Օրվա լրահոսը

«ԲԵՍՊՐԵԴԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ»

Երեկ ընդդիմադիրներն այսպես էին մեկնաբանում ԲՀԿ երկու նախընտրական շտաբներում եղած պայթյունները Երեկ գիշեր անհայտ անձի կամ անձանց կողմից դեռեւս չպարզված հանգամանքներում պայթեցվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբները: Դրանցից մեկը գտնվում է Քանաքեռ-Զեյթունում՝ Դավիթ Անհաղթի անունը կրող զբոսայգում, որտեղ տեղակայված է պատգամավորության ԲՀԿ թեկնածու Աշոտ Տոնոյանի՝ «Տոնուս Աշոտի» նախընտրական շտաբը: Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի

«ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՍՏԱՆԱ

Վստահեցնում է ընտրությունների օրինականությունը վերահսկող ՀՀԿ շտաբի պատասխանատու, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: – Շուրջ մեկ շաբաթ առաջ Դուք ազդարարեցիք, թե ՀՀԿ-ն պատրաստվում է ստեղծել շտաբ, որ կարողանա շատ արագ արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին: Արդեն իսկ արձանագրվել են խախտումներ: Շտաբն ինչպե՞ս է արձագանքել դրանց: – Յուրաքանչյուր դեպք, որ մեզ հայտնի է դառնում՝ ենթակա է լինում ստուգման:

ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ՅՈՒՐ «ԶՈՀԸ»

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի նորակառույց շենքի բացման արարողության ժամանակ երեկ հանդիպեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանը, որը ժամանակին Գերագույն դատարանում «31»-ի գործով դատավորն էր, եւ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որին պրն Ավետիսյանը դատապարտել էր 3 տարվա ազատազրկման՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար: Սակայն նրանք շատ ջերմորեն իրար ողջունեցին, կատակներ փոխանակեցին: 1996-ին այդ դատավարության

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզանից պահանջվում է ավելի շատ դիվանագետ լինել, հակառակ դեպքում ձեր մտերիմներից շատերին կկորցնեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօրվանից ձեր կյանքում դժվարությունները կվերանան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ձեր աշխատունակությունը կհասնի գագաթնակետին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առավոտյան աշխատանքից ուշանալու վտանգ կա: Դա կարող է ազդել ձեր կարիերայի վրա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ընտանեկան ընդհանուր իրավիճակը ձեզանից մեծ ուշադրություն է պահանջում: ԿՈՒՅՍ

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

 Երեկ Դրեզդենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 8-րդ անհատական առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսեցին պայքարը: Մնացած չորս տուրերը խոստանում են լինել ավելի հետաքրքիր, քանի որ ամեն մի աննշան վրիպում կարող է ճակատագրական դառնալ յուրաքանչյուր մասնակցի համար: Եթե կանանց մրցաշարում գրեթե ոչ ոք չի կասկածում կայացած բոլոր յոթ տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված ռուսաստանցի

Էկվիլիբրիստ-հեծանվորդը կմեկնի

Արթուր Սահակյանը իր մեկնումը Ֆիլիպիններ՝ արդարացնում է «Կրկեսային արվեստում չափանիշներ չկան, բարդ մեխանիզմ է, չկա գիր ու գրականություն: Յուրաքանչյուր անհատ ստեղծագործաբար է մոտենում իր համարներին: Հաճախ ասում են, թե նույն բանն եմ անում: Կրկեսի արտիստը ամեն օր ութ ժամ պարապելուց հետո պետք է նույն համարը անընդհատ կատարելագործի՝ ներմուծելով նոր տարրեր: Դրա համար էլ մեկ խաղաշրջան

ԶՈՀՐԱԲ ԶՈՀՐԱԲՅԱՆ.

«Կարծում եմ, որ ժողովուրդն իրոք նոր մարդ է ուզում» «Թիվ 1-ը քվեաթերթիկում, թիվ 1-ը յուրաքանչյուր վստահված գործում». այս կարգախոսով է ընտրարշավն անցկացնում թիվ 4 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը: Նոր մարդ՝ քաղաքական դաշտում, նոր շունչ, նոր մոտեցումներ: Ցանկացած գործում առաջինը լինելու վստահությամբ՝ փորձառու քաղաքական գործիչների հետ պայքարի դուրս եկած Զոհրաբ Զոհրաբյանի հետ

Կադաստրը չի կատարում դատարանի վճիռը

Սեփականատիրոջը սպառնում են՝ «տարածքը չես ստանա» Երեւանի Արամի փողոցի 28 տան սեփականատեր Իրինա Ռոմանովան 3 օր առաջ նամակ է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին: Ռոմանովայի տան եւ հարակից տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 547,2 քմ: Այդ տարածքի համար հաշվարկվել են պետական տուրքերը, որոնք քաղաքացին մուծել է տասնյակ տարիներ՝ ժամանակին եւ բարեխղճորեն: Անշարժ

ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵ՞Պ

Հարցազրույց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր, կենսաֆիզիկոս Սիներիկ Հայրապետյանի հետ – ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարում է, որ ակադեմիայի ղեկավարությունը մտադիր չէ որեւէ քննարկում կազմակերպել ԳԱԱ մի շարք անդամների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի միջեւ եղած կոնֆլիկտի կապակցությամբ՝ «Դա մասնավոր խնդիր է՝ որոշ մարդկանց անձնական հարցերի շուրջ» պատճառաբանությամբ… – Դա մասնավոր խնդիր չէ, մեր մտահոգությունները ոչ թե անձերին, այլ

Ձուն թանկացնողներին տուգանեցին

«Արզնի», «Լուսակերտի» եւ «Երեւանի թռչնաբուծական» ֆաբրիկաները հակամրցակցային համաձայնության էին եկել: Ամեն տարի Զատկի տոներից մի քանի օր առաջ հավի ձուն 5-10 դրամով թանկանում էր: Անցյալ տարի, օրինակ, 40 դրամանոց ձուն տոնական օրերին վաճառվում էր 50-55 դրամով: Սակայն այս տարի ձվի գները զարմանալիորեն չբարձրացան: Ավելին՝ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» (ԵԹՖ) արտադրած ձվի գները մոտ 5 դրամով դեռ

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԻՉ՝ ՁԱՅՆԻ ԴԻՄԱՑ

Վարդենիսում թեկնածուները չեն երեւում, փոխարենը նրանց ենթակաները, որպես ընտրակաշառք, փող, ծաղիկներ ու օծանելիք են բաժանում: Արդեն քանի օր է՝ պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, սակայն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու նրան հարակից գյուղերում դեռեւս քարոզչության շունչը չի զգացվում: Պատգամավորության դեռեւս ոչ մի թեկնածու գյուղեր չի այցելել: Միայն կուսակցական տարածքային գրասենյակների ներկայացուցիչներն են գյուղացիների

«Իրավական ոչ մի արժեք չունի»

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ, իսկապես, Ադրբեջանի համար բավականին խիստ բանաձեւի նախագիծ է կազմվել, թեպետ ադրբեջանական պատվիրակությունը փորձում է բոլորովին այլ լույսի ներքո ներկայացնել իրականությունը: Հիշեցնենք, որ բանաձեւի նախագիծը ներկայացվել է մոնիթորինգի հանձնաժողովի նիստում, մարտի 28-ին, այն օրը, երբ Հայաստանում տեղի էր ունենում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը,

ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀԿ-ԻՆ

«Տարիները ցույց տվեցին, որ վերջում պատասխան տվողը մենք ենք լինում, եւ այսօր էլ չենք խուսափում պատասխանատվությունից եւ չենք խուսափում նաեւ այն բեռից, որը պիտի տանենք»,- երեկ այս նախաբանից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ եթե նախկինում ասում էին, թե ԱԺ ընտրություններում ձգտելու են պահել ներկայիս մանդատների քանակն ու հնարավորության դեպքում՝ մի

«Սերժ Ազատիչի հետ ծանոթ ենք անցած դարից»

Այսպես արտահայտվեց Սերգեյ Իվանովը իր եւ ՀՀ վարչապետի մտերմության մասին ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը երեկ կառավարության դահլիճում պատասխանելով լրագրողի հարցին՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա ինչպե՞ս կազդի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, կտա՞ այն նոր ազդակ երկկողմ հարաբերություններին, ասաց. «Սերժ Ազատիչ Սարգսյանի հետ մենք ծանոթ ենք բավական վաղուց, եթե ավելի կոնկրետ՝ դեռ անցած դարից: Եվ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՁԵՌԱԳԻՐԸ ԷԼԻ ՆԱԽԿԻՆՆ Է

Ասում է թիվ 37 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը: – 37 ընտրատարածքը, Արմավիրի 19 ընտրատարածքի հետ միասին, քարոզարշավի ամենաթեժ կետերից էր: Սակայն կարելի՞ է ասել, որ Սամվել Բաբայանի թեկնածությունը հանելուց հետո այստեղ հանդարտվել են կրքերը եւ այլեւս չեն գործադրվում վարչական կամ այլ լծակներ: – Չեմ ուզում թերագնահատել մյուս բոլոր ընտրատարածքների կարեւորությունը, սակայն

ՀԵՐԹԱԿԱՆ «ԹՈԶ ՓՉՈՑԻ»

