Օրվա լրահոսը

ՊՌՈՇՅԱՆՈՒՄ ԱՌԺԱՄԱՆԱԿ ԿԱՆԽՎԵՑ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞ւմ դիմեն սեփականատերերը Պռոշյան 19 հասցեի սեփականատերերը երեկ փորձ արեցին դիմել բողոքի առավել ծայրահեղ միջոցի՝ ինքնահրկիզման: Մինչ այդ նրանք «Առավոտին» տրամադրել էին իրենց սեփականության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը: «Առավոտի» միջամտությունը՝ կանխել ողբերգությունը, այս էր. կրկին հրապարակայնացնել նրանց պահանջները, մինչ պատկան մարմինների գործուն միջամտությունը: Էմմա Թելոյանը հուզված ներկայացրեց «վերջին» զարգացումները, որոնք առնչվում են նշված հասցեին: Դատական

ՆՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ՝ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված Չարենցավանի «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզը վերանորոգումից հետո օրերս մեծ շուքով վերաբացվեց: Այս մանկապարտեզն իր շահագործման 40 տարիների ընթացքում երբեւէ չի հիմնանորոգվել, լուծվել են միայն ընթացիկ խնդիրները: Շենքային վատ պայմանների պատճառով ծնողներից շատերը ստիպված են եղել նախապատվություն տալ ավելի հեռվում գործող բարվոք մանկապարտեզներին: Այսօր այդ խնդիրն այլեւս չկա, քանի որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շուրջ 50

«ՎԱ՜Յ, ԷՍ ԻՆՉ ԿԵՂՏՈՏ ՊԱԴՅԵԶԴ Ա»

Մի քանի օր է՝ Չեխովի 56 հասցեի առաջին հարկի բնակիչները դժոխային պայմաններում են հայտնվել. պատճառը սանհանգույցն ու խցանված խողովականերն են: Կոյուղաջրերը լցվել էին ոչ միայն բնակարանները, այլեւ առաջին հարկում տեղակայված խանութ, ստեղծվել էր հակահիգիենիկ վիճակ: Շենքի բնակիչները «Առավոտին» դժգոհեցին, որ քանիցս դիմել են համատիրությանը, սակայն այնտեղից ծաղրանքով խորհուրդ են տվել սեփական տուն գնել՝ նման պատահարներից

«Տաքսիստներն» օգնություն են խնդրում սրբազանից

Կառավարությունում բարեխոսելու ակնկալիքով, երեկ նրանք դիմել էին Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդին: Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չի դադարում զարմացնել գյումրեցիներին. նա կարծես թե ձեռքներից վերցրել է Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզպետի գործառույթները. ճիշտ նրանց պես իր կաբինետում սկսել է ընդունելություն կազմակերպել տարբեր ոլորտների աշխատակիցների համար ու քննարկել նրանց հետաքրքրող հարցերը: Նախորդ օրը Մաքսավորների

ՄԱՐԱՇԵՑԻՆԵՐԻ ՄՈՄԵՐՆ ԱՆՊԱԿԱՍ ԵՆ

Չնայած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը պարտավորվել էր, որ 2005 թվականից հետո այլեւս էլեկտրամատակարարման մալուխների հետ կապված խնդիր չի առաջանա, այդուհանդերձ, Նորք-Մարաշում, ցրտերն ընկնելուն պես, եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը մի քանի անգամ բնակիչները մնում են առանց լույսի: Արդեն 6-7 տարի է, ինչ Նորք-Մարաշ համայնքի բնակիչների բնակարան երում ժամանակ առ ժամանակ էլեկտրաէներգիայի խափանումներ

Փորձագետները նեղեցին մարզպետարանցիներին

Եվ պահանջեցին անհապաղ վերաբացել Գյումրիի «Օրհուս» բնապահպանական կենտրոնը Գյումրիի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի փակվելը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն մեր հանրապետությունում, այլեւ միջազգային ասպարեզում: Նախորդ օրը կենտրոնը վերաբացելու պահանջով հանդես էր եկել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, իսկ երեկ մարզպետարանի բնապահպանության բաժնի նորանշանակ պետ Մարտին Տոնոյանին այդպիսի պահանջ ներկայացրեց կենտրոնի փորձագետների խորհուրդը: Հիշեցնենք, որ Գյումրիինը հանրապետության 14

