Օրվա լրահոսը
ԳՐԱՔՆՆՎՈՒՄ Է ԱՆԳԱՄ ՀՈՒՄՈՐԸ
«Youtube»-ում՝ https://www.you tube.com/watch?v=hdEroVIus8U հասցեով հունվարի 13-ից տեղադրված է Սամվել Բաղդասարյանի ամանորյա հոլովակը: Մեր ունեցած տեղեկություններով՝ այն այս ձեւով է տարածվել այն բանից հետո, երբ Հայաստանի հեռուստաալիքներից եւ ոչ մեկը չի ցանկացել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հանդգնել այն ցուցադրել եթերում: Սամվել Բաղդասարյանի ծաղրանմանությամբ՝ շուրջ 8 րոպեանոց հոլովակում կառավարությանն իր ուղերձն է հղում «վարչապետ Տիգրան Սարգսյանը»՝
Ղարաբաղի հարցում՝ գործնական քայլերի տարի
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, Սոչիում տեղի ունեցած նախագահների եռակողմ հանդիպումը տվեց այն ակնկալիքների պատասխանը, որ քաղաքական շրջանակները ունեին այդ հանդիպումից: Ըստ Ռուբեն Հակոբյանի, այս տարին Ղարաբաղի հարցի հանգուցալուծման հարցում դառնում է գործնական քայլերի տարի. «Այս եռակողմ հանդիպումը որոշակիորեն ընդգծեց զարգացումների այն ուրվագիծը, որն ակնկալվում է առաջիկայում: Արդեն հայտնի է, որ հիմնական
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԵՆ
Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պնդում է, թե «պատերազմը» շարունակվելու է: ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու էր Հայաստանի պատվիրակության մանդատների վիճարկման հարցը, ըստ նախապես հայտարարվածի՝ պետք է երեկ տեղի ունենար Երեւանի ժամանակով ժամը 17-ին: Սակայն նախօրեին, ուշ երեկոյան, փոփոխություն տեղի ունեցավ, եւ ԵԽ կայքում տեղադրվեց տեղեկություն, թե
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՈՐՈՇԵՑԻՆ ՉՎԱՐԿԱԲԵԿՎԵԼ
ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը հույս ունի, որ երբեւէ մեզանում եւս կանցկացվեն եվրոպական չափանիշներին համարժեք ընտրություններ: Հունվարի 14-19-ը Ազգային ժողովի 4 պատգամավորներ (Դավիթ Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության կազմում, Գոհար Ենոքյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ԱՊՀ, եւ Արամ Սաֆարյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելության կազմում) մասնակցում էին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ դիտորդական առաքելությամբ: Արամ Սաֆարյանը
ԵՌԱԳՈՒՅՆԸ՝ ԳՆԴՈՒՄ
Ամեն առավոտ ժ. 8.30-ից 9.00-ն ՀՀ ոստիկանության կարեւորագույն օբյեկտների պահպանության հատուկ գնդում տեղի է ունենում վերակարգ: Շարային պատրաստության բերված ոստիկանները լսում են հրամանատարի ամենօրյա հրահանգները, որն սկսվում եւ ավարտվում է այսպես. «Դուք պաշտպանում եք Հայաստանի Սահմանադրությունը, Զինանշանն ու Եռագույնը»: Թե ինչպես է պաշտպանվում Եռագույնը գնդում, դատեք ինքներդ: Հատկանշական է, որ ոստիկանների կողմից հանրահավաքներից առգրավված բազմաքանակ
Պատիժներ՝ սեքսով զբաղվելու ձեւերի համար
Հին Հռոմի սենատորները երկար էին մտածում այն հարցի շուրջ, թե ինչպես մարմնավաճառությունը օրինականացնեն եւ հարկ վերցնեն: Եվ գտան: Մարմնավաճառությամբ զբաղվելու իրավունք ստացան այն կանայք, որոնք կամավոր իրենց մազերը կներկեին վառ կարմիր, դեղին եւ երկնագույն: Հարկայինի աշխատակիցների գործը դրանով հեշտանում էր: Այլ պետություններում նման կանանց արգելվում էր սպիտակ կամ սեւ շոր հագնել, նրանք պետք է վառ