Ընդդիմադիրներն այսպես որակեցին Աղվան Հովսեփյանի հերթական նախաձեռնությունը Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ԱԺ առաջիկա ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներն օպերատիվ կերպով քննարկելու համար ստեղծվել են աշխատանքային խմբեր: Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, նախաձեռնության նպատակն է համակարգել ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումներն ու ԶԼՄ-ների հրապարակած նյութերը՝ «քննարկման ընդունելու առավել բարդ եւ հասարակական մեծ հնչեղություն

ԳԱԼՈՒՍՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ

Ժամանակին ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, թե իրենցից շատերի համար «ընդունելի է Հակոբ Հակոբյանի գործառույթը»: «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է այդ պնդումը համադրվում էջմիածնեցի այս պատգամավորին ընտրարշավից դուրս թողնելու, հնչած կրակոցների եւ ձերբակալությունների հետ՝ Գալուստ Սահակյանը երեկ «Փաստարկ» ակումբում պնդեց իր դրական կարծիքը, սակայն Հակոբ Հակոբյանի մասին խոսելով անցյալ ժամանակով. «Իր անկանխատեսելի լինելով՝

ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ՈՒ ԾՐԱԳՐԵՐ

Երեկ Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «12-ամյա կրթության շրջանակներում նոր դասագրքեր եւ ուսումնական ծրագրեր» թեմայով մամուլի ասուլիսը: 2007 թվականի սեպտեմբերից դպրոց կմտնի մեկ տասնյակից ավելի դասագիրք: 12-ամյա կրթության համար նախատեսված դասագրքերն ունեն այլընտրանքային տարբերակներ, բացի հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն առարկաների գրքերից: 2006-2007 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում ներդրվել են տարրական եւ միջին դպրոցի հայոց լեզվի,

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ՝ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾ «Առավոտի» 28.03.07 համարում տեղեկացրել էինք, որ ապրիլի 3-ին պետք է կայանային հայաշատ Գլենդել քաղաքի (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ) քաղաքապետի ընտրությունները: Նշել էինք նաեւ, որ 18 թեկնածուից 4-ը հայ է: Նրանք են՝ Րաֆֆի Մանուկյանը, Գրեգ Գրիգորյանը, Վրեժ Աղաջանյանը եւ Շահե Քյոռօղլյանը: Պարզվում է, քաղաքապետի հայազգի թեկնածուները «հայավարի» են պահել իրենց նախընտրական շրջանում, ու իրար

«ՊՐՈԲԼԵՄԱՏԻԿ» ԳԻՐՔ

Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը (ԼԿԻ) եւ Հայրենադարձություն եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կազմակերպել էին Սերգեյ Մինասյանի «Վրաստանի էթնիկական փոքրամասնությունները» գրքի հայերեն եւ ռուսերեն, ինչպես նաեւ անգլերեն եւ վրացերեն համառոտ տարբերակների շնորհանդեսը: Կազմակերպվեց քննարկում՝ Վրաստանի էթնիկական փոքրամասնությունների հիմնախնդիրների, Սամցխե-Ջավախքի իրավիճակի եւ հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների շուրջ: ԼԿԻ-ի տնօրեն, գրքի գիտական խմբագիր Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց.

ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է ճանապարհորդության եւ մարդկանց հետ սերտ հարաբերություններ հաստատելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը նորապսակներին երջանկության բազմաթիվ զգացումներ կպարգեւի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Երեկո յան առօրյա որոշ խնդիրներ լուծելու քայլեր կարելի է անել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հաջող կընթանա հատկապես լրագրողների համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է շահավետ առաջարկություններ ստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հաջողությունը կուղեկցի նրանց, ովքեր կյանքում

ՅՈԹԵՐՈՐԴ ՏՈՒՐԸ ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԻՆՆ ԷՐ

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 8-րդ առաջնության ավարտին մնում է ընդամենը չորս տուր: Մեկօրյա հանգստից հետո մասնակիցներն այսօր պայքարը շարունակում են 8-րդ տուրում: Իսկ նախորդ օրը հաջող էր հատկապես մեր աղջիկների համար: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հերթական հաղթանակը տարավ այս անգամ Եվրոպայի ակումբային առաջնությունում «Միկա-Երեւանի» իր թիմակից, Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեի նկատմամբ

Չեզոք տեղեկատվությո՞ւն, թե՞ PR

ԵՄԱ-ն իր անցկացրած մոնիթորինգով «չափել» է ԶԼՄ-ների աշխատանքը Երեկ «Ուրբաթ» ակումբում ամփոփվեց Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) կողմից անցկացվող հաշվետվությունն այն մասին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախորդող պաշտոնական քարոզարշավից առաջ ընկած ժամանակահատվածում՝ մարտ ամսում, մի շարք հեռուստաընկերություններ ինչպե՞ս են արձագանքել թեկնածուներն առաջադրած 28 կուսակցությունների ու դաշինքների գործունեությանը, եւ ընտրազանգվածին հրամցվող լրատվությունը համապատասխանո՞ւմ է օբյեկտիվությունն ապահովող օրենսդրական

