Օրվա լրահոսը
Փետրվարի 11
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր կլինեք, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է լիցքաթափվել, հանգստանալ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ
ՁԵՐ ԽԱՆԴԻ ՉԱՓԸ
1. Դուք ձեր ընկերոջ հետ սրճարանում եք: Նա գնացել է սուրճ կամ հյութ պատվիրելու: Հենց այդ պահին նկատում եք, որ նա մի երիտասարդ մատուցողուհու հետ է ժպտալով զրուցում: ա. Ցանկանում եք, որ շտապի, որովհետեւ շատ ծարավ եք: բ. Կմոտենաք նրան եւ ձեր օգնությունը կառաջարկեք: գ. Կցանկանաք, որ նա գետինը մտնի: Եվ ձեր ծանր պայուսակը նրա
ՎԱՂԱԺԱՄ ՄԱՀԸ ԿԱԽՎԱԾ Է ՁԱՆՁՐՈՒՅԹԻՑ
Ձանձրալի կյանքը կրկնակի բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Այս եզրահանգմանն է եկել բրիտանացի գիտնականների մի խումբ՝ Մարտին Շիպլիի ղեկավարությամբ: Գիտնականներն ուսումնասիրել են 35-55 տարեկան 7524 աշխատող քաղաքացիների տվյալներ, ովքեր 1980-ականների կեսերին գնահատել են, թե արդյոք որքա՞ն ձանձրալի է իրենց կյանքը: Դրանից հետո գիտնականները պարզել են, թե հարցվածներից քանի՞սն են ողջ մնացել մինչեւ 2009 թվականի ապրիլը:
Քաղցկեղ՝ գազավորված հյութերից
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ շաբաթվա ընթացքում երկու կամ ավելի բաժակ գազավորված հյութ խմելը կրկնակի բարձրացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մինեսոտայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 60 524 մարդկանց տվյալներ, որոնք ստացվել էին 14 տարի տեւած սինգապուրա-ճապոնական հետազոտության ժամանակ: Այս 14 տարիների ընթացքում հետազոտության մասնակիցներից 140-ի մոտ առաջացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Պարզվեց, որ
Ըմպելիքների քանակը մտահոգում է
Ամերիկացի փորձագետներին մտահոգում է այն, որ «հակաէներգետիկ» ըմպելիքների շուկան շարունակ ընդլայնվում է: «Հակաէներգետիկ» ըմպելիքների վաճառքի ծավալը քառակի գերազանցում է էներգետիկ ըմպելիքների վաճառքի ծավալին: Առաջին «հանգստացնող» ըմպելիքը ԱՄՆ-ի խանութներում հայտնվել է 2008 թվականին: Այդ ըմպելիքի յուրաքանչյուր բաժին պարունակում է 2 միլիգրամ մելատոնին՝ կոնաձեւ գեղձի հորմոն, որը կարգավորում է օրգանիզմի կենսաբանական ռիթմերը եւ մելանինի գունանյութը: Մելատոնինը մտնում
ՁԵՐԲԱԶԱՏՎԵՔ «ՉԻ ԿԱՐԵԼԻՆԵՐԻՑ»՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Մաշկավեներաբանը համոզված է, որ շատերը նույնիսկ պահպանակ օգտագործել չգիտեն «Վերջին շրջանում Հայաստանում սեռավարակների զգալի աճ է նկատվում»,- ասում է մաշկավեներաբան Արտակ Ղազարյանն ու հավելում, որ շատացել է նաեւ սեռավարակների հայտնաբերման մակարդակը: «Այսօր հայտնի են սեռավարակներ, որոնք չունեն ախտանիշներ: Անախտանիշ հիվանդությունների շարքին կարելի է դասել քլամիդիոզը, ուրիոպլազման, միկոպլազման: Այս հիվանդությունները, սովորաբար, չունեն ախտանիշներ: Վերոնշյալ սեռավարակներից պրակտիկայում
Եվրոպան՝ մահմեդական
Եվրոպայի ապագան մահմեդականությունն է, հայտարարել է էստոնացի աստվածաբան Տոոմաս Պաուլը՝ մեկնաբանելով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրման շուրջ կրկին առաջ եկած հակամարտությունը: Այս անգամ ծաղրանկարը հայտնվել է նորվեգական թերթում: Պաուլի գնահատմամբ՝ Եվրոպայում այժմ անցումային շրջան է: «Շուտով Եվրոպան կլինի մահմեդական տարածաշրջան, եւ այդ հակամարտությունը կվերանա»,- կանխատեսել է Պաուլը: Նրա խոսքերով՝ Եվրոպային սպասվում են հակամարտություններ շիիթների, սունիթների եւ
