Օրվա լրահոսը
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
report.am-ը տեղեկացնում է, որ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել, որով խնդրում են Վրաստանի ղեկավարությանը վերականգնել հայալեզու «Մոամբե» տեղեկատվական ծրագիրը: Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող հայալեզու ծրագրի թողարկումն արդեն 3 ամիս դադարեցված է: Նույն վիճակում են նաեւ մյուս փոքրամասնությունների ազգային լեզվով հեռաձարկվող հաղորդումները:
Պոլիկլինիկայում բուժսպասարկումն անվճար չէ՞
Թե ինչ եղավ հետո, երբ Հայաստանում մասնագետը ցածր վարձատրվեց Անվճար բուժսպասարկում ասվածն Էջմիածնի պոլիկլինիկայում սոսկ տեսական է: Պոլիկլինիկա դիմած հիվանդներից նրանք, ովքեր քիչ թե շատ տեղյակ են իրենց իրավունքներին, կարողանում են զերծ մնալ փող աշխատելուն ուղղված բժշկաբուժքույրական «գրոհներից», իսկ անտեղյակների բախտը, ավաղ, չի բերում: Հայտնվում են սպիտակ խալաթավորների թակարդում ու մի լավ «քամվում»: Հղիության հինգերորդ
ՏՈՆՆԱՆԵՐՈՎ ԽԱՂՈՂԸ ՓՉԱՆՈՒՄ Է
Արարատի մարզի խաղողագործները վարկ են վերցրել ու կրակն ընկել եւ պնդում են, որ պետությունը ոչ միայն չի օգնում, այլ մի բան էլ խանգարում է: Արարատի մարզում նախորդ տարի թեեւ խաղողի բերքն առատ էր, բայց դրանից խաղողագործներն ամենեւին էլ չշահեցին: Գյուղացիներից շատերն այգի մշակելու համար վարկ էին վերցրել, հող մշակել՝ հուսալով, որ կվաճառեն աճեցրած խաղողն ու
ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկություններով, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արարատյան 16 հասցեում տեղի է ունեցել ավտովթար: «Մերսեդես» մակնիշի «13 ԼՍ 829» պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: ԲԱԽՎԵԼ ԵՆ Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ
Անձնական տվյալների վերահսկում եւ անցանկալիների հայտնաբերում
ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրի 227-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով նախապատրաստվել էր «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված էր ՀՀ նախագահի 2008թ. մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի միգրացիայի համակարգի եւ «կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի» եւ «նույնականացման քարտերի»
Այսուհետեւ՝ դռնփակ նիստ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում անցյալ ուրբաթ սկսվեց լրտեսության ձեւով պետական դավաճանության գործով դատավարությունը: Անդրանիկ դատական նիստին, որպես մեղադրող, մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը: Մեղադրանքը նրա հետ կպաշտպանի նաեւ դատախազ Արամ Ամիրզադյանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին եւ կասկածյալ Գ. Հայրապետյանի նամակին անդրադարձել է «Առավոտը»: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից
ՄՈՒՏՔ՝ ՀՐԱԶԵՆՈՎ
Ավազակների թիրախում քաղծառայության պետն էր, ավագ դատախազն ու «Արայի» սեփականատերը Ավագ դատախազ Մնացական Շահգելդյանի առանձնատունը: «Արայ» ընկերության տնօրեն Արմեն Պետրոսյանի առանձնատունը: «Առավոտի» տեղեկություններով, օրերս ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցների հետ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Գյումրիից Արաբկիրի ոստիկանություն բերման են ենթարկել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 17-ամյա բնակիչ
ՀԵՏՈ ՉԱՍԵՔ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆ ԵՄ
Արդեն 10 տարի է՝ պատրաստ են գյուտեր, որոնք կարճ ժամանակում կլուծեն մարդկության առջեւ ծառացած թիվ 1 եւ 2 խնդիրները, դրանք են՝ երկրագնդի գլոբալ տաքացումը եւ էներգետիկ ճգնաժամը՝ առանց ատոմակայանների եւ ջերմաէլեկտրակայանների: Կան գյուտերի արտոնագրերը եւ գիտնականների կարծիքները, ըստ որոնց՝ դրանք արժանի են ներկայացվելու հանրապետության նախագահի մրցանակի: Իշխանություններին ուղղված դիմումները ոչ ոք չի կարդում: Այդ գյուտերը