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՍԿՍԵՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Կուսակցության անդամները հայտարարում են, որ արշալույսից մինչեւ կեսգիշեր հսկելու են բոլոր քվեատուփերը Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տրվեց «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզչության մեկնարկը: «Տիգրան Մեծ» դահլիճը զարդարված էր եռագույն փուչիկներով եւ ծիրանագույն դրոշներով, լեփ-լեցուն էր հատկապես երիտասարդներով: Միջոցառման երաժշտական մասը ապահովում էր Արտո Թունջբոյաջյանն իր Armenian navy band-ով, իսկ «մարզականը»՝ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: «Ժառանգություն» կուսակցության եւ

Եվրաինտեգրումն էլ չի փրկում

Չնայած կրթական բարեփոխումներին՝ Գյումրիի բուհերի շրջանավարտներից շատերն այն կարծիքին են, որ դիպլոմը, օժիտի բաղկացուցիչ մաս լինելուց բացի, փող աշխատելու հարցում իրենց գրեթե չի օգնում: Կրթական բարեփոխումները բավական արագ տեմպերով են ընթանում: Վերջերս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով մանկավարժական բուհերից ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի անդամները պարտավորվում են «տեղը տեղին» ուսումնասիրել կրեդիտային համակարգի «հայկականացման» տարբերակներն ու

«ՃԱՆԱՊԱՐՀԻ ՏԵՐՆ Ո՞Վ Է»

Հարցնում է «Առավոտի» հետ ճանապարհատրանսպորտային անվտանգությանը հետեւող վարորդը Երեկ «Առավոտը» առաջարկ ստացավ վարորդ Արմեն Սահակյանից՝ շրջել քաղաքով, որի ժամանակ խոստացավ կոնկրետ օրինակներ բերելով խոսել այն հարցերի մասին, որոնք հաշվի չեն առնվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների ժամանակ: Մեր երթուղին սկսվեց Արշակունյաց պողոտայով, շարունակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ավարտվեց «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին: Ա. Սահակյանը ուշադրություն հրավիրեց

Թվերը կան, ընտրողները չկան

Արմավիրի ընտրություններում մոտ 4600 ձայն «նկարել» են Մարտի 25-ին Արմավիրում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը՝ հավաքելով 8 հազար 322 ձայն, վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում: Մյուս թեկնածուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանն էր, որը 1478 ձայնով զիջեց Ռ. Խլղաթյանին: Ա. Աղաբաբյանը մի շարք փաստեր ուներ, ըստ որոնց՝ Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ընտրողների թիվն ուռճացված էր,

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ ԿՔՎԵԱՐԿԻ

Նախարար Անդրանիկ Մանուկյանը հավաստիացնում է, որ առանց մեր երկրի համաձայնության՝ ՏՐԱՍԵԿԱ-ի հիմնադրամի միջոցները «Կարս-Ախալքալաքի» շինարարությանը չեն ուղղվի: Օրերս Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի նախագծի (ՏՐԱՍԵԿԱ) մշտական միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը «Նովոստի Ազերբայջանին» տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիայի Անկարա քաղաքում ՏՐԱՍԵԿԱ-ի ազգային քարտուղարները նիստ են հրավիրել ու քննարկել ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցը: Մուստաֆաեւը նշել

Իրանն այրում է վերջին կամուրջները

Իրանի ղեկավարությունը, կարծես միտումնավոր, անում է ամեն ինչ ԱՄՆ-ի ռազմական ներխուժումն այդ երկիր առավել հավանական դարձնելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ընդունված երկրորդ՝ ավելի խիստ բանաձեւի թանաքը դեռ չչորացած՝ Իրանի նախագահը հանդես է գալիս աննախադեպ գրգռիչ հայտարարությամբ՝ իր երկրի հանրությանն աչքալուսանք տալով առ այն, որ Իրանն այլեւս ի վիճակի է սկսել միջուկային

Փոխհամաձայնություն

«Այլընտրանքն» ու քաղաքապետարանը համաձայնության են եկել Ազատության հրապարակում հանրահավաքներն անցկացնելու շուրջ: «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն արդեն ծանուցել է, որ իր առաջիկա հանրահավաքները՝ ապրիլի 13-ին եւ 20-ին, անցկացվելու են Ազատության հրապարակում: Դրանք, ի տարբերություն նախաձեռնության վերջին՝ մարտի 23-ի հանրահավաքի, «արտոնվել են» Երեւանի քաղաքապետարանի կողմից: Մինչ այդ քաղաքապետարանը նախաձեռնության հանրահավաքներն Ազատության հրապարակում անցկացնելու դիմումները նախանձելի համառությամբ մերժում էր:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031