Պայմաններ կան, սեր չկա
«Սպորտի նկատմամբ սեր չկա: Վերջին 20 տարիներին սպորտը մեր հասարակության առօրյա կյանքից կտրվել է, երեխաներն ավելի շատ սկսել են կոմպյուտերային խաղերով հետաքրքրվել, խնդրում ենք, որ հաճախեն մարզադպրոց»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արտուր Ասլանյանը: 2006 թվականից գործող մարզադպրոցում այսօր անվճար հիմունքներով հաճախում է 296 երեխա՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ըմբշամարտ
ՖՈՒՏԲՈ՞Լ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարշավայում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվեց «B» խմբում, թեեւ իրականում, ըստ բուն վիճակահանության, մեր ընտրանին տեղ պիտի զբաղեցներ «A» խմբում, որտեղ արդեն տեղավորվել էր Ադրբեջանը: Հենց այդտեղ էլ գործեց ՈՒԵՖԱ-ի կազմկոմիտեի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի ու Ռուսաստանի հավաքականները միեւնույն խմբում հայտնվել չեն կարող: Վիճակահանության նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել
«Որ չխռովեն դերերս»
Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասան Վոլոդյա Հովհաննիսյանը երբեւէ չի դավաճանել սեփական սկզբունքներին: Օրերս լրանում է Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասան Վոլոդյա Հովհաննիսյանի ծննդյան 70 տարին: Արվեստագետի հոգին խռովքով է լի, մոռացումը, վաստակի գնահատման ուշացումը, երբեմն նաեւ անտարբերությունը նրան ու իր հասակակիցներին ստիպել է մշտապես դժգոհ լինել: Վ. Հովհաննիսյանը ողջ կյանքում մարզային թատրոններում է
ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՆԵՎՐԵՑ
Հայաստանի եւ Իրանի հանրապետությունների փոխգործակցության արդյունքում նախատեսվում են համատեղ գրահրատարակչություն, ֆիլմարտադրություն, պատմամշակութային հուշարձանների վերականգնում ու պահպանում, համագործակցություն նաեւ կինոյի, թանգարանային եւ գրադարանային բնագավառներում: Երեկ այս առիթով ՀՀ մշակույթի նախարարությունում կողմերը ստորագրեցին «ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության միջեւ 2010-2012թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը: «Առավոտը», օգտվելով առիթից, փորձեց տիկին Պողոսյանից պարզաբանում
«ՁԵՌՆԱՄԱՐՏ Ի ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Անցյալ տարի «Առավոտի» հունիսի 12-ի համարում տեղեկացրել էինք, որ Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի շրջանակներում Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը հանդես էր եկել ինքնատիպ նախաձեռնությամբ՝ հրատարակելով գրողի պատմվածքների՝ «Մարդկության տունը» խորագրով ժողովածուն: Այն կազմել եւ ծանոթագրել էր դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Սարյանը: Գրքի խմբագիրներն են Արմեն Հովակիմյանն ու Գեւորգ Մադոյանը, նկարիչը՝ Մայիս Մարգարյանը:
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ»
Նման կարծիք հայտնեցին ռեժիսոր Ռուբեն Բաբայանը եւ կինոգետ Զավեն Բոյաջյանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված աղմկահարույց չափորոշիչների մասին: Երեկ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների թեմայի շուրջ «Հայելի» ակումբում իրենց տեսակետներն արտահայտեցին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ կինոգետ, Հանրային հեռուստաընկերության կինոյի եւ կրկնօրինակման բաժնի գլխավոր
ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:Այս մասին Անկարայում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ-ի նոր նախագահ Մեւվլութ Չավուշօղլուն:news.am-ը, վկայակոչելով «ԽՈՉՍՈջ-տՐպրր» վրացական գործակալությանը, հաղորդում է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ ռուս-վրացական հարաբերությունները:Մեւվլութ Չավուշօղլուն Դավիդ Բաքրաձեին խոստացել է այցելել Վրաստան եւ տեղում ծանոթանալ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵ՞Ն
Հայիթցիներից մի քանիսը, որոնց երեխաներին ամերիկացի 10 միսիոներներ այս տարվա հունվարի 29-ին փորձել էին երկրից դուրս հանել եւ տեղափոխել Դոմինիկյան Հանրապետություն, դատարանում խոստովանել են, որ երեխաներին իրենք տվել են սեփական կամքով: Այդ մասին տեղեկացնում է «Associated Press»-ը՝ վկայակոչելով ամբաստանվողների փաստաբան Ավիոլ Ֆլորանին: Վերջինիս ասելով` երեխաների ծնողների՝ փետրվարի 9-ին դատարանում տված ցուցմունքները վկայում են, որ ԱՄՆ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀՈՒՄԱՆԻՍՏ ԿԼԻՆԵՆ
Չինաստանի Գերագույն դատավորը տեղի դատավորներին կոչ է արել կրճատել մահապատժի դատավճիռներ արձակելու քանակը: BBC-ի մատուցմամբ՝ երկրի Գերագույն դատարանի հայտարարության համաձայն, մահվան դատավճիռների արժանի է միայն հանցագործների մի փոքր խումբ, եւ այդ պատիժը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Դատարանի կարծիքով՝ մահապատիժ կիրառելու համար պետք է լինեն ապացուցողական շատ հզոր հենք կամ վկաների սպառիչ ցուցմունքներ: Բացի
Յանուկովիչը Ռուսաստանի շահերի սպասարկողը չի լինի
Ուկրաինայի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ տարած թեկնածու Վիկտոր Յանուկովիչը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացնելու է բացառապես ուկրաինացիների, ոչ թե Ռուսաստանի շահերը: «Իմ վարած քաղաքականության հիմնական սկզբունքը լինելու են Ուկրաինայի ազգային շահերը: Ես կջանամ հավասարակշռված հարաբերություններ կառուցել Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ»,- հայտարարել է Յանուկովիչը: Նրա ասելով՝ ինքը մտադիր
Հունաստանում ոստիկաններին էլի քարկոծել են
Հունաստանում պետական սեկտորի տասնյակ աշխատողներ դուրս են եկել փողոց՝ բողոքելով երկրի կառավարության քաղաքականության դեմ, որը նախատեսում է աշխատավարձի եւ կենսաթոշակի կրճատումներ, նաեւ հարկային համակարգի վերանայում: Հունաստանի իշխանությունները հայտարարում են, թե այդ միջոցառումներն անհրաժեշտ են երկրի բյուջեում առաջացած ՀՆԱ-ի 12,7%-ի դեֆիցիտը փակելու համար: Սա ԵՄ տարածքում ամենաբարձր եւ վտանգավոր համարվող ցուցանիշ է: «Reuters»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիաների
Բունդեստագը քննարկում է «սեպտեմբերի 4»-ի հանգամանքները
Գերմանիայի Բունդեստագում ձեւավորված հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից 2009թ. սեպտեմբերի 4-ի գիշերը աֆղանական երկու բենզակիրները պայթեցնելու հանգամանքներն ուսումնասիրելու համար, երեկ սկսել է այդ գործի գլխավոր «հերոսի» հարցաքննությունը: Հիշեցնենք, որ այդ օրը կոալիցիոն ուժերը, ավիացիոն հարվածներ հասցնելով, պայթեցրել էին երկու բենզակիրներ՝ պատճառաբանելով, թե թալիբները փորձել էին դրանք առեւանգել: Արդյունքում՝ խաղաղ բնակչության շրջանում ավելի
ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԵՌ ՉԵՆ ԸՆՏՐԵԼ
«Առավոտի» դեկտեմբերի 1-ի «Աթոռակռի՞վ, թե՞ արդարության պահանջ» հոդվածում անդրադարձել էինք Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահի ձգձգվող ընտրություններին: Մի խումբ ուսանողներ բողոքում էին, որ թեեւ 2009թ. ապրիլին լրացել էր Կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Գուրգեն Բավեյանի նախագահության 2 տարին, եւ պիտի կայանային նոր ընտրություններ, սակայն այդ ընտրությունները ամիսներ շարունակ չէին կայանում: Գ. Բավեյանը դեկտեմբերին արդեն 7 ամիս ուսխորհրդի
Շնորհավորանք
Այսօր լրանում է մեր առաջին ուսուցչուհի Լերա Գումեդինայի 85-ամյակը: 1967 թվականին, երբ մենք եկանք 122 դպրոցի 1-ին դասարան, մենք չգիտեինք, թե ինչու է մեր սիրելի ուսուցչուհու ազգանունն այդքան անսովոր հնչում: Հետո իմացանք, որ նա հայտնի պետական գործիչ եւ ստալինյան բռնաճնշումների զոհ Գուրգեն Մելիք-Դադայանի դուստրն է: Իր տոհմական արիստոկրատիզմով Լերա Գուրգենովնան մեզ ոչ միայն տառեր եւ
«Դաբրո» եւ գրաքննություն չկա
Երեկ ԵՊՀ մեծ դահլիճում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպեցին Հանրային խորհրդի անդամները՝ քննարկելու հայկական հեռուստաեթերի խնդիրները: ՀՌԱՀ-ի ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված վերջին չափորոշիչները խորհրդի անդամները ողջունեցին, սակայն անդրադարձ չեղավ վիճահարույց այն կետերին, որոնք հանրության շրջանում դժգոհությունների առիթ էին հանդիսացել: Խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը նախընտրեց չխոսել չափորոշիչներից, փոխարենն իր մտահոգությունը հայտնեց եթերի
ԸՆԹԱՑԻԿ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ…
Դպրոցներում ստուգողական եռուզեռ է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Ավան համայնքների դպրոցներում երեկ մեկնարկեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից կազմակերպվող ընթացիկ ստուգումները: Առաջիկա 3 օրերի ընթացքում դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտների գիտելիքները կստուգվեն թեստերի միջոցով. 8-րդցիները՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից, 9-րդցիները՝ հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց պատմություն առարկաներից, 10-րդցիները՝ ռուսաց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, 11-րդցիները՝ հայ
Հայոց ժառանգած գրաբանական համակարգի պահպանման կարեւորութիւնը
Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10թ. Աբեղեանական «բարեփոխումները», այն է՝ այբուբենից օ, է ւ գրերը դուրս նետելը, միաժամանակ ու—եւ շաղկապները նոր տառեր համարելը եւ համազգային համակարգուած աւանդական դասական միասնական ու միակերպ ուղղագրութիւնը փոխելը ոչ մի հարց չլուծեց, բայց առաջ բերեց բացասական հետեւանքների մի ամբողջ շարք: Այդ խեղագրութիւնը չէր կարող այլեւս պահպանել հայերէնի կարեւորութիւնը միջազգային լեզուագիտական աշխարհի համեմատական լեզուաբանութեան
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈ՞ՒՄ Է