Հունվարի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է հրաժարվել ձեր բոլոր հին իրերից: Գնումներ կատարեք, փոփոխեք ձեր արտաքինը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր լավ կլինի փոքր-ինչ զգույշ լինել, որովհետեւ օրվա վերջում հնարավոր է տխրեք՝ ինչ-որ բան կորցրած լինելու պատճառով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ
Մատանին եւ մեր առողջությունը
Զարդերի սիրահարները շատ հաճախ ձեռքի մատների մեծ մասը միանգամից «ծանրաբեռնում» են մատանիներով՝ չիմանալով, որ այդ սովորությունը այնքան էլ անվտանգ չէ: Ձեռքի մատների վրա կան բազմաթիվ զգայուն կետեր, որոնք կապված են այս կամ այն օրգանի հետ: Արտասահմանյան գիտնականներն իրենց հետազոտություններով հանգել են նրան, որ մշտապես մատանի կրելը, հատկապես նեղ մատանի, կարող է առաջ բերել կամ էլ
«Սասնա ծռերը»՝ հանրության դատին
«Սասնա ծռեր» էպոսի հիման վրա Արման Մանարյանի նկարահանած անիմացիոն ֆիլմն արդեն հանդիսատեսի դատին է հանձնվել: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի շնորհանդեսն էր, իսկ դրանից առաջ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նա նշեց, որ 8 տարի սպասել են ֆիլմին եւ կարծում են, որ արդյունքը կփոխհատուցի թափված ջանքերը: Գ. Գեւորգյանի խոսքով, ֆիլմը
ՋՐԱՀԱՐՍ՝ ԱՄՆ-ՈՒՄ
Միացյալ Նահանգներում, օվկիանոսի ափին մի բնակիչ ջրահարսի դիակ է գտել, այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից: Ֆլորիդացին գտածոն նույնիսկ ինտերնետ-աճուրդի էր հանել: Վերջինս հայտարարել է, որ սկզբում իրեն թվացել է, թե ափին ջրիմուռների մեջ հսկա ձուկ է պառկած, հետո, երբ մոտեցել է, զարմացել է՝ տեսնելով ձկնամարդուն, որին, հավանաբար ափ էր նետել փոթորիկը: Նա այդ էակի
Կյանքի ամենաքաղցր ամիսը
Հին Ռուսաստանում մասսայական զբաղմունք էր վայրի մեղուների մեղր հավաքելը: Խիտ անտառները նպաստում էին առատ մեղրի հավաքմանը: Մեղրը տնտեսության կարեւոր ճյուղ էր համարվում եւ բնական մթերքը Եվրոպա էր արտահանվում: Մեղրը նաեւ ամենօրյա ուտելիքի մեջ էր մտնում, ինչպես նաեւ կրոնական ու սովորութային ծեսերի բաղկացուցիչ մաս էր կազմում: Հարսանիքին նորապսակներին 5-10 կգ տարայով մեղր էին նվիրում, ինչը նրանք
ԳԻՇԵՐԸ ՔՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ՞……
Նյարդաբանը խորհուրդ է տալիս սահմանափակել գիշերային ինտերնետ զվարճանքը Երիտասարդներից շատերն այն կարծիքին են, որ գիշերը քնելու համար չէ: Առաջնորդվելով այս կարգախոսով, երիտասարդության մեծամասնությունը գիշերը անց է կացնում ինտերնետ կայքերում: Արդյունքում՝ ձեռք բերում անքնություն կոչվածը: Հաջորդ օրվա կեսն էլ, եթե ներում է ժամանակը, անց են կացնում անկողնում: Թիվ 2 բուժմիավորման ընդհանուր նյարդաբանության բաժանմունքի վարիչ Արշակ Ղազարյանը
17 տարեկանների հավաքականը պատրաստվում է
Հայաստանի ֆուտբոլի 17 տարեկանների հավաքականը 2010թ. իր առաջին հավաքն է անցկացնում: Այս տասնօրյակի ընթացքում թիմը հասցրել է մասնակցել մեկ ստուգողական հանդիպման՝ «Փյունիկ-2»-ի հետ, որի ժամանակ փորձարկվեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն հանդիպումից հետո մենք զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հետ: – Ինչպե՞ս է ընթանում հավաքը, ի՞նչն է նպատակը: – Առաջին հերթին ֆուտբոլիստների ընդհանուր ֆիզիկական