ՄԻՆՉ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի կարծիքով՝ ճիշտ չէ այն մտածելակերպը, որ հայ-թուրքական սահմանի բացվելուց հետո թուրքական էժան ապրանքատեսակները կներխուժեն Հայաստան, ինչից կտուժի հայ արտադրողը. «Այդպես չէ, այն ապրանքները, որոնք պետք է ներխուժեն, արդեն ներխուժել են 15 տարի առաջ, հայկական շուկան փոքր է ու հնարավոր չէ այդ շուկայի հնարավորություններից ավելի ապրանք ներմուծել ու սպառել»:

ԽՈՇՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է մեր երկրի նախորդ տարվա 300 խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկի առաջին հորիզոնականում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է՝ 18,4 մլրդ դրամ հարկային մուծումներով, 2-րդ տեղում՝ «Ալեքս-Գրիգը», որը 2009-ին վճարել է 16,1 մլրդ դրամ: Հանրապետության 3-րդ խոշոր հարկատուն «Ղ-Տելեկոմն» է, որը վճարել է 15,9 մլրդ դրամ:

ՀՆԱ-Ի ԱՆԿՈՒՄԸ ԿԼԻՆԻ 3-4 ՏՈԿՈՍ

Հաշվի առնելով նախորդ տարվա վիճակագրական ցուցանիշները, այս տարի Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 3-4%: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսումներ է արել Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նշենք, որ նախկին կանխատեսումներում տնտեսագետը նշել է 1,5% անկման ցուցանիշը:

ԿԱՆՉԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՈՒՇԱՑԱԾ

Բնակիչները դժգոհում են, որ մինչեւ «Շտապօգնության» աշխատակիցները տեղ են հասնում, նրանց օգնության կարիքն էլ չի լինում: Տարեսկզբից «Առավոտի» խմբագրությունը դժգոհություններ է ստանում մայրաքաղաքի բնակիչներից՝ «Շտապօգնության» ծառայությունների վերաբերյալ: Ճիշտ է, մինչ այս էլ բնակիչների կանչերին «Շտապօգնությունը» առանձնապես արագ չէր արձագանքում, բայց հիմա վիճակն ավելի վատ է: Ասենք, ուշագնաց հիվանդը 30- 40 րոպե պետք է դիմանա, մինչ

Ունենալ եվրոպական չափորոշիչներ

Այդպիսով կբարձրանա ԱՊՀ դիտորդների դերը ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունների գործունեությունը երբեմն կարող է գնահատվել ոչ բարձր՝ այն պատճառով, որ նրանց գնահատման չափորոշիչներն այնքան մանրամասն եւ խիստ չեն, որքան ԺՄԻԳ-ի չափորոշիչները: Ըստ պատգամավորի, այս հարցը կարծես թե կարելի է լուծված համարել.

«ՂԱՐԱԲԱՂԸ ԲԱԼԱՍՏ ՉԷ»

Ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Այն, որ հակամարտությունները, որպես կանոն, սովորաբար խոչընդոտում են հակամարտության մեջ ներգրավված երկրների ժողովրդավարացմանը եւ նույնիսկ արդեն ժողովրդավարական երկրներում են ազատությունների եւ մարդու իրավունքների որոշակի սահմանափակումների պատճառ դառնում՝ փաստ է: Հայաստանն ու Ադրբեջանն էլ այս իմաստով բացառություններ չեն: Այս երկրները կարող էին ավելի ժողովրդավարական լինել՝ հարգել մարդու տարրական իրավունքներն

ՏԵՂԸ ԳԻՏԻ

Նախորդ օրը «Առավոտն» անդրադարձել էր Ոստիկանության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի մուտքի մոտ տեղադրված ՀՀ պետական դրոշին, որը քրքրված վիճակում էր: Երեկ առավոտյան, հուրախություն մեզ, այդ դրոշը փոխարինվել էր նորով: Սակայն մեր ուրախությունը, հավանաբար, չէր կիսում ոստիկանության սույն մայորը (ինչպես պարզվեց հետագայում, նա գնդի հերթապահ մասի ավագ տեսուչն է՝ Սարո Միրզոյան անուն-ազգանունով), որը դրոշը փոխելու «գործընթացը»

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

ՀՀ Ազգային ժողովի  «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», “«Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.  «ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի՝ ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի

Ռեպլիկներ Նաիրա Զոհրաբյանի ելույթների շուրջ

Հայաստանի պատվիրակները երկօրյա լռությունից հետո երեկ վերջապես ելույթներ ունեցան ԵԽԽՎ լիագումար նիստում: ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց Էնդրյու Մաքինթոշի «Հարգանք մամուլի ազատության նկատմամբ» զեկույցը, որում, ինչպես ավելի վաղ ներկայացրել ենք՝ բազմաթիվ գնահատականներ կան նաեւ Հայաստանի ԶԼՄ-ների վերաբերյալ: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը մասնավորապես հայտարարեց. «Քանի որ զեկույցում անդրադարձ կա նաեւ իմ