Նախագահ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական քաղաքականության» հերթական դրսեւորումը՝ Աբդուլա Գյուլին ուղղված ինքնաթիռային ուղերձը, որի նպատակն էր աշխարհին ի ցույց վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում եւ միեւնույն ժամանակ ճշտել պաշտոնական Անկարայի տրամադրությունները, ըստ էության, չտվեց սպասված արդյունքը: Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի՝ ակնկալվածից սառը եւ հպանցիկ արձագանքը ցույց տվեց, որ հայ-թուրքական արձանագրությունների մահվան մասին խոսակցություններն այնքան
Հիմնահարցերը շատ են, փողը՝ քիչ
Տավուշում էլ ամփոփեցին 2009 թվականը Փետրվարի 9-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: 2009 թվականի արածի մասին խոսեց մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ անդրադարձավ մարզպետարանում ստացված եւ առաքված որոշումներին, քաղաքացիների ընդունելությանը, կրթության, առողջապահության, սոցիալական, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում կատարված աշխատանքներին: 2009-ին մարզի բժշկական կենտրոնների կողմից ներկայացված կատարողականներով
«ԿՐԻՇԵՆ ՊԱՅԹԵԼ Է»
Ագրեսիվ հողերում կառուցված շենքի ոդիսականը Վանաձորի Տարոն 3 թաղամասի ՔՇՀ 7/45 շենքը նույնիսկ անծանոթը առանց ջանք թափելու կգտնի: Միայն այս շենքում է, որ տարվա ամենացուրտ եղանակին բաց պատշգամբներից փռված թաց գորգեր ու նույնքան թաց պատեր կտեսնես: Առաջին հայացքից տարօրինակ թվացող երեւույթը խոր արմատներ ունի, եւ որքան ցավալի է շենքի բնակիչների համար, նույնքան անլուծելի՝ համատիրության եւ
ՁՎԵՐ՝ ՊՆ ԿՆԻՔՈՎ
Հայաստանի պաշտպանության նախարարությունում պարզում են «Արաքս» թռչնաֆաբրիկայի հավկիթներին առնչվող սկանդալային միջադեպի հանգամանքները: Հավկիթները վաճառքի էին ստացվել ՀՀ պաշտպանության նախարարության կնիքով: Ի դեպ, հենց «Արաքս» ֆաբրիկան է հաղթել նախարարությանը հավկիթների մատակարարման համար հայտամրցույթում: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ Երեւանի որոշ խանութներում իրոք ստացվել են ՀՀ ՊՆ կնիքով հավկիթներ: «Խանութներում հայտնաբերվել են նման կնիքով
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՁՊՎ-ՈՒՄ՝ ԿԱՊՏՈՒԿՆԵՐՈՎ ԵՎ ՎԻՐԱԿԱՊՈՎ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները փետրվարի 5-ին այցելել են ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության ձերբակալված անձանց պահման վայր: Այցելության ընթացքում ուսումնասիրվել է ՁՊՎ-ում պահվող անձանց բուժզննության եւ բուժօգնության թիվ 4 մատյանը (սկսած այս տարվա հունվարի 1-ից): Ըստ պաշտպանի գրասենյակի երեկ տարածած հաղորդագրության, պարզվել է, որ նշված անձանց ՁՊՎ ընդունելիս նրանց մարմնի տարբեր հատվածներում առկա են
Սպասելով արդարադատությանը
Վորոնեժի կենտրոնական դատարանը փետրվարի 4-ին տասներորդ անգամ չեղյալ է հայտարարել ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու որոշման մերժումը: Ոստիկանները անօրինական ձեւով ձերբակալել եւ բռնության էին ենթարկել Վորոնեժի քաղաքացի Վալենտին Գրաբովսկուն: Ինչպես տեղեկացնում է «ԽՈրտՈՐՏՉ.Ru»-ն՝ Գրաբովսկու փաստաբանը եւ միջշրջանային իրավապաշտպան խմբի խորհրդական Օլգա Գնեզդիլովան գանգատ են ուղարկել Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նշենք, որ 2009 թվականի փետրվարի

















