ԼՈՒԺԿՈՎԸ ԿԳԱ
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով՝ հունվարի 29-30-ը Երեւան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում կստորագրվի «Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր: Նախատեսվում է նաեւ համագործակցության ծրագրերի ստորագրում Երեւանի Կենտրոն եւ Մոսկվայի Կենտրոնական, ինչպես նաեւ Ավան
ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ ՏՈՒՆ Է ՊԵՏՔ
Ասում են, որ տուն լինի՝ մնացածն իրենք կկարողանան անել Գրեթե բոլոր երկրներում ընդունված է, որ մանկատանը մեծացած երեխաներին պետությունը չափահաս դառնալուց հետո պետք է բնակարան հատկացնի՝ որպես նվիրատվություն։ Այսինքն՝ պետությունը փորձում է առանց ծնողական խնամքի մեծացած երեխաներին չափահաս դառնալուց հետո էլ օգնել։ Այսպես էր նաեւ Հայաստանում, սակայն այս տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Բնակարան՝
1 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՆՎԵՐ ԵՆՔ ՏՎԵԼ՝ ԼԱՎ ԵՆՔ ԱՐԵԼ, ԷԼԻ ԵՆՔ ՏԱԼՈՒ
«Առավոտի» հունվարի 19-ի համարում տպագրված «1 միլիոն դրամանոց նվերներ ՊԵԿ աշխատակիցներին» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ անցած տարվա դեկտեմբերին կոմիտեն իր լավագույն 20 աշխատակիցներին խրախուսել է մոտ 1 միլիոն դրամ արժողության թեւի ժամացույցներով: Այս առնչությամբ ՊԵԿ-ը պարզաբանում է. «Չնայած ճգնաժամին եւ տնտեսական անկմանը, նախորդ տարի ՊԵԿ-ը հաջողությամբ է իրականացրել 2009-ի աշխատանքային գործունեությունը՝ ներառյալ հարկային եւ
«Բջնին» միտումնավոր վաճառեցին»
«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը հայցադիմում է ուղարկել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով, անվավեր ճանաչել ընկերության սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի եւ «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ընկերության միջեւ 25.12.09 թ. կնքված «Անշարժ եւ շարժական գույքի, հանքային իրավունքի եւ այլ գույքային իրավունքների առուվաճառքի» պայմանագիրը: Այս մասին «Առավոտը» տեղեկացավ երեկ «Բջնի հանքային ջրերի
«ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԵԼԸ»
«Ֆիրդուսի» տոնավաճառի առեւտրականներից ոմանց համար ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջը չի գործում Արդեն 5 օր է՝ տոնավաճառի այս հատվածում, ՀԴՄ-ների բացակայության պատճառով, առեւտուր չի իրականացվում: Տոնավաճառի մոտ 600 աշխատակիցներ մատնված են գործազրկության: «Ֆիրդուսնոցի» այս հատվածում աշխատում են առանց ՀԴՄ-ի: Նրանց տնօրենը, հանուն իր օրավարձերի, չի էլ պարտադրում ՀԴՄ-ով աշխատել: Ըստ երեւույթին, նրան չի սպառնում տուգանվելու վտանգը: «Ֆիրդուսի»
Բողոքի ակցիա անցկացրին զոհերի հարազատները
Նրանք նամակ-պահանջով դիմեցին ԵԽ հայաստանյան գրասենյակին «Մարտի 1»-ի 10 զոհերի ծնողները, որոնք իրենք իրենց խնդիրների լուծման հարցում պաշտպանության կարիք ունեն, երեկ իրենց սպանված որդիների լուսանկարները բռնած՝ բողոքի ակցիա անցկացրին ԵԽ երեւանյան գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միակ ընդդիմադիր անդամ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ընդդեմ նրան պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից զրկելու վերաբերյալ ԱԺ
«ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ ՓԱՅՏԻ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ՞Ն»
Լսելով գազի 40 տոկոսով թանկանալու հավանականության մասին՝ «Առավոտին» հարց ուղղեցին ՀՀ շարքային քաղաքացիները: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բնակչության եւ խոշոր գազօգտագործողների համար գործող գազի մատակարարման սակագների վերանայման հայտով։ «ՀայՌուսգազարդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, ներկայացրած հայտով ընկերությունը առաջարկել է մոտ 40 տոկոսով ավելացնել բնակչությանը