Առաջնայինը Բաքվի առաջնությունն է
Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որտեղ չեմպիոններին ու մեդալակիրներին որոշելու համար մրցագորգում պայքարի մեջ էին մտել 124 ըմբիշներ: Ըստ քաշային կարգերի 2010 թվականի հանրապետության չեմպիոն դարձան: Միհրան Ջաբուրյան 55 կգ քաշային կարգ Արթուր Առաքելյան 60 կգ Ժիրայր Հովհաննիսյան 66 կգ Դավիթ Պապոյան 74 կգ Վադիմ Լալիեւ 84 կգ Էդգար Ենոքյան 96 կգ Ռուսլան Բասիեւ
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունները, որոնց մասնակցում են տասական շախմատիստներ: Արդեն տեղեկացրել ենք, որ երկու մրցաշարերում էլ մեր առաջատարներից շատերը հանդես չեն գալիս. նրանք նախապատրաստվում են տարվա ավելի կարեւոր մեկնարկներին: Այդուհանդերձ, պայքարն ընթանում է լարված եւ, ինչպես ցույց է տալիս առաջնության ընթացքը, համեմատաբար անփորձ
ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ԿԳՈՐԾԻ
«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ից «Առավոտին» ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Hurriyet Daily News»-ի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն հունվարի 22-ի իր՝ «Վերջ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու շուրջ շահարկմանը» հոդվածով անդրադարձել է նախորդ շաբաթ թուրքական մամուլում, մասնավորապես «Milliyet»-ում տեղ գտած տեղեկատվությանը՝ Աղթամարի Սբ. Խաչը հավատավորների համար տարեկան մեկ անգամ բացելու, ինչպես նաեւ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման խնդիրներին: Վ. Զիֆլիօղլուն
Եվ բնական՝ ինչպես ծաղկող ծառը
Ես ունեմ երեսունն անց մի ընկեր: Կարեւոր չի, թե հիմա կոնկրետ քանի տարեկան է դառնում, որովհետեւ զգացողություն ունեմ, թե լայն ու շռայլ աշխարհում երեսունից հետո մի տասը տարի տղամարդը անընդհատ հաճելիորեն դոփում է նույն տարիքում, ուր մեկը մյուսի հետեւից հաջորդող տարիները կենսականորեն հատկանշական չեն, բայց եւ կենսագրական, գործի ու լուրջ հետք թողնելու մի գեղեցիկ տարիք
«ՆԵՂԱՑԱԾ ԵՄ ՀԱՆՁՆԱԽՄԲԻՑ»
Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը գտնում է, որ պետական մրցանակի ներկայացված «Սպարտակ» բալետի հանդեպ անարդար են գտնվել: Դեկտեմբերի 30-ին հայտարարվեցին գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ 2009թ. պետական մրցանակների տերերը. բոլորը ստացան, իսկ կինոի եւ թատերարվեստի ոլորտում մրցանակ չշնորհվեց, ու այդ մասին նույնիսկ հրապարակային ոչինչ չասվեց: Վերը նշված անվանակարգում պետական մրցանակի էր ներկայացվել նաեւ Ազգային
Ձմեռային դպրոց
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա բանական համալսարանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության հետ համատեղ կազմակերպում է «Վերաիմաստավորելով ամերիկյան ժողովրդավարությունը» թեմայով ձմեռային դպրոցը, որը կանցկացվի Ծաղկաձորում, «Կեչառիս» հյուրանոցային համալիրում, 2010 թ. հունվարի 27-ից 31-ը: Ծրագրի նպատակն է նպաստել գիտելիքի ձեւավորմանը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ամերիկյան հասարակությունը, քաղաքական համակարգը, պետական ինստիտուտները, ներքին եւ արտաքին քաղաքականությունը
