայլի մեջ մենք ընդամենը տարտամ արտացոլանք ենք: Եվ չընկալելով, չհասկանալով էականը՝ մենք մեզ պահում ենք այն կանանց կամ տղամարդկանց նման, որոնք իրենց խեղճությունն ու թուլությունը թաքցնում են շքեղ զուգսի կամ կեցվածքի թիկունքում: Զատկի կղզու բնակիչները մինչեւ օրս էլ

Բացահայտ հաշվեհարդար

Դիտորդին սպառնում են «սաղ չթողնել» Թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Սարգսյանի երեկ տարածած հաղորդագրության համաձայն, նախորդ օրը երեկոյան, ժամը 21.00-ի սահմաններում, դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն իր դստեր հետ ենթարկվել է բռնության: Դեպքը տեղի է ունեցել այն շենքի բակում, որտեղ բնակվում է Ա.

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ

Պնդում է քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Փետրվարի 3-ին ԱԺ նախկին պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից եւ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, որը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել, իբր, 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից (ցեբե) տեղափոխվել էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Այստեղ նա սրտի նախնական հետազոտության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031