ԵԽԽՎ-Ն ՍԿՍԵՑ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԹՈՒՐՔԸ
318 պատվիրակների ձայներով երեկ, առանց որեւէ մրցակցության, ԵԽԽՎ նախագահ ընտրվեց այդ կառույցում 2007-2010 թվականներին Թուրքիայի պատվիրակությունը ղեկավարած Մեվլյութ Չավուշօղլուն: Նա առաջին թուրքն է, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 1949 թվականից ի վեր, ինչ Թուրքիան անդամակցում է Եվրոպայի խորհրդին: ԵԽԽՎ նախագահն ընտրվում է 1 տարի ժամկետով, բայց ունի եւս մեկ անգամ վերընտրվելու հնարավորություն: Իր նոր պաշտոնում
Կոնգրեսն իր դիտարկումները փոխանցեց
«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող եւ դեռ անցյալ տարի լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ՝ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դեռ անցյալ տարվա աշնանը հայտարարել էին, թե մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իրենց սեփական զեկույցն են պատրաստում: Այն ժամանակ ակնկալվում էր, որ այդ զեկույցը, ներառյալ 10 զոհերի հանգամանքներին վերաբերող հատվածը, պատրաստ կլիներ
Սոչիում եռակողմ հանդիպումը կայացավ
Որեւէ փաստաթուղթ չստորագրվեց եւ նկատելի առաջընթաց չգրանցվեց Երեկ Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Հանդիպման արդյունքում, որն, ի դեպ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ այս տարվա առաջին հանդիպումն էր եւ երրորդն էր այս ձեւաչափով՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Սա
ՎԻՃԱՐԿՎԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանը «դեղին քարտ» ստացավ պատվիրակության հիմնական կազմից ընդդիմադիր անդամին դուրս մղելու հետեւանքով: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը հուսով է, թե «կարմիր քարտ» չի լինի: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկ կայացած առաջին նիստի օրակարգում առաջին հարցը, սովորականի պես, պատվիրակությունների լիազորությունների ստուգումն էր: Նիստը նախագահողը հիշեցրեց, որ եթե որեւէ մի պատվիրակության լիազորությունները չվիճարկվեն՝ դրանք մեխանիկորեն կվավերացվեն, եւ հարցրեց, թե
ՍՏԱՑՎԵՑ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների մասին ասում է մանդատի նախկին հավակնորդ Տիգրան Ուրիխանյանը, իսկ ընտրապայքարի պատրվակով առաջացած Վլադիմիր Կոստանյան-Հմայակ Հովհաննիսյան հակամարտությունը շարունակվում է: «Կոստանյան Վովան ներողություն է խնդրել՝ ինչպես խոստացել էր, այսինքն՝ իր խոսքի տերը եղավ՝ ձեռք մեկնեց: Դա իմ կողմից գնահատվում է իբրեւ արժանապատիվ քայլ, եւ մեր միջեւ որեւէ խնդիր չկա»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում
ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁԸ ԿԱՍԵՑՎԵՑ
Կիրակի՝ հունվարի 24-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի մատույցներում ականատես եղանք, թե ինչպես էին ճանապարհային ոստիկանության մի քանի մեքենաներ, ձայնալուսային ազդանշանները միացրած, հետապնդում «Ինֆինիտի» Ջիփ 88 SS 002 համարանիշով մեքենայի: Հետապնդումը ցավալի վախճան ունեցավ: Ջիփի փախուստը կասեցվեց միայն այն պահին, երբ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում փախստականը մեքենայով բախվեց ոստիկանության ավտոմեքենային: Ճանապարհային ոստիկանները օրինախախտ երիտասարդին տեղափոխեցին
Ո՞ՒՄՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ մեր թերթի հետ զրույցի առաջին հարցի պատասխանից դուրս էր մնացել մի փոքրիկ պարբերություն. «Արծրունի Աղաջանյանին պատվիրակության հիմնական կազմում ներառելու առաջարկը եւ ըստ այդմ՝ նաեւ պատասխանատվությունը «Օրինաց երկրինն» է, իսկ լիագումար նիստերին եւ հանձնաժողովի աշխատանքներին փոխարինող կազմի մասնակցելը կամ չմասնակցելը պատվիրակության ղեկավարի առաջարկն էր»:
ՊԱՏԺԵԼՈՒ ԵՆ