ՍԿԱՆԴԱԼ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Ըստ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ 30 րոպե է տեւել Զարուհի Փոստանջյանին դուրս հանելը, շուրջ 10 րոպե՝ Հայաստանի հարցի քննարկումը: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երեկ վերջապես անդրադարձավ «Մարտի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ համազեկուցողների ներկայացրած տեղեկատվությանը: Թեեւ հարցի քննարկումն օրակարգում այդպես չէր ներկայացված, ընդամենը նշված էր. «Հայաստան. տեսակետների փոխանակում վերջին զարգացումների շուրջ»: ԵԽԽՎ

ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԵՆ

ԼՂՀ  ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահը՝ Սոչիի եռակողմ հանդիպման եւ ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացին մասնակցության մասին: Սոչիում կայացած ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո հղումներ անելով «բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան դիվանագետներին»՝ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ պարունակող փաստաթղթի նախաբանում, որի շուրջ, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, կողմերը համաձայնության

ԳԱՐՆԱՆ ՀԵՏ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊՈՒՄ

Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարծիք հայտնեց, թե նախկին նախագահ Քոչարյանը իր 10 տարվա պաշտոնավարման ընթացքում այս հիմնախնդրի լուծումը ձգձգելու ռեսուրսն ամբողջությամբ մսխեց եւ Սերժ Սարգսյանին նման հնարավորության հիմնական պաշարից զրկեց: Նա նաեւ ասաց. «Առավել եւս, վերջին շրջանում մեր տարածաշրջանում տեղի ունեցած

Անհեթեթ օրենքներ

Ժամանակակից Թաիլանդում օրենքն արգելում  է տղամարդկանց եւ կանանց փողոց դուրս գալ, եթե հագուստի տակ ներքնաշոր չկա: Հաշվի առեք այդ փաստը, եթե որոշեք գնալ այնտեղ: Ցանկացած առանց ներքնաշորի տղամարդու ու միայն մերկ մարմնին շոր հագած կնոջ՝ օրենքի պաշտպանները կտանեն տարածքային ոստիկանություն ու կտուգանեն 100 ամերիկյան դոլարով: Իսկ եթե նրանք հրաժարվեն տուգանքը վճարել, 10 օր կանցկացնեն վանդակաճաղից

Ալերգիան եւ սեռական խանգարումները Շրջակա միջավայրի աղտոտվածությունը  կարող է պատճառ հանդիսանալ ոչ միայն տարբեր տեսակի ալերգիաների առաջացման, այլեւ տարբեր տեսակի սեռական խանգարումների, որոնցից են տղամարդկանց սեռական թուլությունը (իմպոտենցիա) եւ կանանց սեռական սառնությունը (ֆրիգիդություն): Այս հիվանդությունները, որոնք առաջ համարվում էին նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, այժմ արտասահմանյան գիտնականները համարում են, այսպես կոչված, ուղեղային ալերգիա: Ինչպես պարզվում է,

Հունվարի 27

ԽՈՅ (21.03-20.04)- Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Երեկոյան խուսափեք հաշվարկներ անելուց: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ են հուզում, իսկ դրանք իմանալու համար երբեմն դիմեք խորամանկությունների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, փոխարենը զբաղվեք սեքսով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր կստանաք, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Եթե այսօր

ԱՄԵՆԱՉՆՉԻՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՉԲԵՐՈՒԹՅԱՆ

Երեւույթ, որի դեմ դժվար է պայքարել Չբերությունը, անպտղությունը հիվանդություն չէ, այլ անակնկալ տարերային աղետ, որի համար ոչ ոք մեղավոր չէ, այս կարծիքին է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա ձեւակերպմամբ. «Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում նրանց փոխադարձ զգացմունքները»: Բժշկի խոսքերով, ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը

ՏԱՆԻՔԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Արարատի մարզի Դալար գյուղում քամին պոկել է 1200 քմ մակերեսով դպրոցի շինության տանիքը: Տանիքն ընկել էր՝ մարմնական վնասվածքներ հասցնելով 37-ամյա Նունե Խոցոյանին: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տուժածը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց: Քամուց վնասվել էր նաեւ մոտակայքում կայանված՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ՍՏ 571 պետհամարանիշի ավտոմեքենան: ԵՐԵԽԱՆ՝