Նախարարը՝ ԵՊՀ-ում
Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպել է ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ կայքէջից՝ պաշտպանության նախարարը, կարեւորելով բանակ-ուսումնական հաստատություններ կապը, նշել է, որ գիտելիքի բացակայությունը նույնպես կարող է մեր պետության համար սպառնալիք հանդիսանալ: «Այսօր հարուստ գիտելիքներով եւ խելամիտ մարդկանց աշխատանքով միայն կարող ենք զինված ուժերի
ԳԹԿ-ն արդեն տնօրեն ունի
Երեկ տեղի ունեցավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին հայտ էին ներկայացրել երեք թեկնածու՝ ԳԹԿ քննական առաջադրանքների եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը, «Քաղաքացիական կրթության խճանկար ծրագրի» հայաստանյան համակարգող Տիգրան Թովմասյանը, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» փոխանցեց, որ մրցույթում հաղթող է ճանաչվել Գուրգեն Խաչատրյանը:
ՀՐԱՀՐՎԱԾ ԴԱՍԱԴՈՒԼ՝ ՈՂՋԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Աշակերտներին էլ են խառնում գյուղամիջյան ինտրիգներին Մոտ վեց տարի է՝ Ամասիայի տարածաշրջանի այս գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղապետ Սարգիս Ավագյանի ու դպրոցի նախկին տնօրեն Գոհար Աբրահամյանի ամուսնու՝ գյուղապետի նախկին թեկնածու Վարդան Պետրոսյանի կողմնակիցների միջեւ «պատերազմը» օր օրի թեժանում է: Բանը նույնիսկ հասնում է նրան, որ բանակների բաժանված ողջեցիները հաճախ բան-գործ թողած, գյուղամեջ են ելնում, «ռազբոռկաներ»
ԱՄՆ-Ն ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԱՆՁՆԵԼ ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Գվատեմալայի ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլլոյին կալանավորելու սանկցիա է տվել: AFP-ի մատուցմամբ, նման որոշում կայացվել է ԱՄՆ-ի կողմից Պորտիլլոյին վտարելու եւ ամերիկյան արդարադատությանը հանձնելու վերաբերյալ հարցման շրջանակներում: ԱՄՆ-ն Պորտիլլոյին մեղադրում է ամերիկյան բանկերի միջոցով փողերի լվացման, ավելի քան 60 մլն դոլար օրինականացնելու եւ դրանք օֆշորային գոտիներ եւ եվրոպական բանկեր տեղափոխելու մեջ: Փողերի լվացման մեջ
ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ Է ԹՈՂԱՐԿԵԼ
Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն թողարկել է իր թվով երրորդ փոփ-երաժշտական ալբոմը: BBC-ի մատուցմամբ, նոր ձայնասկավառակը, որը կրում է «Ես վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի» անունը, հրապարակվել է կիրակի օրը: Այնտեղ, ի տարբերություն նախորդ ձայնասկավառակների, Ինդոնեզիայի նախագահը չի երգում: Այնտեղ Ինդոնեզիայի հայտնի փոփ- աստղերը կատարում են նախագահ Յուդոյոնոյի ինը ռոմանտիկ բալլադներից բաղկացած ստեղծագործությունները: Ալբոմի
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է ՇՎԵԴԻԱՅԻՆ
Մոսկվայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Շվեդիայում վախ է առաջացնում: Այդ մասին երկուշաբթի օրը գրել է գերմանական «Die Welt»-ը՝ պարզաբանելով, թե Ռուսաստանը Բալթիկ ծովի ջրային ավազանում սպառնում է Շվեդիայի ռազմավարական շահերին: Այս համատեքստում Շվեդիայի ազատական-պահպանողականների կառավարական կոալիցիան ներկայացնող Ժողովրդական կուսակցությունը երկրի իշխանություններից պահանջել է ամրապնդել բանակը: Վերջինս կոչ է արել Բալթիկ ծովում, Գոտլանդ կղզում տեղակայել զինվորական համակազմ՝
Հարձակում «Ուկրաինա» տպագրատան վրա
Կիեւում, «Ուկրաինա» տպագրատանը, որտեղ տպագրվում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար նախատեսված քվեաթերթիկները, երեկ տեղի է ունեցել ձեռնարկության ղեկավարության «ուժային փոփոխություն»: Այս մասին, ըստ «News.am»-ի, հայտարարել է երկրորդ փուլ անցած Վիկտոր Յանուկովիչի մամուլի կենտրոնի ղեկավար Դմիտրի Պոնոմարչուկը: Նրա վկայությամբ, հատուկ ջոկատայինների եւ քաղաքացիական հագուստով մարդկանց հետ բախման արդյունքում տուժել են Յանուկովիչի ղեկավարած Տարածաշրջանների կուսակցության
«Հայիթիի բարեկամները» կվերականգնեն այդ երկիրը
Երկուշաբթի օրը կանադական Մոնրեալ քաղաքում մեկնարկել է «Հայիթիի բարեկամների խումբ» անվանումը կրող միջազգային խորհրդաժողովը, որն անցկացվելու է աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Դոմինիկյան Հանրապետության, Իսպանիայի, Կոստա-Ռիկայի, Մեքսիկայի, Պերուի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Ճապոնիայի եւ Չիլիի արտգործնախարարների, նաեւ ՄԱԿ-ի, Եվրամիության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ամերիկյան պետությունների կազմակերպության եւ միջազգային ֆինանսական այլ ինստիտուտների
«Boeing-737»-Ը ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Փրկարարները հայտնաբերել են Լիբանանի ափերի մոտ Ethiopian Airlines ընկերության «Boeing-737» ինքնաթիռի վթարման արդյունքում զոհված 29 անձանց դիակները: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարին: Ինքնաթիռում եղել է 91 մարդ, ներառյալ անձնակազմը՝ 8 հոգի: Ուղեւորներից 54-ը լիբանանցիներ են, 22 եթովպացի, 2 բրիտանացի, մեկական՝ ռուսաստանցի, կանադացի, ֆրանսիացի, սիրիացի եւ իրաքցի: News.am-ի փոխանցմամբ, ընկերությունը, որին
ՍԴ-Ի ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐԸ
Ինչքան ի սկզբանե ակնհայտ էր հունվարի 12-ին Սահմանադրական դատարանի ընդունած որոշման իրավական բովանդակությունը՝ որեւէ մեկը չէր կասկածում, որ դատարանը հաստատելու էր արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, նույնքան շատերի (առաջին հերթին՝ իշխանությունների) համար անսպասելի էին դրան փոքր-ինչ հապաղումով հետեւած բուռն զարգացումները: Թուրքական աճպարարության տապալումը Երեք ամիս ուշացումով Երեւանում սկսել են հասկանալ, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Էրդողանի
ՌԵԺԻՍՈՐԻ 55-ԱՄՅԱԿԻՆ
Tert.am-ի տեղեկացմամբ, հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի շնորհանդեսը, որը նվիրվում է ռեժիսորի 55-ամյակին: Հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին այս պատմությունն անցած տարի շրջագայեց աշխարհի տարբեր անկյուններում՝ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա, արժանացավ մի շարք հեղինակավոր մրցանակների, բարձր գնահատականների:


















