«Ինձ հայտնի տեղեկություններով՝ Հմայակ Հովհաննիսյանը բազմիցս փորձել է հաշտության եզրեր գտնել Վլադիմիր Կոստանյանի հետ: Կոստանյանը, կարծում եմ, մինչեւ վերջ կմնա այն դիրքորոշմանը, որ բոլոր զրպարտիչները, ովքեր այդ ընթացքում իրենց լավ դրսեւորեցին, պետք է պատժվեն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում մանդատի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնհինգերորդ ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ԲԱԺԱԿՈՎ Եվ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «կոլոտների ցուցակ դժվար թե կազմենք», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեզ շատ չկա. ամեն տեսակ ցուցակ էլ կարաք կազմեք», եւ Կլիմը ծիծաղելով ինձ ասաց՝ «որ կոլոտների ցուցակ կազմենք, առաջինն իմ ու քո անունները պիտի գրենք», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «նայած թե՝ էդ ցուցակն ինչ չափանիշներով
Մերսումը՝ զգացմունքի եւ մարմնի արթնացման միջոց
Էրոտիկ մերսում ասելով՝ նկատի ունենք ոչ միայն այն շարժումները, որոնք գրգիռ են առաջացնում: Թուլացնող, հանգստացնող մերսումը, եթե դա իրար սիրող մարդիկ են անում, իրենց միությունը առանձնահատուկ մտերմությամբ է լցնում, ընտանիքի մթնոլորտն ամբողջությամբ լավացնում է: Իսկ դա ավելի է անդրադառնում սեքսուալ հարաբերությունների վրա: Նույնիսկ ընտանեկան մեծ «ստաժ» ունեցող զույգերը, երբ սկսում են զգայական մերսում կիրառել, կարծես
ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետի համոզմամբ՝ այն կրոնական կազմակերպությունները, որոնք վտանգ են ներկայացնում մեր հասարակության ֆիզիկական եւ հոգեւոր անվտանգության համար, պետք է պատասխանատվության կանչվեն: Հայաստանում գաղտնի աղանդավորական կազմակերպություններ կան, որոնք բացահայտ չեն գործում, բայց՝ իբրեւ հասարակական կազմակերպություններ, բարեգործության անվան տակ զբաղվում են հոգեորսությամբ եւ կործանում բազմաթիվ հայ ընտանիքներ: Կան որոշ կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց ծեսերի
Ֆոտբոլի աստղերը եւ նրանց գեղեցիկ կանայք
Համաշխարհային սպորտի աստղերը կյանքի ընկերուհի ընտրելու հարցում ճաշակի պակաս չունեն: Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցում էլ նրանք, ինչպես յուրաքանչյուրն իր մարզաձեւում, ցանկանում է լավագույնը լինել, միմյանց հետ պայքարի մեջ են, թե ո՞ւմ կինը կամ ընկերուհին է ավելի գեղեցիկ ու հրապուրիչ: Իսկ երբ աստղային զույգերի միասնությունը հիմնված է լինում ոչ թե փառքի արժանանալու,
ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԴԵՌ ԿԽԱՂԱ
Ֆուտբոլային երկարակյացները Վերջին օրերին հայկական ֆուտբոլի աշխարհում ամենաշրջանառվող լուրերից մեկը Սարգիս Հովսեփյանի՝ ֆուտբոլային կարիերան ավարտելու վերաբերյալ խոսակցություններն էին: Վերջիններիս համար հիմք էր ծառայել այն իրողությունը, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» ավագը չէր մասնակցում թիմի մարզումներին եւ ենթադրվում էր, որ ծնկի վնասվածք ունեցող Հովսեփյանը որոշել է խաղակոշիկները կախել պատից: Սակայն, ինչպես հենց ֆուտբոլիստը հետագայում պարզաբանեց,
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱՆԻՑ՝ ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ
Այս տարի հունվարի 25-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն): Այն տեւում է հինգ օր՝ մինչեւ հունվարի 29-ը ներառյալ, տեղեկացնում են Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից:
ՓՐԿԵ՛ՆՔ ՀԱՅԻԹԻԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) նախագահ Գուստավո Առաոզը, «Արմենպրեսի» փոխանցմամբ, ուղերձով դիմել է կազմակերպությանն անդամակցող ազգային եւ միջազգային կոմիտեներին՝ համախմբվելու այդ երկրի հարուստ ու եզակի մշակութային ժառանգությունը փրկելու եւ պաշտպանելու առաջիկա գործընթացում: «Այժմ արդեն ժամանակն է կազմելու ԻԿՕՄՕՍ-ի այն անդամների ու խմբերի ցանկը, որոնք ունակ եւ


















