ԱՌԵՐԵՍՈՒՄ՝ ՇԱՄՇՅԱՆԻ ՀԵՏ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հրավերը կապված էր այս տարվա հունվարի 10-ին ԱԺ պատգամավորի ընտրության օրը Կենտրոն վարչական շրջանի թիվ 10/19 տեղամասի նախագահ Գագիկ Բաղդասարյանի, Համազասպ Խառատյանի եւ Հովսեփ Հարությունյանի կողմից լրագրողների եւ դիտորդների աշխատանքը խոչընդոտելու փաստի հետ: Գ. Շամշյանին նրանք հարվածել էին, փորձել էին խլել

Ցեղասպանության մասին՝ 10 լեզուներով

1965թ. մարտին հրատարակված Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին աշխատությունից ավելի քան 40 տարի անց լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» գիրքը: Երեկ «Վ. Թեքեյան» մշակութային կենտրոնում հեղինակը ներկայացրեց 10 լեզուներով թարգմանված աշխատությունը՝ մեկ գրքում: Նա պատմեց, որ այս տարիների ընթացքում շարունակ ուսումնասիրել է ազգային խնդիրներ. «Աշխատել եմ Մերձավոր Արեւելքի, արաբագիտության,

Լավագույնների մասնակցությունը պարտադիր է

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Երեկ, մինչեւ բռնցքամարտիկների կշռման պարտադիր արարողությունը, մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն «Առավոտի» հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ սպասվում է մոտ 100-110 մարզիկի մասնակցություն: «Ազգային առաջնությանը մենք կարեւոր նշանակություն ենք տալիս: Դրա համար էլ ռինգ մտնելու են մեր բոլոր լավագույն մարզիկները՝ անկախ ունեցած

Տասը մասնակից

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մարզաձեւի մեր ազգային հավաքականը հունվարի 29-31-ը Թբիլիսիում մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկությանը: Վրաստանի մայրաքաղաքում տատամի կմտնեն 10 ձյուդոիստներ: Նրանք են: 60 կգ՝ Արթուր Սրապյան, Գոռ Մկրտչյան, Արթուր Վարդանյան: 66 կգ՝ Համբարձում Տոնոյան, Փայլակ Վարդազարյան, Գարիկ Քոսակյան: 73 կգ՝ Ռոբերտ Վարդանյան, Արտյոմ Բաղդասարյան, Անդրանիկ Չափարյան: 100 կգ՝ Հակոբ Առաքելյան: Հավաքականը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ Է

Արտասահմանի մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության վիճակահանությունը կայանալու է փետրվարի 7-ին՝ Վարշավայում: Ընտրական մրցաշարին մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի անդամ 51 երկրների ազգային հավաքականներ, որոնք բաժանված են լինելու 9 խմբի (վեցում՝ 6-ական թիմ, 3-ում՝ 5-ական): Հաշվի առնելով քաղաքական հայտնի դրդապատճառները՝ ՈՒԵՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին նախապես տեղեկացրել է, որ նախնական մրցաշարում միեւնույն խմբում չեն

ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՈՉ ՇԱՏ

Հունվարի 25-ին կայացավ այդքան սպասված «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը, որի բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանը, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը, իսկ կոմպոզիտորը՝ Հայկ Մանարյանը: Ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոնինն է, նկարահանվել է պետական միջոցներով, ընդամենը ավարտին հասցնելու համար աջակցել է «Գրանդ Քենդի» ընկերությունը, որը նաեւ «Սասնա ծռեր» անունով շոկոլադ

Քաղաքին գույն տվող պոետը

Արսեն Առաքելյանի ֆիլմը՝ Չիլոյի մասին «Ես ձեզ հետ երբեք չհավատաք, թե կլինեմ»… Սա 20-րդ դարի բանաստեղծ, թարգմանիչ, «հակասովետական պոետ» Չիլոյի՝ Սլավիկ Չիլոյանի խոսքերն են, ում մասին պատմող համանուն ֆիլմը օրերս հանձնվեց հանդիսատեսի դատին: Ֆիլմի ռեժիսորն է երիտասարդ կինոռեժիսոր, արվեստագիտության թեկնածու Արսեն Առաքելյանը:  Ռեժիսորի խոսքով՝ բանաստեղծի, նրա պոեզիայի եւ կյանքի մասին տեղեկությունները մեր իրականությունում խեղաթյուրված են՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031